Վիրտուալ աշխարհ. Հնարավորություններ ու մարտարհրավերներ (24)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i93320-Վիրտուալ_աշխարհ._Հնարավորություններ_ու_մարտարհրավերներ_(24)
Այսօր կշարունակենք նախորդ զրույցը՝ տեղեկատվական անվտանգության վրա կիբերտարածքի ազդեցության մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 06, 2018 15:11 Asia/Tehran

Այսօր կշարունակենք նախորդ զրույցը՝ տեղեկատվական անվտանգության վրա կիբերտարածքի ազդեցության մասին:

Ինչպես նշեցինք նախորդ հաղորդման ընթացքում, կիբեր տարածքում կատարվող հանցանքը համարվում է համակարգչային հանցագործություն և այդ տեսանկյունից, եթե համակարգիչը հանցագործության միջոց է հանդիսանում, տվյալ հանցանքը համակարգչային է համարվում: Վիրտուալ տարածքում տեղի ունեցող հանցանքների էությունը նկատելի չէ իրական կյանքում:

Կիբեր տարածքում ամենամտահոգիչ կողմը տեղեկությունների արագ տարածումն է: Օրինակ, կարճ ժամանակում հայտնաբերվում է տեղեկատվության մի մասը, որը կարող է շահագործվել: Կիբեր տարածքում շատ բարդ է այդ հանցագործությունների հայտնաբերումը: Իրական աշխարհում ակնհայտ է բանկի կողոպուտը, որովհետև կողոպուտից հետո բանկի գանձարանում փող չկա: Իսկ համակարգչային տեխնոլոգիայում գանձարանը կարող է պարպվել առանց որևէ նշանի: Օրինակ կողոպտիչը կարող է թվային կատարյալ օրինակ ստանալ ծրագրից և բնօրինակը նույնությամբ թողնել: Կիբեր տարածքում կրկնօրինակը հավասար է բնօրինակին: Կողոպտիչը կարող է վերացնել ցանկացած հետապնդման հնարավորություն, այդ թվում մատնահետքերը: Շվեդիան առաջին պետությունն է, որ 1973թ. վավերացրել է օրենք, որի համաձայն հանցագործություն է համարվում անթույլատրելի կերպով տեղեկություններին հասանելիությունը:

***********

Պետությունների քաղաքականության հետ կապված տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգությունը կոչվում է կիբերանվտանգություն: Այս տերմինը սովորաբար օգտագործվում է պետական մարմինների և ազգային քաղաքականության մշակողների կողմից փաստաթղթերում, օրենքներում և հետազոտական ծրագրերում և մասամբ համացանցային անվտանգության հոմանիշն է: Երկու տերմիններն էլ վերաբերում են ցանցային անվտանգության ասպեկտներին և ցանցային քաղաքականության սկզբունքներին, ինչպիսիք են՝ անձնական տվյալների գաղտնիության, կիբեր հանցագործության, առևտրի և գլոբալ հաղորդակցության բացատրությունը: Վիրուսները կիբեր տարածքի անվտանգությունը խաթարող գլխավոր գործոններն են: Վիրուսները միտած են ապականելու մյուս ծրագրերը և սովորաբար սկավառակի, համացանցի կամ էլեկտրոնային փոստերի միջոցով են տարածվում այլ համակարգիչների մեջ: Մի շարք վիրուսներ կարող են հիմնովին ավերել համակարգչի բոլոր տվյալները և խափանել աշխատանքը: Համակարգչային տվյալների անվտանգությունը վտանգող գործոններ են համակարգչային որդերը: Նրանք կարող են հասանելիություն ունենալ մի համակարգի, սակայն ցանցից դուրս դա հնարավոր չէ: Որդերը գրավում են համակարգչի ողջ տարածքը, մինչև խափանվում է տվյալ համակարգչի աշխատանքը: Ճգնաժամ հարուցող մյուս գործոններն են տրամաբանական ռումբերը: Դրանք դիտավորյալ վնասակար են արտադրվում, սակայն վիրուսների նման չեն տարածվում: Նրանք այնպես են արտադրվել , որ ինչ-որ ժամանակ ոչ-ակտիվ վիճակում մնում են համակարգչում, ապա ժամանակը գալով, պայթում են: Այդ ռումբերը տարբեր նպատակներ են հետապնդում:

*************

Կիբերհանցագործությունը կարող է տեղի ունենալ ցանկացած վայրում և հաճախ հայտնաբերելի չէ: Տեղական ոստիկանական բաժանմունքների մեծամասնությունը կիբերհանցագործության դեմ պայքարելու համար հմուտ մասնագետներ կամ միջոցներ չունի, հատկապես որ այդ գործերը հնարավոր է առնչվում են տարբեր իրավական տարածքների հետ: Աշխարհում կիբեր ոստիկանություն է ձևավորվել 1970-ականներից: Իրանում կիբեր ոստիկանությունը ձևավորվել է Կիբեր ոստիկանություն՝Ֆաթա ոստիկանություն (Արտադրական տարածք և տեղեկատվական փոխանակում) անունով՝ 2011 թ. փետրվարին և հաջողել է ձերբակալել մեծ թվով համակարգչային հանցագործների:

Իրանում Կիբեր ոստիկանության ձևավորման նպատակներն են հայտարարվել՝ արտադրական տարածքի ապահովումը և տեղեկատվության փոխանակումը,  հասարակության կրոնական, ազգային և մարդկային արժեքների պահպանումը, անձնական տվյալների գաղտնիության և օրինական ազատությունների պաշտպանությունը, ազգային գաղտնիքների ու  հզորության պահպանումը տեղեկատվական տարածքում,էլեկտրոնային հարձակումներից երկրի կարևորագույն ենթակառուցվածքների պահպանումը և տնտեսական, սոցիալական ու մշակութային գործունեություն իրականացնելու նպատակով իրանցիների համար հարմարավետ մթնոլորտի ստեղծումը: