Օգտատերերի անձնական տվյալների հանրայնացումը սոցիալական ցանցերում
Մարդու իրավունքների հռչակագրի 12-րդ կետում ասվում է. “Անձնական կյանքը, ընտանիքը, բնակության վայրը և գրավոր հաղորդակցությունները չպետք է ենթարկվեն կամայական միջամտության: Բացի այդ, ոչ ոք իրավունք չունի վիրավորել մյուսի արժանապատվությունը և բռնանալ նրա կամքի վրա: Յուրաքանչյուր ոք ունի իրավունք` նման միջամտությունների կամ բռնությունների ժամանակ պաշտպանվել օրենքով”:
Անձնական տվյալների գաղտնիության բացահայտումը կարող է ֆիզիկական, հոգեբանական կամ ֆինանսական վնասներ պատճառել անձին: Այնպիսի տվյալները, ինչպես` ամուսնական կարգավիճակը, ծննդյան օրը, սոցիալական քարտի համարը, ֆինասնական ու վարկային տեղեկատվությունը, բժշկական տեղեկությունները, կոնտակտային տվյալները, որոնք չեն կարող մեկ ուրիշի կողմից օգտագործվել կոմերցիոն նպատակներով, կոչվում են անձնական գաղտնի տվյալներ:
Շատ երկրներ, մարդկանց անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու համար մշակում ու սահմանում են համապատասխան ու շատ խիստ օրենքներ:
Հաճախ ենք լսում, որ շրջապատի մարդիկ, մեր ընկերները կամ ծանոթները, սոցիալական ցանցերում գտել են իրենց ընկերներին կամ բարեկամներին, ումից երկար ժամանակ հեռու են եղել: Սոցիալական ցանցերը հանարավորություն են տալիս, որպեսզի մարդիկ կարողանան գտնել իրենց բարեկամներին ու կապ հաստատել նրանց հետ, ինչպես նաև կիսվել նրանց հետ որոշակի տեղեկատվությամբ: Հարցը կայանում է նրանում, թե մեր բարեկամներից ու ծանոթներից բացի ովեքեր կան, որ փնտրում են տեղեկատվություն և թե ինչպես կարող են նրանք այդ տեղեկատվությունն օգտագործել:
Արդյոք այս տարածքում օգտատերերի տվյալների գաղտնիությունը պահպանվում է թե ոչ և ինչ արժեքների են հետևում նման ցանցերի ղեկավարները:
Գաղտնիք չէ, որ սոցիալական ցանցերը, ինչպես օրինակ Ֆեյսբուքը, հնարավորություն են տալիս հավաքագրել ինֆորմացիա: 2014թ անցկացված ուսումնասիրության արդյունքներից ելնելով, ֆեյսբուքի ինֆորմացիոն խմբի գիտնականները հայտարարեցին, որ տվյալների առումով նկատելի է, որ ֆեյսբուքում ձևավորվում են հարաբերություններ: Հետազոտությունը ցույց է տալիս, որ ծանոթության առաջին պահին օգտատերերի գրառումները կրկնապատկվում են: Իսկ երբ հարբերությունները պաշտոնական են, զույգերը նախընտրում են դուրս գալ վիրտուալ աշխարհից և շփվել իրական կյանքում: Հենց այս տեղեկատվությունը կարող է սոցիալական ցանցերին հրաշալի հնարավորություն տալ: Այս ցանցերը հարյուրավոր օգտատերերի ինֆորմացիան կարող են փոխանցել օրինակ նվերների վաճառքով զբաղվող խանութներին, կամ ամուսնական հանդեսների կազմակերպմամբ զբաղվող ընկերություններին:

Խնդիրը, որի հետ շատ օգտատերեր բախվում են սոցիալական ցանցերում, այն է, որ նրանք շատ հաճախ չեն ընթերցում այն պայմանագիրը, որը նրանց տրվում է նախքան սոցիալական ցանցում գրանցվելը: Որպես օրինակ, շատերը չգիտեն, որ ֆեյսբուքն իր 4500 բառից կազմված կանոնադրության մեջ հայտարարել է, որ կարող է նրանց տվյալներն օգտագործել ըստ իր ցանկության և դա չի համարվելու իրավունքների ոտնահարում: 2014թ Ֆեյսբուքը հայտարարեց մի մրցույթ, որի ընթացքում, օգտատերերը, պատասխանելով իրենց և իրենց ընկերների մասին հարցերին, կարող էին հասկանալ, թե ինչպիսի մարդ են իրենք: Նման մրցույթները ֆեյսբուքում շատ են անցկացվում: Սակայն վերջերս, Cambridge Analitics ընկերության անդամներից Քրիստոֆեր Վայլին հայտարարեց, որ Ֆեյսբուքը այս մրցույթին մասնակցած 270 հազար հոգու տվյալները, առանց նրանց տեղեկացնելու, վաճառել է այդ ընկերությանը: Cambridge Analitics-ը հիմնականում զբաղվում է ընտրությունների ժամանակ տվյալների մշակմամբ: Միայն 2014թ, ընկերությունը միջամտել է ԱՄՆ-ում անցկացված 44 ընտրությունների: 2018թ. մարտին New York Times-ը և Observer –ը գրեցին, որ ընկերությունը քաղաքական քարոզարշավների ժամանակ օգտագործել է մարդկանց անձնական տվյալները: Այդ մարդկանց 80 տոկոսը եղել են ԱՄՆ-ի քաղաքացիներ, իսկ մյուսները` այլ երկրների: Cambridge Analitics-ն այդ տվյալներն օգտագործել է Թրամփի քարոզարշավի ժամանակ:
2018թ. մեծ սկանդալ բարձրացավ այս ընկերության դեմ և այն կորցրեց մեծ թվով հաճախորդներ: Արդյունքում ընկերությունը հայտարարեց, որ այսպես աշխատելը դժվար է և պարտավոր է իրեն սնանկ հայտարարել: Այդուհանդերձ, ընկերությունը միակը չէր, որ օգտվում էր օգտատերերի տվյալներից: Իրականում սոցիալական ցանցերը տարիներ շարունակ հավաքագրում են օգտատերերի տվյալները տարբեր հարցումների միջոցով: Վերջերս Մարկ Ցուկերբերգը խոստացավ, որ ավելի ստույգ կքննարկի յուրաքանչյուր էլեկտրոնային ծրագիր, որն օգտվում է այս պլատֆորմից: Նա նաև խոստացավ, որ եթե Ֆեյսբուքը նկատի որ որևէ մեկն օգտվում է օգտատերերի տվյալներից, կհայտարարի այդ մասին: Այդուհանդերձ, Ֆեյսբուքի պատճառած վնասներն անփոխարինելի են: Դրան գումարած այն փաստը, որ հին ընկերություններին հասանելի են իրենց օգտատերերի տվյալները և շատ ընկերություններ, ինչպես օրինակ թվային սարքերի արտադրողները, օնլայն առևտրի պլատֆորմները, տարբեր ձևերով մուտք են գործում մարդկանց կյանք: Սակայն վերջերս պարզվեց որ Ֆեյսբուքը ոչ միայն հավաքագրում է իր օգտատերերի տվյալները, այլ օգտվելով 8.4 միլիոն վեբ կայքերից, կարողանում է հետևել նրանց: Ֆեյսբուքի ինֆորմացիայի հավաքագրումը, եթե անգամ օգտատերերն օգտվում են ինկոգնիտո հնարավորությունից, Ֆեյսբուքը կարող է նաև օգտատերերի ինֆորմացիան հավաքել այն վեբ կայքերից, որոնք ունեն պիքսելի հնարավորություն: Պիքսելը կոդ է, որը հնարավորություն է տալիս պարզել, թե ովքեր են ֆեյսբուքյան գովազդի միջոցով այցելել կայք: Ֆեյսբուքի հանրային քաղաքականության բաժնի տնօրեն Ռիկարդ Սթիմոնսենն այս մասին խոստովանեց մայիսի 14-ին` Բրիտանիայի խորհրդարանում: Նա հայտարարեց, որ ապրիլի 9-16-ը ֆեյսբուքը հավաքագրել է միլիոնավոր օգտատերերի տվյալները, երբ նրանք ֆեյսբուքի միջոցով մտել են որևէ կայք: Իհարկե դեռևս պարզ չէ, թե քանի վեբ կայք է կառավարվում Ֆեյսբուքի միջոցով: Այսպիսով կարելի է ասել, որ այն ինֆորմացիան, որ տրվում է Ֆեյսբուքին և որը այս ընկերության բիզնեսի առանցքն է կազմում, վկայում է, որ որոշ վեբ կայքեր ոչ միայն Ֆեյսբուքին հայտարարում են այցելուների թիվը, այլ տրամադրում են նաև այլ ինֆորմացիա: Խանութներից մեկը նույնիսկ տրամադրել էր այն ինֆորմացիան, թե ինչ կոշիկներ են ընտրել իր հաճախորդները: Սակայն միայն ֆեյսբուքը չէ, որ օգտվում է նման հնարավորություններից: Որպես օրինակ Գուգլ Անալիտիքսը նույնպես ունի օգտատերերի ինֆորմացիան հավաքագրելու հնարավորություն: Սակայն այն, ինչը Ֆեյսբուքին առանձնացնում է մյուս սոցիալական ցանցերից, օգտատերերի մեծ թիվն է, հետևաբար հավաքագրված ինֆորմացան նույնպես մեծ է:

Վերջում պետք է ասել, որ մարդկանց անձնական տվյալները սոցիալական ցանցերում շատ խոցելի են: Դա այն դեպքում, երբ նման հանցագործության համար օրենքները խիստ չեն: Քանի որ այս դեպքում նույնիսկ պարզ չէ, թե ում տվյալներն են հավաքագրվել Ֆեյսբուքի կողմից: Եվ նույնիսկ կան փաստեր, որ օգտատերերը չունեն իրենց տվյալները պաշտպանելու հնարավորՈւթյուն և սոցիալական ցանցերը եկամուտ ստանալու և քաղաքական տարբեր նպատակներով օգտվում են այդ տվյալներից:

Գերմանական Մաքս Բլանք ինստիտուտի աշխատակից Պոլ Ֆրանսիսը ասում է, որ մարդկանց իրական կյանքը եթե անգամ գոյություն է ունեցել, այլևս չկա: Մենք կարող ենք միայն հույս ունենալ, որ հնարավորություն կստեղծվի, որպեսզի կարողանանք պաշտպանել մեր անձնական կյանքը: