ԻԻՀ առաջնորդի հայեցակետը(Իրանի ժողովրդի հզորության գործոնները)
Այաթոլլահ Խամենեի.«Ուժը և գիտությունը, ռազմականությունը, կառուցողականությունը, զարգացումը, միջազգային արժանապատվությունը պետք է բխեն ժողովրդի միջից: Ահա Իրանի ժողովրդի ուժի գործոնները»:
Վերջերս ներկա լինելով Իմամ Հոսեյնի անվան համալսարանի շրջանավարտների հանդիսավոր արարողությանը, Այաթոլլահ Խամենեին , ներկայացրել է իր տեսակետները ռազմական ոլորտի ուսանողներին, որոնց ուսերին դրված է երկրի տարածքային ամբողջականության պահպանումը: Հիշեցնենք, որ Այաթոլլահ Խամենեին, որպես Իրանի առաջնորդ, Սահմանադրության համաձայն համարվում է նաև երկրի ԶՈՒ գլխավոր հրամանատարը:

Իմամ Հոսեյնի անվան համալսարանում կայացած միջոցառման ընթացքում, Այաթոլլահ Խամենեին անդրադարձել է մի քանի կարևոր հարցերի, նշելով. “Ընդհանրապես, մի ժողովրդի գոյությունը և զարգացումը կապված են նրա ուժի գործոնների հետ և նրանից, թե ինչպես այդ երկիրը դրանք պահպանում ու կիրառում հարկ եղած դեպքում: Այն, ինչ տեղի է ունենում այսօր, այդ իրողության ապացույցն է”:
Այաթոլլահ Խամենեին, Պահակազորի կորպուսի զինվորների հանդիպման ժամանակ կարևորեց առաքինությունը և համբերությունը թշնամուն դիմագարվելու հարցում, դա բնութագրելով որպես ազգային ուժի կարևոր հիմք:
Ղուրանի Ալ Օմրան սուրայի 118-120-րդ այաներում խոսվում է մուսուլմանների թշնամիների առանձնահատկությունների մասին, որը նման է նաև ԻԻՀ թշնամիների առանձնահատկություններին:
118-րդ այայում ասվում է . “Թշնամությունը կարելի է զգալ նրա խոսքերում և այն ինչ կա իրենց սրտերում, ավելի մեծ է, քան ասում են”: Ղուրանում, Աստված, դիմելով մոսուլմաններին, ասում է . “Եթե որևէ հաջողություն արձանագրեք, թշնամին կանհանգստանա, իսկ եթե ձեզ համար վատ դեպք պատահի, նրանք կուրախանան”:
ԻԻՀ առաջնորդը թշնամու սադրանքները չեզոքացնելու մասին ասել է. “Այս այաների վերջում, Աստված ասում է. “Եթե լցվեք համբերությամբ ու առաքինությամբ, նրանց սադրանքները ձեզ ոչ մի վնաս չեն կարող հասցնել”: Սա արարչագործության օրենքն է: Համբերությունն ու առաքինությունը պատճառ են դառնում, որ թշնամության ու ատելության տհաճ կապսուլան իր բոլոր կարողություններով հանդերձ, ոչինչ չկարողանա անել ձեր դեմ: Այսինքն`այն չի կարող որևէ վնաս հասցնել, եթե լինի համբերություն և առաքինություն”:

Իրանի առաջնորդն այնուհետև խոսել է համբերության ու առաքինության առանձնահատկությունների մասին: Նա ասել է. “Համբերություն, այսինքն` մնալ ասպարեզում: Որոշները փախչում են ասպարեզից, որոշները ժամանակի ընթացքում են հեռանում: Իսկ համբերություն, այսինքն` դիմադրել, մնալ հրապարակում, տոկալ, ունենալ մեծ նպատակներ ու հեռանկարներ”: Նրա ասելով. “Ժամանակավոր հաջողությունների համար չպետք է գոռոզանալ: Դա վտանգավոր է: Պետք է մտածել հեռու նպատակների համար: Պետք է տեսնել գագաթը: Տեսեք որն է Իրանի հեղափոխության և իսլամական համակարգի ուղերձը և ի վերջո, մարդկային հասարակությունը դեպի ուր է առաջնորդում: Եթե համբերենք, հեռու հորիզոնները կդառնան մերը: Եթե այսօր դուք կանգուն լինեք, գալիք սերունդները կհասնեն գագաթին”:
Այնուհետև, վկայակոչելով Ղուրանի Ալ Օմրան սուրաի 120-րդ այան, առաջնորդն ասում է. “Ժուժկալությունն ու առաքինությունը նրա համար են, որ մարդը չմոլորվի: Դա նշանակում է, որ հավատացյալ մարդը պետք է իրեն պահպանի թշնամուց: Եվ հենց այդ պատճառով էլ չպետք է վստահել թշնամուն, բանականությունից դուրս որևէ քայլ կատարել, լինել դյուրահավատ ու թուլամորթ”: Այաթոլլահ Խամենեին հավելում է. “Եթե համբերությունն ու առաքինությունը կիրառեք, ոչ մի վնաս, ձեզ չի կարող հասնել: Եվ հենց սա է համարվում աստվածային հաղթանակը”:

Այնուհետև ԻԻՀ առաջնորդը խոսել է հեղափոխությունից առաջ և դրանից հետո Իրանի ժողովրդի մասին: Նա ասել է. “Փահլավիների ժամանակ ԱՄՆ-ն ու Բրիտանիան բառիս բուն իմաստով իշխում էին Իրանի ժողվորդի վրա: Այսինքն` նրանք շահին ուղարկեցին Իրան, հետո նրան վերադարձրին ու բերեցին մեկ այլ շահի”: Կառավարությունները կազմվում էին նրանց համաձայնությամբ ու նրանց քաղաքականությունների շրջանակներում: Ընդհանրապես, երկրի կարևոր ռազմավարությունը որոշվում էր Բրիտանիայի ու ԱՄՆ-ի տեսակետների համաձայն: 57 տարի երկիրը կառավարվեց այդպես:
Այնուհետև, խոսելով իսլամական հեղափոխության հաղթանակի մասին, ԻԻՀ առաջնորդն ասում է. “Ազգային ինքնավստահությանն ուղեկցում էր հավատքի ուժը: Մենք որոշ երկրների ժողովուրդների նման, որ հեղափոխություն արեցին, անաստված չէինք ու բարոյականությունից զուրկ, որպեսզի մնայինք ճանապարհի կեսին: Հավատքը մեզ առաջ տարավ: Հավատքը թանկագին գոհար էր, հոգի էր մեր համընդհանուր շարժման մեջ: Դա հույս ու հավատք ներշնչեց մեզ: Մեր մեջ վերակենդանացրեց նվիրվածության ու անձնազոհության հոգին: Եվ դա տեղի ունեցավ և գիտական, և տնտեսական և մշակութային ոլորտներում: Եվ ահա այս ամենն ազգային ուժի գործոններն են”:
Որոշ իշխանություններ, ինչպես Պարսից ծոցյան պետությունները, ազգային ուժ համարում են այն, որ արևմտյան պետություններից զենք ու զինամթերք գնեն ու նրանցից օգնություն խնդրեն, որպեսզի բռնության ենթարկեն իրենց ժողովուրդներին: Սակայն Այաթոլլահ Խամենեին ուժը համարում է 40 ամյա դիմադրությունը գերտերությունների ինչպես ԱՄՆ-ի դեմ: Նա նշում է, որ ԱՄՆ-ն չհասավ իր նպատակներին ու Իրանի ժողովուրդն այսօր առավել քան երբևէ հզոր է:
ԻԻՀ առաջնորդը գտնում է, որ ոչ միայն ԱՄՆ-ն ու արևմտյան գերտերությունները, այլև ահաբեկչական այնպիսի խմբերն ինչպես Մոջահեդինն ու արևմտամետ խմբերը, փորձում են արգելք հանդիսանալ Իրանի հեղափոխության ու ժողովրդի ուժի առջև, սակայն արդյունքի չեն հասնում: Մեկ այլ պատճառ, որը հեղափոխության առաջնորդը կարևորեց ԻԻՀ հզորացման հարցում, տարածաշրջանում ամերիկյան կոալիցիայի ստեղծումն էր: Նրա ասելով. “Եթե ԱՄՆ-ն կարողանար վնասել Իրանին, կարիք չէր ունենա հեղինակազրկված ու հետամնաց տարածաշրջանային երկրների հետ կոալիցիա կազմել, որպեսզի դիմադրեն Իրանի դեմ”: Նա հավելում է, որ դա վկայում է Իրանի ուժի մասին:
Իհարկե ԱՄՆ-ն ու այդ երկրից կախված երկրները փորձում են Իրանի վրա տնտեսական ճնշում գործադրելով, տարածություն առաջացնել վարչակարգի ու ժողովրդի միջև: Այաթոլլահ Խամենեին այս կապակցությամբ ասել է. “Սա նրանց հիմարությունն է: Նրանք չգիտեն, որ իսլամական վարչակարգը հենց ժողովուրդն է և նրանց չի կարելի իրարից բաժանել: Իսլամական վարչակարգը հիմնել է ժողովուրդը և այն հիմնված է սիրո վրա: Իրանի երիտասարդ սերունդը, որ ունի մեծ շարժառիթ, պետք է իմանա, որ թշնամին դեմ է իր անկախությանը, արժանապատվությանն ու զարգացմանը, քաղաքականության ոլորտ մտնելուն: Իսկ Իրանի դեմ թշնամությունը նշանակում է թշնամություն ժողովրդի անկախության, զարգացման ու արժանապատվության դեմ: ԻԻՀ առաջնորդը հավելել է. “Դիմակայության համար պետք է որոշակի ներդրում անել: Սակայն դրա ձեռքբերումը մեծ է: Սա Աստծո պատվիրանն է, որով նա ասում է` Մի հապաղեք, մի թուլացեք, մարդկանց մի հրավիրեք թշնամու հետ հաշտվել: Դուք ավելին ենք քան նրանք: Բարձրյալն Աստված փոխհատուցելու է ձեր անձնուրացությունը: Այս անձնուրացության վարձատրությունն Աստված տալու է լիովին”:
Նա հավելել է ՛՛Ազգային ուժի ամրապնդումն ու թշնամու պարտությունը հնարավոր են միայն ժողովրդի դիմադրությամբ, համբերատարությամբ, և մչևնույն ժամանակ ժողովրդի ուշիմությամբ ու համախմբվածությամբ”: