Հաջը՝ քաղաքական հաշվեհարդարի գործիք՝ Սաուդյան Արաբիայի ձեռքին
https://parstoday.ir/hy/radio/west_asia-i22324-Հաջը_քաղաքական_հաշվեհարդարի_գործիք_Սաուդյան_Արաբիայի_ձեռքին
Ի վերջո երկար քաշքշուքներից և Ռիադի ու Թեհրանի միջև բազմաթիվ բանակցություններից հետո ԻԻՀ-ի դեմ Սաուդյան Արաբիայի թշնամությունը նաև տարածվեց մուսուլմանների Հաջի ուխտագնացության վրա և իրանցի ուխտավորները զրկվեցին այս տարվա Հաջի արարողությանը մասնակցելու հնարավորությունից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 18, 2016 10:52 Asia/Tehran

Ի վերջո երկար քաշքշուքներից և Ռիադի ու Թեհրանի միջև բազմաթիվ բանակցություններից հետո ԻԻՀ-ի դեմ Սաուդյան Արաբիայի թշնամությունը նաև տարածվեց մուսուլմանների Հաջի ուխտագնացության վրա և իրանցի ուխտավորները զրկվեցին այս տարվա Հաջի արարողությանը մասնակցելու հնարավորությունից:

ԻԻՀ-ի Հաջի և ուխտագնացության կազմակերպությունը մի հաղորդագրություն հրապարակելով տեղեկացրեց սաուդացիների բազմաթիվ խափանարարությունների պատճառով իրանական 1395 թվականին բացառվում է իրանցիների՝ Մեքքա ուխտագնացության մեկնելը: Հաղորդագրության մեջ ասված է, որ թեև Հաջի հանդեպ ԻԻՀ-ի հայացքը հոգևոր է և հիմնված է միասնականության ստեղծման, իսլամական ու կրոնական եղբայրության ընդլայնման, ինչպես նաև աղանդավորականությունից ու թայֆայականությունից հրաժարվելու վրա, սակայն Սաուդյան Արաբիան չնայած այդ երկրի ԶԼՄ-ների քարոզչության, երկու երկրի միջև տիրող քաղաքական մթնոլորտի ազդեցության ներքո Հաջը կապել է քաղաքական հարցերի հետ և այդ հիման վրա էլ փոփոխություն է մտցրել ամենամյա համաձայնության մեջ: Բայց Սաուդյան դինաստիայի հիմքերն ինչո՞ւ են այդքան խարխլվել, որ այդ երկիրը քաղաքական շահարկման է ենթարկում կրոնական արարողություն համարվող՝ Հաջի ուխտագնացությունը:

2003 թվականից ի վեր Սաուդյան Արաբիան իր տարածաշրջանային քաղաքականություններում իրարահաջորդ պարտությունների ականատես է եղել և նրա տարածաշրջանային դիրքերն անկում են ապրել: 2003 թվականին Սադդամի իշխանության կործանումը Ասիայի արևմուտքում Արաբիայի դիրքերի անկման գործընթացի սկիզբն էր: ԹԵև Իրաքի բաասական ռեժիմի հետ Սաուդյան իշխանության հարաբերություններն այնքան էլ սերտ ու ամուր չէին, այդուհանդերձ Ալե Սաուդը արաբական երկրներում իշխանության ու քաղաքականության հանդեպ արաբական-ազգային և սուննի-դավանական հայացքներով Իրաքում շիաների ներազդեցության տարածման ճանապարհին մեծ արգելք համարվող Սադդամի իշխանության կործանումը իր շահերին դեմ էր համարում: Իրաքի հետագա զարգացումները, հատկապես երեք շիա կառավարությունների ձևավորումը, ինչպես նաև սուննի խմբերի ու քաղաքական այրերի հանդեպ Ալե Սաուդի հովանավորությունը, որոնցից որոշները, ինչպես Թարեղ Ալ-Հաշեմին, Իրաքում ահաբեկչական գործողությունների մեջ են մեղադրվել, ապացուցեցին որ Սաուդյան գերդաստանը ինչ չափերով պատրաստ չէ հանդուրժել Իրաքում քաղաքական նոր կառույցի ձևավորումը: Նույնիսկ փաստեր կան այն մասին, որ Ալե Սաուդն Իրաքում պաշտպանում է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին և փորձում է շիա որոշ գործիչներին իր կողմը գրավելով տարաձայնություն սերմանել Իրաքի շիա խմբերի միջև:

2003 թվականին Սադդամի իշխանության կործանումից հետո Ասիայի արևմուտքում ու Աֆրիկայի հյուսիսում հակակառավարական բողոքների երևան գալը երկրորդ ծանր հարվածն էր համարվում ուղղված Սաուդյան Արաբիայի շահերին: Այս բողոքների արդյունքում կործանվեցին Ալե Սաուդի հետ համընթաց չորս իշխանություններ, որոնք էին՝ Թունիսում Զեյնոլաբեդին Բեն Ալիի, Եգիպտոսում՝ Հուսնի Մուբարաքի, Լիբիայում՝ Մուամեր Կադդաֆիի և Եմենում՝ Ալի Աբդոլլահ Սալեհի իշխանությունները և սասանեցին Ալե Սաուդի մի քանի այլ դաշնակիցների, այդ թվում Բահրեյնի, Հորդանանի ու Մարոկկոյի իշխանությունների հիմքերը: Այս պայմանները ավետում էին Ասիայի արևմուտքում նոր համակարգի ձևավորման մասին, որտեղ Արաբիան կորցնում էր իր վայելած նախկին դիրքերը:

2003 թվականին Իրաքում՝ բաասական իշխանության, իսկ 2011 թվականին Արաբիայի դաշնակից իշխանությունների կործանման հանրագումարի արդյունքում տարածաշրջանային ուժի հավասարակշռությունը փոխվեց հօգուտ Արաբիայի գլխավոր մրցակիցը համարվող ԻԻՀ-ի: Հետևաբար Ալե Սաուդը ահաբեկչական խմբերին ու հոսանքներին հովանավորելով փորձեց անապահով դարձնել Սիրիան ու Իրաքը: Այդ քաղաքականության արդյունքում սպանվեցին ու վիրավորվեցին հարյուր հազարավոր սիրիացի և տասնյակ հազարավոր իրաքցի քաղաքացիներ, 11 միլիոն սիրիացիներ ու միլիոնավոր իրաքցիներ տարհանվեցին այդ երկրների սահմաններում ու այլ երկրներում և հատկապես Սիրիայում ոչնչացվեցին հասարակական ու տնտեսական ենթակառույցները: Այդուհանդերձ Ալե Սաուդը դեռ իր ուզած արդյունքը չի քաղել Սիրիայում ու Իրաքում վարած իր քաղաքականությունից, որն է՝ արևմտյան Ասիայի տարածաշրջանում ԻԻՀ-ի դիրքերի թուլացումը:

---

ԻԻՀ-ի տարածաշրջանային դիրքի թուլացման ուղղությամբ Ալե Սաուդի վարած քաղաքականությունների ձախողման բացահայտ նշաններից մեկը, Եմենում Անսարալլահ շարժման գերազանցող դիրքն է: Սաուդյան Արաբիան մեծ ջանք գործադրեց, որպեսզի Եմենում պահպանի իրեն կապված ուժի կառույցը, սակայն 2014 թվականին գերազանցեց Անսարալլահ շարժումը, որը կրոնական ու քաղաքական բնույթով մոտիկ է ԻԻՀ-ին: Իշխանության բուրգի գագաթին Անսարալլահի մերձենալուն զուգահեռ Եմենի կապված նախագահ Մանսուր Հադին ու նրա կառավարության որոշ անդամները փախան Ռիադ: Եմենն ետնաբեմը համարող Ալե Սաուդը չհանդուրժեց ստեղծված նոր իրավիճակը և հակառակ Սիրիայի ու Իրաքի ճգնաժամերին, որտեղ ուղղակի ներկայություն չունի, 2015 թվականի մարտի 26-ին ուղղակի կերպով պատերազմի մեջ մտավ Եմենի դեմ: Թեև Ալե Սաուդը հավակնում է Եմենի դեմ կոալիցիայի ձևավորման մասին, սակայն իրականությունն այն է որ Եմենի պարագային գոյություն ունի փխրուն մի կոալիցիա և Սաուդյան գերդաստանը վերջին 15 ամիսների ընթացքում ինքն է ղեկավարել չքավոր երկիր Եմենի դեմ ուղղված բոլոր ռազմական խնդիրները:

Եմենի ճգնաժամն էլ Ալե Սաուդի համար ցանկալի արդյունքը չի ունեցել: Նույնիսկ Անվտանգության խորհրդի թիվ 2216 բանաձևը, որի նպատակն էր պաշտպանել Մանսուր Հադիին և Արաբիայի հարձակումը չկարողացավ խաթարել Եմենի քաղաքական կառույցում Անսարալլահ շարժման զբաղեցրած գերազանց դիրքը: Միևնույն ժամանակ Ալե Սաուդը հայտնվել է հասարակական կարծիքի ճնշման ներքո և նույնիսկ Սիոնիստական ռեժիմի որոշ լրատվական աղբյուրներ գրել են, որ այն դեպքում երբ մուսուլման երկրները Իսրայելին հիշում են, որպես մանկասպան ռեժիմ, Սաուդյան Արաբիան, որ իրեն մուսուլմանների սրբավայրերի խնամակալն է ներկայացնում, Եմենում սպանում է կանանց ու երեխաներին:

Ասիայի արևմուտքում և իր վաղեմի մրցակից՝ ԻԻՀ-ի նկատմամբ Ալե Սաուդի ձախողումների շարանը Եմենի ճգնաժամով չավարտվեց: Սաուդյան Արաբիան «5+1» խմբի երկրների հետ ԻԻՀ-ի համաձայնությունը հակասության մեջ է գտնում իր տարածաշրջանային շահերի հետ և Իրանի միջուկային համաձայնության ընթացքը խափանելու համար ոչ մի ջանք չի խնայում: Ալե Սաուդը ձգտեց միջազգային հանրության մոտ քաղաքական ու անվտանգության երանգ փոխանցել Իրանի միջուկային գործին և իրեն կապված ԶԼՄ-ների միջոցով իրանաֆոբիայի ու շիաֆոբիայի ուղղությամբ ստահոդություններ տարածել, սակայն միջուկային բանակցությունների ավարտվելն Արաբիայի համար մի նոր ձախողում եղավ:

Համատեղ քայլերի համապարփակ ծրագրի ստորագրման սեմին Ալե Սաուդն այս անգամ իր տարածքում ու Մինայի անապատում երևան հանեց իր վերջին խաղաքարտերը: Ոմանք կարծքում էին, որ Մինայի կոտորածն իրականացվեց Իրանին հրահրելու նպատակով, որպեսզի Արաբիայի դեմ խիստ հակազդեցություն ցուցաբերելով տարածաշրջանում անվտանգության ճգնաժամի մեջ մխրճվի: Այդուհանդերձ եթե նույնիսկ այս վարկածին կողմ չլինենք, առնվազն պիտի ընդունենք, որ Շեյխ Ալ-Նեմրի մահապատժի գործադրումը նպատակ ուներ հրահրել իրանցիներին ու տարածաշրջանում լարվածություն առաջացնել: Շեյխ Ալ-Նիմրի մահապատժի դեմ ի նշան բողոքի Թեհրանում Արաբիայի դեսպանատան դիմաց կազմակերպված հանրահավաքից ու մի խումբ մարդկանց դեսպանատուն ներխուժելուց հետո, չնայած նրա որ ԻԻՀ-ի կառավարությունն ու պատասխանատուները դատապարտեցին այդ քայլը, Սաուդյան Արաբիան շարունակելով իր թշնամական քաղաքականությունները միակողմանի կերպով խզեց Իրանի հետ հարաբերությունները և իրեն համընթաց դարձրեց տարածաշրջանի մի քանի փոքր երկրների, այդ թվում Ջիբութիին, Սուդանին ու Կոմորին: Բայց դա վերջը չէր:

Ալե Սաուդն իր թշնամությունը տարածեց նաև մուսուլմանների հավաքական ամենակարևոր արարողության վրա և արգելեց այս տարվա Հաջի ուխտագնացությանն իրանցի ուխտավորների մասնակցությունը: Իսլամական երկրների քար լռության և այս ռեժիմի պառակտիչ քայլերի հանդեպ նրանց պասիվության պայմաններում Սաուդյան ռեժիմը ոչ միայն հրաժարվում է իր վրա վերցնել Մինայի դեպքի պատասխանատվությունը, այլև լիարժեքորեն անմարդկային ու հակակրոնական քայլի դիմելով իրանցիների առջև փակել է այս աստվածային արարողությանը մասնակցելու բոլոր ուղիները: Սաուդացիները չափազանց ծանր ու վատատեսական նախապայմաններ որոշելով ԻԻՀ-ի Հաջի և ուխտագնացության կազմակերպության համար փորձեցին ԻԻՀ-ին պարտադրել նվաստացուցիչ մի համաձայնություն և ապա դրանով պարծենալ և ուժի ցուցադրում կատարել տարածաշրջանում: Սակայն ԻԻՀ-ը չհամաձայնեց Հաջի ուխտագնացության համար Ալե Սաուդի ներկայացրած նախապայմաններին, ինչը պատճառ դարձավ, որ Ալե Սաուդն այս անգամ դիմի ստահոդության:

Արաբիայի Արտաքին գործերի անփորձ նախարար՝ Ադել Ալ-Ջոբայրը Իրանին մեղադրեց Հաջի ուխտագնացությամբ քաղաքական նպատակներ հետապնդելու մեջ, որպեսզի այդպիսով մի կողմից հրաժարվի իրանցի ուխտավորներին չընդունելու պատասխանատվության բեռը կրելուց և միևնույն ժամանակ Իրանի հեղինակությունը խաթարի տարածաշրջանի ու աշխարհի հասարակական կարծիքի մոտ: Չնայած նման ստահոդ հավակնություններին դա սաուդացիներն են, որ Աստծո տան ուխտագնացությունը քաղաքականացրել են: Աստծո տունը ուխտի մեկնելու ճանապարհին իրանցի ուխտավորների համար արգելքներ հարուցելն անկասկած ակունք է առնում Իրանի հանդեպ նրանց թշնամական քաղաքականություններից և տարածաշրջանի, այդ թվում Իրաքի ու Սիրիայի զարգացումների հանդեպ նրանց զայրույթից:

---

Սա առաջին անգամ չէ, որ Ալե Սաուդը Հաջը ,որպես քաղաքական գործիք է ծառայեցնում հօգուտ իր շահերի իրագործման: Վերջին տարիներին Ալե Սաուդն արգելել է սիրիացի քաղաքացիների մասնակցությունը Հաջի ուխտագնացությանը: Ալե Սաուդն այս անգամ էլ այն պայմաններում է արգելում իրանցի ու սիրիացի քաղաքացիներին, երբ իսրայելցի արաբներին թույլատրում է ճամփորդել Արաբիա: