Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի հայեցակետը (Իրանի դեմ ամերիկացիների լկտիությունն ու անամոթությունը)
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i97354-Իսլամական_հեղափոխության_մեծարգո_առաջնորդի_հայեցակետը_(Իրանի_դեմ_ամերիկացիների_լկտիությունն_ու_անամոթությունը)
Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդn անդրադառնալով վերջին ամիսներին ամերիկացի պատասխանատուների ցուցադրած լկտիությանն ու անպարկեշտությանը, ասաց. «Նրանք նախկինում իրենց հռետորաբանության մեջ չէին հարգում քաղաքական ու դիվանագիտական էթիկան, սակայն ԱՄՆ-ի վարչակազմի ներկա պատասխանատուներն այնպես լկտի, անարգալի ու անպարկեշտ ոճով են խոսում աշխարհի հետ, որ ասես նրանցից խլել են ամբողջ պարկեշտությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 26, 2018 12:01 Asia/Tehran

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդn անդրադառնալով վերջին ամիսներին ամերիկացի պատասխանատուների ցուցադրած լկտիությանն ու անպարկեշտությանը, ասաց. «Նրանք նախկինում իրենց հռետորաբանության մեջ չէին հարգում քաղաքական ու դիվանագիտական էթիկան, սակայն ԱՄՆ-ի վարչակազմի ներկա պատասխանատուներն այնպես լկտի, անարգալի ու անպարկեշտ ոճով են խոսում աշխարհի հետ, որ ասես նրանցից խլել են ամբողջ պարկեշտությունը»:

 

ՆՎ Այոթալլահ Խամենեին անցած երկուշաբթի գիշեր տարբեր խավերի պատկանող հազարավոր քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հիշեցնելով Եմենում սաուդցիների վերջին երկու ոճրագործությունները, այսինքն մեկ հիվանդանոցի և եմենցի երեխաներ փոխադրող ավտոբուսի դեմ հարձակումը և տասնյակ անմեղ ու անապաստան երեխաների սպանությունը, հավելեց. «Այս ոճրագործության ականատեսը լինելով աշխարհի խիղճը ցնցվեց և պետություններն էլ թեկուզ առերես, բայց դրա կապակցությամբ ցավ հայտնեցին»:

«Բայց ամերիկացիներն այդ ոճրագործությունները դատապարտելու փոխարեն անամոթաբար արտահայտվեցին սաուդցիների հետ իրենց ռազմավարական հարաբերությունների մասին և պատճառ դարձան արծարծվի այն հարցը, թե արդյոք ամերիկացի պատասխանատուներն իրոք մարդ են»,-ընդգծեց Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը:

Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդը միգրանտ լինելու պատճառով շուրջ երկու հազար երեխաների իրենց ծնողներից բաժանելն ու նրանց վանդակներում պահելն աննախընթաց ոճրագործություն անվանեց և հավելեց. «Խորհելու արժանի կետն այն է, որ ամերիկացիներն առանց որևէ ամոթ զգալու այդ ամբողջ ոճիրները գործում են աշխարհի ժողովուրդների հայացքների առջև»:

Իրանի հետ Թրամփի վարչակազմի թշնամությունը

 

Դոնալդ Թրամփի գլխավորությամբ ԱՄՆ-ի գործող վարչակազմը ցուցադրում է Իրանի դեմ թշնամության գագաթնակետը և այս ճանապարհին անիրական խնդիրներ առաջ քաշելուց չի վարանում: Ամերիկացի պետայրերն այն պայմաններում են բոլոր շրջանակներում ԻԻՀ-ի դեմ մեղադրանքներ ներկայացնում, երբ իրենք ու իրենց դաշնակիցներն մեղադրանքների վառ մարմնացումն են: Դոնալդ Թրամփը մի առ ժամանակ մեկ Թուիթերում կատարած գրառումների միջոցով իր ենթադրությամբ ԻԻՀ-ին տարածաշրջանում վտանգավոր ռեժիմ է ներկայացնում և բոլոր ճնշումները գործադրում է Իրանի վարքագծում փոփոխություն առաջացնելու համար: Տարածաշրջանում ահաբեկչության հանդեպ աջակցությունը, մարդու իրավունքների ոտնահարումը, այլ երկրների ներքին հարցերին միջամտելը և իր քաղաքականություններով տարածաշրջանի կայունության խաթարումը լավապես բնութագրում են Իրանի դեմ ԱՄՆ-ի գործող վարչակազմի վարքագիծը, որը նկատի առնելով տարածաշրջանում ու աշխարհում տիրող ներկա իրողությունները համարվում է ամերիկացի պատասխանատուների կողմից անամոթության ու լկտիության ցուցադրման մարմնացումը: ԱՄՆ-ում համալսարանի դասախոս պրոֆ. Աքբար Մոնթասերը «Վեթերանզ Թուդեյ» ինտերնետային կայքում հրապարակված հոդվածում գրում է. «Ամերիկացիներից շատերը քննադատում են Իրանի իշխանական համակարգը, սակայն նրանց մեծ մասը համաձայն չէ Իրանի դեմ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոյի հռետորաբանությանը: Պոմպեոն Իրանի մասին արտահայտվելիս ներկայացնում է ԱՄՆ-ի դաշնակից երկրների, այսինքն Սաուդյան Արաբիայի ու Էմիրությունների ահաբեկիչ ղեկավարների տեսակետը:

ԱՄՆ-ի ներկա պետայրերն այն պայմաններում են ի տես աշխարհի Իրանին մեղադրում ահաբեկչությանն աջակցելու և տարածաշրջանում անկայունություն ստեղծելու մեջ, երբ այսօր աշխարհի տարբեր կողմերում ոճրագործություն կատարողների հետ  նրանց ընկերակցությունը որևէ մեկի համար թաքուն չէ: Պաղեստինցի երեխաների սպանելու և պաղեստինցիներին տարագրելու հարցում սիոնիստներին ցուցաբերված ամերիկացիների լիարժեք աջակցությունը և Եմենի պատերազմում Սաուդյան ռեժիմի կողքին կանգնելը համարվում  են ամերիկացիների լկտիության գագաթնակետը, ովքեր առանց քաղաքական նկատառումների, ի տես աշխարհի պաշտպանում են երկու ատելի ռեժիմներին: Դիվանագիտական նորմների հանդեպ ԱՄՆ-ի գործող վարչակազմի անտարբերությունն ու համաշխարհային զարգացումների հետ կապված իրողությունների հանդեպ նրանց մոտեցումը վկայում են այն մասին, որ նրանք մարդու իրավունքները ոտնահարելու կապակցությամբ որևէ մտահոգություն չունեն և միևնույն ժամանակ բռնի ուժի լեզվով են խոսում ուրիշների հետ: Թրամփի վարչակազմի քաղաքականությունը ընչաքաղցության մեջ արմատ ունեցող բռնապետական վարքագծի դրսևորում ունի և հենց այս կողմնորոշումն էլ համարվում է աշխարհում բոլոր բարդությունների հիմնաքարը: Այս կապակցությամբ Հարվարդ համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Ստեֆան Վալթը մի վերլուծության մեջ գրել է. «Այլ երկրներում ԱՄՆ-ի ներկայությունը շարունակ ընկերակցվել է խռովությամբ, ծայրահեղականությամբ ու արդիական բռնապետությամբ»: Հարվարդ համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոսը «Ֆարին Փալիսի» ամերիկյան պարբերաթերթում հրապարակած հոդվածում ընդգծել է. «Թռուցիկ հայացք նետելով Միջին Արևելքում ԱՄՆ-ի վարած քաղաքականությանը պարզվում է, որ ԱՄՆ-ի ներազդեցության կրճատումը որևէ մտահոգություն չի կարող առաջացնել, քանի որ աշխարհի որ անկյունում որ նկատվում է ԱՄՆ-ի ոտնահետքը, բռնարարքներ, ծայրահեղականություն ու արդիական բռնապետություն գոյություն ունեն»:

Իսրայելի հանդեպ Թրամփի վարչակազմի հնազանդությունը

Շատ փորձագետներ, այդ թվում պրոֆ. Աքբար Մոնթասերը հավատացած են, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի վարչակազմի ստահոդությունը իսրայելյան ակունք ունի և այդ ակունքը սարսափելի կերպով ձեռք-ձեռքի է տվել աշխարհի ԶԼՄ-ների հետ: Իսրայելի ռեժիմի հետ սերտ կապեր ունեցող 15 միլիարդատեր սեփականացրել են ԱՄՆ-ի մեդիա-լրատվական ընկերությունները: Սրանք օգտվելով իրենց հարստությունից իրենց ցանկացած ուղղությամբ են առաջնորդում մեդիան: ԱՄՆ-ի նոր-պահպանողականներն Իսրայելի ռեժիմի հավատարիմ ընկերոջ հագուստ կրած դավաճանում են ժողովրդին: «Վեթերանզ Թուդեյ» ինտերնետային կայքը գրում է. «Ամերիկացի-իսարյելցի այս նոր-պահպանողականները ներթափանցել են ԱՄՆ-ի վարչակազմի բոլոր կառույցներն, այդ թվում այդ երկրի տեղեկատվական համայնքը ձևավորող 17 կառույցները»:

Այս իրականությունն ապացուցում է թե սիոնիստներն ինչ չափերով դերակատար են Իրանի հանդեպ  ամերիկացիների լկտի քաղաքականություններում: ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարումը պարզ վկայությունն է այն իրողության, որ Դոնալդ Թրամփը լեզվագարություն կատարելով ի վերջո լքեց Իրանի միջուկային միջազգային համաձայնությունը: Սիոնիստների հետ ամերիկացիների նման համընթացությունը, որ գագաթնակետին է հասել Թրամփի վարչակազմի օրոք պատճառ է դարձել, որ Ասիայի արևմտյան տարածաշրջանում ահաբեկիչների պարագլուխներն էլ լկտիաբար դիրքորոշվեն Իրանի դեմ: Նույն շրջագծում կարելի է գնահատել դեպի Իրանի դեմ Իսրայելի ռեժիմի և որոշ արաբների առանցքայնությամբ կոալիցիայի կողմը կատարած Թրամփի շարժումը: Այս կապակցությամբ ամերիկացի պատմաբան ու լեզվագետ Նոամ Չամսկին հավատացած է. «ԱՄՆ-ի վարչակազմի նպատակն է ամրագրել տարածաշրջանում ԱՄՆ-ի հեգեմոնիան վտանգած և բռնության դիմելու հարցում Իսրայելի ազատությունը սպառնալիքի ենթարկած ընդհանուր թշնամու, այսինքն Իրանի դեմ Իսրայելի և արաբական երկրների կոալիցիայի հիմքերը»:

ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ բոլոր ճգնաժամերիարմատը

Պատմությունն ապացուցել է, որ ամերիկացիները որ տարածաշրջան էլ որ մուտք են գործել այդտեղ խնդիրները բարդացել են և այս կողմնորոշումը հանգեցրել է անապահովության ու անկայունության: Իրաքի պատերազմը, Սիրիայի պատերազմն ու Եմենի պատերազմն աշխարհին ապացուցեցին, որ այս պատերազմների արմատը գտնվում է ԱՄՆ-ի կայսերապաշտական քաղաքականությունների մեջ և ամերիկացիները դա պատճառաբանելու համար են դիմում հռետորաբանության: Բոլորի համար ապացուցված է, որ ԱՄՆ-ի քաղաքականությունը հանգեցրեց ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ձևավորմանը, սակայն ԱՄՆ-ի գործող վարչակազմը լկտիաբար Իրանին մեղադրում է ահաբեկչությունը պաշտպանելու մեջ: Հարվարդ համալսարանի միջազգային հարաբերությունների դասախոս Ստեֆան Վալթը լավապես նկարագրել է ԱՄՆ-ի կործանարար քաղաքականությունը և հավատացած է, որ «տարածաշրջանում ԱՄՆ-ի ներազդեցությունը մինչ այս պահը լիարժեքորեն բացասական արդյունք է ունեցել և ԻԼԻՊ-ի երևան գալն ու հազարավոր մարդկանց զոհվելն Իրաքում ԱՄՆ-ի 2003 թվականի պատերազմի արդյունքներից են»: Ստեֆան Վալթը Եմենի ներկա ճգնաժամն էլ համարում է աշխարհում հումանիտար ամենասոսկալի ճգնաժամը և դրա ձևավորման հարցում դերակատար է համարում այս պատերազմում Սաուդյան կոալիցիայի հանդեպ ԱՄՆ-ի ցուցաբերած հովանավորությունը: