Բաքվի և Ռիադի հարաբերությունները (5. Բաքու-Ռիադ կրոնական համագործակցությունը)
Հեյդար Ալիևից հետո, Բաքվի և Ռիադի միջև հարաբերությունների ընդլայնման երկրորդ փուլն սկսվել է 2005 թ. Մարտի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ռիադ կատարած այցի ժամանակ:
Իլհամ Ալիաևի նախագահության շրջանում, Բաքվի և Ռիադի դիվանագիտական և քաղաքական հարաբերություններից բացի կողմերն սկսեցին ակտիվացնել համագործակցությունը քարոզչության, մշակույթի և քաղաքականության բնագավառներում:
2005 թ. մարտի 8-ին, Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Արաբիայի ազգային գվարդիայի հրամանատար՝ արքայազն Աբդուլլահ Աբդուլ Ազիզի հետ:
Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլ Ազիզի հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհրամ Ալիևը նրան նվիրեց Ադրբեջանի «Անկախության» պետական շքանշանը:
Սաուդյան Արաբիայի թագավոր Ֆահադը ևս Իլհամ Ալիևին նվիրեց Սաուդյան «Մալեք Աբդուլազիզ» պետական շքանշանը:
2005 թ. օգոստոսի 1-ին Իլհամ Ալիևը մեկնել էր Սաուդյան Արաբիա և մասնակցել Ֆահադ Բին Աբդուլազիզի հուղարկավորությանը: 2005 թ. դեկտեմբերի 6-ին Իլհամ Ալիևը մեկնեց Սաուդյան Արաբիա և մասնակցեց Իսլամական Համագործակցության Կազմակերպության (ԻՀԿ) արտահերթ նիստին և Մեքքայում հանդիպեց Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ Բին Աբդուլազիզի հետ:
Ադրբեջանի պետական պաշտոնական աղբյուրներում կարևորվում է մշակութային և երաժշտական ոլորտնում Բաքու-Ռիադ համագործակցությունների ընդլայնումը:
2007 թ. հունիսի 10-17-ը ընկած ժամանակահատվածում Սաուդյան Արաբիայի Ջեդդա և Դեմամ քաղաքներում տեղի ունեցան «Ադրբեջանի մշակույթի օրերը» փառատոնը:
Սաուդյան Արաբիայի մշակույթի օրերի ընթացքում Իլհամ Ալիևը, Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարար Այադ բին Ամին Ալ-Մադանիի հետ հանդիպման ժամանակ, հույս հայտնեց, որ այս միջոցառումը կխթանի Ադրբեջանի ժողովրդին ծանոթացնելու Սաուդյան Արաբիայի պատմությանն ու մշակույթին:
2010 թ. մարտի 29-ին Սաուդայն Արաբիայի արտաքին գործերի նախարարության «Դիվանագիտական ինստիտուտ»-ում տեղի ունեցավ «Հեյդար Ալիևը և Ադրբեջանում ազգային քաղաքականությունը» գրքի արաբերեն թարգմանության շնորհանդեսը: Այս գիրքը նվիրված է էթնիկ խմբերի նկատմամբ Ադրբեջանի կառավարության պաշտոնական քաղաքականությանը:
1994 թ. հուլիսի 14-ին Ռիադը պայմաններ էր ստեղծել Հեյդար Ալիևի ներկայության համար Քաբայում և Հաջար- Ալ Ասվադի կողքին, որի պատկերը տպագրվել է Բաքվի լրատվամիջոցներում: Դրան փոխարինելու նպատակով Հեյդար Ալիևը, Սաուդյան թագավորին «Սրբավայրերի ծառա» անվանեց: Ադրբեջանցի այդ փորձառու քաղաքագետն ասել է.-«Մեքքա Սրբազան քաղաքում ներկայությունը և Քաաբայի սրբազան քարի վրա ձեռք դնելը և Ալ-Նաբի մզկիթում աղոթելը, մեծ պատիվ է մեզ համար: Այս շնորհներին արժանանալու համար, երախտագիտություն եմ հայտնում ամենակարող Աստծուն և շնորհակալություն եմ հայտնում երկու սուրբ քաղաքների ծառային»:
2015 թ.ին, երբ Սաուդյան Արաբիան պատերազմ հրահրեց Եմենի դեմ և սկսեց կոտորել այդ երկրի ժողովրդին, վահաբիական-թաքֆիրական խմբերը Իրաքում և Սիրիայում հարձակումներ էին իրականացնում իսլամական սրբավայրերի դեմ, Ալե Սաուդն իր հակաշիական բնույթը կոծկելու նպատակով Իլհամ Ալիևին հրավիրեց Սաուդյան Արաբիա և նրա ընտանիքին դիմավորեցին Քաաբայում: Ռիադի այս քայլի մասին Ադրբեջանի նախագահի լրատվական կայքում գրված է«Ինչպես հայտնի է, Քաաբայի տան դռները բացառիկ պայմաններում են բացվում հյուրերի համար: Այս անգամ Քաաբայի դռները բացվեցին Ադրբեջանի նախագահի և նրա ընտանիքի անդամների համար:Սա նաև ցույց է տալիս, որ իսլամական աշխարհն մեծ կարևորություն է տալիս Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի անհատականությանն ու գործունեությանը: Սա նաև ցույց է տալիս Սաուդյան Արաբիայի թագավորության անկեղծ և հարգալից հարաբերությունները մեր կառավարության ղեկավարի հետ»:
Ադրբեջանի Հանրապետության կրոնական հարցերով փորձագետ Ալշադ Միրին ասել է.-«Ադրբեջանը աշխարհիկ պետություն է, սակայն Ադրբեջանի նախագահը իր ընտանիքի հետ գնում է ուխտագնացության: Այսինքն, պետության ղեկավարի դիրքորոշումն կրոնի և պաշտամունքի նկատմամբ չի խոչընդոտում, որ նա չկարողանա ղեկավարել աշխարհիկ կառավարությունը: Հնարավոր է հետագայում պետության ղեկավարը աթեիստ լինի, սակայն դա չի նշանակում, որ այս երկրում կարգելվի կրոնը»:
Բաքվի և Ռիադի կրոնական գործերի ոլորտում համագործակցության կարևոր մասը կապված է «Ադրբեջանի կրոնական խմբերի հարցերով պետական կոմիտե»-ի և Սաուդյան Արաբիայի «Իսլամական հարցերի, նվիրատվության, հրավերի և առաջնորդության» նախարարության կապերի հետ:
Սաուդյան Արաբիայի «Իսլամական հարցերի, նվիրատվության, հրավերի և առաջնորդության» նախարար Սալեհ բին Աբդոլազիզ բին Մոհամմեդ Ալ-Շեյխի հրավերով՝ 2017 թ.-ի նոյեմբերին «Ադրբեջանի կրոնական խմբերի հարցերով պետական կոմիտե»-ի ղեկավար Մուբարիզ Ղուրբանլին մեկնեց Ռիադ: Այցի նպատակն էր հայտարարվել՝ քննարկել երկկողմ հարաբերությունները, իսլամական համերաշխությունը, բազմամշակութայնությունը, կրոնական ծայրահեղականության ու բռնության կանխարգելմանը և փորձի փոխանակմանն ուղղված համատեղ ջանքերի ամրապնդումը:
«Ադրբեջանի կրոնական խմբերի հարցերով պետական կոմիտե»-ի ղեկավար Մուբարիզ Ղուրբանլին նաև Ռիադում հանդիպել է Սաուդյան Արաբիայի «Իսլամական աշխարհի միության» գլխավոր քարտուղար Մուհամադ Աբդուլ Քարիմ ալ-Այսիին: Վերջինս Սաուդյան թագավորի արքայազն Մոհամմեդ բին Սալմանի քաղաքականության առաջխաղացման համար պատասխանատու պաշտոնյաներից մեկն է, ով փորձում է «Չափավոր իսլամ»-ը տարածել հասարակությունում և կապեր հաստատել հրեա-սիոնիստական և քրիստոնեական կազմակերպությունների և նմանատիպ կենտրոնների հետ:
Մուբարիզ Ղորբանլիի և Մոհամեդ բին Աբդուլ Քարիմ Ալ-Այսիի հանդիպման ընթացքում քննարկվել է 2017 թ.-ին Ադրբեջանում այսպես կոչված «Իսլամական համերաշխության տարի» հռչակելու ծրագիրը:
2017 թ. Բաքուն իսլամական աշխարհում Սաուդյան Արաբիայի դիրքից օգտվեց Ադրբեջանի Հանրապետությունում «Իսլամական համերաշխության տարի» հայտարարելու քաղաքականությունն իրագործելու և իսլամական շարժումների ճնշումն իր երկրում կոծկելու նպատակով:
Բաքվի կրոնական և մշակութային կենտրոնների և «Աբդուլլահ թագավորի Համաշխարհային դիսկուրսի» կենտրոնի հետ համագործակցությունը կրոնական և մշակութային ոլորտում Բաքվի և Ռիադի համագործակցության մի այլ մասն են կազմում: «Աբդուլլահ թագավորի դիսկուրսի համաշխարհային կենտրոնի» պատասխանատուները ամեն տարի ակտիվորեն մասնակցում են Բաքվում անցկացված տարբեր կոնֆերանսների և պաշտպանում են Ադրբեջանի աշխարհիկ պետության քաղաքականությունը:
2017 թ. նոյեմբերին Աբդուլլահ թագավորի կենտրոնը հայտարարեց, որ մինչև 2021 թ. ապրիլի 30-ը Կովկասի մուսուլմանների վարչության ղեկավար՝ Ալլահ Շաքուր Փաշազադեն ընտրվել է այդ կենտրոնի խորհրդի անդամ:
Կովկասի մուսուլմանների վարչության և կրոնի հարցերով պետական կոմիտեի հետ հարաբերությունները Սաուդյան կարևորագույն գործիքներից են` կրոնական բնագավառում Ադրբեջանի Հանրապետության վրա ազդեցություն գործադրելու համար:
ինչպես հայտնի է Բաքուն և Ռիադը փորձում են մշակութային քարոզչության միջոցով այլ ոլորտներում ընդլայնել իրենց հարաբերությունները:
Նրանք նույնիսկ փորձում են կրոնական արարողություններն օգտագործել իրենց հակակրոնական, քաղաքական և անվտանգության քաղաքականությունը կոծկելու համար: Կրոնական, մշակութային և քարոզչական ոլորտներում Բաքվի և Ռիադի միջև հարաբերությունների զարգացման շոշափելի հետևանքներից մեկը, Ադրբեջանի Հանրապետությունում վահաբիականության տարածումն է և կազմակերպված ջանքեր են գործադրվում, որպեսզի այդ երկրում շիաների մզկիթները վերածվեն վահաբիական մզկիթների: