1988թ ամռանը իրանական Airbus-ի թիվ 655 չվերթը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i95060-1988թ_ամռանը_իրանական_airbus_ի_թիվ_655_չվերթը
Իրանական 1367 թ.-ի (1988թ.) թիր ամսվա 12-ին Վինսենս ամերիկյան ռազմանավից արձակված երկու հրթիռներ խոցեցին իրանական Էյրբաս ուղևորատար ինքնաթիռը: Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվեցին 259 ուղևորներն ու ինքնաթիռի անձնակազմը:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 01, 2018 12:24 Asia/Tehran

Իրանական 1367 թ.-ի (1988թ.) թիր ամսվա 12-ին Վինսենս ամերիկյան ռազմանավից արձակված երկու հրթիռներ խոցեցին իրանական Էյրբաս ուղևորատար ինքնաթիռը: Ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվեցին 259 ուղևորներն ու ինքնաթիռի անձնակազմը:

 Այս դեպքը ևս մեկ անգամ ապացուցեց ԱՄՆ-ի կառավարության ագրեսիվ քաղաքականությունը, որի հետևանքով Պարսից Ծոցի տարածաշրջանն անապահով է դառնում: Բացի այդ, դեպքը նաև ապացուցեց, որ չնայած ԱՄՆ-ն ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամներից է, և պարտավոր է պահպանել միջազգային խաղաղությունն ու անվտանգությունը, Իրաքի կողմից Իրանին պարտադրված պատերազմի ժամանակ որ միայն չկատարեց իր պարտականությունը, այլ խախտելով միջազգային իրավունքը, խաթարեց համաշխարհային անվտանգությունը: Այս հաղորդման ժամանակ կպոսենք այն մասին, թե Իրանն ինչ իրավական քայլեր է ձեռնարկել` այս ոտնձությունը դատապարտելու համար:

1988թ հուլիսի 3-ին, Իրան Էյր ավիաուղիներին պատկանող ինքնաթիռն իրականացնում էր թիվ 655 չվերթը` Բանդար Աբասից- Դուբայ: Առավոտյան 10:17 րոպեին ինքաթիռը բարձրացավ օդ, սակայն 7 րոպե անց, Պարսից ծոցի երկնքում խոցվեց Վինսենս ամերիկյան նավից արձակված հրթիռների կողմից: Դեպքի հետևանքով զոհվեց 297 մարդ, որոնց թվում` 275 ուղևորները և անձնակազմի 11 անդամները: Ուղևորներից 254-ն իրանցիներ էին, 13-ը էմիրություններից, 10-ը հնդիկ, 6-ը Պակիստանից, 6-ը` Հարավսլավիայից և մեկը` Իտալիայից: Ինքնաթիռում կար 65 երեխա: Այն պահին, երբ ինքնաթիռը ենթարկվեց հարձակման, դեռևս գտնվում էր ԻԻՀ օդային տարածքում: Փաստերը վկայում են, որ  ԱՄՆ-ի ռազմական ինքնաթիռները տեղյակ էին հարձակման մասին, քանի որ լսել էին ինքնաթիռի անձնակազմի ուղերձը և գիտեին, որ ինքնաթիռը ռազմական չէ: Հրապարակված փաստերն ապացուցում են դա: ԱՄՆ-ի ՊՆ զեկույցի 4-րդ պարագրաֆում ասվում է. “Երեկ Իրան Էյր ավիաընկերության թիվ 655 չվերթը Բանդար Աբբասի օդանավակայանից օդ բարձրանալուց 7 րոպե անց կործանվեց Վինսենս ռազմանավից արձակված հրթիռներից: Օդաչուի վերջին զեկույցն արձանագրվել է  9:58 րոպեին”: Փաստորեն ամերիկացիները գիտեին, որ թիվ 655 չվերթը ռազմական ինքնաթիռ չէ: Մյուս կողմից, երբ գեներալ Վիլյամ Ֆոգարտին, ով հետաքննիչ խմբի ղեկավարն էր, հրավիրեցին  ԱՄՆ Սենատ դեպքի վերաբերյալ հարցերին պատասխանելու համար, նրան հարց ուղղվեց, թե ամերիկյան ռազմանավը որտեղից էր ստացել ինֆորմացիա, որ իրանական ինքնաթիռը ռազմական է, նա պատասխանեց. “Պարոնայք, այս մասին ես կխոսեմ դռնփակ նիստում: Այստեղ այդ մասին չեմ կարող խոսել”: ԱՄՆ ՊՆ զեկույցը նույնպես չի նշում ինֆորմացիայի աղբյուրը: Սակայն պարզ է, որ ամերիկացիները ստացել են ինքնաթիռից ուղարկված բոլոր հաղորդագրությունները: Այդուհանդերձ, Վինսենս նավի հրամանատարը հրամայել է խոցել ինքնաթիռը: Չնայած ԱՄՆ-ի ռազմական նավատորմն այդ ժամանակահատվածում հայտարարել է, որ ամերիկյան ռազմանավը Պարսից ծոցում ներկա է  նավարկության անվտանգության նպատակով,   սակայն բուն նպատակն այն էր, որ ԱՄՆ-ն ցույց տար իր ռազմական ուժը և աջակցեր Իրաքին` Իրանի դեմ պատերազմում: Իրանական ուղևորափոխադրող ինքնաթիռի կործանումը Պարսից ծոցում, ապացույցն է այն հանգամանքի, որ Իրան-Իրաք պատերազմում ԱՄՆ-ն խախտել է անկողմնակալության սկզբունքը: Մեկ այլ փաստ, որ հաստատվել է ԱՄՆ ՊՆ կողմից, այն է, որ երբ 1987թ պատերազմը խորացավ ու տարածվեց դեպի Պարսից Ծոց, ԱՄՆ ՊՆ-ն այս կապակցությամբ զեկույցում հայտարարեց, որ Իրաքն օգտագործում է իր օդուժը, որպեսզի ոչնչացնի իրանական նավթատար նավերը: Այս հարձակումների կենտրոնը գտնվում էր Պարսից ծոցում: 1987 թ. հարձակումներն ավելի ինտենսիվ դարձան: Իսկ դա պատճառ դարձավ, որ իրաքյան ուժերը հարձակվեն USS Start նավի վրա:

Հատկանշական է, որ  Միացյալ Նահանգները այս հարձակման համար մեղադրում է Իրաքին: Սակայն առավել հետաքրքիր է այն փաստը, որ եթե անգամ դա այդպես է, ԱՄՆ-ն Իրաքի գործողությունների դեմ որևէ քայլ չի կատարել: Մյուս կողմից, ԱՄՆ-ն այդ ժամանակ իր ռազմանավերն ուղարկում էր Պարիսց ծոց` առևտրային նավերի նավարկության նկատմամբ  Իրանի վերաբերմունքին դիմակայելու համար: Ամերիկացի պաշտոնյաներից մեկն այս կապակցությամբ հայտարարեց. “Իրաքը մեր բարեկամն է և մեզ հետ ունի բարեկամամական շփում: Իսկ Իրանը թշնամաբար է տրամադրված մեր նկատմամբ”: Բնականաբար, այս քայլն ապացույցն էր Իրան-Իրաք պատերազմում ԱՄՆ-ի միակողմանի քաղաքականության և իրանական ինքնաթիռի վրա հարձակումը սխալմունք չէր: ԱՄՆ ՊՆ զեկույցի համաձայն, դեպքի օրը, առավոտյան 9:55 րոպեին, Վինսենս նավի ռազմական բաժնի սպան, դեպի երկինք ցույց տալով, իր հրամանատարին ասել է. “Կարծում եմ առևտրական օդանավ եմ տեսնում”: Հատկանշական է, որ ինքնաթիռը դանդաղ անցել է 8 հազար մետր բարձրության վրա: Հրամանատարը լռությամբ հաստատել է այդ փաստը: Ուրեմն կարելի է մտածել, որ ԱՄՆ-ի այն հայտարարությունը, թե ինքնաթիռը խոցվել է սխալմամբ, չի համապատասխանում իրականությանը: Երբ հրապարակվեց ԱՄՆ ՊՆ գաղտնի զեկույցը, այն  կրճատված էր, քանի որ ԱՄՆ ՊՆ որոշ պաշտոնյաների նպատակն էր ձևացնել, թե Վինսեսնի հրամանատարների ու սպաների շրջանում առաջացել է խառնաշփոթ ու նրանք չեն հասկացել թե թիվ 655 չվերթն իրականացնող ինքնաթիռն ինչ ինքնաթիռ է: Նպատակն էր ապացուցել, որ ամերիկացիները վստահ չեն եղել, որ օդանավն ուղևորափոխադրող է: