Ահաբեկչությունն Արևմուտքի պաշտպանության քողի ներքո
Ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում: Անցած մեկ տասնմյակի ընթացքում այն տարածվել է ողջ աշխարհում: Եվ հենց այս պատճառով, օր օրի ավելի է կարևորվում դրա դեմ պայքարը: Ձեր ուշադրությանն ենք հանձնում հատուկ հաղորդում 1981 թվականի հունիսի 27-ին՝ իրանական 1360 թ.-ի թիր ամսի 7-ին իրականացած ահաբեկչական գործողության տարելիցի առիթով:
Աշխարհի շատ ժողովուրդներ, այդ թվում նաև պաղեստինցիները, դարձել են արևմտյան ահաբեկչության զոհը: Իրանի իսլամական հեղափոխությունից հետո, Իրանում նույնպես տեղի ունեցան բազմաթիվ ահաբեկչական գործողություններ, որոնց հետևանքով զոհվեց 17 հազար մարդ: Իրանական Մոնաֆեղին (Մոջահեդինե Խալղ) ահաբեկչական խմբավորումը 1979-1981թթ սպանեց բազմաթիվ հեղափոխական ուժերի, պաշտոնյաների ու սովորական քաղաքացիների: ԻԻՀ օրացույցում այս կապակցությամբ բազմաթիվ օրեր են նշված, որոնք ցույց են տալիս, որ Իրանն ահաբկեչության ամենամեծ զոհերից մեկն է: Հունիսի 27-ից հուլիսի 3-ը նշվում են Մոնաֆեղին ահաբեկչական խմբվորման կողմից ահաբեկչական գործողությունների իրականացման տարելիցը: 1981թ. Թեհրանի Աբուզար մզկիթում Այաթոլլահ Խամենեիի ելույթի ժամանակ իրականացվեց ահաբեկչական գործողություն: Իսկ նույն թվականի հունիս 27-ի ահաբեկչությունն աննախադեպ էր ԻԻՀ պատմության մեջ: Այս օրն Իսլամական հանրապետության կուսակցության գրասենյակում, որը գտնվում էր Թեհրանում, պայթեց հզոր ռումբ, որի հետևանքով սպանվեց երկրի գերագույն դատարանի նախագահ Սեյեդ Մուհամմադ Բեհեշտին և 72 այլ պաշտոնյաներ: Զոհվեցին 4 նախարարներ, 12 փոխնախարարներ և 30 պատգամավորներ: Օգոստոսի 29-ին տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ զոհվեցին նախագահ Մուհամմադ Ալի Ռաջային և վարչապետ Մուհամմադ Ջավադ Բահոնարը: Եվ չնայած ԱՄՆ-ն ու եվրոպական երկրները գիտեին, որ այս գործողություններն իրականացնում է Մոնաֆեղին ահաբեկչական խումբը, աջակցություն ցուցաբերեցին Իրանից փախած Մոջահեդին խմբին: Նրանց մի խումբը ապաստան գտավ Ֆրանսիայում, իսկ երբ Իրաքը հարձակվեց Իրանի վրա, կանգնեց Իրաքի կողքին: Իսկ երբ ԱՄՆ-ն հարձակվեց Իրաքի վրա ու Սադդամի վարչակարգը կործանվեց, այս ահաբեկչական խմբի մի խումբ անդամներ մեկնեցին ԱՄՆ, Եվրոպա և Ալբանիա: Արմտյան պաշտոնյաները, ովքեր իրենց համարում են ահաբեկչության դեմ պայքարի ջատագով, հայտարարում են, որ չեն աջակցում այս խմբին: Սակայն հարց է ծագում, թե ինչու է Ֆրանսիան թույլ տալիս, որ այս խումբն այդ երկրում նիստեր կայացնի: ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի նման երկրների նպատակն իհարկե մարդասիրական բնույթ չի կրում: Հարցը կայանում է նրանում, որ նրանք կպայքարեն այնտեղ, որտեղ պահանջեն իրենց շահերը: Ահաբեկչության դեմ պայքարն այս երկրների համար վերածվել է զենքի: Մի երևույթ, որը սպառնում է ողջ աշխարհին: Դժբախտաբար, կարելի է ասել, որ աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցած ահաբեկչական գործություններն այս երկակի քաղաքականության արդյունքն են: Կասկած չկա, որ իր ռազմավարության շրջանակներում ԱՄՆ-ն պաշտպանում է ահաբեկչական խմբերին: Իսկ տարածաշրջանում այդ երկրի ռազմավարությունը կայանում է Իրանին հարվածելու մեջ:
Փորձագետ Ջաֆար Ղաննադբաշիի ասելով.” Մոնաֆեղին ահաբեկչական խմբավորման նկատմամբ ԱՄՆ-ն ու եվրոպական մի շարք երկրների հովանավորությունը վկայում է , որ Արևմուտքը պաշտպանում է ահաբեկչությունը: Եվ այսօր, Միացյալ Նահանգները ամբոխավարական տրամաբանությամբ, ահաբեկչությունը բաժանում է լավի ու վատի և ահաբեկիչներից որպես միջոց է օգտվում իր նպատակներին հասնելու համար: Ահաբեկչության դեմ պայքարելու փոխարեն, այս երկիրն ամեն տարի ներկայացնում է մի ցուցակ, որում նշված են ահաբեկչական խմբերի անունները”: Ինչպես նշել է ԻԻՀ առաջնորդը. “ԱՄՆ-ի այս քայլերցի կարելի է հասկանալ, որ այն խումբը, որն ահաբեկչություն է իրականացնում Իրանում, այսօր հանդիպում է արևմտյան երկրների պաշտոնյաներին ու նույնիսկ ելույթներ ունենում որոշ նիստերում”: Առաջնորդը հավելում է. “Սա եվրոպացիների ու ամերիկացիների համար խայտառակ քաղաքականություն է: Այս ահաբեկչական խմբավորման անդամները նրանք են, ովքեր իսլամն ու Իրանի ժողովրդին պաշտպանելու կոչով պայքար են սկսել, սակայն այնուհետև սկսել են ահաբեկչական գործողություններ իրականացնել: Ի վերջո, նրանք հայտնվել են Սադդամի կողքին, իսկ հիմա նրանց պաշտպանում է ԱՄՆ-ն”:
Հաբիլյան հիմնադրամի գլխավոր քարտուղար Ջավադ Հաշեմինեժադն այս կապակցությամբ ասում է, որ երբ Մոնաֆեղին ահաբեկչական խումբը հայտնվեց Իրաքում, փոխեց իր դեմքը, որպեսզի կարողանա հանդես գալ որպես ժողովրդավարության ջատագով: Պետք է ասել, որ այս խմբավորման կողմից իրականացված ահաբեկչական գործողությունները մշտապես հովանավորվել են համաշխարհային բռնատիրության կողմից, քանի որ նրանք ամեն կերպ փորձել են հարվածել ԻԻՀ վարչակարգին և այսօր էլ շարունակում են դա անել: Անցած 4 տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ ՄԱԿ-ն ու ԱԽ-ն պետք է ավելի հստակ քաղաքականություն վարեն ահաբեկչության դեմ պայքարում, որպեսզի մեծանան համաշխարհային անվտանգություն ապահովելու երաշխիքները: Բացի այդ, պետք է համընդհանուր կամք ձևավորվի` ահաբեկչության դեմ պայքարում:
Վերլուծաբան Նոամ Չամսկիի ասելով, ԱՄՆ-ն ու իր դաշնակիցներն ահաբեկչական գործողությունների պատճառն են: Խոսելով այն մասին, թե արդյոք ԱՄՆ-ի նպատակն ահաբեկչությունը խրախուսելն է թե դրա դեմ պայքարը, Չամսկին ասում է. “Եթե ցանկանում եք հաղթել ահաբեկչությանը, պետք է հարց տաք, թե որտեղից է այն բխում”: ԱՄՆ-ի անվտանգության փորձագետները 2017թ սեպտեմբերի 26-ին նախագահ Դոնալդ Թրամփին հղած նամակում նշեցին, որ սխալ են համարում վերջինիս հայտարարությունն այն մասին, թե Իրանն ահաբեկչության պաշտպանն է: Նրանք նշեցին, որ ահաբեկչությունը հովանավորվում է Սաուդյան Արաբիան, իսկ ԱՄՆ-ի կառավարությունը ժամանակին աջակցել է Մոնաֆեղին ահաբեկչական խմբին: Իրականությունն այն է, որ բռնատեր ուժերը, շահարկելով ահաբեկչության խնդիրը, փորձում են հասնել իրենց անօրինական նպատակներին: Նրանք ահաբեկչությունը բաժանում են երկու`լավ ու վատ մասերի, որպեսզի կարողանան այն որպես զենք կիրառել իրենց քաղաքականության շրջանակներում: Մոնաֆեղին ահաբեկչական խումբն իր գործողությունների ընթացքում սպանել է 12 հազար մարդու: Այդ խումբը վերջին տարիների ընթացքում ստացել է ԱՄՆ-ի ու Սաուդյան Արաբիայի աջակցությունը և բազմաթիվ ահաբեկչական գործողություններ իրականացրել աշխարհի տարբեր երկրներում: