Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (69)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i93842-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(69)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 13, 2018 16:05 Asia/Tehran
  • Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (69)

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Թեհրանի համալսարանի մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետի հետազոտողները Փարիզի համալսարանի համագործակցությամբ սրտի անոթների համար դեգրադատիվ կամպոզիտային ստենդի նոր սերունդ են պատրաստել: Ստենդը ցանցային խողովակ է, որն անգիոպլաստիկայի գործընթացում բաց պահելով տվյալ անոթը , արյան շրջանառությունը վերադարձնում է կորոնար անոթներ: Անոթների վերականգնման ժամանակաշրջանն ավարտվելուց հետո, դեգրադատիվ կամպոզիտային ստենդը յուրացվում է օրգանիզմի կողմից: Ուստի բուժվելուց և վերականգնվելուց հետո, անոթներում ստենդի առկայությունն անհրաժեշտ չէ: Նոր ստենդերի թերությունն այն է, որ հնարավոր չէ այն համապատասխանեցնել բոլոր հիվանդների օրգանիզմի հետ: Երեխաների դեպքում , բուժումն ընթանում է կարճատև , իսկ տարեցների դեպքում ՝ երկարատև ձևաչափով : Այս երկու դեպքում էլ միանման ստենդեր են կիրառվում:  

 

 

Թեհրանի համալսարանի մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետի հետազոտողները սրտի անոթների համար դեգրադատիվ կամպոզիտային ստենդի նոր սերունդ են պատրաստել:

 

Հետազոտության արդյունքում պատրաստվել են հիվանդի ապաքինմանը համապատասխան ՝ երեխաների համար ավելի արագ, իսկ տարեցների համար ավելի դանդաղ տեմպերով ստենդեր: Ինֆարկտն աշխարհում տարեկան ավելի քան 19 միլիոն մարդու մահվան պատճառ է դառնում : Նախագիծն իրականացվել է մեկ տարվա ընթացքում ՝ ԻԻՀ գիտության նախարարության միջազգային համագործակցությունների կենտրոնի աջակցությամբ:

 

Թեհրանի համալսարանի մեխանիկական ճարտարագիտության ֆակուլտետի հետազոտողները սրտի անոթների համար դեգրադատիվ կամպոզիտային ստենդի նոր սերունդ են պատրաստել:

 

 

Մանկավարժական համալսարանի հետազոտողները պատրաստել են նանոկլանիչներ, որոնք կիրառվում են աշխատավայրում  արոմատիկ աղտոտիչների ամենափոքր մասնիկների հայտնաբերման համար: Արոմատիկ աղտոտիչները կենսոլորտային աղտոտիչների խմբին են պատկանում, որոնք գոյանում են ածխաջրածին նյութերի ՝ ինչպես օրինակ բրածո վառելիքների թերի այրման հետևանքով: Աղտոտիչները քաղցկեղածին են և առողջությանն ուղղված լուրջ սպառնալիք են համարվում: Ուստի շրջակա միջավայրում դրանց առկայությունը մտահոգիչ է և կարևոր է այդ նյութերի հայտնաբերումը:

Նախագծի հեղինակի ասածով, կլանիչ նանոտարրեր ստեղծելու փորձեր են արվել որոնք կարող են միջավայրից կլանել արոմատիկ աղտոտիչների մեծ ծավալները:  Արոմատիկ ածխաջրածինների կլանման համար նանոկլանիչների փորձարկումները հաջողությամբ են ավարտվել: Նանոկլանիչի օգնությամբ հնարավոր է գտնել նույնիսկ փոքր ծավալներով աղտոտիչները : Ներկայումս թեև հասանելի են միկրո-արդյունահանման մեթոդով աղտոտիչների ու այլ նյութերի կրճատման տարբեր առևտրային կլանիչներ, սակայն դրանք բազմատեսակ չեն: Բացի դրանից այդ կլանիչներ ունեն մի քանի այլ թերություններ ՝ ինչպես օրինակ ցածր ջերմակայությունն ու քիմիական դիմացկանությունը, և բարձր գները:

Հեղինակի ասածով, այդ նանոկլանիչը կարող է ուղղակիորեն կիրառվել աղտոտվածության մակարդակը պարզելու համար: Ներկայումս նախագիծն իրականացվել է  լաբորատորային մասշտաբներով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատրաստված նանոկլանիչների ծախսերն ավելի քիչ են, քան առևտրական մանրաթելիկներինը, ուստի հնարավոր է մեծ ծավալներով այն արտադրել, մինչդեռ մանրաթելիկների պատրաստման ծախսերը կազմելու են առևտրային թելիկների մեկ քառորդը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են 2018 թվականի սկզբում ՝ Chemical Communication պարբերականում: 

 

Մանկավարժական համալսարանի հետազոտողները պատրաստել են նանոկլանիչներ, որոնք կիրառվում են աշխատավայրում  արոմատիկ աղտոտիչների  հայտնաբերման համար:

 

 

Ռոյանի հետազոտական կենտրոնի գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ անպտուղ զույգերը տառապում են ընդհանրացված տագնապային խանգարմամբ: Ընդհանրացված տագնապային խանգարումը տևում է վեց ամիս կամ ավելին: Խանգարումն ավելի տարածված է անպտուղ զույգերի մոտ, սակայն այդ ցուցիչը պարզելու հստակ տվյալներ չկային: Ուստի Ռոյանի հետազոտական կենտրոնի գիտնականներն այդ կապակցությամբ ուսումնասիրություններ սկսեցին: 

Հարցումների ժամանակ գնահատվել են տագնապային յոթ ցուցիչներ: Հարցումներին մասնակցել են 539 հոգի: Հարցումներում ընդգրկվել են նաև տագնապի այլ տեսակներին վերաբերող հարցեր: Հարցվողներից 178 հոգի ՝ 33 տոկոսը հավաքել է տասը կամ ավելին միավորներ, որը խոսում է միջին ու բարձր տագնապայնության մասին: Ուսումնասիրությունը հստակ պարզեց, որ անպտղությունն իր ազդեցությունն ունի  զույգերի տագնապի վրա և կարող է հիմք ընդունվել տարբեր կենտրոններում ՝ այդ զույգերին բուժելու համար: Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Middle East Fertility Society միջազգային հանդեսում:

 

Ռոյանի հետազոտական կենտրոնի գիտնականների ուսումնասիրությունները պարզել են, որ անպտուղ զույգերը տառապում են ընդհանրացված  տագնապային խանգարմամբ:

 

 

Ֆինլանդացի գիտնականը հնարավոր է դարձրել սրտի առիթմիայի դիտարկումը: Պատրաստված ծրագրակազմը կարող է օգնել կանխել կաթվածը : Սրտի առիթմաների ամենատարածված ձևը ՝ Ատորի ֆիբրիլյացիան կամ սրտի չկոորդինացված զարկերն են , որոնք հանգեցնում են սրտի անբավարարությանը կամ լերդացած արյան կաթիլների ձևավորմանը: Դժվար է առանց էլեկտրասրտագրության ախտորոշել այդ խանգարումը: Թվում է, որ մոտ ապագայում ծրագրակազմը հնարավոր է դարձնելու խնդրի մոնիտորինգը: Բավական է օգտատերը բջջային հեռախոսը դնի իր կրծքավանդակին: Ծրագրակազմը հետևում է սրտի զարկերին և վերլուծում է դրանք: Ծրագրակազմը փորձարկվել է 300 հիվանդանոցային հիվանդների վրա, որոնցից 150-ն ուներ ատորի ֆիբրիլյացիա: Ծրագրի օգնությամբ 95 տոկոսանոց ճշգրտությամբ մոնիթորինգ է կատարվել: Ծրագրի օգնությամբ հնարավոր եղավ բացահայտել նույնիսկ այլ խանգարումներ: 

Ֆինլանդացի գիտնականը հնարավոր է դարձրել սրտի առիթմիայի դիտարկումը: Պատրաստած ծրագրակազմը կարող է օգնել կանխել կաթվածը :