Բակտերիոլոգիական ու քիմիական սպառազինության դեմ պայքարի օր
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i94938-Բակտերիոլոգիական_ու_քիմիական_սպառազինության_դեմ_պայքարի_օր
Այս հաղորդման ընթացքում կխոսենք Սարդաշտի քիմիական ռմբակոծման և Սադդամի ռեժիմին քիմիական զենքերով զինելու գործում ԱՄՆ-ի դերակատարության մասին: Ընկերակցեք մեզ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հունիս 27, 2018 20:10 Asia/Tehran

Այս հաղորդման ընթացքում կխոսենք Սարդաշտի քիմիական ռմբակոծման և Սադդամի ռեժիմին քիմիական զենքերով զինելու գործում ԱՄՆ-ի դերակատարության մասին: Ընկերակցեք մեզ:

Հունիսի  29-ը Իրանի ժողովրդին ու մարդկությանը հիշեցնում է ամենադառը օրերից մեկի մասին: Իրանական օրացույցում այս օրը հռչակված է որպես բակտերիոլոգիական ու քիմիական սպառազինության դեմ պայքարի  օր:

1987թ հունիսի  28-ին  Իրաքի բաասական ռեժիմի ռմբարկուները քիմիական հարձակման ենթարկեցին Իրանի արևմտյան շրջանում գտնվող Սարդաշտ քաղաքը:  Տասնյակ մարդիկ զոհվեցին անմիջապես: Հազարավոր ուրիշներ վիրավորվեցին: Նրանք, ովքեր ավելի մոտիկ էին այս ռմբակոծության վայրին, զոհվեցին միանգամից: Սակայն նրանք, ովքեր գտնվում էին քիմիական հարձակման հետագա ազդեցության տակ, մահանում էին դանղաղ ու տառապալից մահով: Սարդաշտ քաղաքի ավելի քան 8 հազար բնակիչներ գտնվում էին այս վիճակում: Նրանցից շատերը երեխաներ ու կանայք էին, ովքեր  իրենց ամբողջ կյանքում կրեցին քիմիական հարձակման հետևանքները: Իրաքի բռնապետ Սադամի ռեժիմն առաջին  անգամը չէր, որ քիմիական հարձակում էր իրականացնում Իրանի վրա: Սադդամի ռեժիմն Իրանի զորքի դիմադրությանը հանդիպելիս, նահանջի ժամանակ քիմիական զենք էր կիրառում: 8 տարի տևած պատերազմի ժամանակ, հարյուր հազարավոր զինվորականներ ու խաղաղ բնակիչներ, քիմիական գազերից թունավորվելով զոհվեցին կամ վիրավորվեցին:  Վիրավորներից շատերը անցած տարիների ընթացքում մահացել են և  ամեն ամիս տարածվում է նրանցից մեկը  մահվան լուրը:

 

Այս կապակցությամբ հատկապես կարևոր է ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների քաղաքականությունը, որոնք իրենց համարում են մարդու իրավունքների ջատագով:  Երկրներ, որոնք հարձակման են ենթարկել Սիրիային` քիմիական զենք կիրառելու մեղադրանքով, որը սակայն դեռևս չի հաստատվել: Հարկ է նշել, որ Սադդամի հարձակումները ոչ միայն միջազգային շրջանակներում չարժանացան քննադատության, այլև ԱՄՆ-ն թույլ չտվեց ՄԱԿ- ում վավերացնել Իրաքի դեմ բանաձև: ԱՄՆ-ն ու նրա եվրոպացի դաշնակիցներն ամեն ինչ արեցին, որպեսզի Սադդամն ունենա քիմիական զենք և այն կիրառի Իրանի դեմ: Եվ այդ իսկ պատճառով, Սադդամը, առանց իր գործողությունների հետևանքների մասին որևէ մտահոգության, քիմիական զենք կիրառեց: Սարդաշտի քիմիական հարձակումն իրականացվեց ԱՄՆ-ի անտարբեր հայացքի ներքո: Դրա հետևանքը եղավ այն, որ որոշ ժամանակ անց, քիմիական հարձակման ենթարկվեց նաև Իրանի Հալապչե շրջանը, որի հետևանքով զոհվեց 5 հազար մարդ: Այս հարձակումը տեղի ունեցավ առաջինից 9 ամիս անց: Սակայն ԱՄՆ-ն վետո դրեց նաև այս հարձակումը դատապարտող բանաձևի վրա: Նույն Վաշինգտոնը, որ 2003թ հարձակվեց Իրաքի վրա, այդ երկրին մեղադրելով քիմիական զենք կիրառելու մեջ: Սադդամի իշխանության կործանումից 6 ամիս առաջ, 2002թ հոկտեմբերի 7-ին, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշն ասաց. “Սադդամը հրաման է արձակել Իրանի և Իրաքի 40 գյուղերի վրա քիմիական հարձակում իրականացնելու մասին”: Այդ հարձակումների հետևանքով սպանվել և վիրավորվել է 20 հազար մարդ: Սակայն Վաշինգտոնն այդ մասին գիտեր վաղուց: Այդուհանդերձ, քանի դեռ շարունակվում էր Իրանի դեմ Իրաքի պատերազմը, ԱՄՆ-ն ոչ մի քայլ չկատարեց այն կանխելու համար”:

1983թ փետրվարի 23-ին Financial Times պարբերականը գրեց, որ ԱՄՆ ռազմական տեղեկատվական կազմակերպությունը` DIA-ը, 1980թ. մի զեկույց է հրապարակել, որի համաձայն, Բաղդադը նույնիսկ ԻԻՀ հեղափոխությունից առաջ` 1970թ, ակտիվորեն աշխատել է քիմիական զենք արտադրելու ուղղությամբ:

Սարդաշտի ռմբակոծությունը

 

1982թ., երբ ԻԻՀ կարողացավ Իրաքի բանակի վերահսկողությունից ազատագրել Խոռամշահր ռազմավարական քաղաքը, քաղաքական հավասարությունները փոփոխվեցին հօգուտ Իրանի: Դա մտահոգեց արևմտյան երկրներին ու նրանք սկսեցին մտածել, որ Սադդամի վարչակարգը կարող է կործանվել: 2012թ սեպտեմբերի 4-ին Vaishingtin Post-ը գրեց, որ 1982թ հետո, երբ Իրանը  ցանկանում էր գրավել Բասրե քաղաքը, Ռոնալդ Ռեյգանի կառավարությունը ցանկանում էր կանխել Իրանի հաղթանակը: Միացյալ Նահանգների այդ որոշումը հաստատագրվել է 1982թ նոյեմբերի 26-ի ազգային անվտանգության փաստաթղթում: Դրանում նշված է, որ անհրաժեշտ է անել օրինական քայլեր, որպեսզի Իրան-Իրաք պատերազմում Սադդամը չպարտվի: 2002թ դեկտեմբերի 20-ին Vaishingtin Post-ը հայտարարեց, որ առկա փստերի համաձայն, Ռոնալդ Ռեյգանն, ապա Ջորջ Բուշ ավագը համաձայնություն են տվել քիմիական զենք ու բիոլոգիական զենք տրամադրել Սադդամին: Եվ դա այն դեպքում, երբ ԱԽ-ն պատերազմի ժամանակ բազմաթիվ բանաձևեր է վավերացրել, որոնք դատապարտում էին Իրաքի կողմից քիմիական զենքի կիրառումը: Սակայն այս բանաձևերը չունեին գործնական ուժ: Գործողություններից մեկը տեղի ունեցավ 1986թ մարտի 21-ին` Սարդաշտ քաղաքում: Սակայն Միացյալ Նահանգները վետոյի ենթարկեց բանաձևերը: 1986թ մարտի 21-ին ԱՄՆ-ն չստորագրեց փաստաթուղթը: ԱԽ 10 երկիր կողմ քվեարկեցին, իսկ Բրիտանիան, Ավստրալիան ու Դանիան չմասնակցեցին քվեարկությանը:
Սարդաշտի ռմբակոծության հետևանք

 

 

Այնուամենայնիվ, այս ամենը վկայում է, որ մարդու իրավունքների հարցը որպես միջոց է ծառայում ԱՄՆ-ի համար այդ երկիրը վարում է  երկակի քաղաքականություն: Վաշինգտոնին չի անհանգստացնում, թե հանրային ինչպիսի կարծիք է ձևավորվում իր քաղաքականության վերաբերյալ: Մինչև 1991թ ԱՄՆ-ն շարունակեց պաշտպանել Սադդամի ռեժիմին: Սակայն երբ Իրաքը հարձակվեց Քուվեյթի վրա, այդ ժամանակ, ԱՄՆ-ն հրաժարվեց Սադդամին հովանավորելուց: Իսկ 2011թ սեպտեմբերի 11-ի հարձակումների ժամանակ, ամերիկացի բազմաթիվ դիվանագետներ, սկսած ԱՄՆ նախագահի տեղակալ Դիկ Չեյնիից մինչև ՊՆ Դոնալդ Ռամսֆելդն ու Ջորջ Բուշ կրտսերը, բարձրացրեցին այն հարցը, որ պետք է հարձակվել Իրաքի վրա, քանի որ այդ երկիրը պահում է  զանգվածային ոչնչացման զենքեր ու սերտ կապեր ունի Ալ-Ղաիդայի հետ:   2011թ. հետո ամերիկացի պաշտոնյաներն արդեն պատրաստվել էին Իրաքի վրա հարձակում իրականացնելու համար: Եվ որոշումը կայացվել էր անտեսելով ԱՄՆ-ի բոլոր հավակնությունները: