Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ(76)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i96213-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ(76)
Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչ ձեռքբերումներ են արձանագրվել այս ոլորտում, վերջին շաբաթվա ընթացքում:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Հուլիս 29, 2018 16:01 Asia/Tehran

Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ, ներկայացնում ենք «Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք այն մասին, թե ինչ ձեռքբերումներ են արձանագրվել այս ոլորտում, վերջին շաբաթվա ընթացքում:

Կանադայի Տորոնտոյի համալսարանից իրանցի հետազոտող գիտնական Հաքիմին, մի շարք այլ հետազոտողների հետ միասին արտադրել է եռաչափ տպիչ, որը խորը վերքերի վրա տպում է մաշկ: Այս սարքը մի կոշիկի տուփի չափ է և նման էմուլսիայի գործիքի: Սակայն սոսնձի փոխարեն այն արտադրում է հյուսվածք` ալժինաթից: Ալժինաթը շագանակագույն ջրիմուռ է: Տպված յուրաքանչյուր  շերտի տակ գոյություն ունի բնական թանաք` կենսական նյութերից կազմված, որոնք նման են մաշկային բջիջների: Այս նյութերը խառնվում են ֆիբրինի հետ: Ֆիբրինը կարևոր սպիտակուց է վերքերը բուժելու համար: Այն գոյություն ունի մարդու մաշկի մեջ:  

Տպիչը կշռում է  մեկ կիլոգրամ: Այն օգտագործելը շատ հեշտ է: Այս սարքի կիրառմամբ, ինկուբացիոն և լվացման փուլերը կրճատվել են և վերքն ընդամենը մեկ կամ երկու րոպեի ընթացքում ծածկվում է  մաշկով: Այս ձևը փորձարկվել է լաբորատոր մկների ու խոզուկների վրա: Հաքիմիի ասելով. «Այս տպիչը կարևոր ձեռքբերում է հատկապես հատուկ մաշկային հիվանդություն ունեցող մարդկանց բուժման համար»:


Մաշկի եռաչափ տպիչի արտադրությունը

 

Թեհրանի բժշկական համալսրաանի ինժիներաբժշկական խմբի հետազոտողները ներակայացրել են նոր ձև` ուղեղից ստացվող սիգնալների շնորհիվ էպիլեպսիայի նոպաները կանխագուշակելու համար,: Նախագծի հեղինակն ասում է, որ աշխարհում ավելի քան 65 միլիոն մարդ տառապում է  էպիլեպսիայից, ուստի խիստ անհրաժեշտ  է կանխագուշակել դրա նոպաները: Հետազոտողների ասելով, նեյրոնները, որ կոչվում են EEG, ստուգվում են էլեկտրոէնցեֆալոգրաֆիայի միջոցով: Ըստ երևույթին, նախկինում արված հետազոտությունների արդյունքները արդյունավետ ու վստահելի չեն եղել: Իսկ այս հետազոտությունն իրականացվել է ավելի բազմակողմանի մեթեդով: Դրա առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ձեռք բերված ինֆորմացիան լիարժեք է, դրա համար էլ ձեռք բերված սիգնալների հիման վրա, կարելի է հասկանալ, թե երբ է  նոպան սկսվելու և ինչպես կարելի է  այն կանխել:

Նախորդ ուսումնասիրությունների ժամանակ, ուղեղի EMG և ECG սիգնալները գրանցելու և վերլուծելու համար օգտագործվել է անտրոպիֆազի, որը պարզում է  սիգնալի անկանոն վիճակը: Իսկ այս հետազոտության մեջ անտրոպիֆազին օգտագործվում է  հիվանդ ձևով` էպիլեպսիկ հարձակումները կանխելու համար: Կլոնավորման արդյունքները ցույց են տալիս, որ վերջին հետազոտությունների արդյունքում առաջարկված ձևը, ավելի քիչ ինֆորմացիա տալով, ապահովում է  կայուն արդյունք

Էպիլեպսիայի նոպաների կանխագուշակումը

 

Փենսիլվանիայի բժիշկները կատարել են ողնաշարի վրա առաջին վիրահատությունը` ռոբոտի օգնությամբ: Վիրահատող ռոբոտները կարողանում են կատարել այնպիսի գործողություններ, որ նույնիսկ ամենահմուտ վիրաբույժները չեն կարող կատարել: Այս վիրահատության ժամանակ օգտագործվել է դավինչի ռոբոտ ձեռքը, որը կարողացել է վերացնել մի եզակի խոց, որն առաջացել է ողնաշարի այն հատվածում, որտեղ ողնաշարը միանում է գլխուղեղին: Վիրահատությունը տևել է երկու օր: Վիրահատության ժամանակ, վիրաբույժները հատուկ կտրվածքներով նախապատրաստում են ողնաշարը և ապա ռոբոտի օգնությամբ նախապատրաստում այն ուղին, որով պետք է վերացվի խոցը: Վիրահատությունը իրականացվում է հիվանդի բերանի խոռոչով: Մյուս փուլում, բժիշկները հիվանդի ոսկորների օգնությամբ վերականգնում են ողնաշարի վնասված հատվածը: Ռոբոտի դերն այս վիրահատության մեջ շատ կարևոր էր, որովհետև եթե բժիշկները հանկարծ որևէ անուշադրություն ցուցաբերեին, հիվանդը կարող էր հաշմանդամ դառնալ: Մյուս կողմից, նրանք պետք է վստահ լինեին, որ խոցն ամբողջությամբ վերացվել է: Իհարկե այս վիրահատության ժամանակ բժիշկները շատ կարևոր դեր էին կատարում:

Փենսիլվանիայի բժիշկները կատարել են ողնաշարի վրա առաջին վիրահատությունը` ռոբոտի օգնությամբ

 

Առաջին անգամ աշխարհում, ավստարլացի հետազտողներն իրականացրել են արյան հետազոտություն, որը թույլ է տալիս հասկանալ հատկապես մշտական ցավերի պատճառը: Հետազոտության ժամանակ հնարավոր է եղել տեսնել այն բջիջների գունավորումը, որոնք պատասխանատու են օրգանիզմի իմունիտետի համար: Ցավի ժամանակ նրանք փոխում են իրենց գույնը: Այսպիսով, բժիշկները գտել են նոր ուղի, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե հիվանդի ցավերը որքան ուժեղ են: Խմբի ղեկավարն ասում է, որ հետազոտությունը նոր պատուհան է բացում դեպի այս գիտությունը: Իսկ նոր գործիքն օգնում է  հիվանդին ճիշտ դեղ նշանակել: Հետազոտությունների արդյունքում գիտնականները հասկացել են, որ երբ հիվանդը ցավ է զգում, նրա իմունային բջիջներում առաջանում են մոլեկուլային փոփոխություններ: Նրանք օգտվել են  hyperspectral imaging analysis մեթոդից և որոշել են ցավի ախտանիշները: Այլ խոսքով, բժիշկներին հաջողվել է ցավի ուժգնության չափը հասկանալ և անմիջապես ցավազրկող դեղ նշանակել ըստ ցավի աստիճանի: Հետազոտությունը պարզել է նաև, որ իմունային բջիջները շատ կարևոր դեր ունեն ցավի զգացողության մեջ: Դա նշանակում է, որ գիտնականները փոխարեն ցավազրկողների վրա կենտրոնանան, պետք է ավելի շատ ուշադրություն դարձնեն ցավի ռեակցիայի օջախները մարելու վրա:

Արյան անալիզով ցավի չափը սահմանելը

 

Հարգելի ունկնդիրներ, ավարտվեց մեր հերթական հաղորդումը: