Հոկտեմբեր 21, 2018 15:50 Asia/Tehran

ԶԼՄ-ներում վերջերս տարածվեց Առողջապահության համաշխարհային կոնֆերանսի ղեկավար` Բրիտանիայի վարչապետի հայտարարությունը, որտեղ նա նշել էր, որ այդ երկրի առողջապահության նախարարությունում կա նոր պաշտոնյայի հաստիք, ով զբաղվում է ինքնասպանությունների կանխարգելման հարցով:

 

 Նա հույս հայտնեց, որ դա կնպաստի ինքնասպանության նկատմամբ հասարակության վերաբերմունքի փոփոխությանը: «Ինքնասպանությունն աղետ է երկրի համար ու հարկավոր է դրա դեմ պայքարել, քանի որ այն բացասական մեծ ազդեցություն է թողնում ընտանիքի և հասարակության վրա», ասել է Բրիտանիայի վարչապետը:

Իհարկե այս խնդիրը միայն Բրտանիային չի վերաբերում: Այն առկա է  արևմտյան շատ երկրներում:

Մարդն ինքնասպանության դիմում է այն ժամանակ, երբ արդեն անկարող է լուծել սեփական խնդիրները: Նա մտածում է, որ ինքնասպանություն գործելով, կփրկվի խնդիրներից: ԱՀԿ տվյալներով, աշխարհում ինքնասպանություն է  գործում տարեկան մեկ միլիոն մարդ: Այսինքն` յուրաքանչյուր 40 վայրկյանում, ինքնասպան է լինում մի մարդ: Իհարկե դրան նպաստում են նաև այն միջոցները, որոնցով ինքնասպանություն գործելը հեշտ է: Դրանք են` կախվելը, դեղերի մեծ քանակության օգտագործումը, ալկոհոլը, բարձրությունից նետվելը և զենքի կիրառումը: Ինքնասպանություն գործողների մեծ մասը 15-29 տարեկան են: Հոգեբույժների կարծիքով, ինքնասպանություն գործելուն կարող է նպաստել նաև ալկոհոլի չարաշահումը և այնպիսի հոգեբանական խնդիրներ, ինչպես` շիզոֆրենիան` հոգեկան խառնաշփոթությունը և դեպրեսիան, որի դեմ պայքարում լուրջ քայլեր դեռևս չեն արվել: Խնդիր, որի հետ այսօր բախվում են արևմտյան երկրները: Բրիտանիայում օրինակ, միայնակ ապրելու ցանկությունն այնքան մեծացավ, որ այդ երկրում վերջերս ստեղվծեց Միայնության նախարարություն:

 

Բրիտանիայում իրականացված հետազոտությունները վկայում են, որ դեպրեսիան այդ երկրում մեծ տարածում ունի և երկրի բնակչության  50 միլիոնից  20 միլիոնը տառապում է դեպրեսիայից: Քեմբրիջի համալսարանի տվյալների համաձայն, Բրիտանիայում չափահասների 2/3 -ը տառապում է սթրեսից կամ դեպրեսիայից: Դա այն դեպքում, երբ նրանց  ընդամենը 1/5-ն է  ծանոթ հոգեկան առողջապահության հարցերին: Բրիտանիայի բնակչությունը ներկա դրությամբ արևմտյան զարգացած երկրների թվում առաջինն է, որտեղ տարածված է դեպրեսիան: Իսկ դրա արդյուքնում երկրում աճում է  ինքնասպանությունների թիվը: Բրիտանիայի ազգային վիճակագրական կենտրոնի տվյալների համաձայն, վերջին մեկ տարվա ընթացքում, շուրջ  6 հազար մարդ իր կյանքը կորցրել է ինքնասպանության պատճառով: Տվյալների համաձայն, տղամարդիկ ավելի շատ են դիմում ինքասպանության և վերոնշյալ 6 հազար հոգուց ¾ -ը տղամարդիկ են: Բրիտանիայի վիճակագրական տվյալների համաձայն, չնայած ինքնասպանությունն ունի բազմաթիվ պատճառներ, այդ թվում` հոգեկան խանգարումներ, ընտանեկան խնդիրներ, անձնական սխալներ, սակայն փորձագետները համոզված են, որ տնտեսական խնդիրները` անգործությունը, ինչպես նաև հասարակական այնպիսի խնդիրներ, ինչպես`անձնական արժանապատվության ոտնահարումը, հասարակական ծառայությունների նվազումն, այս աղետի հիմնական պատճառներից են:

Բրիտանիայի բարեգործական ինստիտուտներց մեկի տնօրեն Մարջերի Վալսն այս կապակցությամբ ասում է. «Տնտեսական ճգնաժամը պատճառ է դառնում, որ մարդիկ ավելի շատ սթրեսի մեջ ընկնեն և արդյունքում դիմեն ինքնասպանության: Մյուս կողմից, կառավարությունը կրճատել է առողջապահական ոլորտի հատկացումները և հնարավորությունները» : Տվյալների համաձայն,  ինքասպանություն   գործողների ¾ -ը տղամարդիկ են:

Տվյալները ցույց են տալիս, որ ոչ միայն Բրիտանիայում, այլ արևմտյան շատ երկրներում, ինքնասպանությունների թիվը բարձր է: Այսօր եվրոպական երկրների բնակիչը կանգնած է ինքնության ճգնաժամի առջև, ինչի հետևանքով այդ երկրներում ինքնասպանությունների թիվն աճում է: Եվ դա մտահոգում է  կանաչ մայրցամաքի պաշտոնյաներին:

ԱՄՆ-ում նույնպես ինքնասպանությունների թիվն աճում է: Այս երկրի Հոգեբույժների միության նախագահն ասում է. «Չնայած բոլոր ջանքերին, մեզ դեռևս չի հաջողվել կրճատել ինքնասպանությունների թիվը»: Վերջին 18 տարիների ընթացքում, ԱՄՆ-ում 20 տոկոսով ավելացել են ինքնասպանությունների դեպքերը: Դա այն դեպքում, երբ ինքնասպանություն գործածների 45 տոկոսը հոգեկան խնդիրներ չի ունեցել:  

Տղամարդանց շրջանում իքնքնասպանությունների թիվը 4 անգամ գերազանցում է կանանց շրջանում ինքնասպանություն գործողների թվին

 

 

Միացյալ նահանգների հիվանդությունների կանխարգելման կենտրոնը հայտարարել է, որ յուրաքանչյուր 100 հազար ամերիկացիներից 16-ը դիմում է ինքնասանության: Այս երկրում  ամեն  13 րոպեն մեկ ինքնասպան է լինում մեկ մարդ:  Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ում կանխամտածված սպանությունների թիվն ավելի ցած է ինքնասպանությունների թվից: Միայն 2016թ. շուրջ 45 հազար մարդ ինքնասպան է եղել այս երկրում: Եվ դա չի սահմանափակվում որևէ կոնկրետ ռասայի, կամ խմբի շրջանակներով:

Փորձագետ Դեբորա Սթոունի ասելով. «Չնայած ստույգ հնարավոր չէ ասել ինքնասպանության պատճառները,  սակայն միջանձնային կամ ֆինասնական խնդիրները դրա կարևոր պատճառներից են»: ԱՄՆ Առողջապահության նախարարությունը վերջերս հայտարարեց, որ սթրեսը և դեպրեսիան տարեկան 56 միլոն ֆունտ ստեռլինգի ծախս են պարտադրում կառավարությանը:

Ինքնասպանության ճգնաժամը լուրջ խնդրի է վերածվել ոչ միայն բժիշկների, այլ նաև հոգեբանների, սոցիոլոգների, կրոնագետների համար: Այդ իսկ պատճառով, 20-րդ դարում բացվեց նոր գիտության ճյուղ`Սուիցիդոլոգիա: Այն դասավանդվում է արևմտյան համալսարաններում:

Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ինքնասպանությունն ատելության արդյունքն է, որ անձը տածում է հասարակության  և մարդկանց նկատմամբ: Այս ատելությունն առաջին հերթին սկսվում է, երբ մարդը կորցնում է իր ինքնությունը: Դա տեղի է ունենում հատկապես արդյունաբերական երկրներում: Ինքնության ճգնաժամը սերտ կապ ունի տեխնոլոգիայի զարգացման հետ: Սոցիոլոգները նշում են, որ 21-րդ դարի մարդը, մեծ քաղաքների հորձանուտում կորցնում է իր ինքնությունը և արդյունքում` պատկանելիության զգացումը: Այլ խոսքով, մարդն ինքնաօտարանում է: Իսկ այդ գործընթացը հատկապես նկատելիէ  պատանեկության ու երիտասարդության տարիներին: Իսկ երբ այս խնդրին ուշադրություն չի դարձվում, ծագում են այլ խնդիրներ: Մյուս կողմից, կարելի է ասել, որ դաստիարակության պակասը նույնպես հասարակության մեջ շեղումների, այդ թվում նաև ինքնասպանությունների հիմք է ստեղծում:

Հետազոտությունները ցույց են տալիս, որ այն երկրներում, որտեղ կրոնական, հատկապես մուսուլմանական երկրներում որտեղ համոզմունքներն ավելի ամուր են և ինքնասպանությունը համարվում է մեղք, այս երևույթը տարածված չէ: Մարդիկ փորձում են գտնել ապավեն, որպեսզի կարողանան հաղթահարել իրենց վախերը, մտագոհությունները, անհուսությունները: Իսկ կրոնական համոզմունքները կարող են դառնալ այդ ապավենը:

2016թ. ինքնսապանության տվյալները

 

 

Փորձագետների կարծիքով, կրոնական համոզմունքները կարևոր դեր են կատարում մարդու հոգեկան առողջության հարցում: Նրանք նշում են, որ հավատքի, հույսի, շարժառիթի ու հոգեկան առողջության միջև կա սերտ կապ: Որքան մարդու մոտ լինեն խորը հավատալիքներ և պակասեն անհուսությունն ու անպիտան լինելու զգացումը, նա ավելի քիչ կբախվի այնպիսի սպառնալիքի հետ, ինչպես` ինքնսապանությունը: Կրոնական հավատալիքները մարդուն հույս  և նպատակ են տալիս, և հավատացյալը հենվում է  ամուր հենակի վրա: Դա մարդուն օգնում է աշխարհիկ կյանքի դժվարությունները հաղթահարել այն հուսյով, որ հանդերձյալ կյանքում խաղաղություն ձեռք կբերի: Ուստի նա ավելի խաղաղ է ապրում:

Այսօր արևմտյան երկրներում կրոնի դերը թուլացել է: Այս երկրներում  գերակշռում է  նյութապաշտ կյանքը, ինչն ինքնասպանության աճի պատճառ է դառնում: Եվ այս երկրները պետք է վերադառնան դեպի բարոյական արժեքները, հակառակ դեպքում, մոտ ապագայում մեծ վնասներ կկրեն այդ անուշադրության պատճառով:

 

Պիտակ