Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (70)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i94398-Իրանի_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունները_(70)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 20, 2018 16:57 Asia/Tehran

«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Islamic World Science (ISC) Իսլամական աշխարհի գիտական աշխատությունների կենտրոնի տվյալների համաձայն, 21.62 տոկոս գիտական աճով Իրանն արձանագրել է վերջին քսան տարիներին համաշխարհային մակարդակում գիտական զարգացման ամենամեծ ցուցիչը ՝ 38 աստիճան բարձրանալով: Կենտրոնի տնօրենի խոսքով, (WOS)Web of Science վարկանշային կայքից ստացված թվերի համաձայն, Իրանում գիտության արտադրման գործընթացը ցույց է տալիս, որ վերջին քսան տարիներին Իրանի հետազոտողների կողմից ապացուցված ու հաստատված աշխատությունների թիվը 1997 թվականի 983-ից 2017 թվականին 49 696-ի է հասել: Թվերը խոսում են հիսուն անգամվա աճի մասին:

Կենտրոնի տնօրենի ասածով, WOS-ի հրապարակած աշխատությունների 79.1 տոկոսը դասվում է առաջնակարգ հոդվածների խմբին, որոնք ի դեպ իրացվել են իրանցի հետազոտողների կողմից: Սա վկայում է միջազգային մասշտաբով ԻԻՀ-ի գիտական արտադրությունների բովանդակալի , հեղինակավոր ու արժեքավոր լինելու մասին: 2018 թ.-ի հունվարին NATURE INDEX հաստատությունը ևս հայտարարել է, որ վերջին տասնամյակում Իրանն արձանագրել է տարեկան 22 տոկոս աճ, որը աշխարհի մյուս երկրների համեմատությամբ տեխնիկական ու ճարտարագիտական ոլորտում գիտական ամենամեծ  զարգացումն է համարվում :

 

ISC կենտրոնի տվյալների համաձայն,  Իրանն արձանագրել է վերջին քսան տարիներին համաշխարհային մակարդակում գիտական զարգացման ամենամեծ ցուցիչը:

 

Մի խումբ գիտնականներ NYU New York University համալսարանի համագործակցությամբ մարդու օրգանիզմում նոր անդամ են հայտնաբերել, որն ըստ գիտնականների հայտարարության, «Ցնցումների կլանիչ» է կոչվում և ամենայն հավանականությամբ օրգանիզմի ամենամեծ անդամն է համարվում: Սկզբում ենթադրվում էր, որ մարդու մարմնում խիտ և փոխկապակցված հյուսվածք կա, սակայն վերջերս գիտնականները պարզել են, որ իրականում, դա խոռոչներից կազմված ցանց է , որը կատարում էցնցումների կլանիչների դեր : Հաստատման դեպքում, նոր գյուտը կարող է փոխել մարդու օրգանիզմի մասին մեր գիտելիքները: Գիտնականների խոսքերով, դա ապացուցում է, թե օրինակ ինչո՞ւ  քաղցկեղը տարբեր օրգաններում ավելի արագ է տարածվում:

Ըստ գիտնականների,  հայտնաբերված նոր անդամը կոչվում է interstitium: Դա կա օրգանիզմի բոլոր մասերում, սակայն մինչ օրս չէր հայտնաբերված: Օրգանը փաստորեն հեղուկներից լցված կապակցված խոռոչների համակարգ է: Դա գտնվում է մաշկի տակ, մարսողական օրգաններում, թոքերում, միզանոթներում, նաև մկանային համակարգում:

Օրգանիզմը կազմված է մեծ քանակությամբ հեղուկից , որի գլխավոր մասը կուտակվում է բջիջներում : Մարդու մարմնի կենսական համակարգերից մեկն էլ ավշային համակարգն է: Ավիշը մարմնի հեղուկ միջավայրի բաղադրամասն է, որը կատարում է պաշտպանական և նյութափոխանակության ֆունկցիաներ։ Հյուսվածքային հեղուկը, անցնելով ավշային անոթների մեջ, ձևավորում է ավիշը։ Ավիշը թափանցիկ հեղուկ է, բաղադրությամբ նման է արյան պլազմային և պարունակում է արյան սպիտակ բջիջներ։ Այսօր գիտնականները համոզվել են, որ օրգանիզմի հեղուկը շրջանառության մեջ դնող ցանցն ինքն առանձնակի համակարգ է ՝ կազմված կոլագենի և էլաստինի հզոր հյուսվածքներից: Կոլագենը և էլաստինը, շարակցական հյուսվածքի (օրինակ՝ աճառի) միջբջջային նյութի կարևոր բաղադրամասերն են:

 

 

 

Մի խումբ գիտնականներ NYU New York University համալսարանի համագործակցությամբ մարդու օրգանիզմում նոր անդամ են հայտնաբերել, որն ըստ գիտնականների հայտարարության, «Ցնցումների կլանիչ» է կոչվում:

 

 

Վաշինգտոնի Fred Hutchinson համալսարանի քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի գիտնականները մարդկային նոր հակամարմին են հայտնաբերել, որն աշխարհում մալարիայի մակաբույծների բոլոր տեսակներում հայտնաբերված սպիտակուցների որոշակի մասնիկի փոխպատվաստման միջոցով , կանխում է մալարիայի ինֆեկցիան: CIS-43 հակամարմինը համեմատաբար ավելի լավ է պաշտպանում օրգանիզմը հիվանդությունից: Հետազոտական թիմի պատասխանատուի ասածով, հայտնաբերվել է սպիտակուցի մի տեսակ, որը կարող է օգտագործվել պատվաստանյութ ստանալու համար: Դա խաբում է իմունիտետ համակարգը ՝ հակամարմին արտադրելու համար: Ուսումնասիրության  մեջ, մարդկային հակամարմինն առանձնացվել է մալարիայի թուլացված մակաբույծը կրող փորձնական պատվաստանյութից: Արդյունքները վկայում են մալարիայի կանխարգելման նոր մեթոդի հայտնաբերման մասին:

Գիտնականների խոսքով, եթե տվյալ հակամարմինը մարդու օրգանիզմի վրա ազդեցություն ունենա, կարելի է այն ուղղակի կիրառել մալարիայով վարակված հիվանդներին բուժելու համար : Հակամարմինը կարող է վեց ամսվա համար կանխել վարակի տարածումը: Առկա դեղերի օգտագործման դեպքում, այն պետք է կիրառել ամենօրյա ռեժիմով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած World Malaria Report 2016 կոչվող մալարիայի զեկույցի վերջին օրինակի համաձայն, 2015 թ.-ին աշխարհում մալարիայով վարակված էին շուրջ 212 միլիոն հոգի, որոնցից 429 հազարը ցավոք մահացել են: Մալարիան անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնութագրվում է տենդի նոպաներով, անեմիայով, լյարդի և փայծաղի մեծացմամբ։ Հիվանդության հարուցիչը մալարիայի պլազմոդիումներն են, որոնք փոխանցվում են Anopheles ցեղի էգ մոծակներով։

Վաշինգտոնի Fred Hutchinson համալսարանի քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի գիտնականները մարդկային նոր հակամարմին են հայտնաբերել:

 

 

MIT Massachusetts Institute of Technology համալսարանի գիտնակնները պարզել են գրաֆենում նոր առանձնահատկություններ, որոնք ապագայում կենսական նշանակություն են ունենալու: Գիտնականների համոզմամբ, եթե առ այսօր տարբեր ապրանքների ստեղծման համար կարևոր դեր են ունեցել պողպատը և այլ մետաղներ, ապա այսուհետ գրաֆենը ՝ որպես գերհաղորդիչ նյութ, օգտագործվելու է բազմաֆունկցիոնալ ապրանքներ արտադրելու համար: Գրաֆենը չափազանց ճկուն , փափուկ ու փխրուն նյութ է , որից պատրաստվում են մատիտներ: Իսկ նյութի ատոմային կառուցվածքը փոփոխելով հնարավոր է դրանից այլ նյութեր ստանալ: Գրաֆենն առաջանում է ածխածնի ատոմների շերտից, որոնք ունեն վեցանկյուն երկակի բյուրեղացանց: Ադամանդը և գրաֆիտը երկուսն էլ ածխածնի ընտանիքից են, սակայն պարզ է , որ երկու նյութերը արտաքնապես, նաև գների առումով , շատ տարբեր են: Ադամանդը չափազանց դիմացկուն, իսկ գրաֆիտը  չափազանց փխրուն են: Գիտնականների համոզմամբ, գրաֆենն հարյուր անգամ ավելի ամուր է քան պողպատը: Այս փաստը ցավոք առ այսօր անտեսվել էր:

Նրբության կողքին, գրաֆենը դիմացկուն է: Այդ հատկությունը մեծացնում է տեխնոլոգիայի աշխարհում այդ նյութի կիրառումը: Ըստ MIT համալսարանում իրականացված հետազոտության, ճկունությունը, թափանցիկությունը, տարբեր գազերի ու հեղուկների նկատմամբ բարձր դիմացկանությունը, այն հայտություններն են, որոնք գրաֆենին դարձնում են արդիական էլեկտրոնային սարքերի արտադրման համար անգերազանցելի ընտրություն: Քանի որ գրաֆենը երկարատևում պահպանում է իր հատկություններն ու կիրառումը, ուստի կարելի է ակնկալել, որ ապագայում այդ նյութը կիրառվելու է էլեկտրոնային ծալվող, բժշկական պարագաների, նանոսարքերի , արեգակնային տարրերի, ջրազտման սարքերի և տարբեր կիսահաղորդիչներ արտադրելու համար:

 

Նոր գյուտ ՝ գրաֆենի մասին