Իրանի աղջիկները՝ Ասիայի ֆուտզալի առաջնության գագաթնակետին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i92054-Իրանի_աղջիկները_Ասիայի_ֆուտզալի_առաջնության_գագաթնակետին
Իրանի կանանց ֆուտբոլն արձանագրեց լավագույն արդյունքները: Իրանի ֆուտբոլի պատանիների ազգային հավաքականը պատանիների ու երիտասարդների խմբերում դուրս եկավ եզրափակիչ, իսկ կանանց ֆուտզալի ազգային հավաքականի խաղն իր վրա գրավեց ամբողջ աշխարհի ֆուտբոլասերների ուշադրությունը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 20, 2018 16:54 Asia/Tehran

Իրանի կանանց ֆուտբոլն արձանագրեց լավագույն արդյունքները: Իրանի ֆուտբոլի պատանիների ազգային հավաքականը պատանիների ու երիտասարդների խմբերում դուրս եկավ եզրափակիչ, իսկ կանանց ֆուտզալի ազգային հավաքականի խաղն իր վրա գրավեց ամբողջ աշխարհի ֆուտբոլասերների ուշադրությունը:

Կանանց ֆուտզալի ազգային հավաքականը երկրորդ անընդմեջ անգամ դարձավ Ասիայի ֆուտզալի գավաթի չեմպիոն:

Իրանցի կանանց ֆուտզալի հավաքականը, 5:2 հաշվով հաղթելով Ճապոնիայի հավաքականին, արժանացավ չեմպիոնի տիտղոսին: Իրանի կանանց ֆուտզալի աստղ Սարա Շիրբեգին նույնպես մասնակցում էր խաղին: Նա հեղինակեց հավաքականի 5 գոլերից 3-ը: Նա ընդհանուր առմամբ հեղինակեց 9 գոլ, ինչի համար էլ արժանացավ առաջնության Լավագույն խաղացողի տիտղոսին:

 

Իսկ AFC-ն Ազնիվ խաղի գավաթը շնորհեց Իրանի ֆուտզալի կանանց հավաքականին: Թիմի ավագն էր Ֆերեշթե Քարիմին: Անցած շրջանում նա հեղինակեց մի գոլ, որը հավաքականին բերեց հաղթանակ: Իսկ այս շրջանում նա ներկայացրեց այնպիսի խաղ, որը զարմացրեց ոչ միայն Իրանի այլ ողջ աշխարհի ֆուտբոլասերներին: Իրանի ֆուտզալի կանանց հավաքականը ձևավորվել է Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից: Թիմը 2015թ հաղթեց Ճապոնիայի հավաքականին, դառնալով Ասիայի գավաթի չեմպիոն: Հատկանշական է, որ այս անգամ ևս հավաքականը պարտության մատնեց Ճապոնիայի հավաքականին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, շնորհավորելով հավաքականին նշեց. Շնորհավորում եմ Իրանի ժողովրդին, կանանց հավաքականի խաղացողներին ու մարզիչներին՝    Ասիայի գավաթի մրցություններում երկրորդ հաղթանակի կապակցությամբ:

ԻԻՀ Սպորտի և երիրտասարդության նախարար Մասուդ Սոլթանիֆարն իր ուղերձում նշել է. Այս առաջնությունում փաստվեց, որ իրանցի կանայք ներկայացան իրենց հարուստ մշակույթով՝  հիմնվելով կրոնական ուսմունքների վրա և մեծ հաղթանակ բերեցին Իրանի ժողովրդին:

Իրանի ֆուտզալի կանանց հավաքականի հաղթանակը, որը զուգադիպեց 2018թ երիտասարդների օլիմիպիադա նրանց մուտք գործելուն, ցույց է տալիս, որ իրանցի կանայք, ապահով մթնոլորտում մասնակցում են հասարակական աշխատանքներին ու նաև զբաղվում սպորտով: Այս հաղթանակը  հպարտություն է մի երկրի համար, որի երիտասարդներն ու կանայք համարվում են երկրի մեծ կապիտալը: Դա նաև հստակ պատասխան էր թշնամիների հակաիրանական հերյուրանքներին:

Հեղափոխությունից հետո, Իրանի կանանց համար ստեղծվեց հնարավորություն՝ մասնակցելու տարբեր բնագավառների աշխատանքներին: Իսկ դա մեկ անգամ ևս  մեծացրեց կանանց դերը, հատկապես սպորտի ոլորտում: ԻԻՀ-ն, հետևելով իսլամ կրոնին, հարգեց կանանց իրավունքը՝ որպես հասարակության բնակիչների կեսը և տարբեր օրենքներ հաստատեց՝ նրանց ներկայությունը հասարակական տարբեր ոլորտներում ապահովելու համար: ԻԻՀ առաջնորդն այս կապակցությամբ ասում է. Որևէ երկիր չի կարող հրաժարվել կանանց աշխատուժից: Սակայն դա չպետք է հակասի կնոջ բարոյական արժեքներին ու արժանապատվությանը: Իսլամի տեսակետից, կանանց իսկական զարգացումը հնարավոր է այն ժամանակ, երբ նրանք կարողանան բազմակողմանի գործունեությամբ զբաղվելով, մի կողմից նպաստեն իրենց անհատական զարգացմանը  մյուս կողմից, որպես ընտանիքի հիմնական առանցք, կատարեն իրենց մայրական պարտականությունները, ինչպես նաև իրենց ներուժը դնեն ի նպաստ իսլամական հասարակության զարգացման:

Իրանի իսլամական հեղափոխությունն այսօր ներկայացրել է իսլամական ուսմունքների վրա հիմնված կնոջ կերպարը: Կանայք, ովքեր կարող են ազդեցիկ լինել ընտանիքի ներսում  և ընտանիքից դուրս: Նրանք կարողացել են մեծ դերակատարություն ունենալ գիտական ու տեխնոլոգիական նախաձեռնությունների, նանոտեխնոլոգիայի, միջուկային էներգիայի, տիեզերական ու բնական գիտությունների ոլորտներում: Իրանի կանայք ակտիվ են նաև հասարակական ու քաղաքական ոլորտներում: Նրանց կրոնական համոզմունքները պատճառ չեն դառնում, որպեսզի երկրում նրանց գործունեությունը սահմանափակվի:

Քանի որ սպորտը ուղիղ կապ ունի մարդու հոգեկան ու ֆիզիկական առողջության հետ, կանանց ներկայությունը սպորտում, շատ բնական է: Ուստի այսօր աշխարհի տարբեր երկրներում կանայք զբաղվում են սպորտով: Այսօր, առավել քան երբևէ, իրանցի պաշտոնյաները ուշադրություն են դարձնում իրանցի կանանց մարզական հաջողություններին, ոգևորելով նրանց արձանագրել նորերը: Կանանց սպորտի զարգացումը նպաստում է  երկրի ընդհանուր սպորտի զարգացմանը: Բնականաբար, կանանց պետք է խրախուսել ավելի ակտիվ լինել այս ոլորտում, միևնույն ժամանակ բարձրացնելով կանանց սպորտի որակն ու նրանց համար ստեղծել մոտիվացիա, որն ավելի կզարգացնի կանանց սպորտը: Իսկ այսօր իրանցի մարզուհիները շարունակում են ակտիվ լինել և համաշխարհային մրցություններում ձեռք են բերում մեդալներ:

Ֆերեշթե Քարիմի

 

 

Իրանում կանանց սպորտն ունի հատուկ պայմաններ: Թերևս իսլամական որևէ այլ երկրում նման պայմաններ չկան: Իսլամական հեղափոխության հաղթանակի առաջին տարիներին կանայք մասնակցում էին միայն նետաձգության և շախմատի առաջնություններին: Սակայն այսօր, հեղափոխությունից քառասուն տարի անց, վիճակը շատ է փոխվել: Կանայք մասնակցում են համարյա բոլոր սպորտաձևերին ու ներկա են գտնվում միջազգային մրցություններին: Իրանցի կանայք կրում են մարզական հատուկ հագուստ, որն իսլամական հագուստ է: Ու չնայած դա հեղափոխության առաջին տարիներին անհնար էր թվում, սակայն այսօր  դա կանանց օգնում է ավելի հանգիստ մասնակցել մրցություններին: Չնայած որոշ խմբերի կողմից արվում են փորձեր, որպեսզի ապացուցվի, թե Իրանում կանայք առաջընթաց չեն արձանագրել: Այդ խմբերի նպատակն է թույլ չտալ իրանցի կանանց արձանագել նոր հաջողություններ:  

 Քիմիա Ալիզադեն իրացի տեկվանոդիստ է, ով արժանացել է մեդալի

 

Միջազգային առաջնությունները շատ կարևոր են: Սկզբում իրանցի կանայք իրենց ուսմունքների համաձայն չէին կարողանում ակտիվ մասնակցություն ցուցաբերել սպորտում, սակայն Իրանի Օլիմպիական ազգային կոմիտեի նախաձեռնությամբ, Օլիմպիական միջազգային կոմիտեի ու Ասիայի օլիպիական կոմիտեի համաձայնությամբ, ստեղծվեց Իրանի կանանց մարզական միասնության խորհուրդը (Կին մարզիկների իսլամական ֆեդերացիա): Ֆեդերացիայի նպատակն է, օլիմպիադայի շրջանակներում, պահպանելով իսլամական սկզբունքները, իսլամական երկրներում բարձրացնել կանանց ներգավվածությունը սպորտում: 2009թ., Իրանի երեք քաղաքներում տեղի ունեցավ Իսլամական երկրների կանանց առաջնության հինգերոդ շրջանը: Մրցություններին մասնակցեցին մարզուհիներ  իսլամական և ոչ իսլամական երկրներից: Իրանցի մարզուհիներն այս անգամ իրենց լուրջ ներկայությունը ցուցաբերեցին սպորտի ոլորտում և նոր որակ պարգևեցին Իրանի կանանց սպորտին: Որպես օրինակ, նախկինում կանայք Իրանում մասնակցում էին միայն վոլեյբոլի, բաստկետբոլի, սեղանի թենիսի և լողի առաջնություններին: Սակայն այսօր նրանք ներկայություն ունեն մեծ թվով ուրիշ սպորտաձևերում, ինչպես նաև նոր սպորտաձևերում: Վերջին տարիների ընթացքում, կանանց հետևողական աշխատանքի շնորհիվ, և նկատի առնելով նրանց մեծ ներուժը, նրանց համար մեծ հնարավորություններ են ստեղծվել օլիմպիական ոլորտում, սակայն կանայք կարծում են, որ սա դեռ ճանապարհի սկիզբն է: