Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները (70)
«Իրանի գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունները» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Islamic World Science (ISC) Իսլամական աշխարհի գիտական աշխատությունների կենտրոնի տվյալների համաձայն, 21.62 տոկոս գիտական աճով Իրանն արձանագրել է վերջին քսան տարիներին համաշխարհային մակարդակում գիտական զարգացման ամենամեծ ցուցիչը ՝ 38 աստիճան բարձրանալով: Կենտրոնի տնօրենի խոսքով, (WOS)Web of Science վարկանշային կայքից ստացված թվերի համաձայն, Իրանում գիտության արտադրման գործընթացը ցույց է տալիս, որ վերջին քսան տարիներին Իրանի հետազոտողների կողմից ապացուցված ու հաստատված աշխատությունների թիվը 1997 թվականի 983-ից 2017 թվականին 49 696-ի է հասել: Թվերը խոսում են հիսուն անգամվա աճի մասին:
Կենտրոնի տնօրենի ասածով, WOS-ի հրապարակած աշխատությունների 79.1 տոկոսը դասվում է առաջնակարգ հոդվածների խմբին, որոնք ի դեպ իրացվել են իրանցի հետազոտողների կողմից: Սա վկայում է միջազգային մասշտաբով ԻԻՀ-ի գիտական արտադրությունների բովանդակալի , հեղինակավոր ու արժեքավոր լինելու մասին: 2018 թ.-ի հունվարին NATURE INDEX հաստատությունը ևս հայտարարել է, որ վերջին տասնամյակում Իրանն արձանագրել է տարեկան 22 տոկոս աճ, որը աշխարհի մյուս երկրների համեմատությամբ տեխնիկական ու ճարտարագիտական ոլորտում գիտական ամենամեծ զարգացումն է համարվում :
Մի խումբ գիտնականներ NYU New York University համալսարանի համագործակցությամբ մարդու օրգանիզմում նոր անդամ են հայտնաբերել, որն ըստ գիտնականների հայտարարության, «Ցնցումների կլանիչ» է կոչվում և ամենայն հավանականությամբ օրգանիզմի ամենամեծ անդամն է համարվում: Սկզբում ենթադրվում էր, որ մարդու մարմնում խիտ և փոխկապակցված հյուսվածք կա, սակայն վերջերս գիտնականները պարզել են, որ իրականում, դա խոռոչներից կազմված ցանց է , որը կատարում էցնցումների կլանիչների դեր : Հաստատման դեպքում, նոր գյուտը կարող է փոխել մարդու օրգանիզմի մասին մեր գիտելիքները: Գիտնականների խոսքերով, դա ապացուցում է, թե օրինակ ինչո՞ւ քաղցկեղը տարբեր օրգաններում ավելի արագ է տարածվում:
Ըստ գիտնականների, հայտնաբերված նոր անդամը կոչվում է interstitium: Դա կա օրգանիզմի բոլոր մասերում, սակայն մինչ օրս չէր հայտնաբերված: Օրգանը փաստորեն հեղուկներից լցված կապակցված խոռոչների համակարգ է: Դա գտնվում է մաշկի տակ, մարսողական օրգաններում, թոքերում, միզանոթներում, նաև մկանային համակարգում:
Օրգանիզմը կազմված է մեծ քանակությամբ հեղուկից , որի գլխավոր մասը կուտակվում է բջիջներում : Մարդու մարմնի կենսական համակարգերից մեկն էլ ավշային համակարգն է: Ավիշը մարմնի հեղուկ միջավայրի բաղադրամասն է, որը կատարում է պաշտպանական և նյութափոխանակության ֆունկցիաներ։ Հյուսվածքային հեղուկը, անցնելով ավշային անոթների մեջ, ձևավորում է ավիշը։ Ավիշը թափանցիկ հեղուկ է, բաղադրությամբ նման է արյան պլազմային և պարունակում է արյան սպիտակ բջիջներ։ Այսօր գիտնականները համոզվել են, որ օրգանիզմի հեղուկը շրջանառության մեջ դնող ցանցն ինքն առանձնակի համակարգ է ՝ կազմված կոլագենի և էլաստինի հզոր հյուսվածքներից: Կոլագենը և էլաստինը, շարակցական հյուսվածքի (օրինակ՝ աճառի) միջբջջային նյութի կարևոր բաղադրամասերն են:
Վաշինգտոնի Fred Hutchinson համալսարանի քաղցկեղի հետազոտությունների կենտրոնի գիտնականները մարդկային նոր հակամարմին են հայտնաբերել, որն աշխարհում մալարիայի մակաբույծների բոլոր տեսակներում հայտնաբերված սպիտակուցների որոշակի մասնիկի փոխպատվաստման միջոցով , կանխում է մալարիայի ինֆեկցիան: CIS-43 հակամարմինը համեմատաբար ավելի լավ է պաշտպանում օրգանիզմը հիվանդությունից: Հետազոտական թիմի պատասխանատուի ասածով, հայտնաբերվել է սպիտակուցի մի տեսակ, որը կարող է օգտագործվել պատվաստանյութ ստանալու համար: Դա խաբում է իմունիտետ համակարգը ՝ հակամարմին արտադրելու համար: Ուսումնասիրության մեջ, մարդկային հակամարմինն առանձնացվել է մալարիայի թուլացված մակաբույծը կրող փորձնական պատվաստանյութից: Արդյունքները վկայում են մալարիայի կանխարգելման նոր մեթոդի հայտնաբերման մասին:
Գիտնականների խոսքով, եթե տվյալ հակամարմինը մարդու օրգանիզմի վրա ազդեցություն ունենա, կարելի է այն ուղղակի կիրառել մալարիայով վարակված հիվանդներին բուժելու համար : Հակամարմինը կարող է վեց ամսվա համար կանխել վարակի տարածումը: Առկա դեղերի օգտագործման դեպքում, այն պետք է կիրառել ամենօրյա ռեժիմով: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հրապարակած World Malaria Report 2016 կոչվող մալարիայի զեկույցի վերջին օրինակի համաձայն, 2015 թ.-ին աշխարհում մալարիայով վարակված էին շուրջ 212 միլիոն հոգի, որոնցից 429 հազարը ցավոք մահացել են: Մալարիան անթրոպոնոզ հիվանդություն է, որը բնութագրվում է տենդի նոպաներով, անեմիայով, լյարդի և փայծաղի մեծացմամբ։ Հիվանդության հարուցիչը մալարիայի պլազմոդիումներն են, որոնք փոխանցվում են Anopheles ցեղի էգ մոծակներով։
MIT Massachusetts Institute of Technology համալսարանի գիտնակնները պարզել են գրաֆենում նոր առանձնահատկություններ, որոնք ապագայում կենսական նշանակություն են ունենալու: Գիտնականների համոզմամբ, եթե առ այսօր տարբեր ապրանքների ստեղծման համար կարևոր դեր են ունեցել պողպատը և այլ մետաղներ, ապա այսուհետ գրաֆենը ՝ որպես գերհաղորդիչ նյութ, օգտագործվելու է բազմաֆունկցիոնալ ապրանքներ արտադրելու համար: Գրաֆենը չափազանց ճկուն , փափուկ ու փխրուն նյութ է , որից պատրաստվում են մատիտներ: Իսկ նյութի ատոմային կառուցվածքը փոփոխելով հնարավոր է դրանից այլ նյութեր ստանալ: Գրաֆենն առաջանում է ածխածնի ատոմների շերտից, որոնք ունեն վեցանկյուն երկակի բյուրեղացանց: Ադամանդը և գրաֆիտը երկուսն էլ ածխածնի ընտանիքից են, սակայն պարզ է , որ երկու նյութերը արտաքնապես, նաև գների առումով , շատ տարբեր են: Ադամանդը չափազանց դիմացկուն, իսկ գրաֆիտը չափազանց փխրուն են: Գիտնականների համոզմամբ, գրաֆենն հարյուր անգամ ավելի ամուր է քան պողպատը: Այս փաստը ցավոք առ այսօր անտեսվել էր:
Նրբության կողքին, գրաֆենը դիմացկուն է: Այդ հատկությունը մեծացնում է տեխնոլոգիայի աշխարհում այդ նյութի կիրառումը: Ըստ MIT համալսարանում իրականացված հետազոտության, ճկունությունը, թափանցիկությունը, տարբեր գազերի ու հեղուկների նկատմամբ բարձր դիմացկանությունը, այն հայտություններն են, որոնք գրաֆենին դարձնում են արդիական էլեկտրոնային սարքերի արտադրման համար անգերազանցելի ընտրություն: Քանի որ գրաֆենը երկարատևում պահպանում է իր հատկություններն ու կիրառումը, ուստի կարելի է ակնկալել, որ ապագայում այդ նյութը կիրառվելու է էլեկտրոնային ծալվող, բժշկական պարագաների, նանոսարքերի , արեգակնային տարրերի, ջրազտման սարքերի և տարբեր կիսահաղորդիչներ արտադրելու համար: