Ղադիրը` մուսուլմանների շքեղ տոնակատարություն
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i97429-Ղադիրը_մուսուլմանների_շքեղ_տոնակատարություն
Ղադիրի տոնը մուսուլմանների ամենամեծ տոներից է: Այսօրվա հաղորդումը նվիրված է Ղադիրի տոնին:Շնորհավորում ենք բոլոր մուսուլմաններին` Ղադիրի տոնի կապակցությամբ:
(last modified 2026-06-09T16:47:49+00:00 )
Օգոստոս 28, 2018 12:44 Asia/Tehran

Ղադիրի տոնը մուսուլմանների ամենամեծ տոներից է: Այսօրվա հաղորդումը նվիրված է Ղադիրի տոնին:Շնորհավորում ենք բոլոր մուսուլմաններին` Ղադիրի տոնի կապակցությամբ:

 

Ղադիր տոնի օրը` իսլամական ուսմունքների թանկարժեք ժառանգությունը, Աստծո կամքով հանձնվեց մի իմաստուն մարդու, որի անունն էր Ալի: Եվ այդպիսով, իսլամի մարգաեն Ալիին հռչակեց որպես իր ժառանգորդ: Աստծո մարգարեն անցկացնում էր իր կյանքի վերջին տարին և մտածում լավագույն ժառանգորդի մասին, երբ Աստված նրան լուսավորեց: Վերջին ուխտագնացության ժամանակ, երբ մարգարեին հետևում էին ավելի քան 100 հազար ուխտավորներ, Աստված մարգարեին Մաեդե սուրայի 67-րդ այայով այսպես հրամայեց. “Ով մարգարե, այն, ինչ արարչիդ կողմից ուղարկվել է  քեզ, փոխանցիր ժողովրդին: Իսկ եթե այդպես չանես, ուրեմն չես կատարել քո առաքելությունը”:

 

Վերադարձին, Մեքքայի ու Մադիանի միջև ընկած ջրանցքում, որը կոչվում էր Խոմի Ղադիր, Աստծո մարգարեն հրամայեց, որ բոլորը կանգ առնեն: Նրա հետևորդները նկատեցին մարգարեի լուսավոր դեմքը, և զգացին, որ ինչ որ բան պիտի պատահի: Արևը կիզիչ էր և Աստծո մարգարեն կեսօրվա նամազից հետո բարձրացավ պատվանդանի վրա, որ իր հետևոդները պատրաստել էին ուղտերից: Իր խոսքի ավարտին նա բարձրացրեց Ալիի ձեռքն ու ասաց. “Ալին նրանց առաջնորդն է, ում առաջնորդն եմ ես”: Նա մի քանի անգամ կրկնեց իր խոսքը, որպեսզի բոլորը լսեն: Այնուհետև մարգարեն գլուխը վերև բարձրացրեց ու աղոթեց. “Տեր Աստված, սիրիր Ալիի ընկերներին ու բարեկամներին և թշնամացիր նրա թշնամիների հետ: Օգնիր նրան աջակցողներին ու զրկանք տուր նրանց, ովքեր հրաժարվեն նրանից: Թող արդարությունը նրա հետ լինի, իսկ նա` արդարության հետ”:

 

Իսլամի մարգարեն իմամ Ալիի ու նրա զավակների մասին ասաց. “Ով մարդիկ, նա է Աստծո կրոնին սատարողը և նա է, որ պաշտպանում է  Աստծո մարգարեին: Նա է, որ առաքինի է, նա է, որ առաջնորդողին առաջնորդում է: Ձեր մարգարեն լավագույն մարգարեն է, ձեր կտակը լավագույն կտակն է, իսկ ձեր ժառանգորդը լավագույն ժառանգորդը: Ով մարդիկ, իմացեք, որ Աստված նրան է  ընտրել ձեզ իմամ և կառավարող և պետք է նրան հետևեն. գաղթականները, քրիստոնյաները, նրանք, որ անապատներում են ապրում, նրանք, որ քաղաքներում են ապրում: Արաբ ու ոչ արաբ, ազատ ու ստրուկ, մեծ ու փոքր, սպիտակ ու սև և յուրաքանչյուր ոք, որ աստվածապաշտ է: Նա, ով կանգնի նրա դեմ, կարժանանա Աստծո պատժին: Իսկ նա, ով հետևի նրան, կարժանանա աստվածային գթությանը: Աստված նրան ու նրա հետևորդներին ողորմություն կտա”:

 

Այդ ժամանակ բոլորն ուրախացան ու շնորհավորեցին իմամ Ալիին: Աստծո մարգարեն նույնպես ուրախ էր: Բոլոր մուսուլմանները փորձում էին սեղմել նրա ձեռքն ու իրենց հավատարմությունը հայտնել նրան: Հենց այդ ժամանակ էլ հայտնվեց Գաբրիելն ու մարգարեին ներշնչեց Մաեդե սուրայի 3-րդ այան. “Այսօր իմ կրոնը լիարժեք դարձրի ու ավարտեցի ձեր նկատմամբ իմ բարի գործը: Իսլամը որպես ուսմունք հավանեցի”:

Այսպիսով, իսլամի պատմության մեջ սկսվեց նոր ժամանակաշրջան` վիլայաթի ու իմամաթի ժամանակաշրջանը:

Վելայաթը մարգարեության շարունակությունն է: Այսինքն` Խոմի Ղադիրն այն տեղն է, որտեղից շարունակվեց մարգարեությունը և լիարժեք դարձավ: Իսլամ աշխարհի ամենավեհ մարդկանցից մեկի նշանակվելով, նոր ճանապարհ բացվեց մուսուլմանների համար: Իմամ Ալին ով մասնակցել  է հանուն իսլամի մղված տարբեր պատերազմների, մշտապես եղել է Աստծո մարգարեի կողքին: Եվ բոլոր մուսուլմանները համոզված են, որ իսլամի մարգարեից հետո նա կարող է մարգարեության ծանր բեռն իր ուսերին դնել: Ալին առաքինության, հավատարմության, ճշմարտության, արդարամտության իմաստուն մարդ է: Մի խիզախ տղամարդ, որն իսլամն ամենածանր ժամանակ ու պատերազմների ժամանակ փրկեց: Հզոր մարդ, ով աղքատների հետ սեղան նստեց ու ապրեց նրանց նման: Նա այն մարդն է, որ  անծանոթ կերպարով հայտնվում էր աղքատներին ու նրանց ճաշ բաժանում: Նա որբերի հետ խաղընկեր էր դառնում:

 

Լիբանանցի հայտնի քրիստոնյա գրող Ջորջ Ջերդաղն Ալիի մասին ասում է. “Ալին բոցավառվող կրակ է մարդկանց սրտերում, ջերմություն է  հոգիներում: Նա օժտված է բուժիչ բանականությամբ: Ով աշխարհ, ինչ կլիներ, եթե խտացնեիր քո բոլոր ուժերը և ամեն անգամ Ալիի նման իմաստուն ու մեծ սրտի տեր մի մարդ աշխարհ գար”: Ղադիրը պարզապես մի օր չէ: Ղադիրը մի նոր պատմության սկիզբ է մեծ ինչպես տիեզերքը և խորախորհուրդ, ինչպես մարդկությունը: Անշուշտ, Ղադիրի շարժումը մի օրով չի սահմանափակվում: Սա մի ընթացք է, որի մասին պետք է խորհել: Խոմի Ղադիրը մեծ ձեռքբերում է  աստվածային բոլոր մարգարեների և հատկապես իսլամի մարգարեի համար: Ղադիրը շարունակվելու է մինչև այս հազար գույների երկրի ավարտը: Քանի որ այս տոնը մարդկանց միասնության կոչ է անում և հրավիրում ընթանալ այս լուսավոր ճանապարհով ու հասնել իմաստնության, կատարելագործման ու մարդկության հզոր ծովին:

 

Աստծո մարգարեն ասում է. «Խոմի Ղադիրի տոնն իսլամի ժողովրդի ամենակարևոր տոներից է: Սա այն օրն է, երբ բարձրյալն Աստված իր կրոնը լիարժեք դարձրեց ու կատարելագործեց իր բարիքները մարգարեի ժողովրդի նկատմամբ: