ԻԻՀ ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
https://parstoday.ir/hy/news/daily_news-i238342-ԻԻՀ_ԱԳ_նախարարը_հեռախոսազրույց_է_ունեցել_ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարի_հետ
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ և քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Գազայում և Եմենում ստեղծված իրավիճակը։
(last modified 2025-10-22T13:47:46+00:00 )
Հոկտեմբեր 22, 2025 16:53 Asia/Tehran
  • ԻԻՀ  ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ և քննարկել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես՝ Գազայում և Եմենում ստեղծված իրավիճակը։

Այս մասին հայտնում է Tasnim  գործակալությունը։    Զրույցի ընթացքում Արաղչին ընդգծել է միջազգային հանրության պատասխանատվությունը՝ դադարեցնելու Իսրայելի կողմից հրադադարի խախտումները և ապահովելու մարդասիրական օգնության արագ և անխոչընդոտ մատակարարումը Գազայի ժողովրդին։

Անդրադառնալով Եմենի ճգնաժամին՝ Իրանի արտաքին գործերի նախարարը դատապարտել է Իսրայելի շարունակական ագրեսիան և վերահաստատել ՄԱԿ-ի հետ համագործակցելու իր երկրի պատրաստակամությունը՝ Եմենում կայունությունը վերականգնելու և տարածաշրջանային անվտանգությունը պահպանելու համար։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար  Գուտերեշը նույնպես բարձր է գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության ջանքերը այս հարցում և կոչ է արել շարունակել դիվանագիտական ​​խորհրդակցությունները՝ Եմենում և տարածաշրջանում կայունություն և անվտանգություն հաստատելու համար։