Մայիսի 24-ն իրանական Խոռամշահր քաղաքի ազատագրման օրն է
Խոռամշարհ քաղաքի ազատագրումն Իրանի հեղափոխության և սրբազան պաշտպանության ամենափայլուն էջերից է: Իրաքի բաասական վարչակարգը, համաշխարհային գերտերությունների աջակցությամբ, 1980թ սեպտեմբերի 21-ին պատերազմ սկսեց Իրանի դեմ, որի առաջին նպատակներից էր գրավել Խուզեսթան նահանգը, այդ թվում Խոռամշահրի ռազմավարական նավահանգիստը:
Քուվեյթում լույս տեսնող Ալ Ղեբս օրաթերթը, վկայակոչելով իրաքյան պաշտոնյաներին, 1981թ ապրիլին գրեց. “Իրաքը նպատակ ունի լայնածավալ հարձակում սկսել Իրանի Խուզեստան նահանգի վրա: Նպատակն է գրավել այս նավթառատ նահանգն իր նավթային հարուստ ռեսուրսներով: Դրանից հետո Խուզեսթանը կհայտարարվի անկախ պետություն”:
Այս սցենարի շրջանակներում, Խոռամշահր քաղաքն իրանցի մարտիկների 34 օր տևած դիմադրությունից հետո 1980 թ աշնանը գրավվեց իրաքյան ուժերի կողմից: Դրանից հետո Խոռամշահրում հաստատվեցին Իրաքի բանակային ուժերը: Շատերին թվում էր, քաղաքը հետ գրավել հնարավոր չէ: Սակայն բոլոր դավաճանություններով հանդերձ, Խոռամշահրի ազատագրման գործողությունը, երկրի առաջնորդ իմամ Խոմեյնու ջանքերով, սկսվեց: Բոլոր զինված և աշխարհազորային ուժերը միավորվեցին՝ Խոռամշահրից զավթիչիներին դուրս վռնդելու համար: Մի շարք ռազմական գործողությունների ընթացքում Իրանի մի շարք տարածքներ ազատագրվեցին, ինչը հույս տվեց Խոռոմշահրի ազատագրման համար: Սադդամի բանակն իր ողջ ջանքն ի գործ դրեց, որպեսզի պահի Խոռամշահրը: Ինչպես ասում էր Սադդամը. “Եթե Խոռոմշահրը հետ գրավվի, ես Բասրեյի բանալին կնվիրեմ իրանցիներին”:
Խոռամշահրի ազատագրումը տևեց մոտ քսան ամիս: 1983թ մայիսի 24-ին իրականացված Բեյթոլմողադդաս գործողության արդյունքում քաղաքն ազատագրվեց: Դա այնքան պանծալի հաղթանակ էր, որ արևմտյան քարոզչամեքենային նույնպես ստիպեց ընդունել այն և դա բնութագրել որպես Իրաքի բանակին հասցված ռազմավարական անփոխարինելի հարված:
Ֆրանսիական Liberation օրաթերթն այս կապակցությամբ գրեց. “Իրանցիների կողմից Խոռամշահրը ազատագրվելուց անմիջապես հետո, ԱՄՆ-ն, Եվրոպան ու պարսիցծոցյան մի շարք երկրներ, տարբեր նախաձեռնությունների միջոցով փորձեցին թույլ չտալ, որպեսզի Սադդամը պարտվի”:
Բազմաթիվ փորձագետներ Խոռամշահրի ազատագրումը համարում են Իրանի ժողովրդի օրինակելի ու եզակի դիմադրության արդյունքը: Այս մեծ հաղթանակը չեզոքացրեց ռազմական բոլոր բարդ հաշվարկներն ու նոր պայմաններ ստեղծեց պարտադրված պատերազմում: Հենց այդ պատճառով էլ Խոռամշահրի ազատագրումը վերածվեց հերոսապատման: Մի հերոսապատում, որ Իրանի ժողովրդի կյանքում երկարատև ազդեցություն թողեց և իհարկե մեծ դաս տվեց թշնամուն: ԻԻՀ առաջնորդն այդ կապակցությամբ ասաց. “Ոչ ոք չէր կարծում, թե Խոռոմշահրը հնարավոր է ազատագրել, քանի որ այն արդեն մերը չէր”:
Թշնամին քաղաքը գրավված պահեց մեկուկես տարի, այդ ընթացքում քաղաքը դարձնելով իր ամենակարևոր ռազմակայաններից մեկը: Սրբազան պաշտպանության հրամանատարներից Մուհամմադ Էբրահիմ Հեմմաթն այս կապակցությամբ ասում է. “Երբ Իրաքը գրավեց Խոռամշահրը, ռուս և ամերիկացի գործակալների օգնությամբ ու Սադդամի առաջարկով, նախագծվեց ու իրականացվեց Խոռամշահրի պաշտպանության քսանամյա նախագիծ, որի շրջանակներում քաղաքում ստեղծվեցին ականապատ տարածքներ: Քաղաքի շրջակայքում փորվեցին թունելներ ու խրամատներ: Եվ այս ամենի նպատակն էր պահպանել քաղաքի գրավումը”:
Մարդկային ուժի տեսակետից, Խոռամշահրն այդ ժամանակ ուներ 26 հազար հետիոտն, 41 հրետանային գունդ, 28 մեխանիկական գունդ և ծանր հրետանի ու զարգացած ռազմական սպառազինություն: Այս պայմաններում, իրանցի մարտնչողները սկսեցին Բեյթոլմողադդաս գործողությունը: Բոլոր տեսակի սպառնալիքներով ու քարոզչություններով հանդերձ, իրանցի մարտիկները չորս փուլով իրականացրեցին քաղաքի ազատագրման գործողությունը: Առաջին փուլում ազատագրվեց 5380 կմ2 տարածք, սպանվեցին ու վիրավորվեցին իրաքի 16 հազար զինվորներ և գերեվարեցին 19 հազարը: Իրանցի մարտիկները ոչնչացրեցին 550 տանկ և զրահամեքենա, 52 կործանիչ, 50 մեքենա, 2 ուղղաթիռ, գրավեցին 50 տանկ և զրահամեքենա, 300 ավտոմեքենա և այլն:
Պետք է ասել, որ Խոռամշահրի ազատագրումն Իրանի ժողովրդի համար պարզապես մի իրադարձություն չէ, այլ դիմադրության ու նվիրվածության պատմություն: Այսօր Իրանի ժողովուրդը նշում է Խոռամշահրի ազատագրումը, այն պայմաններում, երբ բազմաթիվ երկրներ փորձում են հարյուրավոր միլիարդ դոլարի սպառազինություն գնել, որպեսզի աշխարհին ցույց տան, թե ունեն ուժ ու բանակ: Արաբական մի շարք երկրներ միլիարդավոր դոլարներ են ծախսում սպառազինություն գնելու և տարածաշրջանում անապահովություն տարածելու համար: Սակայն նրանք այդպես էլ չհասկացան անվտանգության իսկական իմաստը: Այս երկրներն իրենց արժանապատվությունն ու պատիվը ոտնահարեցին, դառնալով ԱՄՆ-ի ու Իսրայելի գերին: Սակայն Խոռամշահրի ազատագրումը ցույց տվեց, որ մի ժողովրդի արժանապատվությունն ու հպարտությունը ձեռք չեն բերվում սպառազինություն գնելով ու օտարների վրա հենվելով: Այլ խոսքով, քաջությունն ու հավատքը դիմադրության կողքին կարողացան փոխել այդ պատերազմի ճակատագիրը: Իրանի ժողովուրդը ութ տարի տևած պատերազմում դիմադրեց թշնամուն: Թշնամի, որը գերտերություններից ստացել էր տարբեր տեսակի սպառազինություն և չէր խուսափում որևէ տեսակի հանցագործությունից: Այսօր թշնամին փորձում է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելով, հասնել իր նպատկներին: Պարզ է, որ եթե նրանք ունենան ամենաչնչին հնարավորությունը միջամտել Իրանի ներքին հարցերին և ազդել երկրի վրա, չեն կորցնի այն: Ամեն դեպքում, Իրանի ժողովրդի քաջարի զավակների դիմադրությունն իրենց հայրենիքն ու իսլամական հեղափոխությունը պաշտպանելու համար, շատ կարևոր է տարածաշրջանում Իրանի հզորացման համար: Այսօր, այս տագնապահար տարածաշրջանում, Իրանում առկա է անվտանգություն: Եվ դա Իրանի հպարտությունն է: Հեղափոխության մեծարգո առաջնորդն այս կապակցությամբ խոսելով բազմիցս նշել է, որ իսլամական համակարգի կանխարգելիչ ուժի ու քաղաքականության կիրառման նպատակն է որևէ միջազագային ուժի թույլ չտալ հարձակում իրականացնել Իրանի վրա: Նա նշել է, որ թշնամին պետք է իմանա. “Եթե նպատակ ունի հարձակվել Իրանի վրա, հանդիպելու է խիստ դիմադրության: Գուցե նրանք լինեն հարձակվողը, սակայն հաղթողը չեն լինելու”: Իրանի ժողովուրդն անշուշտ շարունակելու է հավատարիմ մնալ իր արժեքներին ու մշակույթին: ԻԻՀ առաջնորդն այս կապակցությամբ դեռևս անցած տարի նշել է, որ հեղափոխական հոգու պահպանումը հասարակության մեջ և դիմադրության շարունակական լինելը հենց այդ ժամանակաշրջանի հեղափոխական ոգու արդյունքն է: Եվ անշուշտ, եթե այդ նվիրվածությունը չլիներ, հեղափոխական ոգին չէր կարող շարունակել իր գոյությունը: