Ռուհոլլահի դպրոցում (5.Դատավարություն)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i95696-Ռուհոլլահի_դպրոցում_(5.Դատավարություն)
Այս հաղորդումը նվիրված է դատավարության մասին իմամ Խոմեյնիի տեսակետներին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 16, 2018 13:53 Asia/Tehran

Այս հաղորդումը նվիրված է դատավարության մասին իմամ Խոմեյնիի տեսակետներին:

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ,  ներկայացնում ենք «Ռուհոլլահի դպրոցում» հաղորդաշարի հեթական  թողարկումը: Եթե հիշում եք, նախորդ հաղորդումներում խոսցինք արդարության վերաբերյալ իմամ Խոմեյնիի տեսակետների մասին: Նշեցինք, որ արդարությունն ԻԻՀ հիմնադրի գաղափարների առանցքներից  մեկն էր: Խոսեցինք նաև այն մասին, որ իմամ Խոմեյնին կարևորում էր արդարության և' իրավական, և’ տնտեսական և' քաղաքկան և' հասարակական կողմերը: Իսալամական հեղափոխության ամենակարևոր նպատակներից էր համակողմանի արդարության հաստատումը երկրում:

Ինչպես գիտեք, դատաիրավական արդարությունը շատ կարևոր տեղ է զբաղեցնում այս հասկացության մեջ, որի հիքմում ընկած են արդար օրենքներ և իրավական մեխանիզմներ, որոնք էլ իրենց հերթին նպաստում են, որ հասարակության շրջանում հաստատվի արդարությունը: Այս հաղորդման ընթացքում կխոսենք այդ խնդիրների մասին:

Դատաիրավական հարցերի վերաբերյալ իմամ Խոմեյնիի գաղափարներին կարելի է ծանոթանալ նրա «Թահրիր օլ Վասիլե» գրքում: Այս գրքում կա հատուկ բաժին, որտեղ խոսքը գնում է իսլամի տեսակետից դատական համակարգի մասին: Սակայն դա հարցի մի կողմն է: Որովհետև իմամ Խոմեյնին, բացի այդ գրքից, մոտ մեկ տասնամյակ որպես երկրի առաջնորդ եղավ և բազմիցս ուղղակի կամ անուղղակի ձևով ներկայացրեց իր տեսակետները, որոնք համապատասխանում էին ժամանակին: Ուստի իմամ Խոմեյնիի գաղափարները կարելի է ներկայացնել և ոչ միայն տեսական այլև գործնական կողմերից:  

Իմամ Խոմեյնիի դատաիրավական գաղափարախոսության հիմքում ընկած է արդարության հասկացությունը: Իմամ Խոմեյնին այս կապակցությամբ ներկայացրել է մի քանի խնդիրներ: Նախ որ դատաիրավական համակարգը կրոնագիտության ամենակարևոր կողմերից է: Իմամ Խոմեյնին դատաիրավական համակարգը համարում է իսլամական իշխանության հիմքերից մեկը: Երկրորդ հերթին, իմամ Խոմեյնիի տեսակետից, դատաիրավական համակարգի իրականացման գործում պետք է նաև անպայման տեսանելի լինեն աստվածային վճիռները և դրանք իշխանության կողմից տարածվեն մարդկանց կյանքում: Երրորդ սկզբունքը, որը շատ էր կարևորում իմամ Խոմեյնին, այն էր, որ դատաիրավական համակարգը պետք է գործի այնպես, որ պաշտպանելով մարդկանց իրավունքները, հնարավորություն ստեղծի արդարությունն ու դատաիրավական անվտանգությունը հաստատելու համար: Քանի որ իսլամի և հատկապես շիականության տեսակետից, իմամները այս համակարգում կարևորում էին դատավորների պայմանները,նրանց վերաբերմունքն օրենքի նկատմամաբ և մեղադրյալի իրավունքներն ու այլ խնդիրներ:

 

Իմամ Խոմեյնիի տեսակետից, ԻԻՀ ապագան կախված է նրանից, թե որքանով է  դատաիրավական համակարգը առողջ կամ անառողջ: Նա ասում է. «Դատաիրավական համակարգը շատ կարևոր է, քանի որ այն ուղղակիորեն կապ ունի մարդկանց կյանքի, հարստության, արժանապատվության հետ: Այս բոլորը տեղի է ունենում դատական իշխանության շրջանակներում և եթե դատավորը սխալ լինի, պարզ է, թե ինչ կկատարվի: Իսլամը կարևորում է  դատաիրավական համակարգը: Այսօր արդարադատության կառույցը և հեղափոխության դատարանները պետք է պահպանեն ԻԻՀ և իսլամի պատիվը և այս համակարգում որևէ շեղում չպետք է լինի: Հակառակ դեպքում, մարդիկ կհիասթափվեն իսլամական հանրապետությունից և հոգևորականներից»:

Հենց այս հիման վրա էլ, երբ հաստատվեց երկրի սահմանադրական օրենքը և դատական իշխանությունները, Իմամ Խոմեյնին  բազմիցս անդրադարձավ այս խնդրին և ուշադրություն սևեռեց բազմաթիվ հարցերի վրա: Իմամ Խոմեյնիի տեսակետից, վճիռ կայացնելն ու դատելը շատ ծանր պարտականություն է, որը  բարձրյալն Աստված դրել է իսլամի մարգարեի ուսերին և նրա կողմից` իմամների ուսերին: Ուստի միայն նա է կարող դատել, ով լիարժեք կրոնագետ է և տիրապետում է  կրոնական բոլոր սկզբունքներին: Իսկ բացի նրանից նա, ով այս գործն անի, սխալ վճիռ կկայացնի:

Իմամ Խոմեյնիի տեսակետից, արդարությունը պետք է հաստատվի իսլամական սկզբունքների հիման վրա: Նա ասում է. «Թե մեր դատարաններն արդար վերաբերմունք չցուցաբերեն իսլամական ուսմունքների և սկզբունքների համաձայն, մեր կրոնին կվնասեն»:

Իմամ Խոմեյնին մշտապես դատավորներին զգուշացնում էր այս կապակցությամբ և նրանց կոչ անում անկողմնակալ լինել: Նրա կարծիքով, դատավորը պետք է ուշադրություն դարձնի երկու կողմերի խնդիրներին, անկախ լինի, անտեսի դատարան դիմողների հասարակական դիրքը,  թույլ չտա, որ մեղադրյալին վիրավորանք հասցվի և թույլ չտա, որ  մարդկանց անձնական կյանքը քննարկման թեմա դառնա: Իմամ Խոմեյնին շատ էր կարևորում նաև հավասարությունն օրենքի նկատմամբ: Իրավաբանական տեսակետից հավասարությունն ունի երկու իմաստ: Նախ` մարդկանց հավասարությունն իրար հետ, անկախ սեռից,  ռասայական, լեզվական, կրոնական, գաղափարական  պատկանելիությունից: Որովհետև բոլոր մարդիկ ունեն արժանապատվություն, ինչպես նաև իրավունքներ ու պարտականություններ: Եվ նրանց միջև չի կարելի տարբերություն դնել: Երկրորդը հավասարությունն է օրենքի նկատմամբ: Օրենքը պետք է պահպանի բոլորի իրավունքներն ու առանց խտրության տարածվի բոլորի վրա: Օրենքի դիմաց հավասարությունը դատաիրավական համակարգում արդարության հիմքն  է կազմում: Իրավաբանական համակարգի շրջանակներում, պատասխանատու անձնինք չպետք է խախտեն այս օրենքը և ըստ իրենց անձնական ճաշակի, որոշ արտոնություններ տան հասարակության որոշ անդամների: Հավասարությունն օրենքի նկատմամբ նշանակում է, որ օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար: Իմամ Խոմեյնին կարևորելով այս սկզբունքը, կարևորում էր նաև դատավորի ու դատական մարմնի անկախությունը: Հակառակ դեպքում խախտվելու էր արդարության սկզբունքը: Նա այս կապակցությամբ ասում էր. «Դատական իշխանությունը բռնության ենթարկված մարդկանց ապաստարանն է: Այն պետք է անկախ լինի և ոչ մի պաշտոնյա իրավունք չունի  միջամտել դատական հարցերին»:

Իմամ Խոմեյնին պնդում էր, որ դատավորները պետք է լինեն անկախ և բոլորին դատեն ըստ օրենքի: Իսկ դատական պրոցեսում որևէ դերակատարություն չպետք է ունենան ոչ փողը և ոչ էլ պաշտոնը: Նրա խոսքերով. «Իսլամի տեսակետից, դատավորն անկախ է և ունի ծանր պարտականություններ: Դատավորը պետք է անկողմնակալ լինի բոլոր առումներով: Նրա համար պետք է հավասար լինեն և երկրի նախագահը և բանվորը: Սա այն հարցերից է, որին պետք է խիստ ուշադրություն դարձվի»:

Իմամ Խոմեյնին մտածում էր, որ քանի որ հոգևոր խավն է երկիրը ղեկավարում,  հավանական էր, որ դատավորները նրանց նկատմամբ կիրառեին որոշակի արտոնություններ: Ուստի հեղափոխության հաղթանակից մեկ տարի անց, նա ձևավորեց հատուկ դատարան` հոգևորականների համար, որպեսզի չեզոքացներ այս վտանգը: Նա այս կապակցությամբ ասում էր. «Իսլամի տեսակետից դատապարտյալների միջև չկա տարբերություն և բոլորը հավասար են օրենքի առաջ: Պետք է դատել նաև այն մեղադրյալներին, ովքեր կրում են հոգևորականի զգեստ»: Այս առումով շատ կարևոր է որ հոգևորականների կողմից չարաշահումներ չլինեն: Իմամ Խոմեյնին հոգևորականների համար դատարան ձևավորելիս նկատի ուներ, որ հեղափոխությունից առաջ պալատականներն ունեին դատական անձեռնմխելիություն և չէր ցանկանում որ իսլամական համակարգում էլ այդպես լիներ:  Իմամ Խոմեյնին կարևորում էր նաև դատական արդարությունը, դատաիրավական անվտանգությունն ու քաղաքացիների իրավունքներն այս համակարգում: Իսկ այդ թեմային կանդրադառնանք մեր հետագա հաղորդումների ժամանակ: