Բաքվի և Ռիադի հարաբերությունները(4. Բաքու-Ռիադ հարաբերությունների խորացումը)
Մինչ 2018 թ. փետրվար ամիսը, Բաքվի և Ռիադի միջև կապերի ընդլայնման նպատակով ստորագրված համաձայնագրերի ու փոխըմբռնման հուշագրերի թիվը հասնում է 18-ի:
1994 թ.-ի հուլիսի 10-ին առաջին անգամ Սաուդյան Արաբիայի Ջեդդա քաղաքում Արաբիայի և Ադրբեջանի միջև ստորագրվեցին համագործակցության համաձայնագրեր՝ տնտեսական, առևտրային, ներդրումային, տեխնիկական, մշակութային, սպորտային և երիտասարդական հարցերի ոլորտներում»:
2018 թ. փետրվարի 20-ին, Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ռամիլ Օսոբովի այցի ընթացքում Սաուդյան Արաբիայի և Ադրբեջանի նախարարությունների միջև ստորագրված համագործակցության հուշագիրը ցույց տվեց, որ Բաքուն և Ռիադը ամրապնդել են իրենց հարաբերությունները անվտանգության և իրավապահ ոլորտներում:
Սաուդյան Արաբիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպանությունը Բաքվի հետ հարաբերությունների կարևորության մասին գրել է.«Սաուդյան Արաբիայի թագավորությունը հատուկ տեղ է զբաղեցնում Ադրբեջանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ»:
Ռիադում Ադրբեջանի դեսպանատան տեսակետից Սաուդյան Արաբիան համարվում է Պարսից ծոցի տարածաշրջանի խոշորագույն պետությունը, արաբական աշխարհի առաջնորդներից մեկը և իսլամական աշխարհում ամենաազդեցիկ երկիրը: Ռիադում Ադրբեջանի դեսպանատան կայքում նաև նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Սաուդյան Արաբիան հովանավորում է Ադրբեջանի դիրքերը Իսլամական համագործակցության կազմակերպության և այլ միջազգային կազմակեպություններում և մինչ այժմ դիվանագիտական հարաբերություն չի հաստատել Հայաստանի հետ:
Իհարկե, ակնհայտ է, որ Ռիադի հետ հարաբերություններում Բաքվի բերած պատճառները քարոզչական բնույթ ունեն: Քանի որ, անկախ Բաքվի տեսակետից, Սաուդյան Արաբիան ոչ միայն Պարսից ծոցի տարածաշրջանի ամենամեծ պետությունը չէ, այլև չի կարելի համարել, որ Ռիադը իսլամական աշխարհում ամենաազդեցիկ երկիրն է: Բացի այդ, Ռիադը ազնիվ չէ Ադրբեջանի և Հայաստանի հետ հարաբերություններում, իսկ Ռիադի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը ոչ միայն պայմանավորված չէ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի տարածքների գրավմամբ, այլև դա քաղաքական երանգավորում է Ադրբեջանի Հանրապետությունում վահաբիականությունը տարածելու և Հյուսիսային Կովկասում Սաուդյան Արաբիային կապված ծայրահեղական խմբերի ամրապնդման նպատակով Բաքվի համաձայնությունն ստանալու համար : Հիմնականում Ռիադի կողմից Պաղեստինի տեսլականին դավաճանելը և Սաուդյան Արաբիայի համագործակցությունը Սիոնիստական ռեժիմի հետ հատկապես ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից Ղոդս տեղափոխելու ժամանակ ցուցաբերած հովանավորությունը, ցույց է տալիս, որ իսլամական գրավյալ տարածքները, ներառյալ Պաղեստինը և Լեռնային Ղարաբաղը, կարևոր չեն Սաուդյան Արաբիայի համար:
Ռիադի հետ սերտ հարաբերությունները հիմնավորելու Բաքվի պատրվակներից մեկը Հաջջի ուխտագնացության խնդիրն է:«Ալիևի Ժառանգություն» էլեկտրոնային գրադարանի կայքում նշված է, որ Սաուդյան Արաբիան և Ադրբեջանի Հանրապետությունը իսլամական երկրներ են և տարեկան հազարավոր ադրբեջանցի ուխտավորներ մեկնում են Արաբիա Հաջջին մասնակցելու համար: Այնուամենայնիվ, Ադրբեջանում գտնվողների թիվը, ովքեր ունեն ֆինանսական միջոցներ,Հաջջի ուխտագնացությանը մեկնելու համար այնքան էլ շատ չէ: Սաուդյան Արաբիայի հետ հարաբերությունների ընդլայնման սկզբից ի վեր Մեքքա մեկնող ադրբեջանցիների թիվն այնքան էլ շատ չէր, որը կարողանա հիմք հանդիսանալ երկու երկրի միջև հարաբերությունների ընդլայնման համար:
1998-ին, Ռիադը, Ալ-Սաուդի քաղաքական և աղանդավորական նպատակներն իրականացնելու համար, Ադրբեջանի Հանրապետության 250 քաղաքացու հյուրընկալեց Մեքքայում:
Բաքվի և Ռիադի միջև հարաբերությունները ավելի խորն ու պատմական ներկայացնելու նպատակով Բաքվի պաշտոնական աղբյուրներում նշված է որ ադրբեջանցի շատ բանաստեղծներ արաբերեն լեզվով են ստեղծագործել և այդ բանաստեղծություններն ազդել են ադրբեջանական և արաբական մշակույթի զարգացման վրա: Այդ բանաստեղծները ներկայացվել են որպես այդ հարաբերությունների մտավոր հիմքերը, ինչը ճիշտ չէ, քանի որ արաբական բանաստեղծությունները հիմնականում նվիրված են Ահլե Բեյթի (Մոհամմեդ մարգարեի ընտանիքի անդամների) գովասանությանը և Ալ-Սաաուդը թշնամի է Ահլե-Բեյթի հետ:
Սաուդյան Արաբիայում Ադրբեջանի Հանրապետության նախկին դեսպան Ռասիմ Ռեզաևը , որը պաշտոնավարել է մինչև 2018 թ. սկիզբը Ռիադում, երկու երկրի հարաբերությունների զարգացման դրդապատճառների մասին ասել է.«Այս հարաբերությունները ամրապնդված են փոխադարձ հարգանքի, բարեկամության, համատեղ պատմության և ընդհանուր իսլամական ժառանգության հիման վրա: Երկու երկրի ժողովուրդները ընդհանուր արմատներ ունեն մշակութային, ավանդույթների և կրոնի բնագավառներում»:
Անկասկած, Բաքվի և Ռիադի միջև հարաբերությունները ձևավորվելու գործում այլ լուրջ շարժառիթներ և մտադրություններ կան, քանի որ Ադրբեջանի իշխանությունների կողմից Սաուդյան Արաբիայի հետ ընդհանուր պատմության և մշակութային արմատների մասին հնչեցված խոսքերը, համարվում են քաղաքական կոմպլիմենտներ:
Փաստորեն, Բաքվի հարաբերությունները Ռիադի հետ հիմնվել են Արաբիայի և Ադրբեջանի իշխանությունների քաղաքական միտումների ու շահերի վրա և արտաքին գործոնների, այդ թվում Սիոնիստական ռեժիմի ազդեցության ներքո: Բաքուն և Ռիադը միշտ փորձել են իրենց համագործակցությունը բացատրել արհեստական ֆոնի վրա և համաձայնագրերի, փոխըմբռնման և համագործակցության փաստաթղթերի ու հուշագրերի ստորագրումով, այդ բոլորին իրավական բնույթ տալ:
Սակայն ակնհայտ է, որ Բաքու- Ռիադ հարաբերությունները ենթակա են արաբների նկատմամբ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի վարած քաղաքականության: 2015 թ. Ապրիլի 9-ին Իլհամ Ալիևի Ռիադ կատարծ այցի մասին Ադրբեջանի խորհրդարանի ներկայացուցիչ Զահիդ Օրուջն ասել է.-«Արևմտյան կառավարությունների մեծ մասը քաղաքական և տնտեսական սերտ կապեր ունեն արաբական երկրների կառավարությունների հետ: Այդ երկրների կառավարությունները անտեսում են պետության և քաղաքացիների միջև հարաբերությունները: Մի խոսքով, Ադրբեջանի նախագահի այցը Ռիադ արվել է արաբական երկրների հետ տնտեսական հարաբերություններն ընդլայնելու նպատակով»:
Իրավական դաշտում հարմար ենթահող ստեղծելու նպատակով 1994 թ. հուլիսի 10-ին Ջեդդայում Բաքվի եւ Ռիադի միջև ստորագրվեց՝ տնտեսական, առևտրային, ներդրումային, տեխնիկական, մշակութային, սպորտային և երիտասարդական հարցերի վերաբերյալ հիմնական համաձայնագիրը, որը հիմք հանդիսացավ հետագա համաձայնագրերի համար:
2005 թ. հունվարի 4-ին Ռիադ քաղաքում կայացած երկկողմ քաղաքական խորհրդակցությունների արդյունքում Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարության միջեւ փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց :
Իլհամ Ալիևի նախագահության երրորդ շրջանում, երկու երկրների համատեղ հանձնաժողովի երրորդ և չորրորդ հանդիպումները տեղի են ունեցել 2013 թ. դեկտեմբերի 11-ին Բաքվում եւ 2015 թ. դեկտեմբերի 15-ին Ռիադում:
2018 թ.-ի մարտի 31
Այսպիսով, վերջին տարիներին Սաուդյան Արաբիայի և Ադրբեջանի միջև ստորագրվել են բազմաթիվ տնտեսական, առևտրային և ֆինանսական փաստաթղթեր: Այս տնտեսական փաստաթղթերը ստորագրվել են այն պայմաններում, երբ 2015 թ.-ին Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության լուծարման ժամանակ բացահայտվեց, որ Ռիադի եւ Բաքվի միջև գաղտնի պայմանավորվածության հիման վրա, տնտեսական գործունեությունների պատրվակով վահաբիականներն իրենց գաղափարները տարածում են Ադրբեջանում:
Բաքուն և Ռիադը միմյանց հետ համագործակցություններն ընդլայնելով ինչ նպատակ են հետապնդում: Այս երկու պետությունները ինչ շահեր ունեն որ ձգտում են չափազանցված քարոզչությամբ արդարացնել իրենց հարաբերությունները: Արդյոք այդ հարաբերություններին տնտեսական երանգ տալով նրանք չեն փորձում կոծկել քաղաքական, անվտանգության, հետախուզական և ռազմական համագործակցության բնույթը: Հաջորդ հաղորդման ընթացքում մանրամասնորեն կանդրադառնանք այս խնդրին: