Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (75)
Հարգելի ռադիոունկնդիրներ, ներկայացնում ենք այս հաղորդաշարի ևս մեկ համար: Այս հաղորդումների ընթացքում ներկայացնում ենք Իրանի և աշխարհի վերջին գիտատեխնիկական ու բժշկական իրադարձությունները` անցած մեկ շաբաթվա ընթացքում:
Իրանի Յազդ, Թեհրան և Մանկավարժական համալասարանների հետազոտողներին հաջողվել է նանոտեխնոլոգիայի միջոցով շատ արագ և առանց մեծ ծախսերի, զարգացած սարքավորումների միջոցով ախտորոշել Ալցհեյմերի հիվանդությունը: Ալցհեյմերի հիվանդությունն այն հիվանդությունն է, որը ժամանակի ընթացքում ազդում է հիվանդի ուղեղի վրա: Հիվանդության ժամանակ հիվանդի առօրյա կյանքը խախտվում է, նա կորցնում է իր ինքնության մասին զգացողությունը: Այս հիվանդությամբ տառապողների թիվն աշխարհում գնալով աճում է, իսկ դրա ախտորոշումն իրականացվում է շատ սահմանափակ մեթոդներով:
Այս խնդիրը պատճառ է դարձել, որ այսօր ձեռնարկվեն շատ լուրջ քայլեր, հիվանդությունը կանխելու համար: Հետազոտողներից մեկի խոսքերով. “Ալցհեյմերի ախտորոշումը թույլ կտա կանխել այն և առնվազն նվազեցնել վնասի չափերը”: Մասնագետների կարծիքով, այս հիվանդության վաղաժամ ախտորոշման ամենատարածված մեթոդներից է էլեկտրոքիմիական բիոզգացողական նանոների կիրառումը: Իսկ նման նանոներ ստեղծելու համար իրականացվել են լուրջ հետազոտություններ և ամենաքիչ ծախսերով դրանք հասել են բարձր արդյունքների:
Յազդ համալսարանի գիտական խորհրդի անդամներից մեկի ասելով. “Այս հետազոտության ամենակարևոր կողմն այն է, որ նկարելու կամ այլ միջոցների փոխարեն, որոնք շատ ծախսատար են, օգտագործվում են հիվանդի արյան microRNA-ները, որպես բիոմարկերներ: Եթե հիվանդի բիոմարկերների քանակը մեծ լինի, այսինքն` miRNA-137-ի նմուշները շատ լինեն, դա կնաշանակի, որ հիվանդի մոտ առկա է Ալցհեյմերի հիվանդություն”: Հետազոտողների ասելով, էլեկտրոքիմիական մեթոդիկան ավելի էժան է, ուստի կարելի է այս ձևից օգտվել հատկապես միջին տարիքի մարդկանց հետազոտության ժամանակ, կատարելով սքրինինգ և վաղաժամ ախտորոշում, որպեսզի հիվանդությունը կանխվի: Այդ իսկ պատճառով, ներկայումս իրականացվում են ուսումնասիրություններ, որպեսզի այս ձևն ավելի կիրառելի դառնա: Հետազոտության արդյունքները հրատարակվել են RSC Advances պարբերականում, 2017թ.:
Նանոտեխնոլոգիայի ոլորտում ևս գրանցվել է նոր նվաճում: Թեհրանի Ալ Զահրա համալսարանի հետազոտողները Հաքիմ Սաբզեվարի համալսարանի և ԱՄՆ-ի Տեխաս արդյունաբերական համալսարանի համագործակցությամբ, կարողացել են ստեղծել նանո-ֆոտո-էլեկտրո կատալիզատոր, որն ունի մեծ արդյունավետություն, արևի լույսի միջոցով ջրից ջրածինն առանձնացնելու հարցում: Ներկայումս աշխարհի էներգետիկայի սպառման 85 տոկոսը հիմնված է հանածո վառելիքների, այդ թվում նավթի վրա: Եվ քանի որ նման վառելիքային աղբյուրները հարուցում են բազմաթիվ խնդիրներ, օրեցօր ավելի է կարևորվում մաքուր աղբյուրների, ինչպես օրինակ արևի էներգիայի օգտագործումը:
Ալ Զահրա համալասրանի գիտական խորհրդի անդամների ասելով, ջրածինը մաքուր էներգիայի աղբյուրներից է, որը կարող է փոխարինել հանածոներին: Այս մաքուր վառելիքը կարող է օգտագործվել ոչ միայն որպես վառելիք, այլ նաև էլեկտրական և ջրածնային շարժիչներով աշխատող ավտոմեքենաներում: Ջրածնի կիրառման ամենամեծ դրական կողմն այն է, որ դրա կիրառումը որևէ կերպ չի վնասում շրջակա միջավայրին: Ջրածնի արտադրության մեջ օգտագործվում է այնպիսի մեթոդ, որը չի վնասում կենսոլորտին: Այդ մեթոդներից է ֆոտո-էլեկտրո-քիմիան: Ջրածնի կարևոր սահմանափակումներից մեկը որպես էներգիայի մաքուր աղբյուր, դրա պաշարումն է: Ուստի ներկա դրությամբ ձեռնարկվում են քայլեր, այդ սահմանափակությունը վերացնելու համար: Աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում Գերմանիայում, այս ուղղությամբ աշխատում են խոշոր հետազոտական խմբեր: Այս նանո-ֆոտո-էլեկտրո կատալիզատորը ստացվում է երկաթի օքսիդի միջոցով, որը հնարավորություն է տալիս ստանալ ջրածին, առանց փոխելու դրա արդյունավետությունը: Այս հետազոտության արդյունքները հրատարակվել են 2018թ Applied Catalysis B: Environmental պարբերականում:

Հետազոտողներն Օմանի ծովում հայտնաբերել են աշխարհի ամենամեծ տարածքը, որն ավելի մեծ է քան Շոտլանդիան և որտեղ ոչ մի ձուկ բույս, կամ կենդանի էակ չի ապրում: Այս տարածքում թթվածնի մակարդակը շատ բարձր է, քանի որ եղանակային փոփոխություններն ու շրջանում առկա կոյուղին կլանում են թթվածինը: Այս տարածքը, որտեղ մեծ ուսումնասիրություններ չեն կատարվել, շատ մեծ է: Մարդիկ, որոնց կյանքը կապված է օվկիանոսներից, մտահոգված են նման շրջանների առկայությամբ, քանի որ դա կարող է տարածվել նաև այլ շրջաններում, վտանգելով ծովերի ու օվկիանոսների կենդանիների ու բույսերի կյանքը: Այս շրջանը հայտնաբերվել է հատուկ ջրասույզ ռոբոտների միջոցով` Օմանի ծովի ընդերքում: Գիտնականները չգիտեն, թե այս տարածքը կոնկրետ որքան է ձգվում: Սակայն հետազոտությունները վկայում են, որ դրա սահմանները տարածվում են: Պատճառը կենսոլորտի տաքացումն է և աղբի մեծ քանակը, ինչի հետևանքով թթվածնի ծավալը նվազում է: Մասնագետների կարծիքով, նման շրջաննները, որոնք կոչվում են առանց թթվածնի շրջաններ, գտնվում են 300-800 մետր խորության վրա:
