Ռուհոլլահի դպրոցում (14)
Այս հաղորդման ընթացքում կպարզաբանենք Իմամ Խոմեյնիի մտածողության երկնակամարում համալսարանի ու համալսարանականների դիրքը:
Ողջույն թանկագին բարեկամներ: Ձեզ ենք ներկայացնում «Ռուհոլլահի դպրոցում» հաղորդաշարի հերթական համարը, որտեղ ձեզ ծանոթացնելու ենք իսլամական հեղափոխության հիմնադրի գաղափարներին: Եթե հիշում եք նախորդ հաղորդման ժամանակ անդրադարձանք համալսարանների և համալսարանականների մասին Իմամ Խոմեյնիի տեսակետների ընդհանուր գծերին և բացատրեցինք, որ համալսարանը, որպես հասարակության մեջ զարգացումների մեկնակետ և համալսարանականները, որպես երկրի զարգացումների վրա ազդող կարևոր խավ բարձր դիրք են զբաղեցնում Իմամ Խոմեյնիի տեսակետներում: Նաև նշեցինք, որ Իմամ Խոմեյնին համապարփակ վերլուծման ենթարկելով գիտության հանդեպ իսլամի հայացքները շահավետ գիտության հասկացությունը ներկայացրել է որպես հոգևոր և ժամանակակից գիտություններին միացնող օղակը և նման տրամաբանությամբ գիտությունն ու հավատքը համարել է անհատական ու հասարակական զարգացման անհրաժեշտությունը: Բացի այդ բացատրեցինք, որ ԻԻՀ-ի հիմնադրի տեսակետից հանուն հասարակության աշխարհիկ ու հավիտենական երջանկության համալսարանները պիտի ամուր կապեր ունենան ժողովրդի կարիքների ու արժեքների հետ: Այս հաղորդման ընթացքում նպատակ ունենք վերլուծել Իմամ Խոմեյնիի դիտանկյունից համալսարանների ու համալսարանականների նպատակներն ու առաքելությունը:

Իմամ Խոմեյնիի կողմից համալսարանների համար նկատի առնված առաջին նպատակն ու առաքելությունը մարդակերտման և գիտուն, հանձնառու և մտային ու բարոյական տեսակետից աճած մարդկանց դաստիարակության ուղղությամբ ջանքն է: Նա իսլամական կրոնագիտական կենտրոններին համազոր համալսարանները նույնպես համարում է գիտուն ու հանձնառու և բռնության դիմաց չհանձնվող ու իրենց երկրին չդավաճանող մարդիկ դաստիարակելու ոլորտի դրոշակակիրը: Նա ասում է. «Մենք մարդու կարիք ունենք: Մեր երկիրը կարիք ունի հավատացյալ մարդկանց: Եթե համալսարանի ու կրոնագիտական կենտրոնի պտուղը հավատացյալ մարդը լինի, այլևս բռնության ու անարդարության դիմաց չեն հանձնվի և նրանց պարագային սպառնալիքներն ու կաշառքն ազդեցիկ չեն լինի: Նա՝ ում վրա ազդում են սպառնալիքն ու կաշառքը, նա հզոր հավատք չունի»: Նա համալսարանների գլխավոր առաքելությունը համարում է մարդակերտումը և հավատացած է, որ երկիրը կարող են փրկել կամ կործանել համալսարաններն ու երիտասարդների դաստիարակությունը: Նա ընդգծում է. «Ցանկացած երկրում համալսարանի դերակատարությունը մարդ կերտելն է: Կարող է մի համալսարանից դուրս գալ մի մարդ, որը փրկում է երկիրը և հնարավոր է, որ համալսարանում դաստիարակվի մի մարդ, որ դեպի կործանում տանի երկիրը: Սա համալսարանների գլխավոր դերակատարությունն է: Ցանկացած երկրի ճակատագիրը որոշում են համալսարանները և նրանք ովքեր դուրս են գալիս այդ համալսարաններից»:
Իմամ Խոմեյնին համալսարանականների մյուս առաքելությունը համարում է իսլամական հեղափոխության սկզբունքների, իդեալների ու նվաճումների պաշտպանությունը և բռնապետության ու անազատության երկար տարիների ընթացքում զրկանքների ու կտտանքների ենթարկվելով արիաբար բռնատիրության ու զոռբայությանն ընդդիմացած ու սատանայական ուժերի դիմաց չհանձնված հեղափոխական դասախոսներին ու ուսանողներին կոչ է անում պաշտպանել ու պահպանել աստվածային երկու մեծ ավանդներ համարվող և իսլամական հեղափոխության հաղթանակով Իրանի ժողովրդին բաժին հասած ազատությունն ու անկախությունը: Նա ասում է. «Սիրելի երիտասարդներ, ուսանողներ, գիտնականներ, որ իսլամի ու ժողովրդի այսօրվա ու վաղվա հույսն էք: Անկախության ու ազատության մեծ ավանդը, որ արևելքի ու արևմուտքի երկու բևեռների թակարդից փրկվելով նվաճվել են Իրանի մեծարգո ժողովրդի արիության ու անձնազոհության շնորհիվ, վստահվել են ձեզ և պատասխանատվության ծանր բեռ է դրված բոլորի ուսերին: Ողջ ժողովուրդը և մասնավորապես մուսուլման երիտասարդները, որ ապագա առաջնորդներն են, աստվածային այս մեծ ավանդի պահպանման պատասխանատուն են»: Նա իր քաղաքական ու աստվածային կտակում համալսարանականներին կոչ է անում արիաբար ընդվզել շեղումների դիմաց, որպեսզի հեղափոխության իդեալները ներքին ու արտաքին շահամոլության ու իշխանատենչության զոհ չգնան: Իմամ Խոմեյնին նշում է. «Համալսարանների ու միջնակարգ դպրոցների սիրելի երիտասարդներին իմ կտակն է ընդվզել շեղումների դիմաց ու անձեռնմխելի դարձնել իրենց ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը»:
Իմամ Խոմեյնին երկրի անկախության պահպանումը հնարավոր է համարում համալսարանների անկախության և արևելքին ու արևմուտքին քաղաքական ու գաղափարական կախվածություն չունենալու միջոցով և համալսարանների գլխավոր առաքելությունը համարում է իր սեփական անկախության, նաև արևմտյան ու արևելյան երկրների միջամտությունից երկրի անկախության պաշտպանությունը: Այս կապակցությամբ նա ասում է. «Համալսարանի շնորհիվ է, որ մի երկիր կարող է անկախ լինել և համալսարանի պատճառով է որ մի երկիր կարող է կախված լինել...Մենք համալսարան ենք ցանկանում, որ մեր ժողովրդին անկախ կդարձնի արևելքից ու արևմուտքից, ոչ թե մեզ կքաշի արևելքի կամ արևմուտքի կողմը: Անկախ մի երկիր անկախ մտածողությամբ և անկախ համալսարանով, իսկ անկախ համալսարանով երկիրն անկախ կդառնա...Երեխաներին այնպես դաստիարակեք, որ նրանց հայացքն ուղղված չլինի ոչ Մոսկվայի կողմը, ոչ Լոնդոնի կողմը և ոչ էլ Վաշինգտոնի կողմը...Երկրի անկախությունը պայմանավորված է նույն այս համալսարանների ու կրոնագիտական կենտրոնների անկախությամբ: Համալսարանն ու կրոնագիտական կենտրոնները ձեռք-ձեռքի տալով պիտի պաշտպանեն իրենց երկրի անկախությունը»:
Նա համալսարանի ու համալսարանականների պարտականությունն է համարում անկախ ու սեփական ուժերին հավատացող երիտասարդության դաստիարակումը և ասում է. «Համալսարանները պիտի ձգտեն անկախ մտածողությամբ դաստիարակել մեր երիտասարդությանը: Դաստիարակեն այնպես, որ գիտակցեն իրենք էլ մշակույթ ունեն, մեծ մի մշակույթ: Իմանան, որ մշակույթն այստեղից է աշխարհի այլ կողմեր արտահանվել»:

Իմամ Խոմեյնին հավատացած էր, որ իսլամական հեղափոխությունը պիտի արտահանվի այլ երկրներ, բայց հակառակ ծայրահեղականների տեսակետին, ովքեր հավատացած էին, որ հեղափոխության արժեքները պատերազմի, բռնարարքների ու հարձակման միջոցով պիտի այլ երկրներ արտահանվի, նա այն համոզման էր, որ հեղափոխության արտահանումն աշխարհակալության և կամ այլ երկրներ ներխուժելու իմաստով չէ, քանի որ հարձակումն ու աշխարհակալությունը մեծապետական իշխանությունների յուրահատկությունն և իսլամական հեղափոխությունն իր էությամբ դեմ է նման քայլերին: Իմամ Խոմեյնին իսլամական հեղափոխության արտահանման ձևաչափը մշակութային է համարում և հավատացած է, որ համալսարանականներն այն կարևոր խավերից են, որ իրազեկման միջոցով կարող են իսլամական հեղափոխության մշակույթի ներազդեցության և աշխարհի բռնահարված ու ընչազուրկ ժողովուրդների մոտ հեղափոխության արժեքների ու իդեալների տարածման հող նախապատրաստել: Նա հեղափոխության արտահանման ազդեցիկ հնարավորություններից մեկը ժողովրդի պատմական պահանջները բավարարող հաջող ու արդյունավետ ձևաչափ ներկայացնելու հարցում ԻԻՀ համակարգի հաջողությունն է համարում և այս հիման վրա զարգացումն ու առաջադիմությունը համարում է հեղափոխության արտահանման նախապայմանը: Իսլամական հեղափոխության առաջնորդը զարգացման ու առաջադիմության ճանապարհին չափազանց կարևոր է բնութագրում համալսարանականների դերակատարությունը և ասում է. «Վերակառուցումն ու շինարարությունը հնարավոր է միայն համագործակցության միջոցով և այս երկիրը պատկանում է իսլամին ու ողջ Իրանի ժողովրդին և հենց այնպես որ պատերազմի ժամանակ բոլորը կանգնած էին իրար կողքի, խաղաղության ու վերակառուցման շրջանում էլ պիտի մնան իրար կողքի և Աստծո կամքով գիտական կենտրոններն ու համալսարանները դերակատար կլինեն այս մեծ գործում»:
Իմամ Խոմեյնին անկախ ու իսլամական համալսարանը հուսադրիչ է հանարում այլ երկրների, մասնավորապես իսլամական երկրների համալսարանական երիտասարդության համար, ովքեր հանձնառությամբ և դիմադրության ու վճռականության զենքով կարող են առաջնորդել իսլամական փրկության նավը և ընդդիմանալ աշխարհի գաղութարարներին: Իմամ Խոմեյնին նշում է. «Պատմության ընթացքում հանձնառու երիտասարդներն ու մասնավորապես ներկա ու ապագա սերունդներում մուսուլման երիտասարդները կարող են իսլամի ու իսլամական երկրների հուսադրիչ կապիտալը լինել: Այս երիտասարդներն են ,որ հանձնառությամբ և դիմադրության ու վճռականության զենքով կարող են իսլամ ժողովրդի և իրենց երկրի փրկության նավը լինել և ժողովուրդների անկախությունը, ազատությունը, բարգավաճումն ու վեհացումը նրանց աշխատանքի արդյունքն է: Սրանք հայտնվում են գաղութարարների ու չարաշահողների գլխավոր թիրախը և յուրաքանչյուր բևեռ ցանկանում է նրանց որսալ, քանի որ նրանց որսալով ժողովուրդները դեպի կործանում ու կեղեքում են առաջնորդվում»: Նկատի առնելով նման դիրքի զգայնությունը Իմամ Խոմեյնիի դիտանկյունից համալսարանները շարունակ ընչազուրկ ու իսլամական երկրների թշնամիների ընչաքաղցությունների թիրախ են հանդիսանում: Նա ասում է. «Ամենակարևոր կետը, որի վրա մատ են դրել իսլամական երկրների և ընչազուրկ երկրների թշնամիները համալսարանն է, քանի որ նրանք լավ են գիտակցում, որ համալսարանը նրանց ծառայի, կնշանակի, որ ամբողջ երկիրը ծառայում է նրանց, հենց որ եթե համալսարանը հանձնվի արևելքի ու արևմուտքի կեղեքիչներին, երկիրն էլ նրանց հանձնված կլինի հետևաբար այնքան որ համալսարանն է թիրախում եղել մյուս վայրերը չեն եղել»:
Բարեկամներ ավարտվեց մեր հաղորդմանը հատկացված ժամանակ: Հաջորդ շաբաթ կանդրադառնանք համալսարանների ու համալսարանականների մասին Իմամ Խոմեյնիի տեսակետների հետ կապված այլ թեմաների: