Հաղորդում` նվիրված Ֆեթր տոնին
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i93804-Հաղորդում_նվիրված_Ֆեթր_տոնին
Ֆեթրը մուսուլմանների ամենամեծ տոներից է, որի կապակցությամբ իսլամական երկրներում հայտարարվում են ոչ-աշխատանքային օրեր: Յուրաքանչյուր երկիր ունի այս տոնին նվիրված իր ծեսերը: Ֆեթրի տոնի ժամանակ հատկապես շատ ուրախ են նրանք, ովքեր պահք են պահել, Ղուրան ընթերցել և արաժանացել դրա այաների բարեբեր շնորհներին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 14, 2018 16:30 Asia/Tehran

Ֆեթրը մուսուլմանների ամենամեծ տոներից է, որի կապակցությամբ իսլամական երկրներում հայտարարվում են ոչ-աշխատանքային օրեր: Յուրաքանչյուր երկիր ունի այս տոնին նվիրված իր ծեսերը: Ֆեթրի տոնի ժամանակ հատկապես շատ ուրախ են նրանք, ովքեր պահք են պահել, Ղուրան ընթերցել և արաժանացել դրա այաների բարեբեր շնորհներին:

  Ռամազանը պահքի ու առաքինության ամիսն է, որի ավարտին նշվում է Ֆեթր տոնը: Մուսուլմանների համար շատ կարևոր է այս ամսվա ընթացքում արժանանալ Աստծո գոհունակությանը, որը յուրաքանչյուր մուսուլմանի համար ամենամեծ բարիքն է:  Ռամազանը սիրելի ամիս է յուրաքանչյուր մուսուլմանի համար: Նրանք ամեն օր երեկոյան շնորհակալություն են հայտնում Աստծուն` իրենց շնորհած բարիքների համար: Ֆեթրի տոնի ժամանակ մարդիկ մեծ շուքով նշում են Աստծո կողմից իրենց պահքի ընդունումը: Նրանք Ղուրան են կարդում և աղոթում առ Աստված` հայցելով նրա ողորմածությունը: Աստված Ղուրանում ասում է. “Իմ նվերը նրանց, ովքեր  Ռամազան անմսվա ընթացքում պահք են պահել ու նամազ արել, գոհունակությունն ու ողորմությունն է”:

Ֆեթրը ճշմարտության համար փնտրտուքն է և մարդկային մաքուր էությունը վերագտնելը: Մարդու էությունը նման է մաքուր ու վարար ջրի: Ֆեթր բառը արաբերեն Ֆեթրարթ բառն է, որը նշանակում է  մարդկային էություն: Իսկ էյդ-ը` տոնը, արաբերեն ուդ բառն է, որը նշանակում է վերադարձ, այսինքն` նորանալ: Իսկ նրանք, ովքեր իրենց էությունը մաքրում են, ամեն պահ տոն ունեն, որովհետև յուրաքանչյուր պահի ընթացքում նրանք հանդիպում են ճշմարտությանը և հաղորդակցվում Արարչի հետ: Սակայն նրանք, որ տարվա ընթացքում մեղք են գործում, քայլում են հակառակ իրենց էության ու հեռանում ճշմարտությունից: Աստված հնարավորություն  է տալիս նրանց երջանկանալու ու փրկվելու  համար: Նման հանարավորություն է  Ռամազան ամիսը, որի ընթացքում պահք պահողները  Աստծո հետ հաղորդակցվելով, իրենց հոգին ու մարմինը մոտեցնում են նախնական էությանը: Նրանք պահք պահելով և ֆիզիկապես և հոգեպես իրենց սիրտը լուսավորում են Աստծո լույսով: Այս լուսավորությունը հզորացնում է նրանց կամքը մեղքերի դիմաց: Իսկ լույսն ու ուժը, որոնք բխում են Աստծուն հնազանդվելուց, ամրապնդում է  նրանց էությունը և նրանք զերծ են մնում դժոխքի կրակից: Այսպիսով, պահք պահողները, Ռամազան  ամսվա վերջին օրը նշում են իրենց հաղթանակը, որովհետև իրենք վերադարձել են դեպի իրենց էությունը: Եվ այդ օրը կոչվում է Ֆեթրի տոն:   

Անկասկած, յուրաքանչյուր օր, երբ մարդը մեղք չի գործում, նրա համար տոն է: Ուստի մարդն իր ամբողջ տարին պետք է դարձնի տոն: Հենց այդ պատճառով էլ մուսուլմանների առաջնորդ իմամ Ալին ասում է “Այսօր տոն է նրանց համար, ում պահքն ընդունելի է  դարձել և նրանց ջանքը վարձատրվել ու նրանց մեղքերը ներվել են: Այսօր մեզ համար տոն է: Եվ յուրաքանչյուր օր, որի ընթացքում մեղք չգործենք, տոն է”: Ուստի կարելի է ասել, որ նրանք, ովքեր պահք չեն պահել կամ նրանց պահքը մաքուր չի եղել, չեն կարող ուրախ լինել: Ուրախությունը նրանց համար է, ում սիրտն ու հոգին լուսավոր  են դարձել, նրանք բարի գործ են կատարել, աղոթել առ Աստված ու նրանց աղոթքն ընդունվել է Աստծո կողմից:  Մուսուլմանները Ֆեթրի տոնի ժամանակ իրենց շատ լավ են զգում: Իսլամ աշխարհի մտավորականներից  միրզա Ջավադ Աղա Մալեքի Թավրիզին այն պահք պահողներին որ նշում են Ֆեթրը, բաժանում է մի քանի խմբի: Նա ասում է. “Որոշ պահք պահողներ չեն հասկացել պահքի իմաստը և մեծ դժվարությամբ են հրաժարվում սննդից: Դա այն դեպքում, երբ նրանք իրենց հոգին մաքուր չեն պահել, ստել են, հայհոյել են, բամբասել: Եվ նրանց նեղությունն էլ չի արդյունավորվել: Աստված այդ մարդկանց պահքն ընդունելու է միայն այն դեպքում, եթե Ֆեթրի տոնին աղոթեն ու խնդրեն Աստծո ողորմածությունը”: Այնուհետև այս մեծ գիտնականը նշում է, որ Ֆեթրը մեծ տոն է  նրանց համար, ովքեր մոռացել են սովածությունը, ծարավը և հոգով ու սրտով ընդունել Աստծո հրավերը` պահք պահելու համար: Աստված ընդունում և ընդունելու է նրանց այս արարքը: Ղուրանն ասում է. “Ով մարդ, դու անընդհատ շարժման մեջ ես և քո  ջանքի արդյունքում կհանդիպես Աստծուն”: Ֆեթրի տոնի ողջ իմաստը կայանում է սրանում: Իմամ Ալին Ֆեթրի մասին ասում է. “Ով մարդիկ, այս օրն այն օրն է, երբ բարեգործներին ողորմություն է  տրվում և մեղքերը մաքրվում են: Այս օրը շատ նման է հանդերձյալ կյանքին: Ուրեմն դուրս եկեք ձեր տներից ու գնացեք դեպի սրբավայրեր և համախմբվելով նշեք այս տոնը, ինչպես որ դատաստանի օրը կանգնելու եք Աստծո առջև: Իսկ աղոթավայրից տուն վերադառնալով, հիշեք, որ կամ դրախտ եք գնալու, կամ` դժոխք: Ռամազան ամսվա ամենակարևոր կողմն այն է, որ Ղուրանն այս օրն իջավ Աստծո կողմից: Ղուրանում Ռամազան ամվսա մասին ասվում է . “Այն Ռամազանը, որի ժամանակ Ղուրանն իջավ երկնքից` մարդկանց առաջնորդելու համար, որպեսզի մարդիկ զանզանեն ճիշտն ու սխալը: Այնուհետև Ղուրանն ասում է . “Իջեցրել ենք այն, ինչը մարդկանց  ցավերն է դարմանելու ու գթության աղբյուր է: Եվ Ղուրանը միայն չարագործների համար է վնասարկար”: Ուստի Ֆեթրի տոնը կարելի է ասել որ այն տոնն է, երբ մարդն առաջնորդվում է  և  զանազանում ճիշտն ու սխալը: Ֆեթր տոնը բարության, գթության և Աստծո հետ բարեկամանալու տոն է: Պետք է ասել, որ իսլամում ոչ միայն կարևորվում է  Աստծուն ծառայելը այլ նաև մարդկանց: Ինչպես որ Ղուրանում  կարևորվում  է աղոթքը բայց դրանից ավելի շատ կարևորվում է  մարդկանց նկատմամբ ուշադիր լինելը: Ռամազան ամիսը միևնուն ժամանակ ոսկե ժամանակաշրջան է` Աստծո նկատմամբ երախտագիտությունը ցույց տալու համար: Ռամազան ամիսը մեկ անգամ ևս մարդկանց հիշեցում է այլ մարդկանց նկատմամբ իրենց պարտավորությունների մասին: Քանի որ իսլամը չի ընդունում այն հասարակությունը, որում մի կողմում կանգնած են հարուստներն ու մյուս կողմում` աղքատները, և երկրի հարստության բաշխումը հավասրաապես չի իրականացվում: Իսկ արդարությունը իրականություն կդառնա միայն այն ժամանակ, երբ հարուստներն ընդունեն, որ աղքատների ունեցվածքն իրենց մոտ է գտնվում ու հետ վերադարձնեն այն: Ֆեթրի ժամանակ մուսուլմանները զաքաթ են տալիս: Դա այն գումարն է, որ հավաքվում է  ու բաժանվում աղքատներին: Դրանից հետո նրանք աղոթում են Աստծուն: Ֆեթրի տոնի զաքաթը շատ կարևոր է: Մարդիկ զաքաթը տալիս են որպես շնորհակալություն` Աստծուց ստացած բարիքների: Նրանք Աստծուն խնդրում են, որ իրենց հեռու պահի հիվանդությունից ու փորձանքից: Թեև Ֆեթրի տոնին տված զաքաթը մեծ չի լինում, սակայն եթե այդ գումարը ճիշտ բաշխվի, այն կարող է ամեն տարի նպաստել իսլամական հասարակության նյութական կարիքների լուծմանը:

Վերջում, շնորհավորում ենք բոլոր մուսուլմաններին այս տոնի կապակցությամբ: