Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (72)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանցի կին գիտնականի ղեկավարած Միչիգանի համալսարանի գիտնականները պատրաստել են սրտի բջիջների բազմացման հատուկ լաստակ, որը բարելավում է սրտի աշխատանքը ՝ նվազագույնի հասցնելով սրտի փոխպատվաստման ձախողման հավանականությունը: Մարդու սիրտը կյանքի 70 տարիների ընթացքում բաբախում է շուրջ 2.5 միլիոն անգամ: Երբեմն կծկումների ընթացքում սրտի մկանը չի դիմանում այդ ճնշումներին: Եթե սրտի մկանը կամ կարդիոմիոցիտը կարողանա վերականգնվել հենց օրգանիզմի բջիջների շնորհիվ, ապա հիվանդի ապաքինման գործընթացը բարելավելու է: Սակայն սրտի բջիջների արտադրման համար անհրաժեշտ է զգուշավոր ու անհատական մոտեցում : Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կարդիոմիոցիտներն ինչպե՞ս են աճում և օրգանիզմի նման միջավայրում ավելի արագ տեմպերով են հասունանում : Արդյունքում նվազագույնի է հասնում վիրահատության ձախողման հավանականությունը: Կարդիոմիոցիտների արտադրման համար գիտնականներն օգտվել են հզոր ցողունային բջիջներից:
Ներկայումս սովորական պայմաններում կարդիոմիոցիտների բազմացումը կատարվում է լաբորատորային պայմաններում, սակայն կարևոր է այն հանգամանքը, որ բջիջների լիարժեք զարգացումը պայմանավորված է նրանց բազմացման պայմաններով: Ուստի սրտի իրական միջավայրի մոդելավորումը, որտեղ կարդիոմիոցիտներն են կրում ճնշումը , նպաստում է հասուն կարդիոմիոցիտների արտադրման բարելավմանը: Սրտի մկանի գլխավոր սահմանափակումը ՝ հասուն և ամբողջությամբ գործունյա բջիջների չարտադրումն է: Ուսումնասիրության ժամանակ, գիտնականները նախագծել են կաղապարի տեսքով եռաչափ կառուցվածք, որը մոդելավորում է ներմարմնային սրտի բջիջների աճման միջավայրը: Այդ ֆոնի բիոմեխանիկական հատկություններն ՝ այդ թվում ճնշումն ու ամրությունն, ամբողջությամբ նմանում են սրտի միջավայրին: Կառուցվածքը լավագույնս պայմաններ է ստեղծում հասուն կարդիոմիոցիտների արտադրման համար:
Իրանի Խառազմիի համալսարանի հետազոտողները Սինգապուրի ազգային համալսարանի իրանցի գիտնականի համագործակցությամբ գնահատել են կաթնարդյունաբերության ոլորտում կիրառվող շերտերի արդյունավետությունը բարձրացնելու գործում չորս տարբեր նանոտարրերի գործառույթը: Վերջին տարիներին բազմաթիվ առավելություններ ունենալու բերումով , ուշադրություն են դարձվել տարբեր արդյունաբերություններում կիրառվող մեմբրանային տեխնոլոգիաներին: Տարանջատման գործողությունների համար այդ տեխնոլոգիաների կիրառումն ունի մի քանի առավելություններ: Այն հեշտ է օգտագործել, ունի բարձր արդյունավետություն և սպառում է քիչ քանակությամբ էներգեիա: Նոր ուսումնասիրությունների արդյունքները խոսում են մեմբրանային տեխնոլոգիաների արդյունավետության բարձրացման համար նանոտեխնոլոգիաների օգտագործման մասին: Խառազմիի համալսարանի գիտական կազմի անդամի խոսքերով, նախագծի իրականացման նպատակը կաթնամթերային ինդուստրիայում կիրառվող պոլիմերային մեմբրանների կամ շերտերի գործունեության բարելավմանը նպաստող չորս տարբեր նանոտարրերի արդյունավետության գնահատումն է:
Իրանցի գիտնականի ասածով, մի կողմից ջրակլանիչ լինելու, իսկ մյուս կողմից խոռոչների մասշտաբները բարելավելու կարողություն ունենալու բերումով, այդ նանոտարրերը խթանում են շերտերի ֆիլտրացիոն արդյունավետությունը: Շերտերի կառուցվածքին հավելված նանոտարրերը կանխելով, խափանումները մեծացում են մասնիկի կյանքը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են 2018 թվականին ՝ Separation and Purification Technology պարբերականում:
Լաբորատորային ուսումնասիրությունների արդյունքում, իրանցի գիտնականները պլազմայի տեխնոլոգիայից օգտվել են բրդե թելերի գունավորման մեթոդի արդյունավետությունը բարձրացնելու համար: Գունավորումը տեքստիլագործության կարևոր փուլերից է համարվում: Դա ինչպես թվում է այնքան էլ պարզ ու հեշտ չէ և ունի կենսոլորտային ու տեխնիկական բազմաթիվ դժվարություններ: Խնդիրներից մեկն էլ այն է, որ որոշակի թելի տեսակները ներկը լավ չեն ներծծում: Ներկայումս այդ հարցը լուծելու մի քանի մեթոդներ կան, որոնք ունեն թերություններ ու սահմանափակումներ: Ուստի գիտնականները փորձում են այլընտրանքային լուծումներ գտնել ՝ ներկման պրոցեսը բարելավելու համար:
Մի գիտնականի ասածով, ատամնավորումը համարվում է ավանդական մեթոդ, որն ի դեպ վտանգավոր ու աղտոտիչ է: Հաշվի առնելով Իրանում բնական ներկման արդյունաբերության հին անցյալը, ուսումնասիրությունը վերացնում է որոշ թելատեսակների ներկի ցածր ներծծման թերությունը: նախագծի նպատակը սովորաբար ավանդական ներկման գործընթացում կիրառվող թունավոր ատամիկների կրճատման համար բնապահպանների կողմից սիրված մեթոդ ներկայացնելն է: Այդպիսով հնարավոր կլինի մեծացնել բրդե թելերի ներծծումը և ներկման արագությունը, նաև կրճատել կեղտաջրերի բնապահպանական աղտոտիչների քանակը: Նախագիծն իրականացվել է Բիրջանդի իսլամական , Յազդի, Քերմանի նահատակ Բահոնարի անվան , Յազդի գիտության ու արվեստի համալսարանների համագործակցության արդյունքում: Աշխատության մասին հոդվածները լույս են տեսել International Journal of Biological Macromolecules հանդեսի 2018 թվականի համարում:
Կան մարդիկ, ովքեր ունեն առողջական խնդիրներ , որոնք շրջակա միջավայրի արգելքների փոխազդեցության հետևանքն են և որը խոչընդոտում է նրանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։ Խոսքը հաշմանդամների մասին է: Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են աշխարհի բնակչության 15 տոկոսը:
Կալիֆորնիայի Քալթեք համալսարանի California Institute of Technology հետազոտողներն աննախադեպ ձեռքբերում են ունեցել: Նրանց հաջողվել է վերականգնել հաշմանդամ մարդու բազկի զգացումը, որպեսզի վերջինս կարողանա զգալ մյուսների ձեռքի շոշափումը: Գիտնականները հաշմանդամ մարդու գլխուղեղի որոշակի շերտում էլեկտրոդներ են տեղադրել՝ շոշափման զգայարանի հետ առնչվող նյարդային ցանցի գործունեության մոդելավորման միջոցով: Վերջիններս էլեկտրական սիգնալների առաքման օգնությամբ հնարավոր են դարձրել տարբեր զգացումների ընկալումը: Հետազոտողների խոսքերով, առաջիկայում հնարավոր կլինի պրոտեզներ ու արհեստական անդամներ պատրաստել , որոնք անհատին հնարավորություն են տալու վերականգնել հաշմանդամության հետևանքով կորցրած զգայարանները:
Մեթոդը կարող է կիրառվել նաև հաշմանդամություն ստացած օրգանիզմի մյուս անդամների դեպքում, որպեսզի այդ անդամները ևս կապի մեջ լինեն զգայարանների հետ : Կան հույսեր, որ բուժման այդ մեթոդով մտածողության օգնությամբ վերականգնել հաշմանդամ բազկի գործունեությունը: Նախնական թեստերում, մի քանի կամավորներ կարողացան տարիներ հաշմանդամություն ունենալուց հետո առաջին անգամ շարժել իրենց ոտքերը: Երկու էլեկտրոդներ տեղադրվել էին գլխուղեղեում դողի, շոշափման ու ճնշման շարժումների համար պատասխանատու մասերում: Գիտնականները հուսով են, որ փորձարկումների սահմաններն ընդլայնելով հնարավոր կլինի ավելի մեծ թվով հաշմանդամների օգնել վերականգնել իրենց զգայարանների աշխատանքը: