Արդարադատության միջազգային դատարանի Իրանի օգտին կայացրած դատավճիռը՝ նոր հարված Թրամփի քաղաքականությանը
https://parstoday.ir/hy/radio/uncategorised-i99109-Արդարադատության_միջազգային_դատարանի_Իրանի_օգտին_կայացրած_դատավճիռը_նոր_հարված_Թրամփի_քաղաքականությանը
2017 թվականի հունվարից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձելուց հետո Դոնալդ Թրամփը որդեգրել է միջազգային օրենքներն անտեսելու և նույնիսկ միջազգային կառույցներին սպառնալու քաղաքականություն: ԱՄՆ-ը հրաժարվեց Փարիզի բնակլիմայական պայմանագրից, հեռացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ից և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից: ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերները և միջազգային հանրությունը քննադատել են Վաշինգտոնի այդ քայլերը :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2018 12:22 Asia/Tehran

2017 թվականի հունվարից ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձելուց հետո Դոնալդ Թրամփը որդեգրել է միջազգային օրենքներն անտեսելու և նույնիսկ միջազգային կառույցներին սպառնալու քաղաքականություն: ԱՄՆ-ը հրաժարվեց Փարիզի բնակլիմայական պայմանագրից, հեռացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ից և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից: ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերները և միջազգային հանրությունը քննադատել են Վաշինգտոնի այդ քայլերը :

Թրամփի այդ քայլերն իրականացվում են «Առաջին հերթին Ամերիկան» կարգախոսի շրջանակում: Այդ դաշտում ԱՄՆ-ն իրեն վեր է դասում միջազգային օրենքներից ու կառույցներից ՝ փորձելով որոշումներ ընդունել համաշխարհային հարցերի համար: Թրամփի կառավարության այդ քայլերը միջազգային բեմերում , հանդիպել են և՛ դաշնակիցների և՛ մրցակիցների լայն քննադատություններին: ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի նախկին անդամ ՝ Ռաբերթ Մալեյն ասել է.«Թրամփի միահեծանությունը մեկուսացրել է երկրին : Մեկուսացումն ավելի նկատելի է դարձել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից դուրս գալուց և ԱՄՆ-ի ամենամոտ դաշնակիցներին առևտրական մաքսատուրքեր պարտադրվելուց հետո»:

Թրամփի օրոք ԱՄՆ-ի միակողմանի քայլերից  էր 2018 թ.-ի մայիսի 8-ին Միջուկային համաձայնությունից երկրի դուրս գալու մասին հայտարարելը և նույն թվականի օգոստոսին ու նոյեմբերին Իրանի դեմ միջուկային պատժամիջոցները վերականգնելու որոշումը: Դեմ գնալով իրողություններին ԱՄՆ կառավարությունը հայտարարեց, թե Թրամփի քաղաքականության շնորհիվ վերականգնվել է աշխարհի ղեկավարի ԱՄՆ-ի դիրքը: 2018 թ.-ի հունիսի 15-ին Սպիտակ տունը մի հաղորդագրությամբ հայտարարեց, որ ՀԳՀԾ-ից հրաժարումը եղել է Դոնալդ Թրամփի կառավարության ձեռքբերումներից մեկը, որը վերադարձրել է համաշխարհային բեմերում ԱՄՆ-ի ղեկավարի դերը:  Իրանը բողոքեց ՄԱԿ-ի ԱԽ-ի թիվ 2231 բանաձևից և ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարման դեմ: Իրանը հայտարարեց, որ դատ է հարուցելու ԱՄՆ-ի դեմ ՝ միջազգային օրենքները խախտելու և 1955 թվականին Իրանի հետ կնքած «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու պատճառով: Իրանի դիմումը գրանցվեց 2018 թվականի հուլիսի 16-ին: Նախնական քննարկումներից հետո, Արդարադատության միջազգային դատարանը չորեքշաբթի հոկտեմբերի 3-ին ձայների մեծամասնությամբ հայտարարեց երկու երկրի միջև 1955 թ.-ին կնքված «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագիրը խախտելու համար ԱՄՆ-ի դեմ Իրանի ներկայացրած դիմումը քննելու արժանավորության մասին ՝ Իրանի օգտին վճիռ կայացնելով: Դատավորները հայտարարեցին, որ դատարանը համոզվել է, որ ԱՄՆ-ի հակաիրանական որոշ պատժամիջոցներն առնչվում են 1955 թ.-ի պայմանագրում նշված հանձնառություններին: Դատարանը հայտարարեց, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները մեծապես վնասել են Իրանի տնտեսությանը ՝ մասնավորապես ավիացիայի ոլորտում: Պատժամիջոցների պատճառով դժվարացել է սննդի ու դեղերի  ձեռքբերումը ՝ վտանգելով իրանցիների կյանքը: Բանկերն իրանական շուկաներից հանում են իրենց ակտիվները : Արդարադատության միջազգային դատարանն ԱՄՆ-ից պահանջել է մինչև վերջնական վճիռը, չեղարկել հումանիտար ապրանքների Իրան փոխադրման արգելքները և արտոնել անհրաժեշտ վճարումներն ու հիշյալ ապրանքների փոխադրումն Իրան:

Դատարանի վճռին դրական է արձագանքել Իրանը: ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Թուիթերի իր էջում գրել է.«Արդարադատության միջազգային դատարանի արձակած վճիռը ևս մեկ պարտություն է պատժամիջոցների մոլուցք ունեցող ԱՄՆ-ի վարչակազմի, և հաղթանակ՝ օրենքի իշխանության համար: Միջազգային հանրությունը պետք է  հավաքական կերպով քայլեր ձեռնարկի ԱՄՆ-ի ավերիչ միակողմանիության դեմ»:

ԻԻՀ ԱԳ նախարարությունը ևս մի հաղորդագրություն էր տարածել, որտեղ ողջունելով ՄԱԿ-ի դատական գլխավոր կառույցը համարվող Արդարադատության միջազգային դատարանի դատավճիռն ՝ այն համարել է ԻԻՀ-ի իրավասությունն ու ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների անօրինականությունը հաստատող որոշում: Այժմ Իրանն իրավական առումով ՀԳՀԾ-ի հարցում ԱՄՆ-ից ավելի բարձր դիրքում է գտնվում և պահանջում է, որ Վաշինգտոնը հարգի դատարանի արձակած վճիռը: Միջազգային իրավունքների դասախոս Դեյվիդ Բավենդը հայտնել է, որ Արդարադատության միջազգային դատարանի կայացրած վճիռները պարտադիր բնույթ են կրում , ասելով.«Եթե հայցի մյուս կողմը դատապարտվի և խույս տա պատասխանատվությունից, հայցվոր կողմը կարող է գործն Անվտանգության խորհուրդ փոխանցել: Վերջինս իր հերթին կարող է որոշում ընդունել գործնական քայլերի դիմելու համար»:

Ամեն դեպքում Իրանի հաջողությունը խթանելու է ՀԳՀԾ-ի հարցում Իրանի դիրքի ամրապնդումը ՝ Եվրամիությանը խրախուսելու է իրականացնել միջուկային համաձայնությունը պահպանելու իր խոստումները: Դատարանի վճիռը նաև բարձրացնում է միջազգային հանրության մոտ Իրանի քաղաքական հեղինակությունը: Իսկ Հաագայում Թրամփի կառավարության կրած պարտությունը ոչ միայն բերելու է նրա վարկաբեկմանը, այլև 2018 թվականի նոյեմբերին սպասվող Կենգրեսի ընտրություններում, կարող է վնասել հանրապետականների հեղինակությանը: Թրամփի ներքին քննադատները ՝ մասնավորապես դեմոկրատները նրանից պահանջելու են փոխել ՀԳՀԾ-ի հարցում իր դիրքորոշումը:

Հաագայի դատարանի դատավճիռը ծանր հարված էր ԱՄՆ-ի համար ՝ միջազգային բեմերում պաշտոնական Վաշինգտոնի քաղաքականության համար նոր պարտություն բերելով: Հաագայում Վաշինգտոնի կրած պարտությունն առթել է ԱՄՆ կառավարության զայրույթը: Թրամփի կառավարությունն «անարժեք» է որակել դատավճիռը՝ Արդարադատության միջազգային դատարանին մեղադրելով  դատական գործերը քաղաքականացնելու մեջ: ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնն ասել է .« Արդարադատության միջազգային  դատարանն  իրավունք չունի Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների առնչությամբ դատավճիռ ընդունել մեր անվտանգությունն ապահովող «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրի կապակցությամբ: Իսկ Հաագայի դատարանն Իրանին թույլ տվեց դա օգտագործել քաղաքական ու քարոզչական նպատակների համար»: Բոլթոնի հայտարարությունը ցույց է տալիս, որ Վաշինգտոնը նման հստակ դատավճռի  չէր սպասում և ենթադրում էր, որ վճիռը լինելու է իր օգտին: Բոլթոնն ի դեպ հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է վերանայել դատարանի հարկադիր որոշումների հանգեցնող բոլոր միջազգային համաձայնությունները: ԱՄՆ-ի այդ քայլն առնչվում է Թեհրանի դեմ Վաշինգտոնի միակողմանի պատժամիջոցների պատճառով վերջինիս դեմ Իրանի հայցադիմումի առնչությամբ Արդարադատության միջազգային  դատարանի ժամանակավոր դատավճռին: ԱՄՆ կառավարությունը նաև հայտարարեց, որ Արդարադատության միջազգային դատարանն Իրանի պատժամիջոցների գործը քննելու իրավասություն չունի:

1955 թ.-ի պայմանագրից հրաժարվելով, Վաշինգտոնը փորձեց հեղինակազրկել Հաագայի  դատարանի օրինական ու իրավական հիմքերը: ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն ասել է.«Ես հայտարարում եմ, որ ԱՄՆ-ն խզում է Իրանի հետ բարեկամության մասին 1955 թվականի պայմանագիրը: Դա որոշում է, որը, ճիշտն ասած, անհրաժեշտ էր ընդունել դեռ 39 տարի առաջ»: ԱՄՆ-ի հակադարձությունները մտահոգությունների տեղիք են տալիս, որ Թրամփի կառավարությունն ավելի ծավալուն կերպով է խախտելու երկկողմ ու միջազգային համաձայնությունները: ԱՄՆ նախկին պետքարտուղարի տեղակալ  և ՀԳՀԾ-ի գործով Իրանի հետ բանագնաց թիմի անդամ ՝ Վենդի Շերմանը քննադատել է բարեկամության մասին 1955 թվականին կնքված պայմանագրից ԱՄՆ-ի հրաժարումը , նշելով.«Այդ քայլը սպասելի է միջազգային հանձնառությունները չհարգող կառավարությունից: Վաշինգտոնի այդ քայլը խոսում է ոչ միայն միջազգային կառույցների քայլերի նկատմամբ ԱՄՆ-ի անճարակության մասին , այլև ապացուցում է, որ անցել են ԱՄՆ պահանջների պարտադրման ու միահեծանության ժամանակները: Այսօր Վաշինգտոնը պետք է սպասի իր անօրինական պահանջների նկատմամբ միջազգային ուժերի և կառույցների բացասական վերաբերմունքին ու արձագանքին: