«Դարի գործարք» նախագիծը. առանցքներ,նպատակներ, դերակատարներ, հետևանքներ(1)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմավարություններից մեկը Միջին Արևելքի կապակցությամբ, «Դարի գործարք» նախագծի իրականացումն էր:
Այս հաղորդման ժամանակ կխոսենք «Դարի գործարք» նախագծի առանցնքների, նպատակների, դերակատարների ու հետևանքների մասին: Կխոսենք նաև այն մասին, թե ընդդիմադիր առանցնքն ինչպես է հակադարձել այս նախագծին:
Երկրորդ աշխարհամարտից հետո, ԱՄՆ նախագահների ամենակարևոր մարտարհարվեներից մեկը պաղեստինա-իսրայելական հակամարտությունն էր: Նրանք սակայն երբեք չկարողացան լուծում գտնել այս հակամարտության համար: Պատճառն այն էր, որ ԱՄՆ-ն կատարեց մի միջնորդի դեր, որն անկողմնակալ չէր և ավելին` պաշտպանում էր Իսրայելի ռեժիմին: Ամերիկացիներն այս կոնֆլիկտի լուծման համար ներկայացրեցին բազմաթիվ նախագծեր: Սակայն դրանք չկարողացան նպաստել հակամարտության կարգավորմանը: ԱՄՆ ներկա նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարեց, որ նպատակ ունի լուծել այս կոնֆլիկտը: Եվ այս նպատակով նա ներկայացրեց «Դարի գործարք» նախագիծը: Նախագծի հեղինակը Թրամփի փեսա և խորհրդական Ջերադ Քուշներն է: Իսկ համահեղինակներն են ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեյսոն Գրինբլաթը և բռնադրավված Պաղեստինում ԱՄՆ դեսպան Դեյվիդ Ֆրիդմանը: Թեև նախագծի առանցքները հստակ չեն ներկայացվել, սակայն այն քայլերից, որ արվել են այս ամիսների ընթացքում, կարելի է հասկանալ, թե ընդհանուր նախագծի առանքն ինչ է կազմում: Ամենակարևորն այն է, որ բռնագրավված տարածքներում ստեղծվի երկու երկիր` Իսրայել և Պաղեստին: Երկու երկրի նախագիծն արդեն երկար տարիներ հատկապես Պաղեստինում, ընդունվել է: Սակայն տարաձայնություններ կան նախագծի մանրամասների մեջ: Մասնավորապես` Պաղեստինի իսլամական խմբերը դեմ են նախագծի որոշ կետերին, ինչն էլ պատճառ է դարձել որ այն մինչ այժմ իրականություն չդառնա: «Դարի գործարք» նախագծում ԱՄՆ-ն Միջին Արևելքի համար ներկայացրել է հետևյալ պատկերը: Առաջին հերթին, հին Երուսաղեմը պետք է հանձնվի Սիոնիստական ռեժիմին` որպես մայրաքաղաք: 2017թ դեկտեմբերին Թրամփը հայտարարեց, որ Սիոնսիտական ռեժիմի մայրաքաղաք է ճանաչում Երուսաղեմը և հայտարարեց, որ պետք է շուտափույթ կերպով քայլեր ձեռնարկել, որպեսզի ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից փոխադրվի Երուսաղեմ: Դա տեղի ունեցավ 2018թ մայիսին:
Միջին Արևելքի հարցերով փորձագետ Հադի Սեյեդ Աֆղային այս կապակցությամբ ասում է. «Առաջին քայլը, որ այս կապակցությամբ վերցվեց, Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Սիոնսիտական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելն էր: Այլ խոսքով, կարելի է հասկանալ, որ «Դարի գործարք» նախագծի հիմնական առանցքը Երուսաղեմը հերականացնելու և միատարր դարձնելու հարցն է: Եվ ըստ երևույթին, առերևույթ խաղաղ բանակցություններում այս հարցը կազմելու է գլխավոր առանցքը»:
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ խաղաղության բանակցություններից Երուսաղեմի հարցը դուրս է մղվելու: Այս նախագծում առաջարկվել է, որ Պաղեստինի մայրաքաղաք հռչակվի Աբուդիս շրջանը, որը գտնվում է Երուսաղեմից դուրս: Իսրայելական «Հաարեց» օրաթրեթն այս կապակցությամբ գրել է. ««Դարի գործարք» անվամբ Թրամփի նախագծի մանրամասները, ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն նպատակ ունի Երուսաղեմի արևլյան Աբուդիս գյուղը դարձնել Պաղեստինի մայրաքաղք: Փոխարենն Իսրայելը կհրաժարվի երեքից հինգ պաղեստինյան գյուղերից, որոնք գտնվում են Երուսաղեմի մերձակայքում: Հարկ է նշել, որ այս գյուղերը Իսրայելի կառավարության կողմից կցվել են Երուսաղեմի քաղաքապետարանին` 1967թ պատերազմից հետո»: Միևնույն ժամանակ, Երուսաղեմի հին շրջանը մնալու է Իսրայելի իշխանության տակ: Թրամփն իր նախագծում որևէ առաջարկ չունի Իսրայելի համար, որպեսզի այդ ռեժիմը հրաժարվի ավաններից: Երկրորդ խնդիրն այն է, որ ԹՐրամփի նախագծում, նախատեսվում է, որ պաղեստինյան երկիրը չի ունենա բանակ և զենք: Նախագծի համաձայն, Պաղեստինի փախստականների վերադարձի հարցը չի քննարկվում և պաղեստինցի փախստկանները պետք է շարունակեն ապրել այն վայրերում, որոնք վերաբնակեցվել են: Այդպիսով ապահովվելու է Իսրայելի անվտանգությունը: Նախագծով նախատեսվում է սիոնիստաբնակ ավանները հանձնել Իսրայելին: Այն ավանները, որ նույնիսկ չեն քննարկվել Իրսյաելի ու պաղեստինյան որոշ խմբերի բանակցությունների ժամանակ: Իսկ «Դարի գործարք» նախագիծը դրանք պաշտոնապես ճանաչում է:
«Դարի գործարք» նախագծի նպատակները
Այս նախագիծը կարելի է համարել մեծ ծառայություն` Սիոնիստական ռեժիմին: Նախագիծը ներկայացվում է այն պայմաններում, երբ 33-օրյա և 51-օրյա պատերազմները ցույց տվեցին, որ ավարտվել են Սիոնիստական ռեժիմի անպարտելության ժամանակները: Մյուս կողմից, դարի առևտուր նախագիծն այն պայմաններում է ներկայացվում Թրամփի կողմից, երբ ընդդիմադիր ճալատը, ազատվելով Սիրիայում և Իրաքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից, վերականգնում է իր ուժերը: Իսրայելցիները մինչ այժմ բազմիցս հայտարարել են, որ այլևս չունեն վերոնշյալ պատերազմներին դիմադրելու կարողություն: Այսպիսի պայմաններում, այս նախագիծը նպատակ ունի պաշտպանել Իսրայելին ընդդիմադիր շարժումներից, փոխհատուցելով ԱՄՆ-Իսրայել նախկին նախագծերը: Պաղեստինի խնդրից հետո ըստ երևույթին, «Դարի գործարք» նախագծի նպատակներից է նաև թուլացնել ընդդիմադիր առանցքը: Միջին Արևելքը վերջին տասնամյակների ընթացքում ականատես է եղել, թե ինչպես են կապվում հաշտության կողմնակիցների ու ընդդիմադիրների բևեռները: Հաշտության կոմղնակիցները կողմ են Իսրայելի հետ հաշտությանը, իսկ ընդդիմադիրները պնդում են, որ պետք է դիմադրել Սիոնիստական ռեժիմի ոտնձգություններին: 2011թ արաբական շարժումների սկսվելուց հետո, որից հետո տապալվեցին բռնատեր վարչակարգերը, Միջին Արևելքում սկսվեցին նոր գործընթացներ` ընդդիմադիր առանցքի հզորացման ուղղությամբ: Հենց այդ պատճառով որոշ քայլեր ձեռնարկվեցին` Սիրիան ապակայունացնելու ուղղությամբ, նպատակ ունենալով թուլացնել և Սիրիային և ընդդիմադիր ճակատին: Այդուհանդերձ, այն, ինչ տեղի ունեցավ Սիրիայում, փաստեց հակառակը: Այդ երկրի վարչակարգը պահպանվեց, իսկ Միջին Արևելքի ընդդիմադիր ճակատը նոր ուժ ստացավ: «Դարի գործարք» նախագծի նպատակներից է նաև մոտենալ արաբներին ու Իսրայելին, ու նրանց դեմ հանել ընդդիմադիր առանցքի ու Իրանի դեմ: Տարածաշրջանում իսամական զարթոնքի ի հայտ գալուց հետո, երբ ընդդիմադիր ճակատը տապալելուն ուղղված բոլոր ջանքերն ապարդյուն անցան, ԱՄՆ-ն նպատակ ունի արաբների ու սիոնսիտների գաղտնի հարաբերությունները վերածել պաշտոնական հարաբերությունների: Անցած մարտին սաուդյան գահաժառանգ Մուհամմադ Բին Սալմանը պաշտոնապես ճանաչեց Սիոնիստական ռեժիմին: Այնուհետև Սիոնիստական ռեժիմին պաշտոնապես ճանաչեց Բահրեյնը: Եվ այս քայլերն իրականացվում են «Դարի գործարք» նախագծի շրջանակներում: Այդ քայլերի նպատակն է Միջին Արևելքում լեգիտիմացնել Իսրայելին: Թրամփը փորձում է այս նախագծով բարձրացնել իր հեղինակությունը, պնդելով, որ նախկին նախագահները չկարողացան լուծել Պաղեստինի և Իսրայելի հարցը, իսկ ինքը կարողացավ:
Հաջորդ հաղորդման ժամանակ կխոսենք «Դարի գործարք» նախագծի կողմերի և արաբական երկրների դերի մասին: