Միայնակ Թրամփը(1.ԱՄՆ-ի մեկուսացումն աշխարհում)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i94446-Միայնակ_Թրամփը(1.ԱՄՆ_ի_մեկուսացումն_աշխարհում)
2017թ հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի իշխանության գալը որպես ԱՄՆ-ի նախագահ, կարելի է համարել մի նոր միակողմանի քաղաքականության վերակենդանացման ժամանակաշրջան:   Քաղաքականություն, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք համարյա մոռացության էր տրվել, քանի որ Վաշինգտոնը լայնածավալ համագործակցություն էր սկսել իր եվրոպացի գործընկերների հետ: Այդ համագործակցության լավագույն օրինակը   ՀԳՀԾ-ն էր:  
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 21, 2018 12:03 Asia/Tehran

2017թ հունվարի 20-ին Դոնալդ Թրամփի իշխանության գալը որպես ԱՄՆ-ի նախագահ, կարելի է համարել մի նոր միակողմանի քաղաքականության վերակենդանացման ժամանակաշրջան:   Քաղաքականություն, որ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք համարյա մոռացության էր տրվել, քանի որ Վաշինգտոնը լայնածավալ համագործակցություն էր սկսել իր եվրոպացի գործընկերների հետ: Այդ համագործակցության լավագույն օրինակը   ՀԳՀԾ-ն էր:  

Օբաման իր եվրոպացի դաշնակիցների հետ միասին միակողմանի պատժամիջոցներ կիրառեց Իրանի դեմ: Իսկ Թրամփը,  «Նախ ԱՄՆ» կոչով կարևորեց միայն այդ երկրի շահերն ու նպատակները, առանց նկատի առնելու այլ երկրների շահերը: Նա համոզված է, որ իր միակողմանի քաղաքականությունը պատճառ կդառնա, որ Վաշինգտոնն ավելի իշխող դիրք գրավի իր մրցակիցների նկատմամբ: Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերն այս կապակցությամբ ասել է. «Այդ գաղափարախոսությունը մեկուսացրել է Միացյալ Նահանգներին»: Իսկ ֆրանսիացի փորձագետ Մարի Սեսիլ Նավեսի ասելով. «Թրամփի քաղաքականությունը, որի նպատակն է  վերջ տալ բազմաբևեռ համակարգին, հիմնված է բլեֆի վրա: Դա Թրամփի հատուկ քաղաքականությունն է»: ԱՄՆ-ի Ազգային Անվտանգության խորհրդի նախկին անդամ Ռոբերթ Մալլի ասելով. Թրամփի քաղաքականությունը մեկուսացրել է այդ երկիրը: Դրա ամենակարևոր պատճառներից են ՀԳՀԾ-ից դուրս գալը և առևտրական մաքսատուրքերի պարտադրումը դաշնակից երկրներին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գութերեշը համոզված է, որ այսօր, առավել քան երբևէ, կա բազմաբևեռ աշխարհի կարիք: Թրամփը փորձում է  իր քաղաքականությամբ, իր եվրոպացի գործընկերներին պարտադրել իր ցանկությունը: Թրամփը բազմիցս նախատել է իր եվրոպացի դաշնակիցներին, նշելով, որ նրանց բաժինն այդ դաշինքում քիչ է: Իսկ Փարիզի կլիմայական համաձայնագրից դուրս գալուց հետո, այդ երկիրն արժանացավ եվրոպացի դաշնակիցների լուրջ քննադատությանը: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ-ի դուրս գալը ՀԳՀԾ-ից, դեմ էր ԵՄ պահանջին: Թրամփը դուրս գալով ՀԳՀԾ-ից, պատմական ծանր պարտականություն վերցրեց իր վրա: Նա ցույց տվեց  որ ԱՄՆ-ն այլևս չի կարող որպես դրական ու ազդեցիկ ուժ, դերակատար լինել աշխարհում:

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարար Բրունո Լումերը նշել է. «“Այն, որ Վաշինգտոնը փորձում է  լինել աշխարհի տնտեսական ժանդարմը, որևէ կերպ ընդունելի չէ»: Եվրոպացիների խոսքերով, Թրամփի այս սխալը վտանգում է միջազգային անվտանգությունը քաղաքական ու տնտեսական առումներով: Սակայն Թրամփի տարաձայնությունները միայն եվրոպացի գործընկներների հետ չեն: Այս պոպուլիստ նախագահի պահանջատիրական կեցվածքը և  արդյունքում, վերջերս   ԱՄՆ-ի կողմից ծանր մաքսատուրքեր կիրառելը քննարկվեց Յոթնյակի խմբի ղեկավարների նիստում:  Այս նիստում տեղի ունեցան լուրջ բախումներ Թրամփի ու Կանադայի վարչապետի միջև: Որոշ փորձագետներ կարծում են, որ այսուհետև Յոթնյակի փոխարեն պետք է ասել Վեցնյակի խումբ:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի ղեկավարած երկիրը արևմտյան բևեռի կարևոր անդամներից է, մինչ այժմ բազմիցս քննադատել է Դոնալդ Թրամփին, նշելով, որ վերջնիս քաղաքականությունը մեկուսացնելու է այդ երկրին, ոչ թե ուժ է տալու:

Գերմանիայի կանցլերը Թրամփին մեղադրել է այն բանում, որ վերջինս ցանկանում է մեկուսացնել իր երկիրը: Պետք է ասել, որ Թրամփի այն գաղափարախոսությունը, որի համաձայն ԱՄՆ-ն պետք է առանցքային դեր կատարի, պետք է մտածի միայն ԱՄՆ-ի շահերի մասին, վկայում է, որ կա վտանգ, որ ԱՄՆ-ի ուժի ազդեցությունը նվազում է: Ամերիկացիները մտածում են միայն իրենց շահերի մասին և ուշադիր չեն այլ տարածաշրջանների խնդիրներին: Պետք է ասել, որ Թրամփի գործողություններն այս կապակցությամբ պատճառ կդառնան, որ նա կայացնի որոշումներ, որոնց դեմ է  համաշխարհային հանրությունը: Միջազգայնագետ Ռուհոլլա Սուրիի ասելով. »Միացյալ Նահանգների կողմից համաշխարհային շահերի անտեսումը պայմաններ կստեղծի, որպեսզի աշխարհում հաստատվի բամզաբևեռ համակարգ: Իհարկե Թրամփի ու Մերկելի տարաձայնությունները բազմաթիվ են: Սկսած Փարիզի կլիմայական համաձայնագրից, մինչև համաշխարհային առևտրի նկատմամբ Թրամփի ներկայացրած կանոնակարգը: Իսկ այսօր առկա ամենալուրջ խդիրներ են համաշխարհային առևտուրը, ՆԱՏՕ-ի ապագան և ՀԳՀԾ-ն»:

Ֆրանսիայի Սոցիալիստական կուսակցությունը ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու որոշման կապակցությամբ հայտարարել է. “Վաշինգտոնի գոհունակությունը ձեռք բերելու քաղաքականությունն այլևս շահավետ չէ Եվրոպայի համար: Այն, որ Վաշինգտոնը դուրս եկավ ՀԳՀԾ-ից ու Փարիզի կլիմայական համաձայնագրից, ցույց է տալիս, որ այս երկրի դիվանագիտությունը պարտության է մատնվել”: Ընդհանրապես Թրամփի ու ԱՄՆ-ի կառավարության վերաբերմունքը Եվրոպայի նկատմամբ ցույց  է տալիս, որ նրանց համար ընդհանրապես կարևոր չեն իրենց եվրոպացի գործընկների շահերը և նրանք միայն նպատակ ունեն ապահովել սեփական շահերը: Իհրակե սա չի վերաբերում միայն եվրոպացիներին: Ռուսաստանն ու Չինաստանը նույնպես քննադատության են ենթարկում Թրամփին: Մոսկվայի տեսակետից, ԱՄՆ-ն դեռևս իրեն համարում  է աշխարհի ամենահզոր ուժը և կարող է ուրիշ երկրների փոխարեն, համաշխարհային հարցերի համար որոշումներ կայացնել: Մոսկվայի տեսակետից, ԱՄՆ-ի այս քաղաքականությունը պատճառ է դարձել, որ ԱԽ-ի անդամները  չկատարեն իրենց պարտականությունները և միջազգային ասպարեզում անարխիա տիրի: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ղեկավարած միաբևեռ աշխարհն այդ երկրի կողմից անընդունելի է: Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ նպատակ ունի ստեղծել բազմաբևեռ համաշխարհային համակարգ: Այս պահին Եվրոպան, Ռուսաստանն ու Չինաստանը համակարծիք են ՀԳՀԾ-ի վերաբերյկալ: ՌԴ նախագահի խորհրդական Յուրի Ուշակովի ասելով. “Երեք երկրների դիրքորոշումը ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլի կապակցությամբ,  նույնն է: Այս երկրները գտնում են, որ պետք է պահպանել ՀԳՀԾ-ն և թույլ չտալ, որ ԱՄՆ-ն իր իշխանությունը տարածի աշխարհում: Ռուսաստանն ու Չինաստանն արդեն երկար ժամանակ հետապնդում են այս նպատակը: Մոսկվան քայլեր է կատարում, որպեսզի տնտեսական համագործակցություն ծավալի տնտեսական  նորահայտ ուժերի, այդ թվում` Չինաստանի հետ: Մոսկվայի տեսանկյունից, Չինաստանի և Ռուսաստանի համագործակցությունը կարող է օրինակ ծառայել շատերի համար: ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի ասելով. «Մոսկվան և Պեկինը ոչ միայն երկկողմանի համագործակցություն են ծավալում, այլև համագործակցում են ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ՇՀԿ և այլ պայմանագրերի շրջանակներում»: Ռուսաստանի կարծիքով, նոր միջազգային խմբերը կարող են փոխարինել նախկիններին, որոնք կորցրել են իրենց գոյության փիլիսոփայությունը (էքզիստենցիալիզմ): Բնականաբար, Ռուսաստանի այս քաղաքականությունն ընդունելի չէ ԱՄՆ-ի կողմից:  Հենց այդ պատճառով, ամերիկացիները փորձում են թույլ չտալ, որ Ռուսաստանի այս քաղաքկանությունն իրականություն դառնա: Ըստ երևույթին, ներկա դրությամբ կարելի է ընկալել, որ Թրամփի վերը նշված որոշումներն, այդ թվում` Փարիզի համաձայնագրի, ՀԳՀԾ-ի կամ առևտրային մաքասատուրքերի կապակցությամբ, այն կետերն են, որոնք ձևավորում են համաշխարհային նոր ճակատ ընդդեմ Թրամփի: Դրա հետ մեկտեղ առկա են նաև Կոնգրեսի, բարձրաստիճան պաշտոնյաների դժգոհությունները Թրամփի քաղաքականությունների նկատմամբ: Այս ճնշումները պատճառ կդառնան, որ ԱՄՆ-ն և Թրամփը միջազգային ասպարեզում մեկուսանանան:

 Իսկ այդ մասին կխոսենք հաջորդ հաղորդման ժամանակ: