Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտարհրավերներ (22)
Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք տեղեկատվական անվտանգության վրա կիբերտարածքի ազդեցությանը :
Մարդկային կյանքի սկզբից անվտանգությունը մարդկանց գերխնդիրն է եղել: Մեր օրերին կիբեր տարածքների ու համացանցի ընդլայնմամբ, առավել քան երբևէ զգացվում է անվտանգության անհրաժեշտությունն այս վիրտուալ տարածքներում գործունեություն ծավալելու համար: Ինտերնետի եւ վիրտուալ միջավայրի միջոցով ավերիչ ու կեղտոտ տեղեկատվության ներհոսքի հետևանքով բարոյական ու սոցիալական հիմքերի ոչնչացման և հոգեբանական ու մշակութային անվտանգության պակասի վախ ունենալը տրամաբանական հակազդեցություն է, որովհետև յուրաքանչյուր հասարակություն ունի իրեն բնորոշ տեղեկատվական շրջանակները: Բնականաբար սահմանները խախտող ցանկացած տեղեկատվություն, կարող է վտանգել հասարակության առողջությունն ու անվտանգությունը:
Չնայած համաշխարհային ցանցերի դրական կողմերին, նորմերը ոտնահարող մի շարք անձանց կողմից համակարգչային այս ցանցերի չարաշահումը վտանգել է տարբեր երկրների ազգային անվտանգությունը: Հետևաբար վնասակար ու ավերիչ տվյալների ներհոսքը կանխելու և առողջ տեղեկություններ ստանալու տարբեր եղանակներ են կիրառվում: Չնայած տարածվել է այն միտքը, թե հնարավոր չէ վերահսկել կիբեր տարածքն ու համացանցը, սակայն տարածվում ու զարգանում են այդ ցանցերը վերահսկելու անհրաժեշտ տեխնոլոգիաները: Ակնհայտ է, որ վիրտուալ տարածքում մեծ նշանակություն ունի անվտանգության կետերի հարգումը: Այնպես որ կիբեր տարածքում այդ կետերը չհարգվելու դեպքում, ահավոր հետևանքներ են սպասվում օգտատերերին:
*********
Վիրտուալ անվտանգությունը կենսական նշանակություն ունի երկրների համար: Որովհետև վիրտուալ աշխարհին սպառնացող վտանգը էլեկտրոնային տեղեկատվական ցանցերի լայն տարածումն ու օգտագործումն է, ինչը բավարար պայման է հանդիսանում հասարակության տնտեսական, սոցիալական ու քաղաքական հիմնաշենային կառույցների թվայնացման համար: Նաև չպետք է մոռանալ, որ հաղորդակցությունների ընդլայնման և տեխնոլոգիական հեղափոխության պատճառով անվտանգության հետ կապված շատ հարցեր միջազգային բնույթ են կրում և աշխարհի հարավը, հյուսիսը, արևելքն ու արևմուտքը այդ հարցում բազում ընդհանուր կետեր ունեն:
Կիբեր տարածքը գաղտնի է պահում իր օգտատերերի ինքնությունն ու գտնվելու վայրը և հնարավորություն է ընձեռում կեղծանունների և պրոքսիների օգտագործումը, որոնց գաղտնազերծումը դժվար չէ: Կիբեր տարածքում հաղորդակցության արագությունը, ծավալը և սահմանն ավելացել է ոչ միայն հզոր երկրներում և ձեռնարկությունների համար, այլև հասարակ քաղաքացիների համար:
Կիբեր տարածքը անսահման է, օրինական տեսանկյունից անորոշ, բանավոր՝ սեղմ և ընդհանուր առմամբ բարդ և անհասանելի: Ավելի ավանդական տարածքների՝ երկրի, երկնքի, ծովի ու տիեզերքի կողքին, կիբեր տարածքը պետք է հինգերորդ տարածքը համարել: Սովորաբար ժողովուրդը ենթադրում է, որ հակերները մեծ հմտություն ու գիտելիք ունեն, որ կարողանում են խափանել համակարգչային ծրագրերը: Իրականում լավ հակերը ոչ միայն պետք է լավածանոթ լինի համակարգչին, այլև պետք է իմանա, որ ինչ միջոցներ են կիրառվում անվտանգության թույլ կողմերը գտնելու համար:
*************
Կիբեր տարածքում անվտանգության հաստատումը շատ դժվար է: Կիբեր տեխնոլոգիան կարելի է սովորական պատերազմի միջոց ծառայեցնել պետական օբյեկտների, ֆինանսական կառույցների, էներգիայի ու տրանսպորտի հիմնաշենային կառուցվածքների դեմ գրոհելու և հասարակությանն ընկճելու համար: Հետևաբար կիբեր տարածքում անապահովությունը միայն տեղեկատվական համակարգերին չի առնչվում, այլև ներառում է բոլոր հիմնաշենային կառույցները, որոնք ինչ որ կերպ կապի մեջ են տեղեկատվական տեխնոլոգիայի հետ: Ներկայումս ապացույցներ կան կիբեր սպառնալիքներն ավելանալու մասին: Այդ սպառնալիքները ներկայացվում են ընկերությունների ու մասնագետների կողմից, որոնք յուրահատուկ ծառայություններ են վաճառում կիբեր-հարձակումների համար: Հետաքրքիր է իմանալ, որ Բրիտանիայում ինտերնետային հանցագործությունները երկրի ազգային անվտանգության դեմ ուղղված չորս լուրջ սպառնալիքներից են համարվում:
Ինտերնետային ցանցերի տարածումը ունի վտանգներ, որոնցից մեկը դրա խոցելի կողմերի մասին անտեղյակությունն է: Տեղեկատվական տեխնոլոգիան շատ դյուրություններ է ստեղծել և ծախսերի կրճատման պատճառ է դարձել երկրների ջրամատակարարման, էլեկտրաէներգիայի, գազի և այլ հիմնաշենային կառույցներում, սակայն պետք է ուշադրություն դարձնել, որ ցանկացած պահին հնարավոր է վտանգվել մեր անվտանգությունը:
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սառը պատերազմի ժամանակ, Ռուսաստանի մի մասում խափանվել է գազի վերահսկման ծրագրային ապահովումը և կիբեր հարձակվողին հաջողվել է ինչ որ ժամանակ կանխել գազի հոսքը մայր գազամուղներում, ապա ֆիլտերները վերցնելով, գազը բարձր ճնշումով տարածվել է խողովակներում և պայթյուններ են որոտացել Ռուսաստանի տարբեր շրջանների գազամուղներում: Մեր օրերին որքան կարևոր է թե որ երկրին են պատկանում ամենաարագ ու ամենահեռահար ռազմական կործանիչները, նույնքան կարևոր է թե որ երկրին է պատկանում ամենաարագ համակարգիչը: