Համաքայլ՝ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ (77)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i96476-Համաքայլ_գիտական_տեխնիկական_ու_բժշկական_նորությունների_հետ_(77)
Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք վերջին շաբաթվա ընթացքում այս ոլորտում արձանագրված ձեռքբերումների մասին:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 04, 2018 15:55 Asia/Tehran

Հարգելի ունկնդիրներ, ներկայացնում ենք «Համաքայլ գիտական, տեխնիկական ու բժշկական նորությունների հետ» հաղորդաշարի հերթական թողարկումը, որի ընթացքում կխոսենք վերջին շաբաթվա ընթացքում այս ոլորտում արձանագրված ձեռքբերումների մասին:

 

Իրանցի գիտնականներին հաջողվել է արտադրել բժշկական սավան և հագուստ, որն ունի  հակաբակտերիալ և հանգստացնող հատկություն: Հաղորդումների համաձայն, սավանի և հագուստի կտորը կարվում է նանոտեխնոլոգիայի միջոցով, օգտագործելով  էվկալիպտի մզվածքը: Այս արտադրանքը կնվազեցնի հիվանդանոցներում վիրուսների տարածման և ինֆեկցիաների և մեկ անձից մյուսին շփման միջոցով վարակների փոխանցման հավանականությունը: Այս տեխնոլոգիայով արտադրված սավանն ու հագուստն օգնում են նաև ցավերի մեղմացմանը և ավելի հարմարավետ են դարձնում հիվանդանոցում անցկացրած ժամանակը: Բացի այդ, այս սավանն ունի հակաբորբոքային հատկություններ, ինչը հնարավոր է դրանում օգտագործված պղնձի նանոպլաստիկի և էվկալիպտի մզվածքի պատճառով: Այս սավանի օգտագործումը կարող է նպաստել վարակների ու բորբոքային պրոցեսների նվազմանը, ինչպես նաև հիվանդներին  օգնել իրենց ավելի հանգիստ զգալ: Մասնակի ցավազրկումը, հիվանդանոցնրում կիրառվող տեքստիլ ապրանքների որակի բարելաուվումը, բորբոքային պրոցեսների նվազումը, առողջապահական ծախսերի նվազումը, այս արտադրանքի դրական կողմերից են:

Հակաբորբոքային և հանգստացնող հիվանդանոցային սավանների ու հագուստի արտադրություն իրանցի գիտահետազոտողների կողմից

 

 

Իրանի գիտահետազոտական ընկերություններից մեկի հետազոտողները հաջողություն են արձանագրել   քաղցկեղի և MS տեսակի հիվանդության համար կիրրառվող վեց տեսակ դեղերի հումքի արտադրության ոլորտում: Ինչպես նշել է հետազոտական խմբի անդամներից մեկը, բարձր տեխնոլոգիաների փոխանցումը արևմտյան երկրներից Իրանին ու զարգացող այլ երկրներին, իրականացվում է շատ դժվար: Հենց այդ պատճառով, այս ընկերությունները տրամադրում են միայն ֆորմուլյացիան և վաճառում  միայն սպիտակուց պարունակող նախնական նյութերը, որոնք մեծ շահույթ ունեն: Իսկ քանի որ Իրանը զարգացել է բիոտեխնոլոգիայի արդյունաբերության ոլորտում, ունի համապատասխան աշխատուժ ու մեծ շուկա, կարելի է ասել, որ հենց այս գործոնների պատճառով, այդ տեխնոլոգիան Իրանում զարգացել է: Հետազոտողը հավելում է , որ ընկերության կարևոր նպատակն է նոր հետազոտություններ կատարել բիոտեխնոլոգիայոի ոլորտում և հնարավորություն ստեղծել այս ոլորտի զարգացման համար, որպեսզի հնարավոր լինի բավարարել տարածաշրջանի շուկայի պահանջարկը: Ընկերությունը նպատակ ունի զարգացնել նաև բիոսիմիլար հետազոտությունները`չբերության, հորմոնային խախտումների ու քաղցկեղի բուժման համար: Ընկերությունն արտադրել է  Ինտերֆրոմբետա, Պարաթիրոիդ հորմոն, աճի հորմոն, Ադալիմումբ և Սինալեֆ: Գիտնականների կարծիքով, այս նյութերը կարող են կիրառվել քաղցկեղն ու MS-ը բուժելու նպատակով: Նոր դեղերի սպիտակուցների արտադրությունն իրականացվել է նորարարական տեխնոլոգիայի և միջազգային ստանդարտների հիման վրա: Այս կապակցությամբ հատկապես մեծ համագործակցություն է իրականացվել այս ոլորտի մասնագեների միջև: Ներկայումս այս դեղերը մուտք են գործել շուկա և հիվանդները կարող են դրանք ձեռք բերել: Ընկերությունն արտադրել է  նաև այլ դեղեր, ինչը պատճառ է դարձել, որ երկրից տարադրամ դուրս չգա: Իսկ դա իր հերթին նպաստել է որպեսզի հվանդները երկրից դուրս չգան ու ավելի գնողունակ լինեն:  

6 տեսակի դեղերի համար նյութերի արտադրությունը

 

Սովորական մրսածությունը տարածվում է հատուկ խմբի վիրուսների կողմից: Այս վիրուսները զարգանում են մեծ արագությամբ ու կարողանում են իմունիտետ ձեռք բերել դեղերի նկատմամբ: Այս վիրուսների համար պատվաստանյութեր չկան: Ներկա դրությամբ, մրսածության վիրուսը ոչնչացնող դեղ գոյություն չունի: Իսկ նրանք, որ նշանակվում են, ավելի շուտ ցավազրկողներ են, որոնք մեղմացնում են կոկորդացավն ու իջենցում ջերմությունը: Սակայն մրսածության բոլոր վիրուսները հիմնված են մի սպիտակուցի վրա, որը կոչվում է N-myristoyltransferase: Այն կարողանում է բազմացնել իր տեսակներին: Այս սպիտակուցն օգտագործվում է  որպես պահպանող շերտ` ԴՆԹ-ի համար: Հետազոտողների ասելով, նոր մոլեկուլը վնասում է հենց այս սպիտակուցին: Նրանք համոզված են, որ այս մոլեկուլը կարող է հզոր դեղամիջոց դառնալ մրսածությունը բուժելու համար: Այս մոլեկուլը կարող է պայքարել նաև այնպիսի վիրուսների դեմ, որոնք մրսածության պատճառ են դառնում: Իսկ դրանց հետ կապված կան նաև շատ այլ վիրուսներ, ինչպես` երեխաների հաշմանդամության, բերանի խոռոչի ու ատամների հիվանդությունների վիրուսները: Նախորդ մոլեկուլներն ունեին հետևանքներ: Սակայն հետազոտողներն ասում են, որ նոր մոլեկուլն այդ տեսակետից ապահով է, չնայած հետազոտությունները դեռևս շարունակվում են:

Լոնդոնի Իմպերիալ քոլեջի հետազոտողները