Գրքի հմայքը (9)
Նախորդ հաղորդման ընթացքում խոսեցինք Իրանի առաջին և ամենամեծ գրադարանների մասին: Տպագրությունն այն արդյունաբերություններից մեկն է, որը ճանապարհ է բացել գրքերի աշխարհում և նույնիսկ աշխարհում կատարվող շատ փոփոխությունների համար: Անցյալ դարի զարգացումներին զուգընթաց, այս արդյունաբերությունը նույնպես բազմաթիվ փոփոխությունների է ենթարկվել:
Այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Իրանում տպագրական արդյունաբերության անցյալին:Իհարկե, այս արդյունաբերությունն իր պատմության ընթացքում զգալի դեր է խաղացել Իրանում գրքերի և հասարակության ընթերցանության վրա:
Գիտե՞ք որն է Իրանում լույս տեսած առաջին գիրքը: Ըստ առկա փաստաթղթերի, Իրանում տպագրության անցյալը թվագրվում է մ.թ.ա. հինգերոր դար, որը մոտավորապես Աքեմենյան թագավորների և արքայական կնքիների ժամանակաշրջանն է: Արքայական կնիքները օգտագործվել են կառավարության հրամանագրերը հաստատելու համար: Հնագետները համարում են, որ այս հրամանագրերը տպագրության առաջին օրինակներն են հին աշխարհում:
Ներկայիս տեսքով առաջին տպարանը ստեղծվել է Սեֆևյանների ժամանակաշրջանում, որի ժամանակ քրիստոնյա քահանաները Սպահանում տպել են մի շարք քրիստոնեական աղոթքներ: Իրանում լույս տեսած առաջին գիրքը Դավթի Սաղմոսը կամ Սաղմոսագիրքն էր, որը լույս է տեսել 1638-ին հայոց լեզվով և գրերով, Սպահանի Նոր Ջուղա քաղաքում: Իրանահայերի համար ազատ և հուսադրող միջավայր ապահովեցին Սեֆևյան շահ Աբբաս Ա-ն և Սեֆևյան դինաստիայի մյուս ղեկավարները: Հայերը, իրանական մյուս ցեղերից առաջ, կարողացան իրենց սեփական տպարանը հիմնել Իրանում և ազատ տպել և հրատարակել քրիստոնեական աղբյուրների գրքեր: Գրքերի տպագրության արդյունաբերության հնության առումով Իրանի քրիստոնյաները աշխարհում 15-րդ տեղում են:
Գրքերի, թերթերի և այլնի տպագրության տեխնոլոգիայի ոլորտում ծավալուն զարգացումները սկսվել են Աբբաս Միրզա Ղաջարի օրոք և համընկել են Իրանի և Ռուսաստանի պատերազմների հետ:
Այդ ժամանակ Թավրիզում կառավարություն հաստատելու շնորհիվ այս քաղաքում ստեղծվեց Իրանի առաջին տպարանը, որը կապարի խառնուրդից պատրաստված տառերով տպագրում էր գրքեր պարսկերենով: Իրան բերված տպագրական մեքենաները կապարի տառերով էին, որոնք, անշուշտ, ունեին իրենց թերությունները, որոնք ճանապարհ էին հարթում քարե տպագրության առաջացման համար: Կապարի տառերով տպագրությունները որակյալ չէին, դրանք ունեին ուղղագրական սխալներ, գունաթափման խնդիրներ և գծերի ջնջում: Այս խնդիրներն ավելի ակնհայտ դարձան, երբ տեղադրվեցին նասթալիղ ձեռագրերի և այլ բարձրորակ ձեռագրերի կողքին, և պարզ էր, որ մարդիկ ավելի շատ գնահատում էին ձեռագիր տեքստերը:
Թավրիզում տպարանի հիմնադրումից շուրջ իննսուն տարի անց Զեյն ալ-Աբեդին Մութաբաչին Եվրոպայից մի տպագրական սարք գնեց և տեղափոխեց Թավրիզ: Տպագրական մեքենաների հետ մեկտեղ նա Գերմանիայից Թավրիզ է հրավիրել տպագրական արդյունաբերության ութ մասնագետների՝ այս մեքենաները տեղադրելու և դրանց օգտագործման տեխնիկան սովորեցնելու համար: Մասնագետները տպագրական մեքենաներ տեղադրեցին Հաջ Աղա Էլմիեի տան մի հատվածում:
Առկա փաստաթղթերի համաձայն, Միրզա Աբոլղասեմ Ղաեմ Մաղամ Ֆարահանիի «Ֆաթահնամե» գիրքը, որը վերաբերում էր Իրանի և Ռուսաստանի պատերազմներին, առաջին պարսկերեն գիրքն է, որը լույս է տեսել 1819 թվականին իրանական այս տպարանում:
Առաջին գրքերը, որ հիմնականում այն ժամանակվա կառավարության նպատակներին օգնելու համար էին լույս տեսնում և այդ պատճառով դա պատմության, կրոնի և գրականության ոլորտներում էին, կամ դրանք գրվել էին՝ նպաստելու առողջության սկզբունքներին կամ քաղաքացիական կյանքի ասպեկտներին և սոցիալական կյանքի մշակույթի տարածմանը:
Պատկերներով տպագրության ծագումը Իրանում սկիզբ է առել Մոհամմադ շահի ժամանակներից: Առաջին հայտնի պատկերազարդ գիրքը «Լեյլի և Մաջնուն» գիրքն էր, որը լույս է տեսել 1843 թվականին: Այս գրքի առաջին չորս էջերում կա չորս նկար, որոնք տպվել են թանաքով և այն ժամանակվա սովորական եղանակով նկարվում էին ձեռքով: Այնուհետև 1848 թվականին հրատարակեցին «Դիվան Ֆուզուլի Բաղդադի» գիրքը քսան նկարներով:
«Վաղայե Էթեֆաղիա» - ն առաջին պետական թերթն էր և իրանական երկրորդ թերթը, որ 470-րդ համարից (1860 թ. Օգոստոս) հետո, նկարազարդվել է, և այդ ժամանակից ի վեր մյուս թերթերն աստիճանաբար սկսում են նկարազարդվել: Երկար տարիներ Իրանում կառուցված տպարանները հաճախ գտնվում էին Թավրիզում, և նույնիսկ Ղաջարների կառավարության մայրաքաղաքը զրկված էր այս տեխնոլոգիայից: Ֆաթհ Ալի Շահը Միրզա Զեյն ալ-Աբեդինին կանչեց Թեհրան, որպեսզի սկսի հրատարակման և տպագրական աշխատանքը Թեհրանում: Նա Թեհրանում հիմնել է տպարան, որտեղ հրատարակել է բազմաթիվ կրոնական գրքեր: Այս տպարանը հայտնի դարձավ Մոթամեդի անունով: Թավրիզից բացի, որպես տպագրության արդյունաբերության ռահվիրաներ, կարելի է հիշատակել Սպահան և Շիրազ քաղաքները: Դար ալ-Ֆոնուն դպրոցի հիմնադրումն իր ազդեցությունն ունեցավ Իրանում տպագրության իրավիճակի և ընթացքի վրա: Դասագրքերի հրատարակումը հանգեցրեց Դար Ալ-Ֆոնունի տպագրական արհեստանոցի հիմնադրմանը, որտեղ հրատարակվում էին ուսանողների և դասախոսների ստեղծագործությունները և այլ գրքեր: Դարոլ Ֆոնուն ակադեմիայի փոքր տպարանը, ըստ ամենայնի, հիմնադրվել է 1852 թվականին և շարունակել է աշխատանքը մինչև 1922 թվականը:
Իրանի սահմանադրական շարժումը խթանեց վերնագրերի և թերթերի քանակի ավելացմանը, ավելացրեց քաղաքական և սոցիալական հոդվածներ կարդալու մարդկանց պահանջը և Իրանում խթանեց տպագրության ուժեղացումն ու տարածումը: Ժելատինային տպագրություն, որը հետագայում տեղը զիջեց ստենսիլ տպագրության, հավանաբար օգտագործվել է Նասերեդդին շահի վերջին դարաշրջանից՝ նոր քաղաքական շարժումների ժամանակ, գաղտնի հայտարարագրերի, բաց նամակների և քաղաքական բրոշյուրների վերարտադրման համար: Իրանի Ազգային ժողովի տպարանը հիմնադրվել է Առաջին խորհրդարանի ձևավորումից կարճ ժամանակ անց՝ թերթ տպագրելու և Խորհրդարանի հատուկ հրատարակությունների համար և շուտով դարձավ Իրանի ամենամեծ տպարանը:
Քաղաքական և սոցիալական իրադարձություններից բացի, գիտական աճը և գրագիտության մակարդակի բարձրացումը անմիջականորեն կապված է Իրանում տպագրական արդյունաբերության աճի և զարգացման հետ: 1929-1939 թվականներին Իրանում դասագրքեր տպելու համար օգտագործվել են նոր մեթոդներ և ընդլայնվել է տպագրական արդյունաբերությունը:
Այս դարաշրջանում Թեհրանի համալսարանի և նոր ուսումնական հաստատությունների ստեղծումն ապահովեց որոշ պահանջների համար ավելի լայն մասշտաբով հրատարակման կարիքը:
Կառավարության մի քանի տպարանների հիմնադրումը, ինչպիսիք են բանակի, Իրանի ազգային բանկի, ծխախոտի ընկերության և երկաթուղային ընկերության տպարանները կառավարության տպագրական կարիքների արդյունք էր:
«Թաբան» տպարանը, որպես առաջին մասնավոր տպարան, հագեցած էր նոր և ավտոմատ մեքենաներով: Միևնույն ժամանակ, այն ակնառու զարգացում արձանագրվեց հրատարակչական արդյունաբերության ոլորտում: Դրանից հետո տպագրությունը մտավ նոր փուլ, և էժանագին, գրպանի չափերի գրքեր և զանազան ամսագրեր տպագրելու անհրաժեշտություն առաջացավ հրատարակչական արդյունաբերության ընդլայնման համար: Այս տարիների ընթացքում տպագիր կրթությունը փոխանցվում էր տպարանների միջոցով, բայց հանգամանքների փոփոխությունը առաջացրեց ակադեմիական կրթության անհրաժեշտություն: 1966 թ.-ին Տեխնիկական համալսարանում հիմնվեց տպարանի ֆակուլտետը,, որից հետո մի շարք ուսանողներ ուղարկվեցին Ավստրիա ՝ տպելու նոր տեխնիկա սովորելու համար:
Իրանի իսլամական հեղափոխությանը նախորդող տարիները նույնպես համարվում են իրանական տպագրական արդյունաբերության համար ամենավիճահարույց տարիներից մեկը: Երկրի եկամտի կտրուկ աճը և գրագիտության և երիտասարդության աճը պահանջում էին մամուլի ընդլայնումը: Բայց գրքերի և մամուլի տպագրության նկատմամբ շատ խիստ վերահսկողության քաղաքականությունը ստեղծեց բազմաթիվ խնդիրներ: Նոր տպագրական սարքավորումների, այդ թվում`Linotron սարքի հայտնվելը պատասխան էր տպագրական ռեսուրսների, հատկապես դպրոցների և համալսարանների դասագրքերի աճող կարիքներին, մինչդեռ կրթության ու ռեսուրսների բազմազանությունը կտրուկ հակադրվում էին տպագրության վերահսկողության քաղաքականությանը:
Տպագրական արդյունաբերությունը Իրանում, ընդհանուր առմամբ, աճում է 1979 թվականից ի վեր՝ մի քանի գործոնների պատճառով: Այդ գործոններն են՝ գրքերի և ամսագրերի վերնագրերի ավելացումը, տպագրության ուսուցման ընդլայնումը, մասնագիտացված ամսագրերի հրատարակումը, նոր տպագրական սարքավորումների և տեխնիկայի ներդրումը, հատկապես համակարգիչների, սարքերի, ցանցերի և համակարգիչների օգտագործումը, ինչը հեղափոխություն է մտցրել տեղեկատվության և հաղորդակցության մեջ՝ ամբողջ աշխարհում, և բուհերի ու բարձրագույն կրթության զարգացումը, բնակչության աճը և նոր սերնդի արագ աճը, տպագրության, ուսումնական ռեսուրսների անհրաժեշտությունն ու գրագիտության շարժման ընդլայնումը ամբողջ Իրանում տպագրական արդյունաբերության աճի այլ պատճառներն են:
Իրանում սեպտեմբերի 1-ը նշանակվել է որպես տպագրական արդյունաբերության օր:
Գրեթե ամբողջ աշխարհում տպարաններում տպագրված առաջին գրքերը կրոնական թեմա ունեին: Թեհրանում լույս տեսած առաջին գիրքը Սուրբ Ղուրանն էր: Այդ տարիներին լույս տեսած գործերը հայտնի դարձան որպես «Մոթամեդ»-ի հրապարակումներ անունով: «Մոթամեդ»-ի հրատարակած առաջին Ղուրանը տպագրվել է կապարի տառերով 1827 թվականին Թեհրանում: Այս Ղուրանը տպագրված է գեղեցիկ տառերով և շատ նուրբ տպագրությամբ, այնպես որ որակով կարելի է այն համեմատել այսօրվա տպագրության հետ:
Այս Ղուրանի հիմնական առանձնահատկությունն այն է, որ դրա գլխավոր տառերը նախագծված են շատ գեղեցիկ գրով և էջազարդված և տպված են 2 գույներով և շատ գեղեցիկ և կանոնավոր: Այս Ղուրանը պարունակում էր ծաղիկների և ոսկեզօծման գեղեցիկ և Ղաջարական դպրոցի գեղեցիկ սոխակի և ծաղիկների ավանդական պատկերներով:
Այս արժեքավոր ու պատմական Ղուրանի տեքստը հրատարակվել է Իսլամական խորհրդարանի գրադարանի կողմից՝ կոմպակտ սկավառակի վրա: