Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (73)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Իրանում առաջին անգամ Իսլամական Ազատ համալսարանի գիտական ու հետազոտական կենտրոնի հետազոտողներին հաջողվել է սալմոնելայի մանրէներով վարակված ձվերում հայտնաբերել ու առանձնացնել այդ մանրէները: Այդ ախտորոշումն իրականացնելու համար, գիտնականներն օգտվել են Real-time PCR և բարձր ճշգրտությամբ հալման կետի անալիզի մեթոդից: Սալմոնելան բացասական մանրէ է , որը սովորաբար հայտնաբերվում է ձվերում: Մանրէակիր են նաև ճտերը: Սալմոնելան համարվում է սննդային ինֆեկցիաների պատճառներից մեկը: Ըստ տվյալների, տարեկան միլիոնավոր հոգի վարակվում են այդ հիվանդությամբ : Տարեկան հազարավոր հոգի մահանում են սալմոնելային ինֆեկցիայի պատճառով: Ուստի չափազանց կարևոր է սննդում մանրէների այդ տեսակի հայտնաբերումը: Սալմոնելայի մանրէների հայտնաբերման համար սովորաբար կիրառվում է միկրոբային բազմացման եղանակը, որը տևում է 4-ից 7 օր և բացի դրանից, ստացված արդյունքները հստակ չեն լինում : Նոր հետազոտողությունների արդյունքում, գիտնակնները փորձել են արագ ու ճշգրիտ մեթոդով հայտնաբերել ու առանձնացնել մանրէները: Ավելի քիչ քան 24 ժամից հետո, հայտնաբերվում են հում ձվերի սալմոնելայի մանրէն: Ըստ գիտնականների, այդ մեթոդը կարող է համարվել սալմոնելա մանրէներով վարակված սննդի նմուշների արագ հայտնաբերման տակտիկա: Այդպիսով հնարավոր է կարճ ժամանակահատվածում և հստակ արդյունքներով հասնել արդյունքների: Ուսումնասիրությունը գրանցվել է Իսլամական Ազատ համալսարանի գիտական ու հետազոտական կենտրոնի գյուտերի գրանցման և ավարտական գիտաշխատությունների բաժնում:
Հարավային Կորեայում կայացած նանոտեխնոլոգիաների առաջին միջազգային օլիմպիադայում, իրանական պատվիրակությունը զբաղվածության ու աշխատանքի բաժնում արժանացել է առաջին պատվավոր տեղին ՝ շահելով 2000 եվրոյի մրցանակը: Գիտության ու տեխոնոլգիայի բաժնում Մալայզիայի թիմը գրավել է առաջին տեղը: Ընդհանուր միավորների առումով առաջինն է Թայվանը: Վերջիններս համապատասխանաբար շահել են երկու և երեք հազար եվրոյի մրցանակները: Նանոտեխնոլոգիաների զարգացման շտաբի հայտարարությամբ, օլիմպիադայի անցկացման նպատակներից մեկը ՝ մասնակիցներին նորարարությունների ու գաղափարների առևտրականացմանը խրախուսելն է : Օլիմպիադայի ընթացքում ջրի ու շրջակա միջավայրի ոլորտներում սեմինարներ են անցկացվել, որն էլ իրենց հերթին կարող են օգնել այդ բնագավառի նանոտեխնոլոգիաների զարգացմանը:
Շվեյցարիայում Լոզանի տեխնոլոգիական ինստիտուտի École Polytechnique Fédérale de Lausanne իրանցի գիտնականի գլխավորությամբ մի խումբ հետազոտողներ պարզել են, որ մեկ տասնամյակ առաջ Սուդանում ընկած ասուպը անհետացած մի մոլորակի մասնիկն է: Մոլորակը ստեղծվել է արեգակի ծննդից միլիոնավոր տարիներից հետո : Almahata Sitta ասուպը ureilite երկնաքարի մի մասն է, որը 2008 թ.-ին պայթել է Սուդանում : Ասուպն անվանումը ստացել է պայթյունի տարածքից: Սուդանի հյուսիսային անապատից հավաքվել է այդ 83 տոննա ծանրությամբ ասուպի 50 մասնիկներ:
Գիտնականների ասածով, ասուպը պարունակում է մանրադիտակային ադամանդներ: Դա առեղծվածային «Սաղմային մոլորակի» մաս է կազմում, որը շուրջ 4.5 միլիարդ տարի պտտվում էր արեգակի շուրջը: Ասուպի ադամանդները չափազանց հազվագյուտ ու թանկարժեք են և գիտնականներին մոլորակների ստեղծման մասին շատ տեղեկություններ են տալիս: Ադամանդների և նրանց շրջապատող գրաֆիտային շերտի միջև կապերն ուսումնասիրելիս, Ֆարհանգ Նայեբին պարզել է, որ ադամանդների ներքին նյութերը ձևավորվում են միմիայն գերճնշման պայմաններում: Այդ ճնշումն ավելին է , քան ասուպի երկիր մոլորակին դիպչող հարվածից: Իրանցի գիտնականը և նրա խումբն ադամանդն ուսումնասիրելու համար օգտվել են սկանավորման մեթոդից: Ուսումնասիրությունը պարզել է, որ ադամանդները ստեղծվել են 20 գիգապասկալի կամ ծովի մակարդակում երկիր մոլորակի մթնոլորտային ճնշումից 197 385 անգամ ավելին ճնշումային պայմաններում:
Պենսիլվանիայի համալսարանի և Շվեյցարիայի Լուդվիկոս քաղցկեղի հետազոտությունների ինստիտուտի Ludwig Cancer Research գիտնականները քաղցկեղի բուժման համար անհատականացված պատվաստանյութ են պատրաստել, որը ստացվում է հիվանդի իմունային համակարգի բջիջներից : Լաբորատորիայում պատվաստանյութը միաձուլվում է հիվանդի ուռուցքային բջիջների հետ, ապա այն ներարկվում է հիվանդին ՝ նրա իմունային համակարգում մասշտաբային հակազդեցություն ստեղծելու համար:
Ձվարանների քաղցկեղը կանանց շրջանում մահաբերության մակարդակով հիվանդության 5-րդ տեսակն է համարվում: Ամեն տարի այն շուրջ 250 հազար կանանց մոտ է ախտորոշվում: Նույն ժամանակահատվածում հիվանդության պատճառով գրանցվող մահվան դեպքերի թիվը 140 հազարի է հասնում: Ընդհանուր առմամբ, քաղցկեղի այս տեսակը յուրաքանչյուր 73-րդ կնոջն է սպառնում, իսկ ձվարանի քաղկեղից մահանալու ռիսկը 100-ից մեկին կարող է սպառնալ: Հիվանդությունը վաղ ախտորոշման՝ ձվարաններով սահմանափակվող ախտահարման պարագայում է բուժելի: Մյուս կողմից էլ, հատկանշական է, որ այն գլխավորապես զարգացման ուշ փուլերում է ախտորոշվում: Երևույթի պատճառն այն է, որ հիվանդության ախտանշանները կարող են այլ՝ առավել տարածված բնույթ կրող խանգարումների հետ շփոթել:
Փորձարկումն իրականացվել է ձվարանների առաջացած քաղցկեղով հիվանդների դեպքում ՝ իմունային համակարգը և բուժման հնարավորության սահմանները քննարկելու նպատակով: Հայտնվել են պատվաստանյութի արդյունավետության նշաններ: Պատվաստանյութը ստացած հիվանդների կեսի մոտ հայտնվել են T-cell հակաուռուցքային գործոններ: Նման գործոններով հիվանդներն ավելի երկար կյանք են ունեցել: Նրանց մոտ դադարեցվել է ուռուցքային տարածումը: Նույնիսկ մեկ հիվանդ պատվաստանյութն ընդունելուց երկու տարի անց, հաղթահարել է հիվանդությունը : Ձվարանի քաղցկեղը պահանջում է երկարատև բուժում , որի մաս են կազմում վիրահատությունը և քիմիաթերապիան: Թեև սովորաբար սկզբում բուժումն արդյունավետ է թվում, սակայն հիվանդության վերականգնման հավանականություն կա :