Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (68)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանցի գիտնականը նոր մեթոդ է գտել ածխածնային թելիկների վերականգնման և սպունգային ցեմենտի ամրությունը մեծացնելու համար: Ածխածնային թելիկների արտադրանքների վերականգնումը մեծ խնդիրներ է առաջացրել: Իրանցի գիտնականը Վաշինգտոնի և նահանգային համալսարանների հետազոտողների համագործակցությամբ լուծում է գտել այդ խնդրի համար: Մոտ ապագայում հնարավոր կլինի ածխածնային թելիկների թափոններն օգտագործել սպունգային ցեմենտի բաղադրության մեջ: Այդ տեսակի ցեմենտը չափազանց խարխլված է : Մեթոդը ոչ միայն կանխում է ջրհեղեղները, այլև կրճատում է օդի աղտոտվածությունը:
Սովորական ցեմենտի դեպքում, տեղումների ժամանակ ջուրը մնում է ճանապարհների մակերեսի վրա ՝ ներծծելով ավելի մեծ քանակությամբ աղտոտիչներ: Խարխլված հյուսվածքի պատճառով ցեմենտի այդ տեսակը՝ սովորական տարբերակի համեմատությամբ , ավելի քիչ դիմակայուն է: Ուստի գիտնականներն օգտվել են ածխածնային թելիկներից: Մեխանիկական մեթոդներով մանրացվել են ածխածնային թելիկները: Ածխածնային թելիկների մանր կտորներն ավելացվել են սպունգային ցեմենտի լուծույթին: Արդյունքում այդ նյութերի դիմացկանությունն ու ճկունությունը կրկնակի աճել է : Քանի որ ածխածնային թելիկները մանրացվում են կամպոզիտային պայմաններում, ուստի այն մշակելու համար ջերմություն կամ թունավոր քիմիական նյութեր չեն պահանջվում:
Իրանցի գիտնականը նոր մեթոդ է գտել ածխածնային թելիկների վերականգնման և սպունգային ցեմենտի ամրությունը մեծացնելու համար:
Թեհրանի մանկավարժական համալսարանի հետազոտողները դիաբետիկ հիվանդների և տարեցների համար սմարթ կոշիկներ են նախագծել: Ամեն մարդ ունի քայլելու յուրօրինակ ձև, որն էլ ազդում է նրա առողջության վրա: Գիտնականները ֆիզկուլտուրայի և սպորտային գիտությունների ինստիտուտների համագործակցությամբ փորձել են նախագծել կոշիկի մի տեսակ, որը տարբեր սենսորների օգնությամբ, գնահատում է անհատի քայլքը: Նախագծի հեղինակի ասածով, սմարթ կոշիկի սենսորները գնահատում են տարբեր գործոններ ՝ ինչպիսիք են սրտանոթային ու զարկերակային ճնշումը, քայլելու թափը և այլ գործոններ: Կոշիկը կարող է օգնել շաքարային դիաբետիկ հիվանդներին, որոնք ունենում են ստորին վերջույթների խնդիրներ, նաև տարեցներին, որոնք քայլելու ժամանակ կորցնում են հավասարակշռությունը:
Խելացի(սմարթ կոշկի հեղինակի խոսքով՝ հիմք ընդունելով գնահատվող գործոնները, այդ կոշիկների օգնությամբ հիվանդը սովորում է ճիշտ քայլել: Այդպիսով ինֆորմացիան տրամադրվում է բժշկին, որին հետևելով բժիշկը կատարում է ախտորոշում և ճշտում է համապատասխան բուժումը: Կոշկի վրա ամրագրվում է մի ծրագրակազմ, որը գնահատում է ստորին վերջույթների գործառույթին վերաբերող բոլոր տվյալները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ իր տեսակի մեջ առաջին կոշիկը դեռևս փորձնական փուլն է անցկացնում, գիտնականները մտադիր են կոշկի վրա միացնել նաև GPS համակարգ:
Բիոտեխնոլոգիական ծառայությունների ոլորտում աշխատող Rubius Therapeutics նորաստեղծ ընկերությանը հաջողվել է արյան գենետիկական մոտիվացիայի օգնությամբ, նոր տեսակի արյուն պատրաստել, որը կարող է օգնել քաղցկեղով հիվանդների բուժմանը: Red-Cell Therapeutics ՝ RCT, այսպես է կոչվում այդ ընկերության կիրառած մեթոդը , որի շրջանակում յուրահատուկ բջիջներ են կցվում արյան բջիջներին, որոնք կարող են կրել բուժիչ սպիտակուցներ: Անհրաժեշտության դեպքում, կարելի է այդ մեթոդի օգնությամբ արյանն ավելացնել հատուկ սպիտակուցներ, որոնք փոխարինելու են օրգանիզմի կորցրած անզիմներին, կամ կիրառվելու են ուռուցքների ոչնչացման և քաղցկեղը կամ դժվարբուժելի մյուս հիվանություններին դիմակայելու և մարմնի իմունիտետը կարգավորելու համար:
Բուժման այդ մեթոդը մեծացնում է տարբեր հիվանդությունների դեմ պայքարի և դրանց բուժելու համար արյան հնարավորությունները: Այդ մեթոդի առավելություններից մեկն էլ այն է, որ մարմնի իմունային համակարգը գենետիկական առումով չի դիմադրում փոխակերպված արյան բջիջներին և չի խանգարում գործընթացին: Արյան այդ տեսակը նաև կարող է հաշտությամբ անցնել շրջանառության ցիկլ ՝ ներթափանցելով քաղցկեղային խորքային բջիջներ: Հույսեր կան, որ այդ մեթոդը կատարելագործվելով, քաղցկեղի բուժման ոլորտում մեծ իրադարձություն է տեղի ունենալու:
Առաջին անգամ բիոտեխնոլոգիական արտադրանքներ պատրաստող մի ընկերություն արտոնություն է ստացել վաճառքի հանել քաղցկեղով հիվանդանալու թեստերի հատուկ մասնիկներ: andMe 23 ընկերությունը հայտարարել է, որ դիմորդների ԴՆԹ-ի քննարկման միջոցով, մասնիկները կարող են կանխատեսել քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: 2013 թվականին ևս նույն ընկերության նման արտադրանք շուկա էր հանվել, որը սակայն քննությունների ոչ-հստակ լինելու պատճառով, չստացավ ԱՄՆ Սննդամթերքի և դեղորայքի վարչություն FDA-ի վաճառքի արտոնությունը: Կար մտավախություն, որ հիշյալ մասնիկի սխալ գնահատման հետևանքով դիմողները կարող էին ոչ-անհրաժեշտ ստուգումների ենթարկվել:
Ախտորոշիչ մասնիկների կատարելագործմամբ, ընկերությանը հաջողվեց համոզել FDA-ին, որ նոր արտադրությունը հստակ է աշխատում և հնարավոր է արտոնել վաճառքը: Էլեկտրոնային մասնիկը կարող է ճանաչել օրգանիզմում գենետիկական մոտիվացիաները, որոնք կարող են հանգեցնել կրծքագեղձի, արգանդի կամ շագանակագեղձի քաղցկեղի: Ապագայում էլեկտրոնային մասնիկները կարող են ախտորոշել քաղցկեղի մյուս տեսակները: Նոր գյուտի օգտագործման համար հստակ թվական դեռևս չի ճշտվել: