Իսլամաֆոբիան արևմուտքում (35)
Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք Բրիտանիայում մուսուլմաններին պատժելու օր հռչակվելու խնդրին:
Բրիտանիայի մուսուլմանները ամեն օր առճակատվում են իսլամաֆոբիայի ու իսլամատյացության նոր դրսևորումների հետ: Իսլամատյացության նոր դրսևորումներից մեկը էժանագին նամականիշերով բրտիանացիների բնակարաններ առաքվող նամակներն են, որոնք մտահոգություն են առաջացրել Բերիտանիայի իսլամական հասարակության մեջ: Հիշյալ նամակների մեջ գրված է, որ ապրիլի 3-ը մուսուլմաններին պատժելու օր է հռչակվել և մուսուլմանների նկատմամբ կիրառվող տարբեր բռնություններն ու չար արարքները իրենց միավորներն ունեն ինչպես՝ մուսուլման կանանց հիջաբը վերցնելը 25 միավոր, մուսուլման կնոջ սպանությունը 500 միավոր մզկիթի պայթեցումը 1000 միավոր և այլն:
Այդ նամակների մեջ մուսուլմանների դեմ գործադրվելիք բռնությունների ցանկ է ներկայացված և յուրաքանչյուրի համար միավորներ է նախատեսված: Այդ անմարդկային ցուցակում մուսուլմաններին անարգալից խոսքեր ասելը 10 միավորով ցուցակի ստորին շարքում է կանգնած իսկ 2500 միավորով Մեքքայի վրա միջուկային ռմբակոծությունը գլխավորում է ցուցակը: Մուսուլման աղջկա գլխից հիջաբ վերցնելը, թթվանյութով հարձակման ենթարկելը, մուսուլման անհատին էլեկտրական հոսանքով խոշտանգելը կամ մաշկազերծ անելը, դանակով, զենքով, ավտոմեքենայով մուսուլմանի սպանելը և կտոր-կտոր անելը, մզկիթներ հրդեհելը կամ ականապատելը այս ցուցակում բերված մյուս պարագաներն են, որոնց համար էլ միավորներ է նախատեսված:
Բրիտանիայի պառլամենտում Արևմտյան Բերֆորդի պատգամավոր տիկին Նազ Շահը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ իր ընտրարածքի բնակչությունը մտահոգությունն է հայտնել այդ կարգի նամականեր ստանալու կապակցությամբ: Տկն. Շահը պաշտոնատարներին կոչ է արել, որպեսզի համոզվեն Բրիտանիայի իսլամական հասարակության անվտանգության հարցում: Բրիտանիայի պառլամենտի մի այլ պատգամավոր՝ Էյդ Ջավիդը իր թուիթերյան էջում գրել է.«Բրիտանիայի մուսուլմանները պետք է ապրեն ոչ թե վախով, այլ խաղաղությամբ: Այս խնդրի իարականացման համար կանեմ ամեն ինչ»: Ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների ավելացմամբ և ԱՄՆ-ի հիվանդանոցներից մեկում մուսուլման կնոջ վրա հարձակման տեսագրության տարածմամբ մի խումբ մարդիկ իրենց մտահոգությունն են հայտնել: «Tell Mama UK» կազմակերպությունը, որ վերահսկում է մուսումանների դեմ ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները BBC գործակալությանը ասել է.«Ոստիկանությանն ենք հանձնել 20 պարագաների փաստաթղթերը, որոնք նամակներ էին ստացել, որոնցում հիշատակված է եղել ապրիլի 3-ը»: Այդ կազմակերպության տնօրեն Իման Աթան ասել է.«Վստահ ենք, որ իսլամական հասարակությունները կհակադարձեն ինքնազսպվածությամբ»:
(ԱՄՆ-ի հիվանդանոցում մուսուլման կնոջ վրա հարձակումը)
Այս նամակները լայն արձագանք են գտել հատկապես Բրիտանիայի ու այդ երկրից դուրս գտնվող մուսուլմաների շրջանում: Բրիտանիայի մուսուլմանները սոցիալական ցանցերում գրել են իրենց ընտանիքներում ու շրջապատում տիրող վախի ու սարսափի մթնոլորտի մասին: Հաշեմ անունով մի օգտատեր գրել է իր մտահոգության մասին ու նաև այն, որ իր 7-ամյա քույրն ասել է.«Այսօր պետք է թաքնվենք»: Մի այլ օգտատեր, ով լրագրող է մտահոգություն է հայտնել մուսուլման կանանց համար, քանի որ հիջաբ կրելու բերումով մուսուլման կանանց բացահայտելն ավելի հեշտ է: ԱՄՆ-ի ամերիկա-իսլամական հրաբերությունների և ԱՄՆ-ի կրոնների կենտրոնները հանդես գալով հաղորդագրությամբ դատապարտել են Բրիտանիայում մուսուլմանների դեմ տարածվող այդ նամակները: Այդ հաղորդագրության մեջ նույնպես ասված է.«Նախազգուշացնում ենք, որ այս խնդիրը միայն Բրիտանիայով չի սահմանափակվում: ԱՄՆ-ի դաշնային պաշտոնյաներին կոչ ենք անում միջոցներ ձեռնարել մուսուլմանների դեմ ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների դեմ»: Այդ կապակցությամբ ԱՄՆ-ի կրոնների կեոնտրոնի տնօրեն Ֆաթեհ Քանջան նշել է.«Մուսուլմանների դեմ այդ նամակների տարածումը անընդունելի է: Որպես իսլամ կրոնի՝ խաղաղության ու ապահովության կրոնի հետևորդներ մտահոգված ենք ԱՄՆ-ում մուսուլմաններին պատժելու մասին լուրերի տարածմամբ»: Այս անընդունելի քարոզարշավը, որ սկսվել է Բրիտանիայում արագությամբ տարածվել է այլ երկրներ և այժմ ԱՄՆ-ի մուսուլմաններին է թիրախ դարձրել: Մուսուլմաններին պատժելու օրվա մասին արձագանքները միայն չսահմանափակվեցին մտահոգությունների հայտարարմամբ և որոշները տարբեր ձևով արձագանքեցին՝ Բրիտանիայում մուսուլմաններին ցուցաբերվող ատելությանը, որը «Սիրի՛ր մի մուսուլմանի» քարոզարշավի անցկացումն էր:
Գարդիան օրաթերթը գրել է.«Բրիտանացի ակտիվիստները «Սիրի՛ր մի մուսուլմանի» քարոզարշավը սկսել են մուսուլմանների դեմ ծայրահեղականների հարաձակումերին դիմակայելու համար»: Գարդիան օրաթերթի հաղորդմամբ, այդ ամենը իրականացվեց «Մուսուլմաններին սիրելու օր» անվան ներքո՝ նպատակ ունենալով բրիտանացիներին հրավիրել միանալ մուսուլմաններին և համակեցության ու բազմամշակութային համակարգի արժեքներին: Չնայած մուսուլմանների և ծայրահեղականության ու ռասիզմին ընդդիմացողների կողմից Բրիտանիայում ու եվրոպական այլ երկրներում տարվող ջանքերին՝ մուսուլմանների նկատմամբ գործադրվող բռնությունները և Բրիտանիայի իսլամական հասարակություններում մտահոգություններն ու վախի մթնոլորտոը աճում են: Այնպես որ մուսուլման երեխաները նույնպես ապահով չեն այդ բռնություններից: Գարդիան օրաթերթը այդ մասին տպագրած հոդվածում գրել է.«Բրիտանիայում մուսուլման ծնողները իրենց երեխաներին հարկադրել են ուսում ստանալ բնակարանում»: Գարդիանի զեկույցի մեջ ասված է.«Այդ ոլորտում իրականացված հետաքննությունների արդյունքներից պարզվում է, որ Բրիտանիայի մուսուլման աշակերտները դպրոցում բռնությունների ենթարկվելու պատճառով հարկադրված են եղել լքել դպրոցները և ուսում ստանալ բնակարաններում»: Բիրմենգամի համալսարանի դասախոսի իրականացրած հետազոտությունների համաձայն ռասիզմը հանդիսանում է կարևորագույն պատճառը մուսուլման ծնողների կողմից իրենց աշակերտներին դպրոցից հանելու համար: Անցած մի քանի տասնամյակների ընթացքում աննախադեպ երևույթ է եղել այն, որ Բրիտանիայում ծայրահեղական ու ռասիստական խմբերը ծավալուն մասշտաբով վախ ու մտահոգություն են ստեղծել մուսուլմանների մեջ: Միևնույն ժամանակ ոստիկանությունն էլ անկարողություն է հայտնում հակազդել նրանց, որոնք բացահայտորեն ու պաշտոնապես մուսուլմաններին պատժելու օր են հռչակում և մուսուլմանների դեմ տարբեր կերպերով բռնություն գործադրողների համար գնահատականներ են նախատեսում: Բրիտանիայում ու եվրոպական այլ երկրներում ատելություն տարածողների համար գոյություն ունեցող բաց միջավայրը նույպես կարելի է եվրոպական լրատվամիջոցների ու կառավարությունների քարոզչական քաղաքականությունների արգասիք համարել: Անցնող մի քանի տարիների ընթացքում նրանք ջանքեր են գործադրել ու շարունակում են հանրության մոտ ձևավորել այն կարծիքը, որ իսլամը բռնության ու ատելության կրոն է: Փաստորեն արևմտյան կառավարությունները իրենց լրատվական ու քարոզչական քաղաքականություններով ձգտում են արդարացնել իսլամական երկրներում իրենց միջամտությունները և փորձում են իրենց ուսերից թոթափել ահաբեկչության տարածման ու ծայրահեղական խմբերին ցուցաբերած աջակցության հարցում ունեցած դերակատարության պատասխանատվությունը: Այն խմբերի, որոնք իսլամի անվամբ հանցանքներ են գործում, սակայն իրենց արարքները ոչ մի առնչություն չունեն իսլամ կրոնի արդարատենչական, ազատատենչական ու խաղաղատենչական ուսուցումների հետ: