Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (74)
«Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական համարում ներկայացնելու ենք Իրանում և աշխարհում արձանագրված գիտական վերջին ձեռքբերումները:
Առաջին անգամ ԻԻՀ-ը 2017 թվականին գիտության արտադրման քանակական առումով առաջին տեղն է գրավել իսլամական երկրների խմբում: «Սկոպուս» վարկանիշային կենտրոնի տվյալներով, Իրանն առաջին տեղն էր զբաղեցնում իսլամական երկրների շարքում, սակայն WOS ՝ Web of Science կայքի հայտարարությամբ, վերջին տարիներին, մեր երկիրը հայտնվել էր Թուրքիայից հետո ՝ երկրորդ տեղում: 2017 թվականին Իրանին հաջողվեց նվաճել առաջին տեղը:
Իսլամական աշխարհի գիտության վարկանիշային կենտրոնի ղեկավարի ասածով, 2017 թվականին Ղազախստանում իսլամական երկրների նախագահների , գիտության ու տեխնոլոգիաների նախարարների ներկայությամբ ընդունված իսլամական երկրների գիտության ու տեխնոլոգիաների տասնամյա ծրագրի համաձայն, առաջիկա տասը տարիներին իսլամական երկրներում գիտական արտադրությունը կրկնակի աճ է ունենալու: Ներկայումս ողջ աշխարհում գիտության արտադրության մասով իսլամական երկրների բաժնեմասը շուրջ ութ տոկոս է կազմում, որն առաջիկա տասը տարիներին պետք է հասնի 16 տոկոսի: Աշխարհի մյուս երկրների հետ իսլամական երկրների գիտական համագործակցության ու դիվանագիտության ոլորտներում առաջատար յոթը երկրներ են ԱՄՆ-ը, Ֆրանսիան, Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Կանադան և Ավստրալիան: Վերջիններս 2013-2017 թթ.-ին գիտական ամենածավալուն համագործակցությունն են ունեցել իսլամական երկրների հետ:
Թեհրանի գիտության համալսարանի «Փարդիս» երկրաբանության ֆակուլտետի կողմից հրապարակվող Geopersia պարբերականն ինդեքսավորվել է Web of Science հեղինակավոր կայքում: Հիմնականում ինդեքսավորվել են 2015-2017 թթ.-ի Geopersia-ում լույս տեսած հոդվածները:
Իրանցի գիտնականի ղեկավարած ԱՄՆ-ի Մասաչուսեթսի Վինչեստերի պոլիտեխնիկ համալսարանի University of Winchester մեխանիկական ճարտարագետների խումբը նախագծել է էլեկտրական նոր հովացման համակարգ, որը չունի շարժուն մասեր: ՆԱՍԱ-ն լուրջ ծրագրեր ունի ՝ Մարս մոլորակ տիեզերագնաց գործուղելու համար, իսկ տիեզերագնացներին շրջապատող միջավայրի ջերմաստիճանի նվազումը լուրջ խնդիր է ներկայացնում գիտնականների համար: Համակարգում, որը հաջողությամբ փորձարկվել է ISS միջազգային տիեզերակայանում, հովացման համար օգտագործվել են էլեկտրային լիցքավորման որոշ հեղուկներ: Հեղուկն անցնում է խողովակով ՝ ջերմությունն առանց դողոցների ու ձայների տիեզերագնացի շրջապատից հեռացնելու համար:
Ջերմությունը տիեզերական ուղևորությունների գլխավոր խնդիրն է: Երկիր մոլորակից դուրս ջերմաստիճանը չափազանց ցածր է, սակայն երբ տիեզերանավը հայտնվում է արեգակի ճառագայթների դաշտում, չափազանց մեծ արագությամբ տաքանում է : Ջերմաստիճանը կարող է հասնել եռման կետի: Միթե այն, որ տիեզերանավում արտացոլման համակարգն ակտիվ լինի: Բացի դրանից, էլեկտրական ու մեխանիկական համակարգերը, նույնիսկ տիեզերագնացի մարմինը ջերմություն է առաջացնում : Անջրպետային իրավիճակի պայմաններում , այդ բոլոր համակարգերի գործունեությունը հանգեցնում է նրան, որ ջերմափոխանակման համար այլևս օդ չի մնում կամ ջերմության կուտակումը կարող է խնդիրներ առաջացնել:
Ջամալ Յաըղուբիի ասածով, 2017 թվականին համակարգը հաջողությամբ է անցկացրել միջազգային տիեզերակայանի փորձարկումները: 2021 թվականին պատրաստվելու է համակարգի ավելի բարդ ու ավելի արդիական տարբերակը, որի համար նախատեսվել է 10 միլիոն դոլար:
Շվեդիայի KTH տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները նոր գյուտ են արձանագրել, որը հույսեր է արթնացնում, որ մոտ ապագայում բժիշկները վնասված ոսկրերը միմյանց միացնելու համար այլևս չեն օգտվելու անհանգստացնող մետաղե պտուտակներից : Ատամնաբույժներն օգտվում են կպչուն սոսինձից: Շվեդ գիտնականների նոր փորձի շնորհիվ հնարավոր կլինի դադարեցնել վնասված ոսկրերի բուժման համար մետաղե պտուտակների օգտագործման գործընթացը: Նրանք տեղեկացրել են օրգանիզմին հարմարվող բիոլոգիական սոսինձ արտադրելու մասին, որը կարող է խոնավ ոսկրերն ամուր միացնել իրար: Այս մեթոդով ոսկրերի վերանորոգման գործընթացը տևում է ընդամենը հինգ րոպե: Սոսինձը տեղադրվում է հատուկ թելիկների վրա ՝ միացվելով վնասված ոսկրին: Վերջում ոսկրերի ծայրամասերը միացվում են: Սոսինձը 55 անգամ ավելի ուժեղ է, քան ստոմատոլոգների օգտագործած տարբերակը: Ներկայումս այդ մեթոդը գտնվում է փորձնական փուլում: Biomedical bonding նորաստեղծ ընկերությունը փորձում է մոտ ապագայում սոսնձի արտադրումն առևտրականացնել:
Ճապոնացի գիտնականները փորձարկում են մեզի անալիզի օգնությամբ քաղցկեղի ախտորոշման միջոցը: Ճապոնական «Հիտաչի» ընկերությունը հավանաբար աշխարհում առաջինն է, որ միմիայն հիվանդի մեզի անալիզի օգնությամբ , հնարավոր է դարձնում ճիշտ ախտորոշում կատարել: Մեթոդը կարող է օգնել մասնավորապես կրծքագեղձի ու թոքերի քաղցկեղի հիվանդությունների մոնիթորինգի համար: «Հիտաչի» ընկերության ներկայացուցչի ասածով, մեթոդը 250 լաբորատորային նմուշների անալիզի արդյունքն է: Հաստատվելու դեպքում, նոր մեթոդը կարող է օգնել բուժել մանկական քաղցկեղները : Նոր ուսումնասիրության արդյունքների շնորհիվ, հենց անհատը կարող է հիվանդության նախնական փուլում իմանալ հիվանդության մասին: