Ամենահնչեղ բողոքը՝ Բան Կի-մունին ուղղված եմենցի երեխայի նամակը
(last modified Tue, 28 Jun 2016 11:20:01 GMT )
Հունիս 28, 2016 15:50 Asia/Tehran

ՄԱԿ-ը 2016 թվականի հունիսի 2-ին մի զեկույց հրապարակելով Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների կոալիցիայի անունը եմենցի երեխաներին սպանելու պատճառով ներառեց երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակում և սաուդական կոալիցիային եմենցի երեխաների 60 տոկոսի սպանվելու պատասխանատուն ներկայացրեց: Սակայն սաուդական կոալիցիային ուղղված ՄԱԿ-ի այս քննադատությունը երկարատև չեղավ:

ՄԱԿ-ը 2016 թվականի հունիսի 2-ին մի զեկույց հրապարակելով Եմենի դեմ Արաբիայի և նրա դաշնակիցների կոալիցիայի անունը եմենցի երեխաներին սպանելու պատճառով ներառեց երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակում և սաուդական կոալիցիային եմենցի երեխաների 60 տոկոսի սպանվելու պատասխանատուն ներկայացրեց: Սակայն սաուդական կոալիցիային ուղղված ՄԱԿ-ի այս քննադատությունը երկարատև չեղավ: Ի հետևումն ՄԱԿ-ին ֆինանսական օժանդակությունները դադարեցնելու կապակցությամբ Արաբիայի սպառնալիքներին, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը մեկ շաբաթ անց՝ հունիսի 9-ին, տեղեկացրեց երեխաների իրավունքները ոտնահարողների սև ցուցակից Արաբիայի անունը հանելու մասին և այս անտրամաբանական քայլով զարմանք պատճառեց աշխարհի հանրային կարծիքին:

Ի հետևումն այս որոշման, եմենցի երեխաները Արաբիայի անունը երեխաների իրավունքները ոտնահարողների ցուցակից հանվելու դեմ ի նշան բողոքի հանրահավաք կազմակերպեցին Սանաայում ՄԱԿ-ի ներկայացուցչության շենքի դիմաց և «Եմենցի երեխաները դրամ կնվիրեն» կարգախոսով այս կազմակերպությունից պահանջեցին դիմադրել Արաբիայի Լոբբիին: Նրանք խորհրդանշական քայլի դիմելով ՄԱԿ-ին օժանդակելու համար իրենց գրպանի դրամը լցրեցին ՄԱԿ-ի դրոշակի վրա, որպեսզի այդ կազմակերպությունն այլևս Արաբիայի դրամի կարիքը չզգա և ուշադրություն ցուցաբերի պատերազմական ոճրագործություններին:

Այս շրջագծում եմենցի մի երեխա ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին հղված իր նամակում իր հնչեղ ու խորիմաստ բողոքն արտահայտեց այդ քայլի հանդեպ:

«Մեծարգո պրն. Բան Կի-մուն

Ես ու իմ ընկերները որոշել ենք ՄԱԿ-ին հովանավորելու համար դրամ հավաքել, քանի որ Արաբիան ասել է, որ դադարեցնելու է ՄԱԿ-ի հանդեպ իր հովանավորությունը: Պրն. Բան Կի-մուն Արաբիայից մի վախեցիր: Քանի որ նա կոտորածի է ենթարկում Եմենի ժողովրդին, ոչ թե ՄԱԿ-ին»:

Նա այդ նամակում հավելել է. «Երբ մեծանամ և ուսումս ավարտեմ, կդառնամ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը և կդատապարտեմ Արաբիային, որովհետև նա սպանեց իմ դասընկերոջը՝ Ահմեդին: Եթե նրանք ինձ սպառնան, ես նրանցից չեմ վախենա, քանզի այդ ժամանակ արդեն հասակ առած կլինեմ: Ես իմ անունը չեմ նշում, քանի որ Արաբիան ինձ կսպանի ու ես չեմ ցանկանում սպանվել»:

Այս նամակը թեև արտահայտում է մանկական մի երազանք, սակայն վկայում է այն երեխաների հոգու վրա ստեղծված խոր ու անմոռանալի վերքի մասին, որոնց նուրբ հոգին սեր ու գթություն է որոնում: Անկասկած իր դասընկերոջ հետ խաղալու փոխարեն նրա դաժան սպանության ականատես եղած այս մանկան զսպված արցունքը, վաղը վերածվելու է մեծ զայրույթի:

---

Բոլոր կրոններում ու վարդապետություններում երեխաները հույսի, կենսունակության, գեղեցկության, անկեղծության ու մաքրության և մանկական մաքուր բնազդի խորհրդանիշ են: Երեխայի նայելով վերակենդանանում են մանկական շրջանի քաղցր երազները և ապագայի հանդեպ հույս է ծագում:

ՄԱԿ-ի մանուկների պաշտպանության հիմնադրամը Մանուկների իրավունքների կոնվենցիայի հիմքը դրեց հետևյալ կարգախոսով՝ «Երեխան պիտի հասակ նետի երջանկությամբ, գթությամբ ու համախոհությամբ հագեցած միջավայրում»:

Կյանքի առաջին տարիներին տարրական կարիքների ապահովումն ու խնամքը, հիվանդության ու մահացության կանխման ուղղությամբ ջանք գործադրելը և պատերազմների ու բնական աղետների ժամանակ նրանց պաշտպանությունը իրավապաշտպան այս կառույցի գլխավոր առաքելությունն է:

Բայց այսօր դժբախտաբար աշխարհում և հատկապես Միջին Արևելքի ու Աֆրիկայի հյուսիսային երկրներում երեխաների սպանության, կտտանքների ենթարկվելու և կալանավորվելու մասին բազմաթիվ ցավալի լուրեր ու հաղորդումներ են հրապարակվում:

Այս օրենքը ստորագրած երկրների մեծամասնությունը երեխաների իրավունքների պաշտպանության կարգախոսով, իրենք ուղղակի կամ անուղղակի միջոցներով ոտնահարում են աշխարհի ապագան կերտող այս խավի իրավունքները:

Այդ շրջագծում Եմենի պատերազմը շարունակվելով հազարավոր եմենցի երեխաներ ենթակա են թերսնման հետևանքով առաջացող հիվանդությունների վտանգին: ՄԱԿ-ի մանուկների հիմնադրամ՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցի համաձայն, մեկ միլիոն երեք հարյուր հազար եմենցի երեխաներ տառապում են անբավարար սնունդ ստանալու պատճառով: Եմենում ՅՈՒՆԻՍԵՖ-ի գրասենյակի տնօրեն Ջուլիան Հարնիսն ասում է. «Իրավիճակը խիստ վտանգավոր է: Հիվանդանոցները լցված են հիվանդներով ու նույնիսկ հիվանդակառքերն են գողանում: Երեխաները սպանվում ու վիրավորվում են ու փախուստի դիմելուց բացի այլ ելք չունեն: Եմենի երեխաների առողջությունը վտանգված է ու նրանք չեն կարողանում դպրոց հաճախել: Պատերազմի բոլոր կողմերը պիտի երեխաների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ պարտավորություն ստանձնեն»:

Պատերազմներն ամենուրեք ավերիչ ու կործանարար են ու երբ դրանք ծագում են ընչաքաղցության ու ոտնձգության տեսքով, հոգեկան ու ֆիզիկական ծանր հետևանքներ են ունենում երեխաների համար: Օտար ոտնձգիչի միջոցով բռնության ենթարկված երեխաները եթե նույնիսկ պատերազմական պայմաններում չսպանվեն, իրենց երկրում ու հայրենիքում մշտական վախի ու մտահոգության պայմաններում ապրելու են նվազագույն հնարավորություններով ու եթե կարողանան ընտանիքի հետ միասին լքել իրեն հայրենիքը, օտարության ու տարագրության ճանապարհին անկասկած լավ ճակատագիր չի սպասելու նրանց: Նրանք տեղական, տարածաշրջանային ու միջազգային պատերազմների առաջին զոհերն են:

Անցյալի պատերազմների փորձը ցույց է տալիս որ պատերազմից փրկված սերունդը դժվարությամբ է կարողանում բռնարարքները մաքրել իր հիշողությունից: Այս բռնությունը մնալով երեխայի հոգում ու մտքում փոխանցվում է հաջորդ սերունդներին և իրականության մեջ մենք պատերազմներին հաջորդող բռնարարքների փակ շրջանակի մեջ ենք հայտնվում:

Պատերազմական շրջաններում երեխաներին վերաբերող հարցերի կապակցությամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Գրասա Մաշալը տարիներ առաջ՝ 1996 թվականին, մի զեկույցում գրեց. «Թույլ տվեք երեխաներին խաղաղության տարածքներ հռչակենք: Այսպիսով մարդկությանն ի լուր կհայտարարվի, որ մանկության շրջանը խոցելի է և երեխաները պիտի զերծ պահվեն ռազմական բախումների մահաբեր հետևանքներից»: Այսօր՝ տարիներ անց, նկատում ենք, որ Ղանդահարում, Գազայի հատվածում, Ֆալուջայում, Եմենում, Բահրեյնում ու շատ այլ վայրերում երեխաները դեռ խաղաղության տարածքներ չեն համարվում և պատերազմի ու բռնարարքների զոհ են դառնում: Իրականության մեջ որոշ երկրներում պատերազմի տևողությունը գերազանցում է երեխայի մանկության շրջանին ու նրանք մանկության շրջանում երբևե խաղաղություն չեն ճաշակում:

Երեխաներին հասցված վնասը միայն պատերազմի շրջանով չի սահմանափակվում: Երեխաների խաղավայրը համարվող ականապատված դաշտերը պատերազմից տարիներ անց դեռ շարունակում են զոհեր խլել:

Գրականության նոբելյան մրցանակակիր չիլիացի բանաստեղծ Գաբրիելա Միստրալն ասում է. «Ժամանակակից աշխարհում մենք մեղավոր ենք մեր թույլ տված բազմաթիվ սխալների համար: Բայց մեր ամենամեծ թերացումը կամ ավելի հստակ ասած՝ ոճրագործությունը երեխաների ու նորածինների հանդեպ անտարբերությունն է: Շատ կարիքների ապահովումը կարելի է թողնել վաղվան, բայց երեխաների դեպքում չի կարելի այդպես վարվել: Քանի որ հենց այս պահին նրա ոսկորները կոփվում են, նրա արյունն արտադրվում ու ձևավորվում է նրա գիտակցությունն ու զգացմունքը: Հետևաբար չենք կարող նրա կարիքների բավարարումը թողնել վաղվա: Քանզի նրա անունն «այսօր» է»:

----

Եմենի պատերազմի հետևանքով մարդկային մեծ աղետ է տեղի ունենում: Բայց արդյոք Ալե Սաուդի սպառնալիքները կարո՞ղ ենք արդարացում համարվել իր օրինական ու մարդկային առաքելության իրագործումից ՄԱԿ-ի հրաժարման համար:

Վերլուծաբանները համոզված են, որ ՄԱԿ-ն ու նրա գլխավոր քարտուղար Բան Կի-մունը գին որոշելով մարդկային կյանքի սրբազան շարունակականության համար, օրինականացրել են աշխարհում երեխաների կոտորածը: Նա խիստ քննադատությունների հանդիպելով այսպես է պատճառաբանել իր անընդունելի քայլը. «Սա մինչ այսօր իմ ընդունած ամենաբարդ ու ցավալի որոշումներից է եղել... Պաղեստինում, Հարավային Սուդանում, Սիրիայում, Եմենոմ ու այլ տարածքներում ՄԱԿ-ի ծրագրերի բյուջեն կրճատվելով կարող էր պատահել, որ միլիոնավոր երեխաներ ծանր կացության մեջ հայտնվեին»:

Թվում է, որ Բան Կի-մունը մակերեսային ու թեթևամիտ քայլի դիմելով քանակական համեմատություն է կատարել ու իր համոզմամբ աչքերը փակելով մի քանի հարյուր եմենցի երեխաների սպանվելու դիմաց, հազարավոր զրկված երեխաների համար հաց ու ջուր հայթայթելու հնարավորություն է ստեղծել: Բան Կի-մունի արդարացումն այն ուղերձն է հղում ոճրագործներին, որ զրկված երեխաների ոչ թե ողջ մնալուն, այլ ապրելուն ֆինանսական օժանդակություն կատարելով թույլատրված են մի այլ կետում սպանել երեխաների:

Միևնույն ժամանակ Արաբիայի անվան հանելը սև ցուցակից այն իմաստով չէ, թե Արաբիան անմեղ է ճանաչվում ավելի քան վեց հազար եմենցիների արյունը հեղելու հարցում: Եմենում Արաբիայի ոճրագործությունների ծավալն այնքան մեծ է, որ չի կարող մաքրվել մանկասպան երկրների ցուցակում կատարված միջամտությամբ: Վիճակագրական տվյալները ապացուցում են, որ Եմենի դեմ Արաբիայի շուրջ 15-ամսյա ռազմական ոտնձգության ընթացքում սպանվել են ավելի քան 10 հազար խաղաղ քաղաքացիներ, ավելի քան 20 հազար ուրիշներ վիրավորվել են, ավերվել են հազարավոր տներ, մզկիթներ ու արտադրական կենտրոններ: Արաբիան նաև չի խնայել ագարակները, այգիներն ու հողագործական տարածքները և դրանց ծանր ավիահարվածների թիրախ է դարձրել: