Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (72)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i94810-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(72)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 25, 2018 16:08 Asia/Tehran

«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:

Իրանցի կին գիտնականի ղեկավարած Միչիգանի համալսարանի գիտնականները պատրաստել են սրտի բջիջների բազմացման հատուկ լաստակ, որը բարելավում է սրտի աշխատանքը ՝ նվազագույնի հասցնելով սրտի փոխպատվաստման ձախողման հավանականությունը: Մարդու սիրտը կյանքի 70 տարիների ընթացքում բաբախում է շուրջ 2.5 միլիոն անգամ: Երբեմն կծկումների ընթացքում սրտի մկանը չի  դիմանում այդ ճնշումներին: Եթե սրտի մկանը կամ  կարդիոմիոցիտը կարողանա վերականգնվել հենց օրգանիզմի բջիջների շնորհիվ, ապա հիվանդի ապաքինման գործընթացը բարելավելու է: Սակայն սրտի բջիջների արտադրման համար անհրաժեշտ է զգուշավոր ու անհատական մոտեցում : Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կարդիոմիոցիտներն ինչպե՞ս են աճում և օրգանիզմի նման միջավայրում ավելի արագ տեմպերով են հասունանում : Արդյունքում նվազագույնի է հասնում վիրահատության ձախողման հավանականությունը: Կարդիոմիոցիտների արտադրման համար գիտնականներն օգտվել են հզոր ցողունային բջիջներից:

Ներկայումս սովորական պայմաններում կարդիոմիոցիտների բազմացումը կատարվում է լաբորատորային պայմաններում, սակայն կարևոր է այն հանգամանքը, որ բջիջների լիարժեք զարգացումը պայմանավորված է նրանց բազմացման պայմաններով: Ուստի սրտի իրական միջավայրի մոդելավորումը, որտեղ կարդիոմիոցիտներն են կրում ճնշումը  , նպաստում է հասուն կարդիոմիոցիտների արտադրման բարելավմանը: Սրտի մկանի գլխավոր սահմանափակումը ՝ հասուն և ամբողջությամբ գործունյա բջիջների չարտադրումն է: Ուսումնասիրության ժամանակ, գիտնականները նախագծել են կաղապարի տեսքով եռաչափ կառուցվածք, որը մոդելավորում է ներմարմնային սրտի բջիջների աճման միջավայրը: Այդ ֆոնի բիոմեխանիկական հատկություններն ՝ այդ թվում ճնշումն ու ամրությունն,  ամբողջությամբ նմանում են սրտի միջավայրին: Կառուցվածքը լավագույնս պայմաններ է ստեղծում հասուն կարդիոմիոցիտների արտադրման համար:

Իրանցի կին գիտնականի ղեկավարած Միչիգանի համալսարանի գիտնականները պատրաստել են սրտի բջիջների բազմացման հատուկ լաստակ, որը բարելավում է սրտի աշխատանքը:

 

Իրանի Խառազմիի համալսարանի հետազոտողները Սինգապուրի ազգային համալսարանի իրանցի գիտնականի համագործակցությամբ գնահատել են կաթնարդյունաբերության ոլորտում կիրառվող շերտերի արդյունավետությունը բարձրացնելու գործում չորս տարբեր նանոտարրերի գործառույթը: Վերջին տարիներին բազմաթիվ առավելություններ ունենալու բերումով , ուշադրություն են դարձվել տարբեր արդյունաբերություններում կիրառվող մեմբրանային տեխնոլոգիաներին: Տարանջատման գործողությունների համար այդ տեխնոլոգիաների կիրառումն ունի մի քանի առավելություններ: Այն հեշտ է օգտագործել, ունի բարձր արդյունավետություն և  սպառում է քիչ քանակությամբ էներգեիա:  Նոր ուսումնասիրությունների արդյունքները խոսում են մեմբրանային տեխնոլոգիաների արդյունավետության բարձրացման համար նանոտեխնոլոգիաների օգտագործման մասին: Խառազմիի համալսարանի գիտական կազմի անդամի խոսքերով, նախագծի իրականացման նպատակը կաթնամթերային ինդուստրիայում կիրառվող պոլիմերային մեմբրանների կամ շերտերի գործունեության բարելավմանը նպաստող չորս տարբեր նանոտարրերի արդյունավետության գնահատումն է:

Իրանցի գիտնականի ասածով, մի կողմից ջրակլանիչ լինելու, իսկ մյուս կողմից խոռոչների մասշտաբները բարելավելու կարողություն ունենալու բերումով, այդ նանոտարրերը խթանում են շերտերի ֆիլտրացիոն արդյունավետությունը: Շերտերի կառուցվածքին հավելված նանոտարրերը կանխելով, խափանումները մեծացում են մասնիկի կյանքը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են 2018 թվականին ՝ ‌Separation and Purification Technology պարբերականում:

Իրանի Խառազմիի համալսարանի հետազոտողները Սինգապուրի ազգային համալսարանի իրանցի գիտնականի համագործակցությամբ գնահատել են կաթնարդյունաբերության ոլորտում կիրառվող չորս տարբեր նանոտարրերի գործառույթը:

 

Լաբորատորային ուսումնասիրությունների արդյունքում, իրանցի գիտնականները պլազմայի տեխնոլոգիայից օգտվել են բրդե թելերի գունավորման մեթոդի արդյունավետությունը բարձրացնելու համար: Գունավորումը տեքստիլագործության կարևոր փուլերից է համարվում: Դա ինչպես թվում է այնքան էլ պարզ ու հեշտ չէ և ունի կենսոլորտային ու տեխնիկական բազմաթիվ դժվարություններ:  Խնդիրներից մեկն էլ այն է, որ որոշակի թելի տեսակները ներկը լավ չեն ներծծում: Ներկայումս այդ հարցը լուծելու մի քանի մեթոդներ կան, որոնք ունեն թերություններ ու սահմանափակումներ: Ուստի գիտնականները փորձում են այլընտրանքային լուծումներ գտնել ՝ ներկման պրոցեսը բարելավելու համար:

Մի գիտնականի ասածով, ատամնավորումը համարվում է ավանդական մեթոդ, որն ի դեպ վտանգավոր ու աղտոտիչ է: Հաշվի առնելով Իրանում բնական ներկման արդյունաբերության հին անցյալը, ուսումնասիրությունը վերացնում է որոշ թելատեսակների ներկի ցածր ներծծման թերությունը: նախագծի նպատակը սովորաբար ավանդական ներկման գործընթացում կիրառվող թունավոր ատամիկների կրճատման համար բնապահպանների կողմից սիրված մեթոդ ներկայացնելն է: Այդպիսով հնարավոր կլինի մեծացնել բրդե թելերի ներծծումը և ներկման արագությունը, նաև կրճատել կեղտաջրերի բնապահպանական աղտոտիչների քանակը: Նախագիծն իրականացվել է Բիրջանդի իսլամական , Յազդի, Քերմանի նահատակ Բահոնարի անվան , Յազդի գիտության ու արվեստի համալսարանների համագործակցության արդյունքում:  Աշխատության մասին հոդվածները լույս են տեսել ‌  International Journal of Biological Macromolecules հանդեսի 2018 թվականի համարում:

 

Լաբորատորային ուսումնասիրությունների արդյունքում, իրանցի գիտնականները պլազմայի տեխնոլոգիայից օգտվել են բրդե թելերի գունավորման մեթոդի արդյունավետությունը բարձրացնելու համար:

 

Կան մարդիկ, ովքեր ունեն առողջական խնդիրներ , որոնք շրջակա միջավայրի արգելքների փոխազդեցության հետևանքն են և որը խոչընդոտում է նրանց՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը։ Խոսքը հաշմանդամների մասին է: Հաշմանդամություն ունեցող անձիք կազմում են աշխարհի բնակչության 15 տոկոսը:

Կալիֆորնիայի Քալթեք համալսարանի California Institute of Technology հետազոտողներն աննախադեպ ձեռքբերում են ունեցել: Նրանց հաջողվել է վերականգնել հաշմանդամ մարդու բազկի զգացումը, որպեսզի վերջինս կարողանա զգալ մյուսների ձեռքի շոշափումը: Գիտնականները հաշմանդամ մարդու գլխուղեղի որոշակի շերտում էլեկտրոդներ են տեղադրել՝ շոշափման զգայարանի հետ առնչվող նյարդային ցանցի գործունեության մոդելավորման միջոցով: Վերջիններս էլեկտրական սիգնալների առաքման օգնությամբ հնարավոր են դարձրել տարբեր զգացումների ընկալումը: Հետազոտողների խոսքերով, առաջիկայում հնարավոր կլինի պրոտեզներ ու արհեստական անդամներ պատրաստել , որոնք անհատին հնարավորություն են տալու վերականգնել հաշմանդամության հետևանքով կորցրած զգայարանները:

Մեթոդը կարող է կիրառվել նաև հաշմանդամություն ստացած օրգանիզմի մյուս անդամների դեպքում, որպեսզի այդ անդամները ևս կապի մեջ լինեն զգայարանների հետ : Կան հույսեր, որ բուժման այդ մեթոդով մտածողության օգնությամբ վերականգնել հաշմանդամ բազկի գործունեությունը: Նախնական թեստերում, մի քանի կամավորներ կարողացան տարիներ հաշմանդամություն ունենալուց հետո առաջին անգամ շարժել իրենց ոտքերը: Երկու էլեկտրոդներ տեղադրվել էին գլխուղեղեում դողի, շոշափման ու ճնշման շարժումների համար պատասխանատու մասերում: Գիտնականները հուսով են, որ  փորձարկումների սահմաններն ընդլայնելով հնարավոր կլինի ավելի մեծ թվով հաշմանդամների օգնել վերականգնել իրենց զգայարանների աշխատանքը:

Կալիֆորնիայի Քալթեք համալսարանի հետազոտողներն աննախադեպ ձեռքբերում են ունեցել: Նրանց հաջողվել է վերականգնել հաշմանդամ մարդու բազկի զգացումը,