Միացյալ Նահանգները` խտրությունների կայսրություն(2.ԱՄՆ-ի ոստիկանության անսանձ բռնությունները)
«Միացյալ Նահանգները` խտրությունների կայսրություն» հաղորդաշարը բաղկացած է 11 մասից, որտեղ կներայացվի ԱՄՆ ոստիկանության բռնությունն ընդդեմ փոքրամասնությունների:
Հանուն գթած և ողորմած Աստծո: Բարև Ձեզ, թանկագին բարեկամներ: Ներկայացնում ենք «Միացյալ Նահանգները` խտրությունների կայսրություն» հաղորդաշարի հերթական համարը, որում կքննարկենք փոքրամասնությունների և գունամորթ քաղաքացիների նկատմաբ ԱՄՆ ոստիկանության բռնության պատճառները:
Ոստիկանությունը յուրաքանչյուր երկրում, իր պարտավորությունների շրջանակներում պետք է հաստատի հասարակական կարգ: Քաղաքացիների անվտանգության ապահովումը և հանցագործությունների դեմ պայքարը նույնպես մտնում են այդ պարտավորությունների մեջ: Դա այն դեպքում, երբ ԱՄՆ–ի ոստիկաններն իրենք են խախտում կարգը, երկրում հաստատելով սարսափի մթնոլորտ: Փաստաթղթերը վկայում են, որ ոստիկանների կողմից բռնությունների կիրառումն ԱՄՆ-ում նոր երևույթ չէ: Այդ երկրի ոստիկանները մշտապես բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ: Սակայն այսօր, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացումը հնարավորություն է տվել հեռախոսներով ու այլ սարքերով տեսագրել ոստիկանների բռնությունները: Իսկ արդյունքում, հանրությունն ավելի տեղեկացված է ոստիկանների բռնությունների մասին:
Կարելի է ասել, որ ԱՄՆ-ի ոստիկանության բռնությունները կանոնակարգված բռնությունների բնույթ են կրում: Իսկ քանի որ զենք կրելն այդ երկրում ազատ է, ոստիկաններն ավելի շատ բռնություն են կիրառում` իրենց անվտանգությունն ապահովելու համար: Ոստիկանները սպանում կամ բռնության են ենթարկում ցանկացած քաղաքացու, ում կողմի որևէ վտանգ են զգում: Կարելի է ասել, որ ԱՄՆ-ն հայտնվել է փակ բռնության շրջանակում և այսօր մի կողմից հնացագործություններն ավելացնում են ոստիկանների բռնությունը, իսկ մյուս կողմից, ոստիկանների կողմից բռնությունների կիրառումը ծնում է նոր հանցագործություններ: Եվ այստեղ ավելի շատ վնասվում են սովորական քաղաքացիները, ովքեր անընդհատ հայտնվում են հանցագործների, հոգեկան հիվանդների ու զինված ագրեսիվ մարդկանց, ինչպես նաև ոստիկանների գործողությունների թիրախում:
ԱՄՆ-ի ոստիկանության բռնությունների մոնիտորինգի խումբը 2018թ հունվարին հրապարակված զեկույցում հայտարարել է, որ 2017թ այդ երկրի ոստիկանությունը սպանել է 1147 մարդու: Հետազոտությունները վկայում են, որ 48 սպաներ, ովքեր 2017թ, բռնություն են կիրառել քաղաքացիների նկատմամբ, դրանից առաջ առնվազն մեկ անգամ մարդ են սպանել: Իսկ նրանցից 12-ն իրականացրել են մեկից ավելի սպանություններ: Ոստիկանության բռնությունների դեմ ցույցերի ղեկավարներից Աբրահամ Մարկեսը նշում է. «Այս զեկույցի հապարակումը խիստ մտահոգիչ է: Որպես օրինակ, 2017թ, 7 անգամ ավելի շատ ժամանակ է սպառվել ոստիկաններին կրակել սովորեցնելու, քան լարվածությունը վերացնելու համար: Իսկ սա դեմ է երկրի շահերին »: Ոստիկանները միշտ ճնշում են բանվորներին ու փորքամասնություններին: Սակայն լարվածությունը չեզոքացնելու համար քայլեր չեն ձեռնարկում: Իհարկե ոստիկաններն անցած տարիների ընթացքում մշտապես անձեռնմխելի են եղել, ինչն առաջին հերթին ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների մեղքն է, որոնք մատների արանքով են նայել բռնություններին: Իսկ արդյունքում, ոստիկաններն առանց վախենալու պատասխանատվության ենթարկվելուց, բռնություն են տարածում հասարակության մեջ: Որոշ դեպքերում, ոստիկանները չունեն մաքուր անցյալ, իսկ որոշ դեպքերում նույնիսկ նախկինում եղել են դատապարտված:
1990թ Կալիֆորնիայի Բերթլի քաղաքաում ստեղծվեց Cop Watch կազմակերպությունը, րոի նպատակն էր վերահսկել ԱՄՆ-ի ոստիկանների կողմից կիրառվող բռնությունները: կազմակերպությունն իր աշխատանքի արդյունքում հասարակությանը ներկայացրեց նման բռնությունների բազմաթիվ դեպքեր: 2017թ Cop Watch-ը հրապարակեց մի տեսանյութ, որում ոստիկանը բռնություն էր կիրառում Ուիլյամ Քարդենասի նկատմամբ, ով կասկածվում էր գողության մեջ: Այս տեսանյութը մեծ աղմուկ բարձացրեց երկրում:
ԱՄՆ-ի ոստիկանության բռնությունները վերջին տարիների ընթացքում ավելի շատ են բացահայտվում և տարբեր քաղաքներում այս կապակցությամբ տեղի են ունենում բողոքի ցույցեր: Սակայն բռնությունները չեն դադարում:
Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ում առկա ռասիզմը պատճառ է դարձել, որ սպիտակամորթներից շատերն արդարացնեն ոստիկանության բռնաությունները: Սոցհարցումներից մեկի արդյունքների համաձայն, 2000թ, սպիտակամորթներից շատերը դրական են գնահատել սևամորթների նկատմամբ բռնությունները, քանի որ ըստ նրանց, սևամորթների 48 տոկոսն ի ծնե հնացագործ է: Սպիտակամորթները գտնում են, որ ԱՄՆ-ի ոստիկանությանը քննադատելը դեմ է ազգային շահերին: Իսկ մյուս կողմից, աֆրոամերիկացիները կամ ամերիկաբնակ իսպանացիները պնդում են, որ ոստիկանության բռնությունների պատճառն այն է, որպեսզի ավելի հաստատվի սպիտակամորթների իշխանությունը մյուսների նկատմամբ: Հենց այդ պատճառով էլ ոստիկանության յուրաքանչյուր բռնություն, որի ընթացքում սպանվում է որևէ սևամորթ, մեծ աղմուկ է բարձրացնում երկրում: Իսկ ԶԼՄ-ները մեծ մասամբ լուսաբանում են այն բռնությունները, որ կիրառվում են սևամորթների նկատմամբ: Սակայն բռնություն կիրառվում է նաև կարմրամորթների, լատինաամերիկացիների, ինչպես նաև մուսուլմանների նկատմամբ:
Միևնույն ժամանակ, չի կարելի մոռանալ այն փաստը, որ ոստիկանների բռնությունների զոհ են դառնում հիմնականում սևամորթները, որոնց նախնիները Աֆրկայից քշվել են դեպի ԱՄՆ և որպես ստրուկներ վաճառվել ու աշխատել սպիտակամորթների դաշտերում ու ագարակներում: Չնայած Աբրահամ Լինկոլնի ժամանակ, սևամորթների պայքարի արդյունքում, ստրկատիրության օրենքը վերացավ, սակայն 20-րդ դարի կեսերին ԱՄՆ-ում դեռևս առկա էր ռասիզմը, իսկ սևամորթները զրկված էին քաղաքական, տնտեսական և հասարակական իրավունքներից: Եվ միայն 20-րդ դարի 60-70-ական թվականներին սևամորթների պայքարը կարողացավ որոշակի հաջողություններ արձանագրել ռասիզմի դեմ պայքարում: Արդյունքում, հանվեցիբ սևամորթների քվեարկելու, կամ անշարժ գույքի առ ու վաճառքի, ինչպես նաև էմիգրացիայի ոլորտներում առկա արգելքները: Իսկ երբ արդեն ավարտին է մոտենում 21-րդ դարը, սևամորթների նկատմամբ խտրությունը դեռևս արմատախիլ չի արվել և ոստիկանները շարունակում են բռնություն կիրառել նրանց դեմ:
Հարկ է նշել, որ լատինաամերիկացիները նույնպես բռնության են ենթարկվում ոստիկանների կողմից: Նրանք հիմնականում էմիգրանտներ են, ովքեր կատարում են ցածր աշխատավաոձվ աշխատանքներ և ունեն ցածր կենսամակարդակ: Այդ պատճառով, նրանց շրջանում տարածված են հանցագործությունները: Դրանցի բացի, լատինաամերիկացիների մի մասն ԱՄՆ է մտնում անօրինական կերպով, ինչի պատճառով ոստիկանները նրանց կասկածանքով են վերաբերվում և բռնություն կիրառում նրանց նկատմամբ: Սակայն պետք է ասել, որ նրանց միգրացիան նույնպես ԱՄՆ-ի քաղաքականությունների արդյունքն է լատինաամերիկյան երկրներում:
Պարզից էլ պարզ է, որ ԱՄՆ-ի հեղինակությունը գնալով ավելի է նվազում, հատկաես մարդու իրավունքների և ժողովրդավարության ոլորտներում: Եթե ոստիկանների բռնությունները սևամորթների և այլ փոքրամասնությունների նկատմամբ շարունակվեն և ԱՄՆ կառավարությունն անտեսի այս կապակցությամբ բողոքները, այս երկրի հեղինակությունը միջազգային շրջանակներում, ժողովրդավարության տեսակետից ավելի կնվազի: Որովհետև հարց է ծագում, որ եթե այս երկիրը չի կարողացել հաղթահարել ռասիզմը, փորքամասնությունների նկատմամբ, ինչպես է փորձում ժողովրդավարություն հատատել այլ երկրներում ու պաշտպանել այդ երկրների քաղաքացիների իրավունքները:
Հաջորդ հաղորդման ժամանակ կներկայացնենք սևամորթների և այլ փոքրամասնությունների նկատմամբ ԱՄՆ ոստիկանների բռնությունների մասին նոր փաստեր: