Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտարհրավերներ (23)
Այսօր կշարունակենք նախորդ զրույցը՝ տեղեկատվական անվտանգության վրա կիբերտարածքի ազդեցության մասին:
Քաղաքացիների առօրյայում տեղեկատվական տեխնոլոգիաների և թվային գործիքների զարգանալով, այս խելացի տեխնոլոգիաների վնասը և սպառնալիքի կանխումը դարձել է շատերի համար մտահոգություն: Վերջին տարիների ընթացքում սոցցանցերը տարածվելով, անվտանգության վտանգների նոր ալիք ստեղծվեց քաղաքացիների ապրելակերպը փոխելու նպատակով, ինչը պահանջում էր լուրջ ուշադրություն և հասարակության տարբեր խավերի ուսուցումը:
Վիրտուալ տարածքում անապահովությունը կարող է տարբեր ձևերով լինել՝ սկսած ազգային անվտանգության համակարգերում և տնտեսական ու ռազմական կենտրոններում տիրող անապահովությունից մինչև ընտանիքներում տիրող անապահով մթնոլորտը: Կիբեր տարածքում ընտանիքների անվտանգությանն սպառնում է հիմնականում անհարիր բովանդակությունը: Ոչ-արդյունավետ կապերի հաստատումը ևս կիբեր տարածքում տիրող անապահովություններից է: Անհայտ անձանց հետ կապ հաստատելը և անծանոթների կողմից ընտանեկան ապահով մթնոլորտի չարաշահումը ընտանեկան միջավայրում տիրող անապահովություններից են:
Մյուս հարցը ընտանիքի անդամների ֆինանսական ու ոչ-ֆինանսական չարաշահումն է: Ընտանիքի անդամները կիբեր տարածքին անծանոթ լինելու պատճառով հաճախ խաբվում են: Նրանք նաև տարբեր շշուկների թիրախում են հայտնվում և գաղափարական, քաղաքական ու հասարակական սկզբունքներ չունենալու դեպքում խնդիրների առջև կհայտնվեն: Սրանք վիրտուալ միջավայրում ընտանիքների անվտանգության առջև ծառացած մարտահրավերների մի մասն են:
***********
Անվտանգությունը հասարակության և ընտանիքի հիմնասյուներից մեկն է և այսօր տեխնոլոգիայի զարգացմամբ, անվտանգությունը նոր իմաստ է ստացել կիբեր տարածքում: Կիբեր տարածքն այն տարածքն է, որտեղ մարդիկ միմյանց լավ չճանաչելով կապ են հաստատում և տարբեր նյութեր են համօգտագործում: Հետևաբար այդ մթնոլորտում վստահությունը շատ քիչ է, ինչը բազում խնդիրներ է առաջացնում հասարակության մեջ: Խաբեբա անձինք այյդ ճանապարհով խաբում են օգտատերերին և չարաշահելով նրանց վստահությունը, դրամ են կորզում:
Վիրտուալ տարածքում և այսօրվա թվայնացված կյանքում ընտանեկան անվտանգության մեթոդների ուսուցումը հույժ կարևոր է: Ընդհանուր առմամբ, վիրտուալ տարածքում օգտատերերի և ընտանեկան անվտանգությունն ապահովվում է տեխնիկական ճանապարհով և օգտատերերի հմտությունների զարգացմամբ:
Իհարկե ծառայությունների տեխնիկական անվտանգության հարցը օգտաերերին չի կապվում և համացանցի փորձագետների պարտականությունն է ապահովել իրենց ծառայությունների ու ծրագրերի անվտանգությունը, սպառնալիքները նվազեցնելու համար: Նրանց կողմից ձեռնարկվող հավանական քայլերից են՝ համակարգչային անվտանգության բարձրացումը, կայքերի, բլոգների կամ սոցիալական ցանցերի անվտանգության բարձրացումը, ինչպես նաև հաքերների և կիբերհանցագործների ճանապարհը փակելը: Օրգտատերերի պարտականությունն է անվտանգության հարցը կարևորելով, օգտվել այնպիսի ծառայություններից ու ծրագրերից, որոնք կարևորում են օգտատերի անվտանգությունը Կիբեր տարածքում շատ կարևոր է օգտատերերի հմտությունների զարգացումը: Լրատվական ոլորտում բարձր ուսում ունեցող օգտատերերը կարող են պահպանել իրենց անվտանգությունը վիրտուալ տարածքում: Նրանք սովորաբար ավելի զգուշորեն են ֆայլեր ու նյութեր տարածում կիբեր տարածքում:
**************
Ինչպես ասացինք, անվտանգության կարևորագույն գործոնը՝ օգտատերերն են: Համակարգչային ու հաղորդակցական առումով գրագետ օգտատերերը կիբեր տարածքում կարող են ապահովել իրենց անվտանգությունը: Գրագետ և իմաստուն անձինք կատարելապես տեղյակ են թե ինչ պետք է գրվի կայքում և ինչ ոչ: Ցածր անվտանգություն ունեցող կայքից տուժում է օգտատերը: Օրինակ եթե օգտատերը իր ընկերներից մեկի խնդրանքով սոցցանցում տեղադրի իր անձնագրի համարը, մյուս օգտատերերին թույլ է տալիս օգտվել իր տեղեկություններից:
Համացանցի օգտատերերը իրենց համակարգչում հակավիրուսային ծրագրեր միացնելուց առաջ, պետք է բարձրացնեն իրենց տեղեկությունը կիբեր տարածքում անվտանգության մասին: Օրինակ պետք է գիտակցեն չբեռնել ցանկացած ծրագիր, չայցելել ցանկացած կայք և համացանցում չպատասխանել ցանկացած հարցի: Սրանք ընդհանուր տեղեկություններ են, որոնց մասին պետք է իմանան համացանցի օգտատերերը: