Բաքվի և Ռիադի հարաբերությունները(3. Բաքու-Ռիադ հարաբերությունների անհավասար հիմքերը)
Արտաքին քաղաքականության մեջ յուրաքանչյուր երկրի համար կարևոր է համագործակցության համար ընտրված երկրի իշխանության ինքնությունը և բնույթը:
Ադրբեջանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի ինքնության և ուժի քանակական ու որակական ցուցանիշների համեմատությունը ցույց է տալիս, որ երկու երկրների միջև հարաբերությունները պետք է դասակարգվեն «գերիշխող» և «կախյալ» կառավարությունների միջև: Սաուդյան Արաբիան համարվում է հեգեմոնական կառավարություն, քանի որ այն մեծ ջանքեր է գործադրում թաքֆիրական-վահաբիական գաղափարների տարածման համար:
Ադրբեջանի Հանրապետության ժողովրդի մեծամասնությունը շիա է, ովքեր իրենց պատմության ընթացքում սուննի փոքրամասնության հետ խաղաղ կյանք են ունեցել և Խորհրդային Միության փլուզման ժամանակ Ադրբեջանում անգամ մեկ վահաբիական չի եղել:
Այնուամենայնիվ, Սաուդյան Արաբիան հանդիսանում է վահաբիական աղանդավորական շարժման կենտրոնը: Այս աղանդի հիմքը հիմնված է իսլամի սկզբունքների, հատկապես շիականության թշնամանքի վրա:
Այս առումով, Սաուդյան Արաբիայի և Ադրբեջանի Հանրապետության միջև համագործակցությունը և բարեկամությունը, որի ժողովրդի մեծամասնությունը շիա մուսուլմաններ են, գաղափարական և հավատքի հիման վրա չի կառուցվել : Բացի դրանից, Ադրբեջանում սուննիները, ինչպես մյուս երկրներում իրենց սուննի եղբայրները, վահաբիականությունը դիտում են որպես աղանդավորական շարժում և իսլամի մտավոր հիմքերի թշնամին: Նրանց նույնպես անհանգստացնում է այս աղանդի տարածումը իրենց երկրում: Իհարկե, Արևմուտքի հետ քաղաքական կախվածության և արևմտյան շփացած մշակույթի տարրերի ընդունման առումով, Ադրբեջանի Հանրապետության և Սաուդյան Արաբիայի իշխանությունները ընդհանուր մոտեցում ունեն սիոնիստական ռեժիմի նկատմամբ:
Մասնավորապես, վերջին տարիներին արքայազն Մուհամեդ բին Սալմանի կողմից ընդունված քաղաքականությունն ավելի է խթանել այս գործընթացը:
Ընդհանրապես, Բաքվի եւ Ռիադի ինքնության և զորության տարրերը անհավասարակշիռ հարաբերություններ են սահմանել երկու կողմերի միջև:
Սաուդյան պաշտոնյաները, Բաքվի իշխանությունների հետ իրենց հարաբերություններում, նույնպես հստակ ցույց են տալիս, որ իրենց ավելի վերադաս են համարում Բաքվի իշխանություններից:
Սաուդյան Արաբիան, բնականաբար, ավելի շատ բնակչություն, նավթային եկամուտ և տարածություն ունի, քան Ադրբեջանը: Սակայն Ռիադի գերակայության հիմնական գործոնը Բաքվի համեմատությամբ նավթի արտահանման ծավալն է:2017 թ. Ադրբեջանի բնակչության թիվը կազմել է 9 միլիոն 809 հազար 981 մարդ ,իսկ Արաբիայինը 32 միլիոն, 275 հազար 687 մարդ: Ադրբեջանի տարածքը կազմում է 86 հազար 600 քառակուսի կիլոմետր, իսկ Սաուդյան Արաբիայի տարածքը երկու միլիոն 149 հազար 190 քառակուսի կիլոմետր:
Սաուդյան ռեժիմը, օրական 10 մլն բարել նավթ է արտահանում և աշխարհի երկրորդ խոշորագույն նավթ արտադրող երկիրն է: Աշխարհի նավթի հանքերի 11/89 տոկոսը Սաուդյան Արաբիայում են:
Ադրբեջանը օրական արտադրում է մոտ մեկ միլիոն բարել նավթ, որը 20-րդ խոշորագույն նավթարդյունահանող երկիրն է աշխարհում:
էներգետիկայի ոլորտում Սաուդյան Արաբիայի հետ Բաքվի քաղաքականության համադրումը, ցույց է տալիս, որ Ադրբեջանի կառավարությունը փորձում է իր նավթային և գազային հարցերում ենթարկվել Սաուդյան Արաբիայի քաղաքականություններին:
Բաքվի պաշտոնյաները շահագրգռված են Սաուդյան Արաբիային, որպես տնտեսական կարևոր երկիր ներկայացնել՝ Ադրբեջանի ժողովրդի հասարակական կարծիքի մոտ, ինչը թույլ կտա ընդլայնել երկկողմ հարաբերությունները:
2015-ի ապրիլին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ռիադ կատարած այցի վերաբերյալ Ադրբեջանցի տնտեսագետ Վաղար Բայրամովն ասել է.-«Իլհամ Ալիևի Ռիադ կատարած այցի ժամանակ օդանավակայանում նրան ողջունեց Սաուդյան Արաբիայի թագավորը: Դա շատ կարևոր քայլ էր համարվում: Քանի որ հյուրերին սովորաբար ողջունում են պալատում: Սա նշանակում է, որ Սաուդյան Արաբիայի կառավարությունը և այդ երկրի թագավորը կարևորություն են տալիս Ադրբեջանին: Սա ցույց է տալիս որ ոչ միայն քաղաքական դաշտում, այլև տնտեսական ոլորտում երկու կողմերի միջև զարգանում են հարաբերությունները»:
«Չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանի առևտրի 60 տոկոսը եվրոպական երկրների հետ է իրականանում, սակայն Բաքուն շահագրգռված է ընդլայնել իր տնտեսական հարաբերությունները Մերձավոր Արևելքի երկրների հետ: 2005- 2015 թվականներին Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի առևտրային հարաբերությունները 23 տոկոսով աճել է». ասել է Վաղար Բայրամովը:
2015 թվականին Սաուդյան Արաբիա կատարած Իլհամ Ալիևի այցից հետո նոր փուլ են մտել Բաքվի և Սաուդյան կառավարությունների միջև քաղաքական ու դիվանագիտական հարաբերությունները:
2017 թ. մայիսին կայացած ԱՄՆ-ի ,Սաուդյան Արաբիայի և որոշ իսլամական երկրների ղեկավարների գագաթնաժողովում՝ Ալիևի ներկայությունը Ռիադում ցույց տվեց, որ Բաքուն մտել է Սաուդյան Արաբիայի հետ համագործակցության նոր փուլ: 2017 թ. ապրիլի 22-ին Բաքվում իր աշխատանքն սկսեց «Ադրբեջանի և արաբական երկրների սոցիալական համագործակցության միության» կազմակերպությունը: Այս կազմակերպության ստեղծումը նաև վկայում է այն մասին, որ Բաքուն կարևորում է Սաուդյան Արաբիայի և այլ արաբական երկրների հետ հարաբերությունները:
Ադրբեջան-արաբական երկրներ սոցիալական գործընկերության միության նախագահ Ալշան Ռահիմովն այս միության մասին ասում է.« Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարևորում է արաբական երկրների հետ հարաբերությունների խորացման քաղաքական կամքը, և միությունը ստեղծվել է, որպեսզի ավելի խորացնի Ադրբեջանի և Արաբական երկրների միջև աշխատանքային հարաբերությունները և ներդրումները»:
Արաբա-թուրքական ռազմավարական և տնտեսական համագործակցության միության նախագահ՝ Մոհամմեդ Ադելն ասել է.«Ասոցիացիայի ակտիվիստները համարում են, որ Ադրբեջանի Հանրապետությունը թուրքական աշխարհի կարևոր մասն է համարում և այդ պատճառով նրանք եկել են Բաքու որպեսզի նոր կամուրջ ստեղծեն Ադրբեջանի ու արաբական աշխարհի միջև և արաբական աշխարհին ներկայացնել Ադրբեջանի առևտրական, ներդրումային և զբոսաշրջային պոտենցիալները:
Վերջին երեք տարիների ընթացքում, հատկապես Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության լուծարումից հետո, երբ բացահայտվեց այն փաստը, որ Սաուդյան վահաբիականները, տնտեսական գործունեության պատրվակով, փորձում էին վահաբիականությունը տարածել Ադրբեջանում, ավելի է տարածվել այն կարծիքը, որ տնտեսական հարաբերությունները ուղղված են Բաքվի, Ռիադի և այլ կողմերի հարաբերություններն ընդլայնմանը: Իրականում այդ հարաբերություններն հետապնդում են քաղաքական, ռազմական և անվտանգության նպատակներ: Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը ազդվելով Թուրքիայից , Արաբական պետությունների հետ հարաբերություններում նպատակ ունի վերջիններիս աջակցությունը ստանալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում, համաշխարհային նավթի շուկայում դերակատարություն ունենալ և համագործակցել անվտանգության և հետախուզության ոլորտում: Բաքվի և Սաուդյան Արաբիայի հարաբերություններում կարևոր գործոններից են հանդիսանում նաև Իրանի ազերիների և արաբների շրջաններում հրահրել էթնիկական և անջատողականության շարժումները: Ադրբեջանի հետ հարաբերությններն ընդլայնելով Սաուդյան Արաբիան փորձում է պառակտում առաջացնել շիական աշխարհում, Ռիադի ազդեցությունը տարածել տարածաշրջանում, էներգետիկ ոլորտում Բաքվին ենթարկել Ռիադի քաղաքականություններին և նավթի համաշխարհային շուկայում Ադրբեջանի ներկայությունից օգտվել :
Բաքվում Իրանի նախկին դեսպան Մոհսեն Փաք Այինը Բաքվի և արաբական երկրների միջև համագործակցության ընդլայնման մասին ասել է.-«Ադրբեջանի արտաքին քաղաքականության սկզբունքներից մեկը տարածաշրջանային և վերտարածաշրջանային երկրների հետ հավասարակշռված հարաբերությունների զարգացումն է: Տարածաշրջանում Ադրբեջանի հարաբերությունները կենտրոնացած են Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի վրա: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքականության միտումները ուղղված են նաև արաբական երկրների հետ հարաբերությունները կարգավորմանը: 2015 թ.-ին Իլհամ Ալիևի Ռիադ կատարծ այցի ընթացքում ձևակերպվեց նաև Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի համատեղ տնտեսական հանձնաժողովը և Բաքուն փորձեց օգտագործել , Սաուդյան ներդրումային հնարավորությունը: Ադրբեջանը նույնպես կապեր է ստեղծել Պարսից ծոցի արաբական այլ պետությունների, այդ թվում Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի և Քուվեյթի հետ: Օրինակ, Ալիևը, ԱՄԷ կատարած այցի ժամանակ հանդիպել է գահաժառանգ և Արաբական Միացյալ Էմիրությունների Զինված ուժերի փոխհրամանատար Շեյխ Մուհամմեդ բին Զայեդ Ալե Նահյանին: Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը Ինչպես նաև Ադրբեջանի և Միացյալ Արաբական Էմիրությունների առևտրա-տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմուները»: