Դադարեցրեք Եմենի ռմբակոծությունը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i95330-Դադարեցրեք_Եմենի_ռմբակոծությունը
Եմենի տներն ինչպիսի արագությամբ են փլվում իրենց տերերի գլխին, իսկ երեխաների ձայները որքան շատ են լսվում ավերակների տակից: Ավերակները մի կողմ ես քաշում ու տեսնում երեխայի, որը եթե չմեռներ փլատակների տակ, սովամահ կլիներ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 07, 2018 14:44 Asia/Tehran

Եմենի տներն ինչպիսի արագությամբ են փլվում իրենց տերերի գլխին, իսկ երեխաների ձայները որքան շատ են լսվում ավերակների տակից: Ավերակները մի կողմ ես քաշում ու տեսնում երեխայի, որը եթե չմեռներ փլատակների տակ, սովամահ կլիներ:

Արդեն մի քանի տարի Եմենում ընթանում է  անհավասար պատերազմ: Երկիրը ռմբակոծվում է  ծովից, երկնքից ու ցամաքից: Միջազգային կազմակերպությունների լռության ներքո, Եմենի երեխաներն արագորեն հանգչում են, ինչպես մոմերը` քամուց: Նրանց ձայնը ոչ ոք չի լսում: Իսկ երիտասրադները, կամ զովել են իրենց հայրերի հետ, կամ կռվում են իրենց երկրի համար: Շատ դժվար պայմաններ են, ոչ գազ գոյություն ունի, ոչ ջուր:

Մարդն ապրում է ինֆորմացիոն տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, որտեղ ամենից շատ են հնչում մարդասիրության վերաբերյալ խոսքեր: Ուրեմն ինչու եմենցիների  ձայնը չի լսվում միջազգային ատյաններում: Որտեղ է ՄԱԿ-ը: Եվ արդյոք մարդասիրական նպատակներով տեղի ունեցող նիստերը և մարդու իրավունքների մասին գեղեցիկ խոսքերը վերաբերում են նաև Եմենին:

Դադարեցրեք Եմենի ռմբակոծությունը

 

2011թ. հունվարի 14-ին Եմենում տեղի ունեցավ մի հեղափոխություն, որը ներքին հարց էր: Երկրում լայնածավալ բողոքներ սկսեցին բռնատեր նախագահ Աբդոլլահ Սալեհի դեմ: 2012թ հունվարին Սալեհը փախուստի դիմեց Եմենից և ժողովրդական ընտրության արդյունքում, 2012թ. փետրվարին, Մանսուր Հադին դարձավ Եմենի նախագահ: Մանսուր Հադին սովորել է Եգիպտոսում, Բրիտանիայում և նախկին ԽՍՀՄ-ում: Նա Աբդուլլահ Սալեհի տեղակալն էր: Այս ընտրություններին Եմենի ժողովրդի մասնակցություը կազմեց 60 տոկոս, ինչի արդյունքում նա ընտրվեց նախագահ:

Եմենի ժողովուրդը, որ պայքարում էր ժողովրդավարության համար և կոռուպցիայի դեմ, արագ հասկացավ, որ Մանսուր Հադին շարունակում է  իր նախկին ղեկավարի ոչ ժողովրդավարական կառավարման ձևը: Երբ պարզվեց, որ Մանսուր Հադին նույնպես անգործունյա է և կախված է Սաուդյան Արաբիայից, այդ երկրի ժողովուրդը մեկ անգամ ևս փողոց դուրս եկավ, պահանջելով վերջինիս  հրաժարականը:

Անսարալլահ շարժումը, որ այդ ժամանակ ընդդիմադիր  էր, 2015թ հունվարին գրավեց նախագահի նստավայրը: Դրանից հետո Մանսուր Հադին հրաժարական ներկայացրեց ու տեղափոխվեց Ադեն քաղաք: Ավելի ուշ, նա հետ վերցրեց իր հրաժարականը, հայտարարելով, որ ինքն է Եմենի նախագահը, իսկ Ադեն քաղաքը երկրի ժամանակավոր մայրաքաղաքն է: Մյուս կողմից, Սաուդյան Արաբիան, որ երկար ժամանակ ցանկանում էր գրավել Եմենն այս երկրի բնական պաշարների պատճառով, օգտվելով առիթից, հարձակվեց Եմենի վրա: Սաուդյան Արաբիան մեծ ցանկություն ուներ տիրել Ադենի ծոցի ջրերին ու Եմենի Բաբ Էլ Մանդեբ շրջանը: Բացի այդ, Սաուդյան Արաբիան չէր ցանկանում, որ հուսիները որպես շիա մուսուլմաններ, իշխանության գան Եմենում: Եվ այս ամենի պատճառով, այս երկրի ԱԳ նախարարը հայտարարեց, որ նպատակ ունի Եմենի Ալ Մահրա և  Հադրամաութ  նահանգերը կցել իր տարածքներին:   

Սաուդյան Արաբիայի հարձակումը Եմենի վրա, որոշ արաբական երկրների աջակցությամբ, մեկնարկեց 2015թ մարտի 25-ին: Գործողությունը կոչվեց «Կտրուկ փոթորիկ»: Սաուդյան Արաբիայի նպատակն էր պաշտպանել Մանսուր Հադիին, ով այդ ժամանակ գտնվում էր Ռիադում: Սաուդյան Արաբիայի պատերազմը Եմենի դեմ շարունակվում է արդեն մի քանի տարի: Այս ընթացքում զոհվել են հազարավոր եմենցիներ, ավերվել են տներ ու քաղաքային ենթակառուցվաքներ, Ալ Ղաիդան մեծ ուժ է ձեռք բերել, ոչնչացվել են հիվանդանոցներ, դպրոցներ ու համալսարաններ: Իսկ սաուդցի զավթիչներն ու նրա  դաշնակիցները թույլ չեն տալիս, որ նույնիսկ մարդասիրական օգնություն հասնի Եմեն: Սաուդական կոալիցիան ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Իսրայելի աջակցությամբ փակել է Եմենի օդային, ջրային ու ցամաքային սահմանները, թույլ չտալով, որ որևէ տեսակի աջակցություն հասնի եմենցիներին: Այժմ, զեկույցների համաձայն, Եմենում հումանիտար վիճակը շատ ծանր է և առողջապահության նախարարության պաշտոնյաները հայտարարել են, որ հազարավոր խաղաղ բնակիչներ են սպանվել պատերազմի ընթացքում: Իհարկե, ողջերն էլ այնքան լավ պայմաններում չեն: Նրանց սպառնում են սովը, տարբեր տեսակի վարակիչ հիվանդությունները և ոչ մի միջազգային կազմակերպություն քայլ չի անում` այս ողբերգությանը վերջ դնելու համար:

Հարկ է նշել, որ Միջազգային ներում կազմակերպությունը վերջերս հայտարարել է, որ Եմենի ողբերգությունը Ռիադի ղեկավարած կոալիցիայի կողմից ռազմական ոճրագոծրության հավանականություն է: Կազմակերպության զեկույցում ասվում է, որ Սաուդյան Արաբիայի ղեկավարած ուժերը թույլ չեն տալիս մարդասիրական օգնություն տեղափոխող նավերին մուտք գործել Եմեն: Զեկույցում ասվում է. «Նավերի խուզարկումը երբեմն լրջորեն դանդաղեցնում է մարդասիրական օգնությունների առաքումը և հենց այդ պատճառով էլ վերլուծություններում դա կոչվում է  Զանգվածային պատիժ, ինչը համարվում է  ռազմական հանցագործություն»:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին հայտարարել է, որ դա պարզապես ցեղասպանություն է  և պետք է միջազգային ասպարեզում դատապարտվի: Նրա ասելով, երեխաների սպանությունը, բնակարանների ոչնչացումն ու ենթակառուցվածքների ու ազգային հարստության ոչնչացումը, համարվում են պատերազմական ոճրագործություն: Նա Սաուդյան Արաբիային պարտված կողմ հռչակելով հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի դունչը Եմենում կպել է հողին: Այժմ այս երկրին սպառնում են սովը, սննդի պակասը, առողջապահական վատ պայմանները: Իսկ դրանից տուժում են առաջին հերթին երեխաները:

ՅՈՒՆԻՍԵֆ-ը հայտարարել է, որ պատմության մեջ առաջին անգամ կազմակեպությանը թույլ չեն տվել ինքնաթիռից օգնություն հասցնել եմենցիներին: Այժմ Եմենում թերսնումից տառապում է  ավելի քան 2 միլիոն երեխա և ամեն րոպես մի երեխա զոհվում է տարբեր վարակիչ հիվանդություններից կամ ժանտախտից: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Խեյրաթ Կաբալարիի ասելով. «Միայն մեկ ասմում Եմենում գրանցվել է ժանտախտի 70 հազար դեպք: Իսկ շուրջ 600 մարդ զոհվել է ժանտախտից»: Նա կանխատեսել է, որ եթե այս վիճակը շարունակվի, վարակվածների թիվն առաջիկա շաբաթ կհասնի 130 հազարի: Կաբալարին այցելելով Եմենում գտնվող հիվանդանոցներից մեկը, հայտարարել է, որ սարսափելի տեսարանների ականատես է եղել, տեսել է երեխաներ, որ կշռում են մեկ կիլոգրամ և որոնք կռվում են մահվան դեմ: Իսկ երեխաներից շատերը մահանում են ծնվելուց անմիջապես հետո: Նա հավելել է, որ այնպիսի տպավորություն է, որ այս պատերազմն ուղղված է երեխաների դեմ:

Այս բոլոր անուշադրություններով հանդերձ, Եմենը շարունակում է  գոյատևել ու բաց ձեռքերով պայքարել Ռիադի դեմ: Վերջերս Անսարալլահը հայտարարել է, որ Եմենի հրթիռներն ամեն օր մեծացնում են իրենց հեռահարությունը: Վերջերս Ռիադում տեղի ունեցավ պայթյուն, որը դժվարացրեց սաուդյան երիտասարդ իշխանավորների կյանքն ու հույս ներշնչեց Եմենի ժողովրդի ու հրեաների սրտերում: Նրանք վստահ են, որ հաղթանակը մոտ է, քանի որ Աստված Ղուրանում ասել է. «Մովսեսն իր ցեղին ասաց. Ապավինեք Աստծուն և համբերատար եղեք: Քանի որ երկիրն Աստծունն է և նա ում ցանկանա, այն կփոխանցի: Եվ վերջապես բարի վախճանն արդարների համար է»: