Բաքվի և Ռիադի հարաբերությունները (6. Զբոսաշրջության ոլորտում Բաքու-Ռիադ համագործակցության հետևանքները)
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք քարոզչական ոլորտում Բաքվի և Ռիադի համագործակցությունների մասին: Այսօրվա հաղորդման ընթացքում կխոսենք զբոսաշրջության ոլորտում Բաքվի և Ռիադի համագործակության և դրա բացասական հետևանքների մասին:
Մադինայում Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության և Սաուդյան Արաբիայի թագավորության զբոսաշրջության և հուշարձանների բարձրագույն հանձնաժողովի միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել:
2001 թ. փետրվարի 21-ին Բաքվում կայացած Ադրբեջանի և Սաուդյան Արաբիայի կառավարությունների համատեղ հանձնաժողովի առաջին հանդիպման եզրափակիչ արձանագրության հիման վրա, զբոսաշրջության ոլորտում երկու կողմերի համագործակցությունը ներառում է «Զբոսաշրջության ոլորտում համաձայնագիր», «Զբոսաշրջության մասին տեղեկատվության փոխանակում և երկու երկրների միջև անհատական և կոլեկտիվ տուրիզմի խթանումը», «Համագործակցություն զբոսաշրջության մասնագետների վերապատրաստման ոլորտում», «Մշակութային և ճարտարապետական հուշակոթողների պահպանման և վերականգնման ոլորտում համագործակցություն, «Զբոսաշրջության ցուցահանդեսների և օրերի անցկացման բնագավառում համագործակցություն»,«Զբոսաշրջության ոլորտում ներդրումների զեղչեր», «Զբոսաշրջության ոլորտում երկու երկրների գործարարների համատեղ նախագծերի իրականացում» և «Երկու երկրներում զբոսաշրջային կոնֆերանսների անցկացում»:
2017 թ. նոյեմբերի 17-ին, Բահրեյնի հետ վիզաների ռեժիմի չեղարկման համաձայնության առիթով Իլհամ Ալիևն ասել է.-«Պարսից ծոցի երկրներ հետ վիզաների տրամադրման գործընթացը դյուրացնելուց հետո 10 անգամ ավելացել են Պարսից ծոցի երկրներից ժամանող զբոսաշրջիկների թիվը: Հատկապես ամռանը, փողոցներում կան բազմաթիվ մեր եղբայրները, որոնք արաբական երկրներից են այցելել Ադրբեջան»:
Ադրբեջանի Հանրապետության զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Նահիդ Բաղերովն ասել է.-«2017 թվականի առաջին վեց ամիսներին Սաուդյան Արաբիայից Ադրբեջան կատարած այցերի թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է վեց անգամ»:
Բաքու-Ռիադ հարաբերություններում, ինչպիսիք են առևտրային և ռազմական հարաբերությունները, ընդհանրապես գերակշռությունը Ռիադի օգտին և Բաքվի վնասին է: Զբոսաշրջության ոլորտում, զբոսաշրջիկների մեծ մասը Արաբիայից ուղևորվում են Ադրբեջան: Կարելի է ենթադրել, որ Բաքուն ավելի շատ եկամուտ կստանա, ավելացնելով Սաուդյան զբոսաշրջիկների թիվը: Սակայն կա ևս մեկ կարևոր խնդիր, Արաբաիայի զբոսաշրջիկների աճը կարող է մշակութային, անվտանգության և քաղաքական դաշտում բացասական հետևանքներ ունենալ Ադրբեջանի ժողովրդի համար: Հատկապես, վերջին ամիսներին Ադրբեջանում Սաուդյան զբոսաշրջիկների անհավասարակշիռ և անվայել վարքագիծը արժանացել է Ադրբեջանի ժողովրդի քննադատությանը:
արցն այն է,
Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն, 2017 թվականին Սաուդյան Արաբիայից 33 հազար 273 զբոսաշրջիկներ են մեկնել Ադրբեջան: Հարցն այն է, թե արդյոք հնարավո՞ր է զբոսաշրջիկի միջոցով գումար վաստակել հասարակության իսկական ու էթնիկական մշակույթի ոչնչացման և Ադրբեջանի Հանրապետության ժողովրդի անվտանգության հետևանքների ընդունման հաշվին:
2017 թ. ապրիլին ադրբեջանական «Ազալ» ավիաընկերությունը հայտարարեց, որ 2017 թ. սեպտեմբերից սկսելու է դեպի Սաուդյան Արաբիա ուղիղ չվերթներ իրականացնել:
Սակայն, տնտեսական կամ չհայտարարված այլ պատճառով Սաուդյան Արաբիայի և Ադրբեջանի միջև ուղիղ չվերթները չեն սկսել:
Զբոսաշրջության ոլորտում Բաքվի և Ռիադի միջև համագործակցության այլ օրինակներից են, 2009, 2018 և 2020 թվականներին Ռիադի համագործակցությամբ Բաքուն, Նախիջևանը և Քարբալա քաղաքները, որպես իսլամական աշխարհի զբոսաշրջության և մշակութային մայրաքաղաքներ հայտարարելը: Հատկանշական է որ Իսլամական կոնֆերանսի կազմակերպության ենթակա՝ Իսլամական մշակույթի, գիտության և կրթության հարցերով կազմակերպության (ISESCO) գլխավոր տնօրեն Աբդոլազիզ Օսման ալ-Թուվեյջրին ամեն տարի մեկնում է Բաքու:
Բաքվի ԶԼՄ-ները շարունակաբար և դրականորեն արձագանքում են արաբ զբոսաշրջիկների ներկայությանն Ադրբեջանում, քանի որ դա նպաստում է է արտարժույթի ավելացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, առևտրի խթանմանը, հյուրանոցներ կառուցելուն, հանրային տարածքների վերանորոգմանը, մշակութային փոխանակմանը և Ադրբեջանին արտաքին աշխարհին ծանոթացնելուն:
Քանի որ նավթային եկամուտների անկումը փոխարինելու համար Բաքվի քաղաքականությունն ուղղված է արաբ , այդ թվում, Սաուդյան Արաբիայի զբոսաշրջիկներին Ադրբեջան ներգրավելուն: Ադրբեջանական լրատվամիջոցներին թելադրվում է, որ միայն արաբական զբոսաշրջիկների ներկայության դրական կողմերը հրապարակվեն: Սակայն անտեսվում է այն իրականությունը, որ վահաբիական հյուրերի և ադրբեջանցի շիաների միջև կա մշակութային մեծ տարբերություն, որը կարող է հանգեցնել մի շարք բացասական հետևանքների:
Չնայած Բաքվի կառավարության մոտեցմանը, մի քանի ադրբեջանական լրատվամիջոցներ երբեմն լուրեր են հրապարակում Սաուդյան զբոսաշրջիկների թողած բացասական ազդեցության մասին Ադրբեջանում:
Ադրբեջանական որոշ կայքեր հրապարակել են արաբ զբոսաշրջիկների պատկերներ, որոնք անվայել արարքներ են թույլ տալիս լողավազաններում, հյուրանոցներում, փողոցներում, խանութներում և հանգստի կենտրոններում:
Սաուդյան Արաբիայի բազմաթիվ զբոսաշրջիկների վարքագիծը ենթադրում է, որ այդ զբոսաշրջիկներն Ադրբեջանի Հանրապետությունը համարում են ցանկացած լկտի արարքի համար ազատ գոտի: Այնպես որ, Ադրբեջանի ԶԼՄ-ները, չնայած իրենց առաքելությանը, որը նպաստում է արաբական զբոսաշրջիկների ներգրավմանն այդ երկրում, անխուսափելիորեն արաբական զբոսաշրջիկների բացասական ներկայության հետևանքների մասին լուրեր են հրապարակում:
Սաուդյան զբոսաշրջիկների ներկայության մասին Բաքվի լրատվամիջոցների սահմանափակ քննադատությունը ցույց է տալիս հենց այնպես որ Սաուդյան միապետության պաշտոնատարներն են արհամարհական վերաբերվում Ադրբեջանի Հանրապետության կառավարության պաշտոնատարների նկատմամբ նույնպես Սաուդյան Արաբիայի վահաբիական զբոսաշրջիկները տիրոջ աչքով են նայում Ադրբեջանի քաղաքացիներին:
Վկայակոչելով ադրբեջանցի երաժիշտ, երգիչ, արվեստագետ և ռեժիսոր Մուրադ Արիֆին ադրբեջանական «Ենի Մուսավաթ» օրաթերթը գրել է.«Մեր երկրում շրջակա միջավայրն ապականվում է ոչ միայն օտարերկրացիների, այլ նաև բնիկ քաղաքացիների կողմից: Ինչ ենք ուզում: Արաբները եկել են: Ինչու է սա մեզ համար շատ ցավալի: Արդյոք նրանք անկուլտուրա են: Ինչպես ենք մենք: Արդյոք մեզանից ոմանք շատ կուլտուրական մարդիկ ենք»
Ադրբեջանցի լրագրող Ժալե Ախունդզադեն «Վիրտուալ.ազ» կայքէջում գրել է.«Արաբ զբոսաշրջիկները իրենց տգեղ վարքագծերով դարձել են քննարկման առարկա: Հասկանալի է, որ արաբական զբոսաշրջիկների անբարոյական կենտրոնների ժամանումը եկամուտ է ապահովում հենց այդ կենտրոնների համար: Սակայն հարց է առաջանում թե արդյոք վահաբիականների տեսակետից Բաքվում բարերում զվարճանալը մեղք չի համարվում»:
Ինչպես երբեմն Բաքվի լրատվամիջոցներն են անդրադառնում Սաուդյան զբոսաշրջիկների ներկայության բացասական մշակութային հետևանքները պահանջում են՝ Բաքվի և Ռիադի միջև զբոսաշրջության ոլորտի հարաբերությունների վերանայման անհրաժեշտությունը: Հատկապես, Բաքվի որոշ ԶԼՄ-ների կողմից վահաբիական և Սաուդյան զբոսաշրջիկների ներկայությունը Ադրբեջանում հանգեցրել է անբարոյականության տարածմանն այդ երկրում, որն բացասական ազդեցություն է թողել Ադրբեջանի Հանրապետության ժողովրդի համար: Ադրբեջանում Սաուդյան զբոսաշրջիկների կողմից կենդանիների որսալը և շրջակա միջավայրի վրա ունեցած ազդեցությունները Բաքվի և Ռիադի զբոսաշրջության համագործակցության ևս մեկ բացասական հետևանք է համարվում: