Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (67)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i92802-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(67)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Մայիս 30, 2018 16:51 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մասնագետները նոր ռադիոդեղ են պատրաստել: Y- 90 Resin Microspheres ռադիոդեղն օգտագործվում է մետաստատիկ լյարդի քաղցկեղի կամ HCC-ի Hepatocellular carcinoma  բուժման համար: Ներկայումս ավստրալիական SIRTEX ընկերությունն աշխարհում Sirsphere դեղատեսակի միակ արտադրողն է: Իրանում արտադրված ռադիոդեղը վերջերս ստացել է FDA –ի սերտիֆիկատը : Արտերկրում ներարկման յուրաքանչյուր դոզայի գինը կազմում է 5000-8000 եվրո:

«Փարս իզոտոպ» ընկերությունը, որ երեք տարի արդեն հետազոտություններ է կատարում այդ դեղատեսակի վրա, հաջողությամբ է հաղթահարել լաբորատորային ու նախակլինիկական փուլերը: Ռադիոդեղի կլինիկական փուլն իրականացվել է Թեհրանի և Շիրազի բժշկական համալսարանների համագործակցությամբ: Դեղի առաջին ներարկումը կատարվել է Շիրազի կենտրոնական հիվանդանոցում: Դեղը մեծ պահանջարկ ունի ինչպես երկրում, այնպես էլ արտերկրում:

 

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության մասնագետները նոր ռադիոդեղ են պատրաստել:

 

Իրանցի գիտնականը ԱՄՆ Հարվարդի համալսարանի մի խումբ հետազոտողների համագործակցությամբ, օձանման ռոբոտ է պատրաստել: Ռոբոտը կիրառելի է լապարոսկոպիայի վիրահատման ժամանակ: Ռոբոտը կարող է ջրի վրա տեղաշարժվել, բացել դուռը և բարձրացնել իր կշռին մի քանի անգամ գերազանցող ծանրություն: Իրանցի գիտնականը կիրիգամի ստեղծագործական արվեստի օգնությամբ ռոբոտի համար պատրաստել է օձի կաշվի նման ծածկույթ:  Կիրիգամին դեկորատիվ-կիրառական արվեստ, ՝ օրիգամիի տեսակ է : Օրիգամին ճապոնական հին արվեստ է , որով հնարավոր է ստեղծել թղթից առարկաներ։

Ռոբոտն իրենից ներկայացնում է ճկուն պլաստիկ խողովակ, որը պարբերաբար ընդլայնվում ու խտացվում է: Իրանցի գիտնականը լազերային ճառագայթների օգնությամբ պլաստիկ սկավառակերի վրա ճեղք է առաջացնում : Սկավառակները փաթաթվում են ճկուն խողովակի շուրջը: Խողովակի խտացմանը զուգընթաց, պլաստիկ թեփերը դեպի առաջ են շարժվում: Հետաքրքիր է  այն, որ տարբեր կտրվածքները , ռոբոտին ստիպում են օձի նման սողալ:

 

Իրանցի գիտնականն օձանման ռոբոտ է պատրաստել:

 

Իրանցի կին գիտնականն Ավստրալիայի արևմտյան համալսարանի MARCS ինստիտուտի գիտնականների համագործակցությամբ արհեստական խոսափող է պատրաստել , որն ազդելով հիվանդի շնռաչական համակարգի վրա, կարող է որակյալ ձայն ստեղծել: Հակառակ առկա պրոտեզներին, որոնք անհրաժեշտաբար պետք է մուտք ունենան խոսափողի նյարդային ու մկանային համակարգ, PAL Pneumatic Artificial Larynx սարքն օգնում է հիվանդին ինքնուրույն շնչել և այն մոնտաժելու համար անհրաժեշտ չէ հիվանդին վիրահատել:

Իրանցի գիտնականի ասածով, ներկա ստանդարտների դեպքում, բուժման համար անհրաժեշտ է հիվանդի կոկորդում պրոտեզ տեղադրել, որի համար վիրահատություն է կատարվում: Վիրահատության տեղը բաց է թողնվում ՝ որպեսզի հիվանդը կարողանա շնչել: Քանի որ վիրահատությունից հետո մեծանում է բորբոքումների հավանականությունը և հիվանդի ձայնը ևս փոխվում է, ուստի գիտնականները պատրաստել են PAL սարքի էլեկտրոնային տարբերակը, որը կոչվում է Pneumatic Bionic Voice (PBV) : Սարքը հիվանդի շնչի օգնությամբ ձայն է առաջացնում, որը լեզվի շարժումների արդյունքում ստանում է խոսքի տեսք: Ուսումնասիրությունները պարզել են, որ սարքն աշխատում է որոշակի հիվանդի շնչի օգնությամբ: իրականում պրոտեզը խոսափողին օգնում է աշխատել նյարդային համակարգից անկախ : Սարքից ստացված ձայնն ավելի որակյալ է , քան առկա ստանդարտներինը: Գիտնականները փորձում են որպես ընդհանուր սարք ստանալ PBV օպերատիվ պրոտեզը, ապա ձայնային աղբյուրը տեղադրել հիվանդի բերանում: Գիտնականների համոզմամբ, սարքն աշխարհում էլեկտրոնային առաջին պրոտեզն է համարվում:

 

Իրանցի կին գիտնականն արհեստական խոսափող է պատրաստել:

 

 

Քեմբրիջի  համալսարանի գիտնականներն առաջին անգամ նախագծել են մարդու գենետիկական պրոֆիլը , որն ամբողջությամբ գնահատում է ծննդյան օրվանից սկսյալ անհատի առողջության իրավիճակը: Պրոֆիլն աստիճանաբար արդիականացվում է ՝ հեշտացնելով մարդկանց առողջության իրավիճակի գնահատումը: Գիտնականները հուսով են, որ տներում փոքր ծախսերով ու բարձր ճշգրտությամբ գենետիկական թեստեր իրականացնելու հնարավորություն ստեղծելով,  ավելի դյուրին է դառնալու հիվանդությունների ախտորոշումը  և մարդկանց կյանքը փրկելու կողքին, խնայվելու են բուժման ու առողջապահական միլիոնավոր դոլարներ :

Այս գենետիկական պրոֆիլը կարող է  կանխատեսել տասը վտանգավոր հիվանդությունների ախտահարման հավանականությունը: Այդպիսով անհատը հենց կյանքի առաջին տարիներում տեղեկանում է, որ առաջիկա տարիներին տասը տոկոսով մեծանում է շաքարախտով իր հիվանդանալու հավանականությունը : Հավանականության ցուցիչը կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, 50, իսկ սիրտանոթային հիվանդությունների դեպքում ՝ 90 տոկոս է կանխատեսվում: Այս աննախադեպ ձեռքբերման շնորհիվ, կարելի է կանխատեսել առողջության իրավիճակը ոչ թե մի քանի տարիների ՝ այլև ողջ կյանքի համար:  Գենետիկական քարտի ինֆորմացիան  արդիականացվում է ՝ հիմք ընդունելով կենսապայմանները և տարիների քանակը: Գիտնականները դեռևս հստակ թվական չեն ճշտել այս գյուտի կիրառման համար:

Քեմբրիջի  համալսարանի գիտնականներն առաջին անգամ նախագծել են մարդու գենետիկական պրոֆիլը: