Ալե Սաուդը քաղաքական շահարկման է ենթարկում Հաջի ուխտագնացությունը
Իրանցի ուխտավորներն այս տարի չեն մասնակցի Հաջի ուխտագնացությանը: ԻԻՀ-ի Հաջի և ուխտագնացության կողմից այս լուրը հրապարակվելուց հետո Ալե Սաուդը փորձ է կատարել քաղաքական շահարկման ենթարկել դա և քողարկել տարածաշրջանում լարվածություն հարուցելու ուղղությամբ իր քաղաքականությունների ձախողումը:
Սաուդացի պաշտոնատարներ հակազդելով այս տարվա Հաջի ուխտագնացությանն իրանցի ուխտավորների մասնակցության ճանապարհին ստեղծած իրենց արգելքներին հայտարարեցին. «Իրանցի պատասխանատուները կանխեցին իրենց հայրենակիցների մասնակցությունը Հաջի ուխտագնացությանը և Իրանի կառավարությունն իր քաղաքացիներին այս տարվա Հաջի ուխտագնացության չուղարկելու համար պատասխանատու է Աստծո և աշխարհի առջև»: Ալե Սաուդի իշխանավորները որևէ ակնարկ չկատարեցին այն հարցին, թե ինչո՞ւ իրանցի ուխտավորները չեն մասնակցում Հաջի ուխտագնացությանը և դրա ամբողջ պատասխանատվություն ուղղեցին ԻԻՀ-ի կառավարության կողմը: Ալե Սաուդի պալատական մուֆթին, որի միակ առաքելությունն իր կրոնական հրահանգներով Ալե Սաուդի հակաիսլամական ու հակամարդկային քայլերին ու արարքներին օրինականություն տալն է, այս անգամ էլ ի պաշտպանություն այդ ռեժիմի ասպարեզ իջնելով, և կրկնելով Հաջի կապակցությամբ ԻԻՀ-ի դեմ հավակնություններն ու մեղադրանքներն, ասաց. «Իրանի համակարգը 30 տարի առաջվանից վատ կապի մեջ է եղել Հաջի հետ և Աստծո սուրբ տանը տարբեր դեպքերի ու իրադարձությունների պատճառ է դարձել»: Սա առաջին անգամ չէ, որ մի իսլամական երկրի մուսուլմաններն Սաուդյան Արաբիայի խափանարարության ու քաղաքական շահարկումների պատճառով զրկվում են Աստծո կողմից սահմանված արարողությունը կատարելուց և այս երկրի քաղաքացիները չեն կարողանում մասնակցել ուխտագնացությանը: Վերջին տարիներին Արաբիան բացահայտ կերպով պատերազմ է հայտարարել տարածաշրջանի որոշ երկրների, այդ թվում Եմենի ու Սիրիայի դեմ և այդ երկու երկրի քաղաքացիներին զրկել է Հաջի ուխտագնացությանը մասնակցելուց: Ալե Սաուդը, որպես Աստծո տան խնամակալը, ինչպես նաև իսլամական ուսուցումների համաձայն պարտավոր է Հաջի ուխտագնացության հնարավորություն ստեղծել բոլոր այն մուսուլմանների համար ովքեր նման ուխտագնացության մեկնելու ֆինանսական կարողություն ունեն: Սակայն Ալե Սաուդի իշխանավորները քաղաքական շահարկում կատարելով ձգտում են իսլամական ամենակարևոր սրբություններին իրենց տիրապետությունը չարաշահել հանուն իրենց քաղաքական նպատակների ու ծրագրերի իրագործման , որոնք դեմ են իսլամական ուսուցումներին: Ալե Սաուդն այն սխալ պատկերացումն ունի, որ տիրապետելով իսլամական ամենասուրբ վայրերին համարվում է իսլամ աշխարհի ղեկավարը և ձգտում է իսլամական ուսուցումներից իր խեղաթյուրված ընկալումները Մոհամմեդի անխառն իսլամի անվան ներքո հրամցնել աշխարհին: Ալե Սաուդն այս թյուր պատկերացմամբ սպառնում է իսլամական այլ երկրներին ու նրանց թելադրանքներ է կատարում և իրեն լիազորված է համարում միջամտել իսլամական երկրների ներքին հարցերին:
Աշխարհի արարչի կամքը եղել է այն, որ Աստծո տունը դառնա մուսուլմանների միասնականության առանցքն ու Հաջի ուխտագնացությունը լինի իսլամ աշխարհի հզորության դրսևորումը: Մեքքան ապահով տարածք է հայտարարվել, որպեսզի բոլոր մուսուլմանները լիարժեք անվտանգ պայմաններում կատարեն Հաջի քաղաքական-կրոնական արարողությունը, սակայն այսօր Ալե Սաուդի գործունեության շնորհիվ Հաջի ուխտագնությունն անապահով է դարձել և ուխտավորների կյանքը հայտնվել է սպառնալիքի տակ ու նաև պահանջ է ներկայացվում Հաջն անազդեցիկ դարձնել: Ալե Սաուդի այս քայլերը լավագույն դեպքում կարելի է Աստծո ճանապարհին խոչընդոտ բնութագրել: Անցած տարի Մինայում պատահած դեպքն ու Աստծո տան շուրջ 8000 ուխտավորների զոհվելը վկայում են սրբավայրերը կառավարելու համար Ալե Սաուդի անարժանության մասին: Բացի այդ 1987 թվականին իրանցի անմեղ ուխտավորների սպանությունն էլ քայլ էր ուղղված Ղուրանում Աստծո հստակ հրամանի դեմ, որը Մեքքան ապահով տարածք է համարել մուսուլմանների համար: 1987 թվականին Ալե Սաուդի իշխանավորները «Հավատուրացներից հեռու մնալու» արարողությանը մասնակցելու պատճառով հարյուրավոր իրանցի ու ոչ-իրանցի ուխտավորների նահատակեցին կտուրներից նետված քարերի միջոցով ու նաև ուղղակի գնդակի թիրախ դարձնելով: Ալե Սաուդի իշխանավորների կողմից այդ կոտորածից հետո իրանցի ուխտավորները երեք տարի զրկվեցին Հաջից: Ալե Սաուդյան իշխանավորներն իսլամական հեղափոխության հաղթանակից հետո հակադրվել են ԻԻՀ-ի կառավարությանն ու ժողովրդին: Դա ի տես այն բանի, որ իսլամական հեղափոխության առանցքային կարգախոսներից մեկը աշխարհի բոլոր մուսուլմանների ընդհանուր թշնամի Սիոնիստական ռեժիմի դիմաց իսլամական երկրների միասնականությունն է եղել: Սակայն Ալե Սաուդը շարունակ հակադրվելով ԻԻՀ-ին կանգնել է Սիոնիստական ռեժիմի ու ԱՄՆ-ի ճակատում: ԻԻՀ-ի դեմ Սադդամի բաասական ռեժիմի պարտադրած ութամյա պատերազմի ընթացքում Պարսից ծոցի հարավային նավթառատ երկրներն ավելի քա 70 միլիարդ դոլար օժանդակություն կատարեցին Սադդամի բաասական ու բռնապետ ռեժիմին: Այդ ֆինանսական օժանդակությունների գլխավոր բաժինը կատարվեց Ալե Սաուդյան իշխանավորների կողմից: Սադդամն ի վերջո, ԻԻՀ-ի դեմ պատերազմում պարտվելով ու ձախողելով ինքը սպառնալիք դարձավ արաբական շեյխանիստ ռեժիմների համար ու բռնազավթեց Քուվեյթը: Սադդամին հովանավորություն ցուցաբերելու ուղղությամբ Ալե Սաուդի վարած քաղաքականությունն ու դրա ավերիչ հետևանքներն Իրաքի ու տարածաշրջանի ժողովուրդների համար դաս չեն եղել և Ալե Սաուդը գործնականում ԱՄՆ-ի ձեռքի խաղալիքն է դարձել Միջին Արևելքի տարածաշրջանում միակողմանի միջամտությունների և պատերազմի հրահրման ուղղությամբ:
---
Հաջի ուխտագնացությունը պաշտամունքային-քաղաքական արարողություն է: Այս արարողության քաղաքական կողմը վերականգնվեց իսլամական հեղափոխությունից հետո և իրանցի ուխտավորների ներկայությամբ: Լուսահոգի Իմամ Խոմեյնիի գաղափարներում Հաջի ուխտագնացությունը պաշտամունքային, քաղաքական ու հասարակական զուգահեռ արարողություն է: Այն իմաստով, որ այս արարողության ընթացքում անհատի պաշտամունքային արարքները զերծ չեն քաղաքական ու հասարակական ուղերձներից: Իսլամական հեղափոխության մեծ առաջնորդ լուսահոգի Իմամ Խոմեյնին առաջին հերթին խիստ քննադատության ենթարկելով Հաջի արարողությունը կրոնական չոր և սոսկ պաշտամունքային, ինչպես նաև իսլամ աշխարհի ու մուսուլմանների վիճակն անտեսող արարողության աստիճանի նվազեցնելու իսլամական որոշ երկրների իշխանավորների ու պալատական հոգևորականության ջանքերն ասում է. «Իսլամական երկրներում բռնապետական իշխանությունների մոլորության, ինչպես նաև պալատական նվաստ հոգևորականության թյուրըմբռնման պատճառով այս ճակատագրական արարողության տարբեր կողմերը մնացել են անորոշ: Այդ կեղծ հոգևորականները դեմ են իսլամական իշխանության ստեղծմանը և այն մյուս բռնապետական իշխանություններից էլ ավելի վատ են համարում: Նրանք Հաջի մեծ արարողությունը սահմանափակել են իմաստազուրկ արտաքինով և մուսուլմանների ու իսլամական երկրների խնդիրների հիշատակումը կրոնի հակառակ ու նույնիսկ հավատուրացություն են համարում: Մոլորված բռնապետ իշխանավորների կապվածները աշխարհի տարբեր կողմերից այստեղ հավաքված բռնահարվածների կանչն իսլամի դեմ են համարում: Նրանք այն դերակատարներն են, որոնք մուսուլմանների հետ պահելու և ճամփան կողոպտիչների ու տիրակալների համար բացելու նպատակով իսլամը սահմանափակել են մզկիթների անկյուններում և մուսուլմանների խնդիրներով զբաղվելը իսլամին ու մուսուլմանների պարտականություններին դեմ են համարում»: ԻԻՀ-ի հիմնադիր Իմամ Խոմեյնիի դիտանկյունից իսլամական երկրներում գաղութարարությանն ու մեծապետականությանը կապված թագավորներ իշխելու պատճառով, աշխարհի ընչազուրկների ու բռնահարվածների զարթոնքը կանխելու համար փորձ է կատարվում մոռացության տալ Հաջի քաղաքական կողմը և դիմադրել դրան: Լուսահոգի Իմամ Խոմեյնիի դիտանկյունից Աստծո տունը մեծապետականության դիմաց մուսուլմանների զարթոնքի ու կենսունակության տունն է, ինչն ընդհանուր շահ կարող է բերել իսլամ ժողովրդին: Դա ի տես այն բանի, որ Ալե Սաուդը Հաջը ներկայացնում է, որպես իսլամ աշխարհի լռության ու թմբիրի արարողություն, որի վերջնական նպատակը առերևույթ պաշտամունքի կատարումն է, առանց այն որ այդ պաշտամունքը խորք ստանա և իսլամ ժողովրդի համար փոփոխությունների աղբյուր դառնա: Այլ խոսքով աչալրջության ու անտարբերության առճակատումը համարվում է Աբրահամյան Հաջը Սաուդական Հաջից առանձնացնող կետը: Ալե Սաուդը խիստ մտահոգ է Աբրահամյան Հաջի արարողության համար և ձգտում է Հաջի քաղաքական կողմը ներկայացնել, որպես շիաների նորամուծությունը: Սա ի տես այն բանի, որ Հաջի ուխտագնացությունն այն արարողություններից է, որի կապակցությամբ իսլամական տարբեր դավանանքներում ամենաքիչ տարաձայնությունը գոյություն ունի: Տարբեր դավանանքների հարող միլիոնավոր մուսուլմաններ իրար կողքի կատարում են այս քաղաքական-պաշտամունքային արարողությունը: Բայց Ալե Սաուդը ձգտում է, որպեսզի ամենաքիչ երկխոսությունը ստեղծվի իսլամական տարբեր երկրների մուսուլմանների միջև ու տարբեր միջոցներով պառակտում է սերմանում մուսուլմաններ միջև:
----
Ալե Սաուդը ոչ միայն Մեքքայում ու Մեդինայում մուսուլմանների սրբավայրերին իր տիրապետությունը քաղաքական շահարկման է ենթարկում ապացուցելու համար,որ ինքը գերազանցում է իսլամական երկրներին և իրական մուսուլմանի օրինակ է ներկայացնում, այլև կանխում է Հաջի ուխտագնացության ընթացքում Մոհամմեդի անխառն իսլամի ուսուցումների փոխանցումը: Դա էլ համարվում է Հաջի ուխտագնացությանն Իրանի մուսուլման ժողովրդի մասնակցության ճանապարհին խափանարարության պատճառը: Նրանք ցանկանում են ամենաքիչ կապը հաստատվի իրանցի և այլ երկրների ուխտավորների միջև: Քանզի շիաների համոզումների մասին նրանց ստահոդ քարոզչության արդյունքում իրանցի ուխտավորներից ստեղծված պատկերացումը որևէ առնչություն չունի իրականության հետ և աշխարհի մուսուլմանները մոտիկից կարող են բացահայտել շիաների դեմ Ալե Սաուդի քարոզչությունների ստահոդությունը: