Շիաֆոբիան արևելյան Ասիայում
(last modified Wed, 11 May 2016 12:06:05 GMT )
Մայիս 11, 2016 16:36 Asia/Tehran

Իրանի իսլամական հեղափոխության հաղթանակից հետո , մուսուլմանական համայնքներում տարածում են գտել թաքֆիրական հոսանքները :

Իսլամ կրոնի , մեծ մարգարեի և Ղուրանի ուսմունքներն ու սկզբունքներն իրենց ծրագրերին դեմ գաղափարախոսություն ընկալելով , մուսուլման արաբական որոշ երկրների իշխանությունները հակադրվեցին Իրանի իսլամական հեղափոխական իշխանության ու կառավարման կարգերին և թշնամանքով լցվեցին Իրանի նկատմամբ: Դա այն դեպքում , երբ ԻԻՀ-ը բարեկամության ձեռք է մեկնել մուսուլման բոլոր երկրներին և գլխավոր թշնամի ՝ այն է սիոնիզմի դեմ մուսուլման երկրների միասնությունն է ցանկացել : Ցավոք արաբական շատ երկրների իշխանությունները մերժել են Իրանի բարեկամությունը և միտում են վնասել ԻԻՀ-ին : Իրանի դեմ թշնամությունը դրսևորվել է տարբեր եղանակներով : Մուսուլման որոշ երկրներում ձևավորված իրանաֆոբիան և շիաֆոբիան համարվում է թշնամանիքի առանցքը : Սաուդյան Արաբիայի ժողովրդին պատկանող նավթի վաճառքից գոյացած դոլարների միջոցով , Ալե-Սաուդական ռեժիմը դարձել է մուսուլման երկրներում իրանաֆոբիայի և շիաֆոբիայի դրոշակակիրը : Ալե-Սաուդական ռեժիմի իշխանություններն ՝ ԻԻՀ-ի դեմ կոալիցիա ձևավորելու նպատակով , հսկայական գումարներ են ծախսել այս ուղղությամբ : Շիաների դեմ տրամադրվելով , նրանք փորձել են շիաականությունն Իսլամի սահմաններից դուրս և մուսուլմանների համար վտանգավոր կրոն ներկայացնել : Թաքֆիրական ու ահաբեկչական հոսանքների ակունքը հիմնականում Սաուդյան Արաբիայում իշխող վահաբականությունն է : Հոսանքներ , որոնք այսօր վտանգ են ներկայացնում ոչ միայն իսլամական տարբեր խմբերի միջև պառակտում սերմանելու առումով , այլև բռնությանն ու ծայրահեղականությանը սատարելու պատճառով , համարվում են համաշխարհային անվտանգությանն ուղղված կույր սպառնալիք : Ցավոք Իրանի իսլամական հանրապետության հետ թշնամության պատճառով , արևմտյան պետությունները Ալե-Սաուդական ռեժիմի կողմից հովանավորվող թաքֆիրականներին դասելով լավ ահաբեկիչների խմբում , նրանց դեմ քայլեր չեն ձեռնարկում : Սաուդյան Արաբիայի կողմից սատարվող շիաֆոբիան չի սահմանափակվում Միջինաևելյան ու աֆրիկյան երկրներով : Շիաֆոբիայի գործունեության սահմանների մեջ են ընդգրկվում նաև արևելյան Ասիայի մուսուլման երկրները : Ցավոք հիշյալ երկրների որոշ հոգևորականներ , պետայրեր և կառույցներ քայլ են պահում իրենց երկրներում շիաֆոբիայի քաղաքականության հետ : Վերջին ամսիների իրադարձություններից հետո , լարվել են Սաուդյան Արաբիայի հետ ԻԻՀ-ի դիվանագիտական հարաբերությունները և Ասիայի արևելյան մուսուլմանական երկրներ այցելելով , սաուդացի պետայրերը միտում են խափանել այդ երկրների և ԻԻՀ-ի քաղաքական ու մշակութային հարաբերությունները : Ստացված տեղեկությունների համաձայն , մի քանի հարյուր միլիոն դոլարանոց պարգևներով , սաուդացիները փորձել են սահմանափակել ԻԻՀ-ի և այդ երկրների հարաբերությունները ՝ շիաֆոբիա տարածելու նպատակով :

Վահաբականության թաքֆիրական հոսանքի գլխավոր ու առանցքային առաքելությունն է մուսուլման երկրներում շիաֆոբիայի տարածումը : Վահաբականների ծայրահեղական ու հետադիմական գաղափարներն ու խավարամտությունը տարածելով , արևմուտքն Իսլամին է ներկայացնում ծայրահեղականության ու բռնության տարածողը : Վահաբականները իսլամաֆոբիայի ուղղությամբ արևմուտքին մեկ այլ ծառայություն էլ մատուցում են և դա շիականությանը դեմ գնալն է: Շիաականությունը համարվում է մեծ մարգարեի և Ղուրանի խաղաղասիրական ու վեհ ուսուցումների տարածման կրոնը : Արևմուտքում Իսլամի թշնամիները չեն ցանկանում , որ այդ կրոնի մարդասիրական պատգամը լսելի դառնա միջազգային հանրության համար : Վահաբականությունը մի կողմից ծայրահեղականություն ու բռնություն տարածելով , սատարում է ահաբեկչական խմբերին և Իսլամը ներկայացնում է ծայրահեղականության ու բռնության կրոն : Վահաբականները մյուս կողմից , մուսուլմանական երկրներում շիաֆոբիայի միջոցով փորձում են խոչընդոտել Իսլամի խաղաղասիրական ու արդարության ու միաստվածության պատգամը բոլորին հասանելիությունը : Շատ մուսուլմանական երկրներում , շիաները համարվում են փոքրամասնություն ՝ ենթարկվելով բազում սահմանափակումների : Սահմանափակումներ , որոնք ստեղծվել են ազատության հավակնորդ արևմտյան երկրների կողմից : Մալայզիայում և Ինդոնեզիայում շիաները լավ պայմաններում չեն ապրում : Հիշյալ երկրներում շիա փոքրամասնության հետ այնպես են վերաբերվում , ասես նրանք մուսուլման չեն : Երեք տարի առաջ , Մալայզիայում Պահանգ նահանգի իսլամական օրենքների խորհրդատվական կոմիտեն արգելեց շիականության ուսուցումներին հետևելը և նրա քարոզումը : Իսկ նահանգային իսլամական և մալայզիական ավանդույթների պահպանման խորհուրդը ողջունելով այդ որոշումը , քայլեր նախաձեռնեց նահանգում շիականության տարածումը կանխելու ուղղությամբ : Ցավոք աշխարհում ամենամեծ թվով մուսուլման բնակչությունն ունեցող երկիր ՝ Ինդոնեզիայում , մեծ տարածում են գտել հակաշիաական գաղափարները : Այդ երկրում շիաները լայնամասշտաբ սահմանափակումների են ենթարկվում : Որոշ դեպքերում , նույնիսկ հրդեհել են շիաների տները , զանգվածային սպանության են ենթակվել շիա բնակիչները : Ասիայի արևելքում վահաբականություն տարածողերը պարբերաբար հայտարարում են , որ շիաները խեղաթյուրել են Ղուրանը և չեն հավատում Ղուրանին : Մեղադրանքներ , որոնք ամենևին չեն համապատասխանում շիաների գաղափարախոսությանը : Ցավոք նման անհիմն արտահայտություններն ազդեցիկ են որոշ հասարակություններում , որոնց բնակչությունը շիականության մասին բավարար տեղեկություններ չունեն և Սաուդյան Արաբիայում նավթային դոլարների ուժով այդ գաղափարների միջոցով հնարավոր է լինելու ընդդեմ շիաների քարոզչություն տանել : Դա այն դեպքում , երբ համացանցում շիաների առնչությամբ կրոնական ու իսլամական կայքերում որոնումների միջոցով հնարավոր է ճիշտ կարծիք կազմել շիաների մասին : Շիա վարդապետության հիմքն են հանդիսանում Ղուրանը , Մեծ մարգարեն , նրա շառավիղները : Իրականում Ղուրանը հանդիսանում է իսլամական կրոնագիտության առաջին և գլխավոր աղբյուրը : Շիաականության մյուս երեք սկզբուքները ևս հիմնված են Ղուրանի այաների և Իսլամի մեծ մարգարեի ավանդազրույցների վրա : Ղուրանի ամենահայտնի այան առնչվում է մարգարեին ու նրա շառավիղներին հետևելու սկզբունքին : Այդ այայում , ինչպես որ Աստված պատվիրել է բացարձակապես հետևել մարգարեներին նաև նրա շառավիղներին:

Իր արգասաբեր կյանքի վերջին օրերին , Իսլամի մեծ մարգարեն ժողովրդին մզկիթ է հրավիրում և նրանց կարևոր խորհուրդներ տալիս : «Հանդիսավոր զրույց» անվանումը ստացած խորհուրդներով , մարգարեն շիաներին ու սուննիներին համախմբվածության կոչ է անում : Մոհամմեդ մարգարեն ասել է .-«Հիրավի ես Ձեզ երկու խորհուրդն եմ թողնում , որոնք Ձեզ զերծ են պահելու մոլորությունից : Առաջինը և գլխավորը հետևյալն է ՝ Աստծո գիրքն է , որ երկինքն ու երկիրը միացնող պարանի նման է : Մյուսը ՝ մարգարեի շառավիղն է : Այս երկուսն անքակտելի են : Եղեք զգոն ու ուշադիր , որպեսզի ինձանից հետո , այս երկու երևույթների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք եք ցուցաբերելու» : Այս ավնադազրույցը մեծ մարգարեի շառավիղի մաքրության մասին է վկայում , քանզի նրանք հայտնվում են բացարձակ ճշմարտության մասին գրքի կողքին : Գիրք , որտեղ մարգարեին և նրա շառավիղներին ապավինումը , համարվում է ընդմիշտ պատմությունում մոլորությունից ու չարիքից պաշտպանվելու միջոց :Մուսուլմանական տարբեր երկրներում շիաների համար սահմանափակումների ստեղծումը , շիաների գաղափարախոսության մասին անիրազեկության հետևանքն է : Կրոնների մերձեցման շրջանակների ակտիվ գործունեությունը , նաև համատեղ նիստերում իսլամական կրոնական խմբերի հոգևորականների ներկայությունը կարող են չեզոքացնել իսլամական ուսուցումների մասին շեղված ու սխալ ընկալումների միջոցով վահաբականների կողմից , մուսուլմանների միջև պառակտում սերմանելու Իսլամի թշնամիների սադրանքները : Շիաների և սուննիների միջև տարաձայնությունները վաղ անցյալ ունեն , սակայն այդ տարաձայնությունները մշտապես քննարկվել են կրոնական ուսումնարաններում : Ընդսմին , այդ քննարկումներից ոչ մեկում , մյուս կողմն անբարեպաշտ չի ներկայացվել և մուսուլման կրոնագետների միջև մշտական համերաշխություն է եղել : Պատմության ընթացքում , տարբեր դավանանքների մուսուլմանները խաղաղ կյանք են վարել : Այսօր ևս իսլամական տարբեր երկրներում , մարդիկ իրար հետ խնդիրներ չունեն : Խնդիրը կայանում է նրանում , որ չնայած վահաբականության հակաշիա մեծամասշտաբ քարոզչություններին , մուսուլման տարբեր երկրներում դեպի շիականություն հակումը գնալով տարածում է գտնում :