Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտարհրավերներ (21)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i92132-Վիրտուալ_աշխարհ._Հնարավորություններ_ու_մարտարհրավերներ_(21)
Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք կիբերտարածքում տվյալների գաղտնիության խախտման խնդրին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 19, 2018 13:41 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք կիբերտարածքում տվյալների գաղտնիության խախտման խնդրին:

Ժամանակակից աշխարհում կիբերտարածքն ու սոցիալական ցանցերը նպաստել են կապի ու հաղորդակցության տիրույթի ընդլայնմանը: Կապ հաստատելու դյուրինությունը, դիմակի տակ հեշտությամբ թաքնվելը, գաղտնի ու առանձին զրույցն ու երկխոսությունը,  ուրիշների մասնավոր տարածք ներխուժումը, մասնավոր տիրույթների ու սահմանների խախտումը այն նոր հնարավորություններն են, որոնք սոցիալական ցանցերի միջոցով տրամադրվում են կիբերտարածքի օգտատերերին: Ուստի մասնավոր տիրույթի ու տվյալների գաղտնիության պահպանումը որպես քաղաքացիական իրավունքներից մեկը, պետք է ուշադրության արժանանա թե՛ այս ոլորտի օգտատերերի, և թե՛ օրենսդիրների կողմից:

Այս կապակցությամբ իրավաբանական փորձագետների  ու սոցիալական հարցերի գիտահետազոտողների կողմից ընդգծվում է կիբերտարածք մուտք գործելու վերաբերյալ իրազեկության ու ուսուցման անհրաժեշտությունը և այս բնագավառի կիրառությունները, առավելությունները, վնասներն ու խնդիրները: Սոցիալական հարցերի փորձագետները այս հնարավորությունը նմանեցնում են երկսայր սրի, որը կարող է լինել թե՛ օգտագակար և թե՛ վնասակար: Կիբերտարածքն իր բոլոր հնարավորություններով, առավելություններով ու վնասներով հասարակության համար օգտակար է այնքան ժամանաակ, քանի դեռ չի ոտնահարել այլոց իրավունքները: Այստեղ կարևոր է քաղաքացիական իրավունքի նկատմամբ ուշադրությունը: Եթե չի պահպանվում այդ իրավունքը և օգտատերը այդ տիրույթում  տարածում է նկար, ֆիլմ, ձայնային և ցանկացած տեսակի նյութ, ապա ինչպես երևում է իր անվանումից, դա կլինի  այլոց հետ դրանց համատեղ օգտագործում և հնարավորություն է ստեղծվում չարաշահումների համար:

Ամենահեշտ լուծումն  է, ասել՝ մի մտե՛ք այս տիրույթ, սակայն միշտ չէ, որ ամենահեշտ լուծումը լավագույնն է, և պետք է ներկայացնել ավելի համոզիչ լուծում: Իրավական ու սոցիալական փորձագետները խնդրի լուծումը համարում են ուսուցումը և այս ոլորտում թեստ ու սխալ փորձարկումից խուսափումը:  Հնարավոր չէ փակել սոցիալական ցանցերը: Կիբերտարածքում առկա է մի շարք անձնական ֆիլմերի, նկարների ու տվյալների հանրայինացման հնարավորությունը:  Այս խնդրի ելքն այն  է, որ մարդիկ սովորեն դրա ճիշտ օգտագործման ձևը, քանի որ այս ասպարեզը վերահսկելի չէ և հնարավոր չէ այն փակել:

**************

Կիբերտարածքի ու սոցիալական ցանցերի ընդարձակությունը այնպիսին է, որ պետք ինքդ քեզ համապխատասխանեցնես նրա հետ, որպեսզի դրա ճիշտ օգտագործմամբ չհայտնվես վնասների ազդեցության տակ:  Առանց ուսուցման կիբերտարածքում ներկայությունը  զուգակցվում է թեստ ու սխալ փորձարկումներով, ինչը կարող է հանգեցնել հասարակության մեջ մարդկային ու սոցիալական հարաբերություններում բազմաթիվ խնդիրների առաջացմանը: Այդ խնդիրներից է անձնական տվյալների գաղտնիության վերաբերյալ հստակ սահմանման բացակայությունը: Տվյալների գաղտնիության սահմանումը լինելու դեպքում էլ այնքան էլ այն ճանաչված չէ: Օրինակ՝ ամուսնության վերաբերյալ ասում են, որ ամուսնությունը անձնական բնույթի հարց է, սակայն սոցիալական ու մշակութային համակարգը խախտում է այդ անձնական տիրույթը: Կամ երբ ասում են, որ մարդկանց հագուկապը անձնական բնույթի հարց է, բայց միևնույն ժամանակ երբեմն հարկադիր կերպով է սահմանվում մարդկանց հագուկապը, դա նշանակում է, որ անձնական տիրույթի  վերաբերյալ չկա որևէ  հստակ սահմանում:  Փորձագետների կարծիքով, անձնական տիրույթի հստակ սահմանման վերաբերյալ մոլորությունը առկա է նաև կիբերտարածքում, այն տարբերությամբ , որ այս ասպարեզում մասնավոր տիրույթի խախտման հնարավորությունը ավելի մեծ է:

Սոցիալական ու մշակութային արժեքներով օժտված ավանդական հասարակությունում, որը որոշ չափով սահմանափակում է ազատ հարաբերությունների հաստատումը, մարդիկ կիբերտարածքում միանգամից միմյանց կողքի են հայտնվում առանց սահմանափակումների ու խստությունների, մինչդեռ նրանք չեն ստացել անհրաժեշտ պատրաստվածություն ու ուսուցում՝ կիբերտարածքում աշխատելու և վարվելաձևի վերաբերյալ, ուստի կարող են խոցելի լինել:

Իրական և վիրտուալ կյանքում առկա հակասությունը կարող է քանդել օրինաչափությունները և կիբերտարածքում սահմանափակող օրենքների բացակայության պատճառով օրինաչափությունների խախտումը հանգեցնելու է հասարակության մեջ մարդկային ու ընտանեկան հարաբերություններում խնդիրների առաջացմանը: Հաղորդակցային ցանցերի ընդարձակության պատճառով կիբերտարածք մուտք գործելով հասարակության մեջ մարդկանց հարաբերություններում առաջանում են նոր խնդիրներ ու վնասակար երևույթներ, որոնց համար պետք է լուծում գտնել այդ խնդիրների համակողմանի ուսումնասիրմամբ:

*****************

Նշեցինք, որ կիբերտարածքը երկսայր սրի է նման, որը կարող է ունենալ և՛ օգտակար, և՛ վնասակար ու հանցավոր կիրառություններ: Կիբերտարածքում հաճախ չեն պահպանվում մարդկանց իրավունքները: Այս խնդիրը անձնական չարաշահումների կողքին հող է պատրաստել հասարակության մեջ հանցագործությունների իրականացման համար: Սոցիալական վնասների կանխարգելումը երբեք ծախս չի համարվում, այլ մի տեսակ ներդրում հասարակության մեջ անդորր ու խաղաղություն ապահովելու համար:

Նորագույն տեխնոլոգիաների զարգացմամբ և կիբերտարածքում ներկա լինելու մարդկանց ցանկությամբ հանդերձ անհրաժեշտ է, որ անձը անձնական տիրույթի ու տվյալների գաղտնիության խախտման զոհ չդարձնի՝ իրազեկվածության աստիճանի մեծացման և կանխարգելիչ միջոցների որդեգրման շնորհիվ, միևնույն ժամանակ իրացնելով իր իրավունքները: Բացի այդ, անհրաժեշտ է համապատասխան օրենքների ընդունմամբ պատասխանատվության ենթարկել կիբերտարածքում հանցագործների ու մարդկանց անձնական տվյալների գաղտնիությունը խախտող անձանց, քանի որ կիբերտարածքը մարդկանց ազնվության ու արժանապատվության նկատմամբ բարոյական վնաս հասցնելու միջոցներից մեկն է: Համացանցի օգտագործողները պետք է առավել նշանակություն տան իրենց անձնական տվյալների գաղտնիությանն ու անվտանգությանը, քանի որ կիբերտարածքը նրանց մասնավոր տիրույթն է, որտեղ առկա է նրանց անձնական տվյալների գողության հնարավորությունը: