Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (66)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Simago «Սայմագո» կայքի դասակարգումներում , 2016 թ.-ին բիոտեխնոլոգիայի ոլորտում Իրանն աշխարհում զբաղեցնում է 13-րդ տեղը ՝ անցյալ տարվա համեմատությամբ մեկ աստիճան բարձրանալով: Բիոտեխնոլոգիայի ոլորտում հղումների արտադրության առումով Միջին արևելքում Իրանը զբաղեցնում է առաջին տեղը: Հաջորդ տեղերում են Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Եգիպտոսը: Simago «Սայմագո» կայքի տվյալներով, այդ ոլորտում Չինաստանն աշխարհում առաջինն է, որից հետո են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Հարավային Կորեան:
Շարիֆի արդյունաբերական համալսարանի երկու գիտնականների աշխատությունները հայտնվել են 2012-2017 թթ.-ի հնգամյա կտրվածքով Transportation Research հանդեսի E բաժնում հրապարակված հոդվածների ամենաբազմահղում աշխատությունների առաջին հորիզոնականում: Այդ հանդեսը համարվում է տրանպսորտի ոլորտի Elsevier «Էլզեվիեր» հեղինակավոր պարբերականներից մեկը, որը կազմվել է Նիդերլանդների մի գիտնականի համագործակցությամբ: Աշխատությունն անցյալ տարի զբաղեցրել էր 10-րդ տեղը, իսկ այս տարի հղումների առումով մեծ աճ արձանագրելով, բարձրացել է առաջին հորիզոնական:
Հեղինակներից մեկի ասածով, երկրաշարժի ժամանակ փրկարարական հասանելի կենտրոնները բավարար չեն լինում: Ուստի արտակարգ իրավիճակներում փրկարարական կազմակերպությունները պետք է առավելագույնս լավ օգտագործեն առկա հնարավորությունները: Աղետի ժամանակ ստույգ տեղեկությունները հասանելի չեն լինում փրկարարներին, ինչն էլ բարդացնում է ճգնաժամային իրավիճակներում ծրագրավորման աշխատանքը: Հիշյալ հոդվածում ներկայացվել է մի մոդել ՝ բարձր արդյունավետությամբ անհրաժեշտ ծրագրավորումների համար վիրավորներին հիվանդանոց փոխադրելու, նաև տուժածներին օգնելու և անհրաժեշտ գույքերը առաքելու նպատակով: Մոդելը կարող է երկրաշարժի ժամանակ պատասխանատուներին օգնել ճգնաժամային ու անկայուն պայմաններում ճիշտ կողմնորոշվել:
Իրանի Ֆիրդոսու անվան համալսարանի հետազոտողներն Իրանի հյուսիս-արևելյան շրջանում Pardosa տեսակին պատկանող սարդերի նոր տեսակ են գտել: Գյուտը համընկել է իրանցի մաթեմատիկոս ՝ Մարիամ Միրզախանիի վախճանմանը : Ուստի սարդերի այդ տեսակը նրա պատվին կոչվել է Pardosa mirzakhaniae: Հետազոտության գիտնականների ասածով, ողջ աշխարհում կան ավելի քան 46 հազար տեսակի սարդեր ՝ համարվելով 7-րդ ամենաբազմազան կենդանատեսակը: Իրանում կան 51 ընտանիքների մեջ դասակարգվող ավելի քան 668 տեսակի սարդեր: Հետազոտության մասին հոդվածը լույս է տեսել ZOOTAXA հեղինակավոր հանդեսում:
Թեհրանի Ամիր Քաբիր պոլիտեխնիկ համալսարանի գիտնականները գեոպոլիմերային շինանյութերի արտադրման համար ավազի գործարանների թափոններով առավելագույնը 60 աստիճանի կամ սենյակային ջերմությամբ աղյուս են պատրաստել: Նախագծի հեղինակի ասածով, ագրեգատի լվացման գործընթացում այդ գործարանների թափոնների խոշոր ծավալները վնասում են շրջակա միջավայրին: Աղյուսաշինության ժամանակ արտադրվող աղտոտիչ գազերի բարձր ծավալները ևս հակադրվում են կայուն զարգացման ծրագրի սկզբունքներին: Ուստի գիտնականները փորձում են այդ կանաչ մեթոդի օգնությամբ, ավազի գործարանների թափոններից օգտվել գեոպոլիմերային արդիական աղյուսներ ստանալու համար:
Ամիր Քաբիր պոլիտեխնիկ համալսարանի գիտնականների ասածով, այս մեթոդը բարձր ջերմաստիճան չի պահանջում: Բացի դրանից սպառված վառելիքի ծավալները մեծ չեն և աղյուս կարելի է ստանալ նույնիսկ 60 աստիճան ջերմության պայմաններում: Ավազի գործարանի թափոններից ստացած գեոպոլիմերային կանաչ աղյուսներն արտասահմանյան տարբերակ չունեն և առկա փաստերի համաձայն, միայն Ավստրալիայում մի գործարան հետազոտության թափոններին չնմանող նյութերով աղյուս է պատրաստում: Գեոպոլիմերային աղյուսները համարվում են բնապահպանների կանաչ շինանյութը և շինարարությունների ժամանակ լայն կիրառում են ունենալու:
Գիտնականներին հաջողվել է դեղերի փորձարկման նպատակով չիպի վրա բազմացնել մարմնի օրգանները: Հետազոտության ընթացքում, գիտնականների մի չիպի վրա բազմացրել են ստամոքսի պատերի բջիջները: Գիտնականները start up emulate ծրագրակազմում, օրգանիզմի ցողունային բջիջների օգնությամբ բազմացրել են ստամոքսի պատերի բջիջները, որն էլ օգտագործվել է մարսողական դեղերի փորձարկման համար: Մեթոդն իրականացնելու համար գիտնականները միայն մի կաթիլ արյան կարիք ունեն: Սա բժիշկներին հնարավորություն է տալիս յուրաքանչյուր հիվանդի համար պատրաստել անհատականացված դեղեր:
start up-ի ղեկավարի խոսքերով, չիպի վրա օրգանների բազմացումը նշանակալի է հատկապես դեղերի լիցենզավորման առումով: Դեղերի շուրջ 30 տոկոսը չի հաղթահարում լիցենզավորման փուլը, քանի որ փորձարկումները չափազանց վտանգավոր են: Մինչդեռ այս գյուտի օգնությամբ հնարավոր է դեղերը փորձարկել օրգանների վրա: Չիպը պատրաստվում է մանր ծակոտկեններով ճկուն պոլիմերային շերտի վրա: Ծակոտկենները լցվում են հազարավոր մարդկային կենդանի բջիջներով: Գիտնականներն առ այսօր մի փոքր մարտկոցի մասշտաբով խորանարդում բազմացրել են սրտի, թոքերի , գլխուղեղի և նույնիսկ ընկերքի բջիջները: