Ալ-Հուդայդայում «Ոսկե հաղթանակ» գործողության նպատակներն ու հետևանքները
Սաուդյան Արաբիան և Էմիրությունները Եմենի Ալ-Հուդայդանավահանգստային քաղաքում նոր պատերազմ են հրահրում: Այդ մասին կխոսենք այս հաղորդման ընթացքում:
Եմենի դեմ սաուդյան կոալիցիայի պատերազմը մեկնարկել է 2015թ մարտի 26-ին: Սաուդյան իշխանությունները կարծում էին որ պատերազմը կարճ կտևի: Այսօր անցել է արդեն 40 ամիս, սակայն որևէ հեռանկար, որ պատերազմը կավարտվի, գոյություն չունի: ՄԱԿ-ը 2018թ մարտին հայտարարեց, որ Եմենի պատերազմում զոհվել է 10 հազար խաղաղ բնակիչ, ավելի քան 40 հազարը վիրավորվել են: Այսպիսով, Եմենի պատերազմի միակ զոհերը խաղաղ բնակիչներն են: Բացի այդ, հայտարարվեց, որ միայն 2017թ հետո, Եմենում սպանվել է շուրջ 50 հազար երեխա: Այսինքն, միջին հաշվով, օրական 30 երեխա սպանվում է պատերազմի ընթացքում: ՄԱԿ-ի մարդասիրական գրասենյակը հայտարարել է, որ ավելի քան 3 միլիոն եմենցի երկրի ներսում և ավելի քան 250 հազարը Սոմալիում փախստական են դարձել: Նրանք ապրում են շատ ծանր պայմաններում, զրկված սննդից ու նախնական կարիքների ապահովման համար անհրաժեշտ պարագաներից: Նման պայմաններում, Սաուդյան Արաբիան և Էմիրությունները 2018թ հունիսի 13-ին նոր պատերազմ են սկսել Եմենի Ալ-Հուդայդա նավանագստում: Washington Post-ն այս կապակցությամբ գրել է. “Ալ Հուդայդա նավահանգստի դեմ հարձակումը Եմենի դեմ պատերազմի ամենադժվար փուլերից է, որի արդյունքում այս նավահանգիստը շրջափակվել է Էմիրությունների ու Սաուդյան Արաբիայի կողմից: Եվ չնայած հույս կար, որ միջազգային դիտորդների միջնորդությամբ հուսիների հետ կարելի է բանակցել, սակայն այդպես չեղավ”: Սաուդյան կոալիցիայի նպատակը Ալ Հուդայդայի վրա հարձակմամբ, հուսիներին շրջափակելն է: Ալ Հուդայդան Սանաայից հետո երկրորդ մեծ քաղաքն է, որ գտնվում է հուսիների վերահսկողության տակ: Այն ռազմավարական կարևոր նշանակություն ունի, քանի որ նավահանգստի միջոցով հուսիները կապ են հաստատում արտաքին ախարհի հետ: Ալ Հուդայդայի արևմուտքում գտնվում է Կարմիր ծովը և նավերն այնտեղից բեռանփոխադրում են իրականացնում Եվրոպա, Ասիա և Աֆրիկա:
Ալ-Հուդայդա արևելքում կան բերրի դաշտեր, որոնք ապահովում են Եմենի գյուղատնտեսական կարիքները: Հյուսիսում նավթային պաշարներն են, որտեղից նավթ է արդյունահանվում: Այսպիսով, կարելի է ասել, որ նավահանգիստը ֆինանսական առումով կարևոր նշանակություն ունի Անսարալլահի համար: Եվ այն ժամանակ, երբ հուսիները գրավեցին այն, կարողացան ստանալ ավելի քան 1 միլիարդ 200 միլիոն դոլարի եկամուտ: Սաուդյան Արաբիայի լրագրողներից Սալման Ալդոսարին հայտարարեց, որ Ալ Հուդայդայի շրջափակումը նշանակում է գլխատել Եմենը: Սաուդյան Արաբիան և Էմիրություննրը նպատակ ունեն գրավելով Ալ Հուդայդան, Անսարալլահին զրկել նյութական պաշարներից: Իսկ մյուս կողմից, Ալ Հուդայդայի գրավամբ, կարելի է լուծել նախկին կառավարության ֆինանսական հարցերի մեծ մասը: Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան նպատակ ունի Ալ Հուդայդան գրավելուց հետո, Անսարալլահին շրջափակել Սանաայում: Երկու քաղաքների միջև տարածությունն ընդամենը 140 կմ է: Ռայ Ալյում օրաթերթն այս կապակցությամբ գրել է. “Անսարալլահը գիտի, որ Ալ Հուդայդայից հրաժարվելը նշանակում է բացել Սանաայի դռները սաուդյան կոալիցիայի առջև”: Սաուդյան Արաբիան ու իր դաշնակիցները փորձում են ճնշում գործադրելով Անսարալահի վրա, բանակցել ԱԽ 2216 բանաձևի շուրջ, քանի որ բանաձևում ասվում է, որ Անսարալլահը պետք է հրաժարվի վերահսկողության տակ գտնվող շրջաններից ու զինաթափվի: Իսկ երկիրը պետք է ղեկավարի Մանսուր Հադիի կառավարությունը: Կարևորն կետն այն է, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Սաուդյան Արաբիայի ու Էմիրությունների հարձակումը Ալ Հուդայդայի վրա: Ամենածանր հետևանքը կլինի այն, որ մարդկային ողբերգությունն ավելի կխորանա: Եմենի ներմուծումների 70 տոկոսն իրականացվում է Ալ Հուդայդա նավահանգստի միջոցով: Դա այն դեպքում, երբ Եմենի բնակչության ¾-ն ունի սննդի կարիք, իսկ 8 միլիոն եմենցի այսօր տառապում է սովից: Եվ այս հարձակումն ավելի է սրելու իրավիճակը, քանի որ հնարավորություն չի տալու, որպեսզի նավերը հանգիստ տեղաշարժվեն նավահանգստում: Բացի այդ, անցած տարի շուրջ մեկ միլիոն եմենցի վարակվեց ժանտախտով: Իսկ Ալ Հուդայդան գտնվում է ամենածանր պայմաններում: Այս պատերազմի հետևանքով կարող են վնասվել նաև ջրագծերն ու կոյուղու ցանցը, ինչը նոր վարակների տարածման պատճառ կդառնա: Բազմաթիվ սովահար երեխաներ գտնվում են Ալ-Հուդայդան քաղաքում: Այդ պատճառով, ՄԱԿ-ի պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ այս նավահանգիստը պետք է ամեն գնով բաց պահել:
Արդեն երեք շաբաթ է, որ սկսվել է Ալ Հուդայդայի դեմ պատերազմը: Իհարկե Սաուդյան Արաբիան մտածում էր, որ այն շատ արագ կավարտվի: Սակայն Անսարալլահը դիմադրում է հարձակումներին և նույնիսկ հրթիռային հարձակումներ իրականացնում Ռիադի դեմ: Ալ Ղոդս օրաթերթն այս կապակցությամբ գրել է. “ 2015թ մարտին Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Բին Սալմանը պատերազմ սկսեց Եմենի դեմ, նպատակ ունենալով հուսիներին հեռացնել Սանաայից և իշխանությունը հանձնել Մանսուր Հադիին: Նա կարծում էր, որ պատերազմը կավարտվի մի քանի շաբաթից և նա կհասնի իր նպատակին: Սակայն պատերազմը շարունակվում է արդեն 3 տարի, և Սաուդյան Արաբիայի սահմանների անվտանգությունն ապահովելու փոխարեն, ներկայումս արաբական քաղաքները ենթարկվում են հուսիների հարձակումներին: Ալ Հուդայդայի պատերազմը նույնպես սկսվեց սխալ հաշվարկներով: Ռիադում մտածում էին, որ ծանր հարվածներ հասցնելով հուսիներին, առաջխաղացում կսկսեն դեպի Սանաա և կլուծեն հուսիների խնդիրը: Սակայն հուսիները չեն հանձնվում և նույնիսկ հնարավոր է, որ կոալիցիոն ուժերին ստիպեն փողոցային մարտեր վարել Ալ Հուդայդայում: Իսկ Սաուդյան կոալիցիան խուսափում է նման հեռանկարից: Այս պատերազմը կարող է նաև պատճառ դառնալ, որ Սաուդյան Արաբիան ու իր դաշնակիցները Եմենում ավելի ծանր պարտություն կրեն: Անկասկած, Սաուդյան Արաբիան և Էմիրությունները Ալ-Հուդանդայի դեմ պատերազմը սկսել են ԱՄՆ-ի ու որոշ եվրոպական երկրների աջակցությամբ:
Ֆրանսիական Լը Ֆիգարոն գրել է, որ այս պատերազմում ֆրանսիական հատուկջոկատայիններն աջակցում են Էմիրությունների զինվորներին: Իսկ Աբդոլամալեք Ալ Հուսին, ով ղեկավարում է Անսարալլահ շարժումը, հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Սիոնսիտական ռեժիմն աջակցում են այս պատերազմին:
Դեմոկրատ կոնգրեսական Ռո Խանան վերջերս ողբերգական բնութագրելով այս պատերազմը, հայտարարեց, որ Թրամփի կառավարության մատը խառն է Եմենի դեմ պատերազմում: Նա հավելեց, որ այն ժամանակվանից, երբ Թրամփը մուտք գործեց Սպիտակ Տուն, Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան Եմենի դեմ պատերազմում ավելի համարձակ դարձան: Ներկայուսմ ԱՄՆ-ի բանակն ավելի մեծ մասնակցություն է ցուցաբերում այս պատերազմին և դրանում ներքաշվել են նաև կանաչ բերետավորները: