Իսլամաֆոբիան արևմուտքում (36)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում քննարկելու ենք Եվրոպայում իսլամաֆոբիայի տարածման վերաբերյալ հրապարակված նոր տվյալները և տարածաշրջանում իսլամաֆոբիայի հոսանքի դասակարգված լինելու փաստը:
Թուրքիայի տնտեսական և սոցիալական հետազոտությունների հիմնադրամի կողմից հրապարակված վերջին զեկույցի համաձայն եվրոպական երկրներում իսլամաֆոբիան աճ է արձանագրել: Հրապարակված տվյալները եվրոպական երկրներում 40 հետազոտողների աշխատանքի արդյունքն է: Այդ զեկույցի տարածման նպատակն է քննարկման ենթարկել իսլամաֆոբիայի երևույթը, նրա աճը և հանրությանը իրազեկել հակաիսլամական քարոզչությունների և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունների էության մասին: Որպես օրինակ 2017թ. Իսպանիայում մուսուլմանների դեմ 546 հարձակում է իրականցվել: Այս ընթացքում Լոնդոնում մզկիթների վրա իրականացվող հարձակումները համարյա կրկնապատկվել են: Միայն Նիդերլանդներում 2017թ. հունվար ամսից մինչև հոկտեմբեր ընկած ժամականահատվածում զեկուցումներ են կատարվել ավելի քան 660 հակաիսլամկան հարձակումների մասին: Նորվեգիայի մուսուլմանների 14 տոկոսը բանավոր և ֆիզիկական հարձակումների են ենթարկվել և Մալփայի մուսուլմանների 25 տոկոսը ենթարկվել է բռնությունների: Տարածված հաղորդումների համաձայն միայն Գերմանիայում, որ Եվրոպայի ամենամեծ և կարևորագույն երկրներից մեկն է շուրջ 1000 հակաիսլամական հարձակումներ են տեղի ունեցել և ավելի քան 100 հարձակում է իրականացվել մզկիթների վրա: Մուսուլմանների 60 տոկոսը խտրականությունների են ենթարկվում: Փախստականները նույնպես մուսուլմանների նման զերծ չեն մնում վնասներից և օրական 5.2 հարձակում է իրականացվում փախստականների դեմ: Համարյա ամբողջ Եվրոպան զերծ չէ աջակողմյան ծայրահեղականների ու հակաիսլամիստների հարձակումների սպառնալիքից: Վիճակագրական տվյալները միայն իրականության մի մասն են բացահայտում: Որոշ ժամանակ առաջ Ստամբուլում անցկացվեց համաժողով որտեղ տարբեր երկրների հետազոտողների կողմից քննարկման ենթարկվեցին իսլամաֆոբիայի տարբեր կողմերը: Այս եռօրյա համաժողովը անցկացվեց «Սաբահեդդին համալսարանի իսլամական ու համաշխարհային հարցերի կենտրոնի» հյուրընկալությամբ:
Համաժողովի ընթացքում Բրիտանիայի Լիդզ համալսարանի իսլամ կրոնական հարցերի փորձագետ Սալման Սաաիդը ասել է.«Անհրաժեշտ է իսլամաֆոբիայի խնդիրը վերլուծել: Աշխարհի մեծ թվով մարդիկ կարծում են, որ իսլամաֆոբիան միայն մուսուլման փոքրամասնությունների նկատմամբ վատ վերաբերմունքն է և եթե մենք մուսուլման չենք այդ խնդրին ուշադրություն չենք դարձնում, սակայն իսլամաֆոբիան ավելին է քան մենք կարծում ենք և պետք է ավելի ուշադրություն դարձնենք այս խնդրին»: Շարունակելով իր խոսքերը իսլամագետ հետազոտողն անդրադառնալով Դոնալդ Թրամփի կողմից իսլամական որոշ երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ ագելվելու խնդրին ասել է.«Իսլամաֆոբիայի վերաբերյալ մտահոգեցնող հարցն այն է, որ մուսուլմանների դեմ իրականացվող քայլերը չեն կանխարգելվում և որոշ երկրեր այդ ոլորտում ազատորեն գործունեություն են ծավալում»: Սալման Սաիդն հավելել է.«Իսալամաֆոբիան միայն մի դեպք չէ և մարդիկ անգիտակցաբար իսլամաֆոբիայի թակարդը չեն ընկնում, այլև այս խնդիրը պարատադրվում է նրանց»: Այս հիմունքներով Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է լուրջ մոտեցում ցուցաբերի այս խնդրին և դիմակայի դրան»: Ապա նա շարունակել է.«Մուսուլմանները չպետք է սահմանափակվեն այս մտածողությամբ, որ իսլամաֆոբիան նացիոնալիստական մոտեցումների արդյունք է»: Կալիֆորնիայի համալսարանի դասախոս Հաթամ Բազյանը այլ տեսանկյունից է անդրադարձել իսլամաֆոբիայի խնդրին և ասել.«Իսլամաֆոբիան համակարգված ռեժիմով թիրախ է դարձնում անձանց ու հաստատությունների»: Նրա կարծիքով իսլամաֆոբիան չպետք է սահմանափակել մի քանի աջակողմյան ծայրահեղական ռասիստների արարքներին: Իսլամաֆոբիան մի հոսանք է, որ տարիներ առաջ ավելի է խստացել մուսուլմանների դեմ և դրա նոր դրսևորումները քանի ժամանակ մեկ իհայտ են գալիս եվրոպական տարբեր երկրներում: Իսլամական 7 երկրների քաղաքացիների մուտքը ԱՄՆ արգելելու Դոնալդ Թրամփի մոտեցումը նույնպես պետք է գնահատել Թրամփի իսլամաֆոբիայի տեսության շրջանակներում: Ահաբեկչության դեմ պայքարը միայն մի պատրվակ է մուսուլմանների իրավունքների ու քաղաքացիական ազատությունների խախտման համար: Թրմափի կողմից ԱՄՆ մտնելու իրավունքից զրկված երկների՝ այդ թվում ԻԻՀ-ի քաղաքացիներից նույնիսկ մեկը չի մեղադրվել ԱՄՆ-ում ու Եվրոպայում ահաբեկչական հարձակում իրականացնելու մեջ:
Եվրոպական երկրներում էլ հենց այդպես է: Իսլամաֆոբիան համակարգված հոսանք է այդ երկներում: Եթե Եվրոպայի պետայրերի հայտարարությունների համաձայն այդ երկրները իրոք պայքարում են իսլամաֆոբիայի ու մուսուլմանների նկատմամբ բռնություն գործադրողների դեմ, ուրեմն ինչո՞ւ ամեն տարի ավելանում է մուսուլմանների դեմ իրականացվող հանցագործությունների ու հարձակումների թիվը: Մարտ ամսի վերջերին Գերմանիայի ներքին գործերի նախարար Հուրսեթ Զիհոֆերը բացահայտորեն անդրադարձել է այս խնդրին: Նա ասել է.«Իսլամը Գերմանիային չի պատկանում»: Գերմանիայի նախարարի այս արտահայտությունը «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցության և հակաիսլամական Փեգիդա շարժման դիրքորոշումների կրկնությունն է: Գերմանիայի ներքին գործոց նախարարի ելույթից հետո Մերկելն ու Գերմանիայի այլ պաշտոնյաները մերժեցին Հորսեթ Զիհոֆերի արտահայտությունները և ասացին, որ իսլամը պատկանում է Գերմանիային: Գերմանիայի պառլամենտի նախագահ Վոլֆգանգ Շուիբլեն ասել է.«Իսլամը մեր հայրենիքի մի մասն է»: Այս հայտարարությունները նշանակալից են դառնում այն ժամանակ, երբ դրանց ազդեցությունը շոշափելի լինի և իհայտ գա Գերմանիայի և ԵՄ-ի այլ երկրների հասարակությունների մեջ: Մինչդեռ եվրոպական երկրներում տեղի ունեցող զարգացումների ընթացքը հակսում է այն ամենին ինչ իսլամի մասին հայտարարում են գերմանացի դիվանագետներն ու պետայրերը: Չնայած որ եվրոպական մեծ թվով երկրներում իշխանությունը չեն ղեկավարում աջակողմյան ծայրահեղականները այդուհանդերձ նրանց արտահայտություններն ու կարծիքը իշխում է այդ երկրներում: Ժողովրդի ձայերը վաստակելու համար կուսակցությունները փորձում են կրկնել աջակողմյան ծայրահեղականների հակաիսլամական ու հակամիգրացիոն կարգախոսները: Ավստրիայում ու Գերմանիայում մուսուլման կանանց հարցում գործադրվելիք սահմնափակումները իրականում աջակողմյան ու ծայրահեղական կուսակցությունների քաղաքականություններն են: Ավստրիայում մշակվում է մի օրենք, ինչի համաձայն տարրական դպրոցներում աղջիկների համար հիջաբ կրելը կարգելվի:
Գերմանիայի արևմուտքում գնտվող Նորթ Ռայն Վեստֆալիա նահանգի ինտեգրացիայի նախարար Յուախիմ Շթամփը հետևելով Ավստրիայի կառավարության քաղաքականություններին փորձում է Գերմանիայի այդ նահանգում սահմանափակումներ առաջացնել մուսուլման աշակերտուհիների համար: Նա համոզված է, որ քանի դեռ երեխաները իրենց կրոնը ընտրելու հարցում որոշում կայացնելու կարողություն չունեն չպետք է ստիպված լինեն հիջաբով դպրոց գնալ: Ապրիլի 7-ին Բիլդ օրաթերթին տված հարցազրույցում Յուախիմ Շթամփն ասել է.«Այդ պատճառով էլ անհրաժեշտ է քննարկենք այս խնդիրը և այն երեխաների համար, որոնք դեռ կրոն ընտրելու հարցում ծնողներից անկախ որոշում կայցնելու տարիքի չեն հասել, այսինքն մինչև 14 տարեկան արգելենք հիջաբ կրելը»: Հակազդելով այդ արտահայտություններին Գերմանիայի մուսուլմանների խորհրդի նախագահ Բորհան Քսիջին ասել է.«Հիջաբ կրելու կամ չկրելու հարցում պարտադրանքը միևնույն բաներն են: Երկուսն էլ մուսուլման կանանցից խլում են ընտրելու իրավունքը»: Գերմանիայի մուսուլմանների խորհրդի նախագահի կարծիքով այս վեճը պոպուլիստական, սիմվոլիկ ու անհեթեթ է: Այն որ մուսուլման աղջիկները ստիպված հիջաբ են կրում հնացած արտահայտություն է: