Իսլամաֆոբիան արևմուտքում (40)
Ողջույն ձեզ թանկագին բարեկամներ: Այս հաղորդման ընթացքում անդրադառնալու ենք ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու ԱՄՆ նախագահի քայլին ու այդ դեսպանատան բացման օրը բողոքի դուրս եկած պաղեստինցիների սպանությանը:
ԱՄՆ դեսպանատան Թել Ավիվից Ղոդս տեսափոխումը իրականացվեց այդ երկրի տերերի՝ պաղեստինցիների սպանությամբ: Սիոնիստական ռեժիմի բանակը արյամբ շաղախեց ԱՄՆ-ի դեսպանատան տեղափոխման քայլի դեմ բողոքող տասնյակ հազար պաղեստիցիների: Պաղեստինցիները համախմբվել էին այդ քայլի դեմ բողոքելու համար, սակայն նրանց բողոքի կանչը պատասխանվեց փամփուշտներով և մյուս կողմից մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ ամերիկացիները իսրայելցիներին չասացին, որ բողոքելը ողջ մադկության քաղաքացիական իրավունքն է: Աշխարհի պատմության մեջ, ոչ մի դեսպանատան բացումը չի ուղեկցվել 85 մարդու սպանությամբ: Այս անմարդկային ռեկորդը պատկանում է Նեթանյահուին ու Թրամփին: Նեթնայահուն և Թրամփի փոխարեն նրա դուստրն ու փեսան այն դեպքում էին նորակառույց դեսպանատան մեջ ուրախանում, միմյանց կենաց խմում, ծափահարում ու խաղաղության ճառեր արտասանում, երբ օկուպացված տարածքներում Սիոնիստական կեղծ ռեժիմի բանակը հաջորդական անգամ սպանդի էր ենթարկում պաղեստիցիներին: Այս անողոք ջարդի ընթացքում զոհվեցին 85 և վիրավորվեցին 2700 պաղեստինցիներ: Զոհվածների մեջ կային 6 անչափահաս երեխաներ: Վիրավորների կեսը վնասներ են ստացել իրական փամփուշտներով: Մի մանուկ արցունքաբեր գազ շնչելու պատճառով մահացել է: ԱՄՆ-ի դեսպանատան ներսում ու դուրսը տեղի ունեցածի համեմատությունը ինքնին բավական է մարդու իրավունքների ոլորտում ԱՄՆ-ի հայտարարությունները անվավեր ճանաչելու համար: Եթե այս կարգի հանցագործություն տեղի ունենար ԱՄՆ-ին ընդդիմացող մի երկրում հենց ինքը Թրամփն ու նրան ուղեկցողները մտահոգություն կհայտնեին մարդու իրավունքների խախտման վերաբերյալ ու պատժամիջոցներ կսահմանեին այդ երկրի դեմ: Ղոդսում ԱՄՆ-ի դեսպանատան բացման արյունալի օրը, որպես սիոնիստական օկուպացիայի պատմության սև ու տխուր օր կմնա պաղեստինցիների, մուսուլմանների ու աշխարհի ազատատենչ ու արդարատենչ ժողովուրդների հիշողության մեջ:
Թել Ավիվից Ղոդս ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը կատարվեց այն օրը, որ պաղեստինցիները կոչում են նաքբայի կամ աղետի օր: Սիոնիստները նաքբայի օրը վերածեցին արյան օրվա և մի նոր նախադասություն էլ գրեցին իրենց բռնազավթումների պատմության մեջ: Պաղեստինցիները նաքբայի օր անունը օգտվում են Պաղեստինում 1947թ. դեկտեմբերից մինչև 1949թ. հունվար ամիսը սինոնիստների կողմից իրականացված ագրեսիայի ու բռնազավթումների ընթացքում տասնյակ հազար պաղեստինցիների արատաքսումը հիշելու համար: Սիոնիստները պաղեստիինցիներին իրենց տնից, գյուղից, քաղաքից ու հայրենիքից հեռացնելու համար կատարեցին ցանկացած հանցագործություն: Հրդեհվեցին ու ավերվեցին շուրջ 600 գյուղեր: Անգթորեն սպանվում էր սիոնիստների ագրեսիային ընդդիմացող ժողովուրդը: Դեյր Յասին ու Քաֆար Ղասեմ գյուղերի ժողովուրդների սպանությունը գրանցվել է Պաղեստինի նկատմամբ Սիոնիստական ռեժիմի ոտնձգությունների ու հանցագործությունների պատմության մեջ: Մայիսի 15-ը Իսրայելի կեղծ ու օկուպանտ ռեժիմի գոյության հռչակման օրն է: Պաղեստինցիները այդ օրը նաքբայի օր են անվանել և այդ օրը երթ կազմակերպելով դեպի օկուպացված տարածքներ նոր սերնդին հիշեցնում են իրենց հողերի բռնազավթումը: Այս երթը կոչվել է «Վերադարձի իրավունք» այն հույսով, որ մի օր ազատագրվելու են այդ տարածքները: Սակայն այս տարի, Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Ղոդս տեղափոխելու որոշմամբ «Վերադարձի իրավունք» երթը ներկվեց պաղեստինցիների արյամբ: Թրամփը հակամարդկային ու հակաիսլամական դիրքորոշմամբ, Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակելով իրականացրեց օկուպանտ սինոնիստների տասնյակ տարիների ցանկությունը: ԱՄՆ նախագահներից ոչ մեկը Թրամփի չափ սիոնիստական լոբբիի ու Իսրայլելի կեղծ ռեժիմի պետայրերի ազդեցության տակ չի եղել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի տեսաուղերձով շնորհավորել է Թել Ավիվից Ղոդս ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը և գոհունակություն հայտնելով այդ կապակցությամբ ասել է, որ այդ դեպքը պետք է իրականացված լիներ տարիներ առաջ: Նա նույնպես հավելել է.«Դեսպանատան տեղափոխումը մեր ամենամեծ հույսն է տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում»:
Շարունակելով իր խոսքերը Դոնալդ Թրամփն ասել է.«ԱՄՆ-ն դեռևս հավատարիմ է կայուն խաղաղության համաձայնության շրջակնակերում հնարավություններ ստեղծելու խոստմանը: ԱՄՆ-ն շարունակ լինելու է մեծ գործընկեր ու բարեկամ խաղաղության ու ազատության ոլորտում»: Ղոդսում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությանը ունեցած ելույթում Սիոնիստական կեղծ ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ-ին անվանել է «Իսրայլելի ամենալավ բարեկամն ու դաշնակիցը»: Թրամփը այն պայմաններում է ԱՄՆ դեսպանատան տեղափոխմամբ խոսում տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման մասին, երբ այս երկրի ամենամոտիկ դաշնակիցները այդ թվում նաև Բրիտանիան դեմ են հանդես եկել նրա այդ քայլին և այն նաև դեմ են համարել փոխզիջման գործընթացին: ԱՄՆ-ի ներսում այդ երկրի վրա իշխող քաղաքական հոսանքի մի մասը այս իրողությունը համարում է փոխզիջման բանակցությունները դեպի գերեզման տանող քայլ: ԱՄՆ նախագահի համար արդեն սովորություն է դարձել իրականությունները գլխիվայր ներկայացնել, այնպես որ նույնիսկ եվրոպացի գործընկերները կասկածամտության ակնոցով են նայում ԱՄՆ-ին: Հակազդելով ՀԳՀԾ-ից դուրս գալու ԱՄՆ-ի քայլին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն ասել է.«ԱՄՆ նախագահի կողմից ՀԳՀԾ-ից դուրս գալու վերաբերյալ որոշումը խոսում է ԱՄՆ-Գերմանիա և Վաշինգտոն-Եվրոպա հարաբերությունների փոփոխության մասին»: Սիոնիստները խոր թշնամանք ու ատելություն են տածում մուսուլմանների հանդեպ և ցանկացած մուսուլման, ով ընդդիմանում է նրանց ագրեսիային ու վայրագություններին վերջիններիս կողմից ահաբեկչության, ընդվզման ու ծայրահեղականության մեջ է մեղադրվում: Արևմուտքում տարածվող իսլամաֆոբիայի ու իսլամատյացության կուլիսներում թաքնված են սիոնիստները և այնտեղից էլ ղեկավարում են այդ հոսանքները: Նրանք փորձում են այդ քաղաքականության կիրառմամբ կոծկել Պաղեստինի օկուպացված տարածքներում իրականացրած հանցագործությունները: Նրանք հայրենիքի ազատագրման համար պայքարող ՀԱՄԱՍ-ի, Իսլամական Ջիհադի և Հեզբոլլահի մարտիկներին ահաբեկչության ու ծայրահեղականության մեջ են մեղադրում ու նրանց աջակիցներին էլ անվանում են ահաբեկչության աջակիցներ:
Այսպիսի միջավայրում Դոնալդ Թրամփը Նաքբայի օրը սիոնիստների ձեռքով պաղեստիցիների սպանությունը վերագրում է ՀԱՄԱՍ շարժման: Համաշխարհային հանրության համար արդեն բացահայտվել է Սիոնիստական հանցագործ ռեժիմի ու նրա աջակիցների էությունը: Արևմտյան ԶԼՄ-ներում Նաքբայի օրվա ընթացքում պաղեստինցիների սպանության արտացուլումը բացեիբաց խոսում է այս իրականության մասին: Ֆրանսիայի ձախակողմյան Լիբերասիոն օրաթերթը Գազայում Նաքբայի օրը պաղեստիցիների սպանությունից մեկ օր անց տպագրելով ընդհարումների ու վիրավորների տեսարանից արված մի լուսանկար և խոշոր տառերով գրելով «Ղոդս-Գազա, մի դեսպանատուն և զանգվածային կոտորած» վերնագիրը օրաթերթի առաջին էջը հատկացրել էր ԱՄՆ դեսպանատան խորհրդանշական տեղափոխության և այդ օրվա մահաբեր դեպքերին: Լիբերասիոն օրաթերթի գրելով Նաքբայի օրվա ողբալի ու մահաբաեր իրադարձությունների հեղինակները երկու հոգի են՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն: Ապա օրաթերթը շարունակում է.«Այս անձինք մեծարելով ԱՄՆ-ի դեսպանատան Թել Աիվիվց Ղոդս տեղափոխումը խորհրդանշական կերպով բացառել են Պաղեստինի կառավարության ձևավորումը»: Լիբերասիոնը տպագրել էր Դոնալդ Թրամփի ծաղրանկարը, որտեղ նա քայլում է և նրա գլխից բարձրացող հրդեհից երկնքում սև ամպ է գոյացել: Այդ ծաղրանկարում Դոնալդ Թրամփը ասում է.«Ես գալիս եմ Միջին Արևելքում խաղաղություն հաստատելու»: