Սաուդյան ռեժիմը և միջազգային հանցագործությունները Եմենում(7.Ուժի կիրառման արգելման սկզբունքի խախտումը)
Բարև Ձեզ, հարգելի բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Սաուդյան ռեժիմը և միջազգային հանցագործությունները Եմենում» հաղորդաշարի հերթական թողարկումը: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչպես է Սաուդյան Արաբիան կիրառում ուժի քաղաքականությունը Եմենում, ինչը դեմ է միջազգային սկզբունքներին:
Պետք է ասել, որ միջազգային իրավունքների հարցում խիստ կարևորվում է ուժի կիրառման արգելման սկզբունքը: ՄԱԿ-ի կոնվենցիայի երկրորդ կետի համաձայն, երկրների միջև տարաձայնությունները պետք է լուծվեն խաղաղ կերպով, որպեսզի չխաթարվեն միջազգային անվտանգությունն ու արդարությունը: Նույն կետն արգելում է նաև ուժի կիրառումը որևէ երկրի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ:
ՄԱԿ-ի 1970թ. հռչակագրի համաձայն, զավթիչ պատերազմը համարվում է հանցագործություն` ուղղված խաղաղության դեմ: Եվ նման քայլ կատարող յուրաքանչյուր երկիր, միջազգային պատասխանատվության է ենթակա:
ՄԱԿ-ի ԱԽ-ն անտեսեց Սաուդյան Արաբիայի հարձակումը Եմենի վրա
1970թ. հռչակագրի համաձայն, կառավարությունները չեն կարող ուժի կիրառմամբ թույլ չտալ ժողովուրդներին որոշել սեփական ճակատագիրը կամ նրանց զրկել անկախությունից: Երկրները չպետք է այլ երկրներում կազմակերպեն կամ աջակցեն ներքին ապստամբություններին, կամ ահաբեկչական գործողություններ կատարեն: Բացի այդ, երկրներին չի թույլատրվում զինված խմբեր ուղարկել այլ երկրներ: Անկասկած, միջազգային օրենքների համաձայն, ուժի կիրառումը խստորեն արգելվում է: Հետևաբար, դրա դեմ ուղղված ցանկացած համաձայնություն և կոալիցիա, օրինականություն չունի: ՄԱԿ-ի կոնվենցիայի 6-րդ բաժնում խոսվում է այն մասին, թե անվտանգության խորհուրդն ինչպես պետք է լուծի հակամարտությունները: Դրա համաձայն, խորհուրդը երկրներին կոչ է անում իրենց խնդիրները լուծել խաղաղ կերպով և իրավական դաշտում: Հակառակ դեպքում տարաձայնություններ ունեցող երկրները պետք է այդ խնդիրներն ուղարկեն ԱԽ, որպեսզի այս կառույցը կայացնի համապատասխան որոշում:
ՄԱԿ-ի կոնվենցիայի 7-րդ բաժնի 81-րդ կետն ասում է. “ՄԱԿ-ի որևէ անդամի դեմ զինված հարձակման դեպքում, կառույցը օրինական է համարում ինքնապաշտպանությունը: Սակայն եթե հարձակում չի կատարվել, ուժի կիրառումն ինքնապաշտպանության անվան տակ, անօրինական է”: Այստեղ հատկապես կարևորվում է անհրաժեշտությունը և համարժեքությունը` ինքնապաշտպանության հարցում: Դա հաստատվել է նաև միջազգային դատաիրավական ատյանի կողմից: Այս ատյանն ընդգծում է, որ այն կառավարությունը, որը փորձի անօրինական ձևով ինքնապաշտպանություն իրականացնել, և այլ երկրներ նրան պաշտպանեն, միայն այն ժամանակ կկարողանա օգտվել այս իրավունքից, երբ դառնա ռազմական հարձակման զոհ: Բոլոր սկզբունքները` ուժի կիրառման և ինքնապաշտպանության վերաբերյալ, Եմենի դեմ Սաուդյան Արաբիանյի հարձակման շրջանակներում խախտվել են: Փաստերի համաձայն, այդ հարձակումը կրում է անօրինական բնույթ:
ՄԱԿ-ի կոնվենցիայի 53-րդ կետի համաձայն, որևէ երկրի դեմ գործողություն իրականացնելու համար, նախ պետք է թույլտվություն ստանալ Սաուդյան Արաբիայից: Սաուդյան իշխանավորները Եմենի հետ իրենց տարաձայնությունները լուծելու վերաբերյալ որևէ դիմում չեն ներկայացրել ԱԽ-ին: Սակայն 2015թ. ԱԽ-ն հաստատեց 2216 բանաձևը, որտեղ անտեսվում է սաուդցիների հարձակումը Եմենի վրա, պաշտպանելով Եմենում Պարսից ծոցի համագործակցության խորհրդի միջամտությունները և հատսատվում է սաուդցիների հարձակումը Եմենի վրա: Հարձակումներ, որոնց հետևանքով զոհվել են հազարավոր եմենցիներ և վնասվել են երկրի ենթակառուցվածքները:
Եմենի վրա Սաուդյան Արաբիայի հարձակումն արդարացնելու համար, վկայակոչվում է Մանսուր Հադիի նամակը, որում վերջինս պահանջել է, որ Սաուդյան Արաբիան միջամտի իր երկրի ներքին հարցերին: Բացի այդ, վկայակոչվել է նաև արաբական 5 երկրների կողմից ընդունված բանաձևը, որտեղ նշված է, որ գործողությունների հիքմում ընկած է Ալ Ղաիդայի դեմ պայքարը: Սակայն դրանցից ոչ մեկը իրավական հիմք չունի: Որովհետև Սաուդյան Արաբիան և Եմենի պատերազմի մասնակից Պարսից Ծոցի անվտանգության խորհրդի անդամներից ոչ մեկը Եմենի կողմից բռնության չի ենթարկվել: Եմենի հարցով չի նշվում անգամ կանխարգելիչ պաշտպանության իրավունքի հարցը: 21-րդ դարի սկզբին կանխարգելիչ հարձակման խնդիրը արծարծվեց: Սակայն Սաուդյան Արաբիան և Եմենի պատերազմում նրա աջակիցները որևէ կապ չունեն այս կետի հետ, քանի որ չեն կարող ապացուցել, որ Եմենի բանակը կամ աշխարհազորայինները նպատակ են ունեցել հարձակվել Սաուդյան Արաբիայի վրա: Ընդհակառակը, փաստերը ցույց են տալիս, որ Սաուդյան Արաբիայի հարձակումից հետո եմենցիները նույնիսկ չեն կարոացել ինքնապաշտպանության դիմել և երկար ժամանակ Եմենի կողմից կոալիցիոն ուժերի դեմ որևէ հարձակում չի իրականացվել:
Որոշ երկրներ, այդ թվում նաև ԱՄՆ-ն, վերջին տարիների ընթացքում փորձել են շահարկել այս խնդիրը և հարձակվել են որոշ երկրների վրա, միայն այն պատճառով, որ նրանց կողմից հարձակման հավանականություն է եղել: Սակայն հարց է ծագում, թե ինչպես կարելի է մի երկրի թույլ տալ հարձակվել մեկ ուրիշ երկրի վրա, եթե վերջինիս կողմից հարձակման հավանականություն է եղել: Նման վերաբերմունքն ընդհանրապես չի համապաստախանում միջազգային իրավունքին:
Իրավաբանական հարցերի փորձագետ Նասեր Ղորբանիան նշում է, որ միջազգային օրենքում ուժի կիրառումն այլ երկրի դեմ, խստորեն արգելվում է: Սաուդյան Արաբիան հարձակվել է Եմենի ռազմական ու ոչ ռազմական թիրախների վրա: Նույնիսկ Եմենի թթվածին արտադրող միակ գործարանը հարձակման է ենթարկվել սաուդական կոալիցիայի կողմից: Այդպիսով, Սաուդյան Արաբիան խախտել է ուժի կիրառումն արգելող օրենքը: Ընդհանուր առմամբ, սաուդցիների այն արդարացումները, թե Անսարալլահ ժողովրդական շարժումն ու եմենական այլ ուժերը սպառնալիք են համարվում տարածաշրջանում, չունի որևէ հիմք, որպեսզի Ռիադը Եմենի վրա հարձակում իրականացներ: Իրանակությանը չի համապատասխանում նաև Ալ Ղաիդայի դեմ պայքարելու վերաբերյալ հայտարարությունը: Որովհետև փաստերը վկայում են, որ Սաուդյան Արաբիայի հարձակման հետևանքով, այդ խմբերը Եմենի հարավում ավելի են աշխուժացել: Հատկապես բազմաթիվ են փաստերը, որ անցած տարիների ընթացքում Սաուդյան Արաբիան աջակցել է այդ երկու խմբերին և այս երկրի հայտարարությունը այդ խմբերի դեմ պայքարելու մասին, անընդունելի է: